Հայոց Ցեղասպանության հերքման գինը.«Մենք շարունակում ենք արյունաքամ անել կարմիր, կապույտ, ծիրանագույնը»

Հայոց Ցեղասպանության հերքման գինը.«Մենք շարունակում ենք արյունաքամ անել կարմիր, կապույտ, ծիրանագույնը»

Հոդվածի առանցքում

  • Ռաֆայել Լեմկինը Ցեղասպանության կանխարգելման և պատժի ՄԱԿ-ի կոնվենցիան հեղինակել էր 1948 թվականին, «Ցեղասպանություն» տերմինն էլ պաշտոնապես ստեղծել էր 1944-ին, որևէ կասկած չկա, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության նախապես ծրագրած և դիտավորյալ իրականացրած 1.5 միլիոն հայերի սպանությունները պետք է որակվեն Ցեղասպանություն:
  • Միջազգային հանրությունը շարունակում է տառապել նրանից, ինչ Լիպմանն անվանում էր «ժխտման ախտանիշ», որը դրսևորվում է «1915-1917 թվականներին հայերի կոտորածները բարոյական և քաղաքական իմաստով հուժկու տերմինով` Ցեղասպանությամբ անվանելուց հրաժարվելով»:
  • Հետևաբար, ժխտումը, որի միջոցով ժողովրդի ֆիզիակական ոչնչացման մասին հիշողությունը մոռացության է մատնվում, համարվում է Ցեղասպանության վերջին փուլը: Ժխտման գործընթացում ականատեսները և ողջ մնացածները վարկաբեկվում են, Ցեղասպանությունը փաստող արխիվները ոչնչացվում են:
  • Վերջերս Թուրքիան հրավեր է ուղարկել աշխարհի 102 երկրի, այդ թվում` Հայաստանին, հրավիրելով մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի արարողություններին, ինչը շատ հարմար է համընկնում ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ: Լուռ, թե բացահայտ, Ցեղասպանության ժխտումը կարող է խրախուսել դրանց կրկնությունը նույն կամ տարբեր դահիճների կողմից:
  • Ալայարյանը պնդում է, որ, եթե միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, և պատժեր դրա հեղինակներին, հրեական Հոլոքոստը և հետագա ցեղասպանությունները կարելի էր կանխել: Հայոց Ցեղասպանության ժխտումը նաև թույլ չի տալիս ամբողջ աշխարհում սփռված հայերին բուժել սերունդներով փոխանցված վերքերը, որոնք նրանց շարունակում են տանջել:
  • Եթե աշխարհը ճանաչի 1915-1917 թվականներին հայերի կրած սարսափները, ըստ Սթոբի, նրանք կկարողանան վերականգնվել կրած վնասից: Հանցագործները նույնպես կազատվեն, եթե ճանաչեն հասցրած ցավն ու իրենց մեղքը, և «կդադարեն մեղադրել ժողովրդին, ում վնասել են ու կսկսեն /ենթադրաբար/ պատասխանատվություն ստանձնել դրա համար»:

Ուշադրությանն արժանի

Չնայած նրան, որ հրեական արմատներով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը Ցեղասպանության կանխարգելման և պատժի ՄԱԿ-ի կոնվենցիան հեղինակել էր 1948 թվականին, «Ցեղասպանություն» տերմինն էլ պաշտոնապես ստեղծել էր 1944-ին, որևէ կասկած չկա, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության նախապես ծրագրած և դիտավորյալ իրականացրած 1.5  միլիոն հայերի սպանությունները պետք է որակվեն Ցեղասպանություն:

Անատոլիան բնիկ քրիստոնեական «քաղցկեղից» մաքրելու ինտենսիվությամբ երիտթուրքերը սկիզբ դրեցին «ազգային ու կրոնական միատարրության» քաղաքականությանը:

Այն ներառեց սպանություններ, զանգվածային առևանգումներ, արտաքսումներ և մահվան քայլերթեր 100 հազարավոր հայերի նկատմամբ: Այս բռնությունները նկարագրված են ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածում, որը ձևակերպում է Ցեղասպանություն հանցագործության նկարագրությունը. «Քայլեր, որոնք ուղղված են մի ժողովրդի, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի   ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացմանը»:

