Հայերի կոտորածների 100-րդ տարելիցը հիշատակվել է ամբողջ աշխարհում

Հայերի կոտորածների 100-րդ տարելիցը հիշատակվել է ամբողջ աշխարհում

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեղին վարդ է տեղադրել անմոռուկ պատկերող ծաղկեպսակի մեջ` հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան թուրքերի կողմից սպանված հայերի հիշատակին:
  • Հիշատակի արարողությունը, որը տեղի ունեցավ ուրբաթ, կապված է այն օրվա հետ, երբ մոտ 250 հայ մտավորականներ բռնության են ենթարկվել, որով և սկսվել են զանգվածային սպանություններն ու տեղահանումները: Մոտ 30 հազար մարդ մասնակցել է ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
  • Միաժամանակ, նախքան Տիրոջ գերեզմանի տաճարում էկումենիկ աղոթքի մեկնարկը, 100 անգամ հնչել են Երուսաղեմի եկեղեցիների զանգերը` հիշատակելով 100-րդ տարելիցը:

Ուշադրությանն արժանի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեղին վարդ է տեղադրել անմոռուկ պատկերող ծաղկեպսակի մեջ` հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան թուրքերի կողմից սպանված հայերի հիշատակին: Թուրքերը վախենում էին, որ հայերի կազմավորած կամավորական ջոկատները օգնելու էին Ռուսաստանի բանակին կովկասյան տարածաշրջանում թուրքերին պարտության մատնելու գործում:

Մոտ 1.5 միլիոն հայ սպանվել կամ բռնի տեղահանվել է: Չնայած ժամանակակից Թուրքիան կտրականապես դեմ է, որ այդ դեպքերը կոչվեն «ցեղասպանություն», վերջերս նույնիսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է աշխարհին կոչ արել ճանաչել այն որպես այդպիսին: Ամեն դեպքում, նախագահ Օբաման դիտավորյալ չի կիրառել այդ եզրը` վախենալով զայրացնել ԱՄՆ կարևոր դաշնակցին, որի հայ քաղաքացիները  ունեն իրենց հուշարձանները ամբողջ երկրում:

Հիշատակի արարողությունը, որը տեղի ունեցավ ուրբաթ, կապված է այն օրվա հետ, երբ մոտ 250 հայ մտավորականներ բռնության են ենթարկվել, որով և սկսվել են զանգվածային սպանություններն ու տեղահանումները: Մոտ 30 հազար մարդ մասնակցել է ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ անունով հայտնի հուշարձան, որտեղից երևում է երկրի մայրաքաղաքը:

Միաժամանակ Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզքիրը մասնակցել է Ստամբուլի հայկական պատրիարքարանի առանձին միջոցառմանը, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահ պնդումներին, թե թուրքերի նախնիները «Ցեղասպանություն երբեք չեն գործել»:

Միաժամանակ, նախքան Տիրոջ գերեզմանի տաճարում էկումենիկ աղոթքի մեկնարկը, 100  անգամ հնչել են Երուսաղեմի եկեղեցիների զանգերը` հիշատակելով 100-րդ տարելիցը: Արևելյան Երուսաղեմի հայկական համայնքը Հայաստանից դուրս հայկական սփյուռքի ամենահին գաղութներից է և գոյություն ունի դարեր շարունակ: Նրանց միացել են նաև այն հայերը, որոնք արտագաղթել են Խորհրդային Միության փլուզումից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment