Թուրքիայի «օրվելյան» լոբբիստական խումբը, 100-րդ տարելիցի 55-օրյա հացադուլն ու Օբամայի խոստումը

Թուրքիայի «օրվելյան» լոբբիստական խումբը, 100-րդ տարելիցի 55-օրյա հացադուլն ու Օբամայի խոստումը

Հոդվածի առանցքում

  • Northern Voices Online News-ը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատության է ենթարկել Կիպրոսում ընդունած ցեղասպանության ժխտման մասին օրենքի փոփոխությունը, որով 5 տարի ազատազրկում և 10,000 ԱՄՆ դոլար տուգանք է սպառնում Հայոց Ցեղասպանության և Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունած այլ ցեղասպանությունների ժխտման համար:
  • Wall Street Journal-ը անդրադառնում է ամերիկաթուրքական լոբբիի վերջին նախաձեռնությանը՝ հայ-թուրքական հաշտության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ ներկայացնելու մասին: Փաստաթուղթը առաջ է քաշվել թուրքական լոբբիստական նոր կազմակերպության ՝ «Turkish Institute for Progress» (Հանուն առաջընթացի թուրքական ինստիտուտ) ջանքերով, որի իրական նպատակն է այլընտրանք հանդիսանալ հայկական հանձնախմբի և ամերիկահայ կազմակերպությունների կողմից առաջ քաշած Հայոց Ցեղասպանության բանաձևին:
  • Եվրոպական մամուլը, մասնավորապես գերմանական Deutsche Welle անդրադարձել է Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը, քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներին և Գերմանիայի ունեցած պատմական դերակատարությանը Մեծ Եղեռնի օրերին:
  • DW տեղեկացնում է նաև, որ ապրիլին Երևանում տեղի ունեցող Հարյուրամյակի տարելիցի միջոցառումներին գերմանական կողմից կմասնակցեն մարդու իրավունքների կոմիսար Քրիստոֆ Շտրասերն ու փոխարտգործնախարար Մայքլ Ռոֆը:
  • lendale News-Press-ը անդրադարձել է գլենդելաբնակ Աղասի Վարդանյանի նախաձեռնությանը, ով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հայտարարել է 55 օրյա հացադուլ: Հացադուլավորը այն կանցկացնի Բերբանք քաղաքի հայկական եկեղեցու մոտ տեղադրված ապակեպատ մի տարածքում:
  • Fresno Bee-ն անդրադարձել է Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Դեբի Փուչիկյանի նամակին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նամակում, ըստ հրապարակման, Փուչիկյանը կոչ է անում նախագահին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ հիշեցնելով նախկինում ամերիկյան գործիչների, մասնավորապես, նախագահ Ռեյգանի խոսքերը Հայոց Ցեղասպանության մասին:
  • Fresno Bee-ին մեկ այլ հրապարակման մեջ, կապված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հետ, տեղեկացնում է, որ Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանում (Fresno State) ապրիլի 10-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆոտոցուցահանդես, ուր կներկայացվեն այդ օրերին արված ֆոտոպատկերներ:

Ուշադրությանն արժանի

Հայոց Ցեղասպանությունը շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության ներքո: Հրապարակվող նյութերը անդրադառնում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական ժխտողականության, հարյուրամյակի տարելիցին առնչվող զարգացումներին:

Northern Voices Online Newsը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատության  է ենթարկել Կիպրոսում ընդունած ցեղասպանության ժխտման մասին օրենքի փոփոխությունը, որով 5 տարի ազատազրկում և 10,000 ԱՄՆ դոլար տուգանք է սպառնում Հայոց Ցեղասպանության և Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունած այլ ցեղասպանությունների ժխտման համար:

Wall Street Journalանդրադառնում է ամերիկաթուրքական լոբբիի վերջին նախաձեռնությանը՝ հայ-թուրքական հաշտության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ ներկայացնելու մասին: Փաստաթուղթը առաջ է քաշվել թուրքական լոբբիստական նոր կազմակերպության ՝ «Turkish Institute for Progress» (Հանուն առաջընթացի թուրքական ինստիտուտ) ջանքերով, որի իրական նպատակն է այլընտրանք հանդիսանալ հայկական հանձնախմբի և ամերիկահայ կազմակերպությունների կողմից առաջ քաշած Հայոց Ցեղասպանության բանաձևին:

Ամերիկահայ կազմակերպությունները, մասնավորապես Ամերիկայի հայկական ազգային հանձնախումբը (Հայ Դատ) և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականները քննադատել են այս նախագիծը՝ այն անվանելով «օրվելյան»: ԱՄՆ վարչակազմը, ըստ հրապարակման, մեկնաբանություններ չի տրամադրել օրինագծերի վերաբերյալ: Հոդվածում WSJ հիշեցնում է, որ որպես նախագահի թեկնածու նախագահ Օբաման, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, այն կոչել է «ցեղասպանություն» և նշել, որ դրա փաստերը «անհերքելի են», սակայն ստանձնելով նախագահի պաշտոնը՝ խուսափել է օգտագործել այդ տերմինը՝ փոխարինելով այն այլ բառով:

Շարունակելով ամերիկյան քաղաքականության և Հայոց Ցեղասպանության ճանաչման թեման՝ San Diego Jewish Worldհաղորդում է, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի գրասենյակը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին կոնգրեսական Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատրաստվում է շուրջ մեկ ժամ անընդմեջ ընթերցել Հայոց Ցեղասպանության զոհերի անունները, որոնք կգրանցվեն Կոնգրեսի պաշտոնական գրառումներում: Հոդվածը հիշեցնում է, որ կոնգրեսմեն Շիֆը միացել է Հայոց Ցեղասպանության բանաձևին և մշտապես հանդես է գալիս ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին:

Եվրոպական մամուլը, մասնավորապես գերմանական Deutsche Welle անդրադարձել է Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը, քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներին և Գերմանիայի ունեցած պատմական դերակատարությանը Մեծ Եղեռնի օրերին:

Հոդվածում նշվում է, որ Գերմանիայի խորհրդարանի երկու կուսակցություններ՝ Ձախերի և Կանաչների կուսակցությունները կողմ են ցեղասպանություն տերմինի օգտագործմանն ու դրա ճանաչմանը, սակայն դրան դեմ է հանդես գալիս Քրիստոնյա-դեմոկրատների ու սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիան, որը, ըստ DW, վախենում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից կհանգեցնի թուրք-գերմանական հարաբերությունների խորը սառեցմանը: Որդեգրած պաշտոնական դիրքորոշումն է, ըստ այդմ, որ Գերմանիան չի ցանկանում վտանգի ենթարկել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:

Անդրադառնալով Գերմանիայի այս հարցում ունեցած դերին՝  DW բերում է պատմաբան Քրիստիան Պշիչոլզի կարծիքն այն մասին, որ Գերմանիան ամբողջապես տեղյակ էր հայերի տեղահանումների ու ջարդերի մասին: DW տեղեկացնում է նաև, որ ապրիլին Երևանում տեղի ունեցող Հարյուրամյակի տարելիցի միջոցառումներին գերմանական կողմից կմասնակցեն մարդու իրավունքների կոմիսար Քրիստոֆ Շտրասերն ու փոխարտգործնախարար Մայքլ Ռոֆը:

Հոդվածի վերջում բերվում են Գերմանիայի կանաչների կուսակցության համահիմնադիր, թուրքական արմատներ ունեցող Ջեմ Օզդեմիրի խոսքերը, ով կտրուկ քննադատել է այս հարցում Գերմանիայի որդեգրած պաշտոնական դիրքորոշումը՝ հրաժարումը Հայոց Ցեղասպանության ճանաչումից:

Glendale News-Pressանդրադարձել է գլենդելաբնակ Աղասի Վարդանյանի նախաձեռնությանը, ով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հայտարարել է 55 օրյա հացադուլ: Հացադուլավորը այն կանցկացնի Բերբանք քաղաքի հայկական եկեղեցու մոտ տեղադրված ապակեպատ մի տարածքում: Այս նախաձեռնությամբ 55-ամյա Վարդանյանը փորձում է ավելի շատ մարդկանց տեղեկացնել Հայոց Ցեղասպանության մասին:

Թերթի հաղորդմամբ, նման նախաձեռնությամբ նա արդեն հանդես էր եկել Մեծ Եղեռնի 95-ամյակին, երբ տարելիցի առիթով 50 օրվա հացադուլ էր հայտարարել:

Իրվայնի Կալիֆորնիայի համալսարանը, հետևելով Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի օրինակին, վերջերս ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դատապարտման մասին բանաձևը: Այդ մասին տեղեկացնում է Daily Pilot պարբերականը: Ըստ հրապարակման, բանաձևը ապրիլի 24-ը համալսարանում հռչակում է Հայոց Ցեղասպամության հիշատակման օր և դատապարտում դրա մերժման փորձերը:

Fresno Beeանդրադարձել է Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Դեբի Փուչիկյանի նամակին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նամակում, ըստ հրապարակման, Փուչիկյանը կոչ է անում նախագահին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ հիշեցնելով նախկինում ամերիկյան գործիչների, մասնավորապես, նախագահ Ռեյգանի խոսքերը Հայոց Ցեղասպանության մասին:

Հրապարակումից հայտնի է դառնում, որ Դեբի Փուչիկյանը նամակներով նախկինում դիմել է ամերիկյան այլ գործիչներին ևս, ներառյալ Ջոն Քերիին, Սամանտա Փաուերին, խոսնակ Ջոհն Բոյներին, որոնք, սակայն, մնացել են անպատասխան: Իր նամակում Փուչիկյանը, ով Ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքից է, նախագահ Օբամային է ներկայացնում իր ընտանիքի պատմությունը և կոչ անում ճանաչել Ցեղասպանությունը, քանի դեռ կան վերապրածներ, որոնց մահից հետո, ըստ Ֆրեզնոյի շրջանի ղեկավարի, ցեղասպանության մերժումը կդառնա ավելի հեշտ:

Fresno Bee-ին մեկ այլ հրապարակման մեջ, կապված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հետ, տեղեկացնում է, որ Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանում (Fresno State) ապրիլի 10-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆոտոցուցահանդես, ուր կներկայացվեն այդ օրերին արված ֆոտոպատկերներ: Մինչև մայիսի 29-ը տևող ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայկական ուսումնասիրության կենտրոնը: Միևնույն ժամանակահատվածում Ֆրեզնոյի պետական համալսարանում կկազմակերպվի նաև ֆոտոնկարների ցուցահանդես Ռիչարդ և Անն Էլբրեխների կոլեկցիայից՝ նվիրված պատմական Հայաստանի եկեղեցիներին և մշակութային ժառանդությանը:

Write a comment