Բայց այս հանցագործությունը Ցեղասպանություն չեն ճանաչել միմյանց հաջորդող թուրքական կառավարությունները, թուրք և օտարերկրացի բազմաթիվ գիտնականներ: Հայերի բնաջնջումը Ցեղասպանություն ճանաչելու դժկամությունը տարածված է եղել նաև աշխարհի շատ երկրներում, միայն 22  պետություն է պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը շարունակում է տառապել նրանից, ինչ Լիպմանն անվանում էր «ժխտման ախտանիշ», որը դրսևորվում է «1915-1917 թվականներին հայերի կոտորածները բարոյական և քաղաքական իմաստով հուժկու տերմինով` Ցեղասպանությամբ   անվանելուց հրաժարվելով»:

Իրականության համամարդկային այս ժխտումը վնասում է Ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներին, քանի որ թույլ չի տալիս բուժել անցյալի վերքերը, բայց նաև թույլ է տալիս, որ ցեղասպանությունները կրկնվեն նաև ապագայում:

Հայոց Ցեղասպանության ժխտման հետևանքների մասին խոսելուց առաջ, որն, ի դեպ,  խթանում է մյուս բոլոր ցեղասպանությունների ժխտումը, կարևոր է դիտարկել դրա պատճառները և ժխտման ուղիները, որոնցով թուրքական կառավարությունը և մի քանի գիտնականներ փորձում են առաջ տանել իրենց տեսակետը: Հովհաննիսյանը փաստում է, որ «սա ժողովրդի և նրա հիմնարար մշակույթի ֆիզիկական ոչնչացում է, հիշողությունն էլ այն է, ինչ մնացել է: Հիշողությունը դիտարկվում է որպես ողջ մնացած վերջին զոհը»:

Հետևաբար, ժխտումը, որի միջոցով ժողովրդի ֆիզիակական ոչնչացման մասին հիշողությունը մոռացության է մատնվում, համարվում է Ցեղասպանության վերջին փուլը: Ժխտման գործընթացում ականատեսները և ողջ մնացածները վարկաբեկվում են, Ցեղասպանությունը փաստող արխիվները ոչնչացվում են: Գիտնականների աջակցությունը սրան անկեղծ չէ, այն կաշառված է և/կամ տեղի է ունենում հետապնդումների ու սպանությունների պատճառով:

Ամեն դեպքում, հանցագործների նպատակը պատմության աղավաղումն է, իրենց ներկայացված բոլոր մեղադրանքներից ազատվելը և զոհերին վարկաբեկելը` վերանայելով զոհ-դահիճ հարաբերակցությունը, հայտարարելով, որ նրանք իրականում տառապել են ուրիշների պատճառով: Հայոց Ցեղասպանությունն այսպիսի ջանասիրությամբ ժխտում են Կամուրան Գյուրունը, Սթենֆորդ Շոուն, Ջասթին ՄըքՔարթնին և Հիթ Լոուրին և մյուսները, այսպիսին են նաև թուրքական կառավարության գործողությունները:

Թուրքական կառավարության ժխտման մարտավարությունը այս տարիների ընթացքում ներառել է քուրդ պաշտոնյաներին քավության նոխազ դարձնելը, որոնց մեղադրել են Առաջին աշխարհամարտի տարիներին հայերին սպանելու համար: Կառավարությունը ստիպում է լրագրողներին և արտասահմանցի գիտականներին «պատմության մյուս կողմի» մասին գրել սկսած 1960-ականներից:

Վերջերս Թուրքիան հրավեր է ուղարկել աշխարհի 102 երկրի, այդ թվում` Հայաստանին, հրավիրելով մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի արարողություններին, ինչը շատ հարմար է համընկնում ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ:

Լուռ, թե բացահայտ, Ցեղասպանության ժխտումը կարող է խրախուսել դրանց կրկնությունը նույն կամ տարբեր դահիճների կողմից:

Ժխտումը ազատում է հանցագործներին Ցեղասպանության պատասխանատվությունից, նրանք կաշկանդված չեն նույն զոհի, կամ այլ խմբերի դեմ նույնը կրկնելու համար:  Ամենավերջին օրինակներից է թուրքական կառավարության ներգրավվածությունը հայերի դեմ հարձակմանը:

Ըստ Հայ Դատի հանձնախմբի, դա տեղի է ունեցել 2014-ի մարտին, երբ Թուրքիային մեղադրել են ալ-Կաիդային հարող ահաբեկչական խմբերին ակտիվ օգնելու համար: Ահաբեկիչները եռօրյա հարձակում էին գործել Սիրիայում` Քեսաբի հայերի դեմ: Նույն տրամաբանությունն է գործում հանցավոր մյուս խմբերի դեպքում, որոնք նույնպես ունեն հնարավորություն համանման Ցեղասպանության փորձ կատարելու համար, քանի որ երաշխավորված են անպատժելիությամբ, ինչպես իրենց թուրք գործընկերները:

Ալայարյանը պնդում է, որ, եթե միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, և պատժեր դրա հեղինակներին, հրեական Հոլոքոստը և հետագա ցեղասպանությունները կարելի էր կանխել:

Հայոց Ցեղասպանության ժխտումը նաև թույլ չի տալիս ամբողջ աշխարհում սփռված հայերին բուժել սերունդներով փոխանցված վերքերը, որոնք նրանց շարունակում են  տանջել:

Քանի դեռ Հայոց Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները չեն դարձել Ցեղասպանության զոհ, նրանք ընկալվում են այնպիսին, ինչպիսին իրենց նախնիները, որոնք զոհ են դարձել 100 տարի առաջ և բանավոր կերպով փոխանցել են իրենց կրած ցավը հաջորդ սերունդներին:

Սթոբը փաստում է, որ Ցեղասպանության զոհերի սերունդները շարունակում են ապրել վախի մեջ` սարսափելով ապագա Ցեղասպանությունից, նրանք ի վիճակի չեն վստահել միջազգային հանրության մեծամասնությանը, որը ժխտողականությամբ ձախողել և շարունակում է ձախողել իրենց պաշտպանությունը. «Նրանք չեն վստահում մարդկանց և աշխարհն ընկալում են որպես վտանգավոր վայր: Նրանք իրենց կտրված են զգում մարդկանցից և աշխարհից, որը վիրավորում, կամ, առնվազն, չի պաշտպանում նրանց»:

Եթե աշխարհը ճանաչի 1915-1917 թվականներին հայերի կրած սարսափները, ըստ Սթոբի, նրանք կկարողանան վերականգնվել կրած վնասից: Հանցագործները նույնպես կազատվեն, եթե ճանաչեն հասցրած ցավն ու իրենց մեղքը, և «կդադարեն մեղադրել ժողովրդին, ում վնասել են ու կսկսեն /ենթադրաբար/ պատասխանատվություն ստանձնել դրա համար»:

Հրեական Հոլոքոստից առաջ Հիտլերի օգնականներից մեկն ասել էր, որ աշխարհը թույլ չի տա նացիստներին հրեաների դեմ Ցեղասպանություն իրականացնել, Հիլտլերը պատասխանել էր. «Ո՞վ է հիշում հայերի ոչնչացումը»` ենթադրելով, որ կարող է կոտորել հրեաներին առանց որևէ դիմադրության` ունենալով անպատժելիության երաշխիք, ինչպես թուրքական կառավարությունը 1915-1917 թվականներին:

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին ընդառաջ, աշխարհի հայերը հույս ունեն, որ միջազգային ամբողջ հանրությունը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը և ի վերջո հետ կպահի նրանց, ովքեր շարունակում են կրել Հիտլերի և մյուս ցեղասպանների մտքերը, ու կվերականգնի վերքերը, որոնք այդքան շատ են կարմիր, կապույտ, ծիրանագույնի մոտ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment