Հայոց ցեղասպանություն. այս զանգվածային դաժանության ճշմարտության շարունակական ժխտումը մոտ է հանցագործ ստին

Հայոց ցեղասպանություն. այս զանգվածային  դաժանության ճշմարտության շարունակական ժխտումը մոտ է հանցագործ ստին

Հոդվածի առանցքում

  • 1992-ին Սիրիայի անապատում ես իմ սեփական ձեռքերով եմ հանել սպանված հայերի ոսկորներն ու գանգերը: Հինգշաբթի երեկոյան ժամը յոթին մի խումբ շատ խիզախ տղամարդիկ ու կանայք կհավաքվեն Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում, աննախադեպ ու հուզիչ հիշատակի արարողություն անցկացնելու համար:
  • Հռոմի Պապը զայրացրեց թուրքերին, Առաջին համաշխարհային պատերազմի այդ առավել սարսափելի կոտորածը կոչելով ցեղասպանություն, ինչպես որ այն իրականում կա՝մի ազգի վերացնելու կանխամտածված ու ծրագրված փորձ: Թուրքական կառավարությունը, փառք Աստծո, ոչ բոլոր թուրքերը, շարունակում է դյուրագրգիռ ու մանկամտորեն ժխտել պատմական այս փաստը:
  • Թուրք պատմաբաններն էլ (ավաղ, քչերը) այժմ թողարկում են փաստաթղթային առավել մանրամասն ապացույցներ, Կոնստանտինոպոլսում հրապարակված չարաբաստիկ Թալեաթ փաշայի ոչնչացման մասին կարգադրությունները:
  • Եկեք հարցնենք ինքներս մեզ, թե ինչ կպատահեր, եթե Գերմանիայի ներկա կառավարությունը պնդեր, որ 1939-1945-ի «իրադարձությունները», որի ժամանակ վեց միլիոն հրեա սպանվեց, ցեղասպանություն ճանաչելու ցանկացած պահանջ, ներկայացներ որպես «հրեական քարոզչություն» և «պատմության ու իրավունքի աղճատում»:
  • Թաքսիմ հրապարակում նախատեսված հիշատակի փոքրիկ ու խիզախ արարողությունից հետո արևմտյան աշխարհի մեծերը թուրք ղեկավարների հետ կհավաքվեն Ստամբուլից մի քանի կիլոմետր հեռու, հարգելու Գալիպոլիի զոհերի հիշատակը, 1915-ին Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցների նկատմամբ Մուստաֆա Քեմալի արտակարգ ու փայլուն հաղթանակը: Նրանցից քանի՞սը կհիշեն, որ Գալիպոլիում Թուրքիայի համար կռվող հերոսների մեջ էր նաև հայ կապիտան Թորոսյանը, ում քույրը ցեղասպանության զոհ դարձավ:
  • Հայերը , անշուշտ, պետք է կազմեն խիզախ թուրքերի ցուցակը, ովքեր հայերի կյանքեր են փրկել նրանց հալածելու ժամանակ: Կա առնվազն մեկ թուրք մարզպետ, զինվորներ և ոստիկաններ, որոնք վտանգել են իրենց կյանքը փրկելու հայերին Թուրքիայի պատմության այդ սարսափելի պահին: Ես տարիներ շարունակ այս միտքը հուշում եմ հայերին: Անցյալ շաբաթ Դետրոյթում էլ նույնն եմ ասել. պատվեք լավ թուրքերին:

Ուշադրությանն արժանի

1992-ին Սիրիայի անապատում ես իմ սեփական ձեռքերով եմ  հանել սպանված հայերի ոսկորներն ու գանգերը:

Հինգշաբթի երեկոյան ժամը յոթին մի խումբ շատ խիզախ տղամարդիկ ու կանայք կհավաքվեն Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում, աննախադեպ ու հուզիչ հիշատակի արարողություն անցկացնելու համար: Հայ և թուրք տղամարդիկ ու կանայք հավաքվելու են միասին հիշելու  1915-ին օսմանյան թուրքերի կողմից սպանված 1,5 միլիոն քրիստոնյա հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին:

Հայոց հոլոքոստը հրեական Հոլոքոստի անմիջական նախատիպը, սկսվեց 100 տարի առաջ  հինգշաբթի,  Թաքսիմից կես մղոն հեռու , երբ այն ժամանակվա կառավարությունը հարյուրավոր հայ մտավորականների և գրողների հավաքեց  իրենց տներից, նրանց պատրաստեց մահվան, իսկ ժողովրդին՝ բնաջնջման:

Հռոմի Պապը զայրացրեց թուրքերին, Առաջին համաշխարհային պատերազմի այդ առավել սարսափելի կոտորածը կոչելով ցեղասպանություն, ինչպես որ այն իրականում կա՝մի ազգի վերացնելու կանխամտածված ու ծրագրված փորձ:

Թուրքական կառավարությունը,  փառք Աստծո, ոչ բոլոր թուրքերը, շարունակում է դյուրագրգիռ ու մանկամտորեն ժխտել պատմական այս փաստը,  պնդելով, որ հայերը ծրագրված չեն սպանվել («պատերազմական քաոսի» հին անհեթեթություն) , իսկ «ցեղասպանություն» բառը հորինվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հետևաբար այն չի կարող  նրանց վերաբերվել: Այս տրամաբանությամբ Առաջին համաշխարհային պատերազմը Առաջին համաշխարհային պատերազմը չի, քանի որ այդ ժամանակ այն չէր կոչվում Առաջին համաշխարհային պատերազմ:

1915-ի սպանդի, զանգվածային բռնաբարության ու մանուկների սպանության  100-րդ տարելիցին երկու միտք ծագեց գլխումս: Առաջին այն է, որ հզոր ու խիզախ եվրոպական ու ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի  կառավարության կողմից զանգվածային դաժանության ճշմարտացիության  շարունակական ժխտումը  մոտ է քրեականորեն դատապարտելի ստին: 100.000 –ից ավելի թուրքեր հայտնաբերել են, որ իրենց տատերն ու նախատատերը հայ էին և հենց այն կանայք, որոնք Անատոլիայից հյուսիսային սիրիական անապատ մահվան քարավաններում առևանգվել են, բռնաբարվել, ստրկացվել,  դավանափոխ եղել:

Թուրք պատմաբաններն էլ (ավաղ, քչերը) այժմ թողարկում են փաստաթղթային առավել մանրամասն ապացույցներ, Կոնստանտինոպոլսում հրապարակված չարաբաստիկ Թալեաթ փաշայի ոչնչացման մասին կարգադրությունները:

Սակայն դարձյալ վատաբանում են այն մարդուն, ով դեմ է արտահայտվում կառավարության ցեղասպանության ժխտողականությանը: Գրեթե քառորդ դար ես նամակներ եմ ստանում թուրքերից ցեղասպանության մասին իմ աշխատությունների վերաբերյալ: Դա սկսվեց, երբ 1992-ինն Սիրիայի անապատում իմ սեփական ձեռքերով հանեցի սպանված հայերի ոսկորներն ու գանգերը:

Մի քանի թղթակիցներ ցանկացել են արտահայտել իրենց աջակցությունը: Բայց ես վախենում եմ, որ թուրքական կառավարության շարունակական ժխտումը կարող է նույնքան վտանգավոր լինել Թուրքիայի համար, որքան այն վրդովեցնող է մահացածների հայ ժառանգների համար: Ես հիշում եմ ծեր հայ կնոջը, որն ինձ նկարագրում էր, թե ինչպես են թուրք զինվորները ողջ երեխաներին իրար վրա լցրել ու այրել: Կնոջ մայրը նրան պատմել է, որ երեխաների ճիչերը նրանց  հոգիների ձայնն էր, որ հասնում էր երկինք:

Արդյոք Իսլամական պետությունը կանխամտածված  նույնը չի իրագործում իր էթնիկ թշնամիների նկատմամբ թուրքական սահմանից այն կողմ: Ժխտողականությունը հղի է վտանգով:

Եկեք հարցնենք ինքներս մեզ, թե ինչ կպատահեր, եթե Գերմանիայի ներկա կառավարությունը պնդեր, որ 1939-1945-ի  «իրադարձությունները», որի ժամանակ   վեց միլիոն հրեա սպանվեց, ցեղասպանություն ճանաչելու ցանկացած պահանջ, ներկայացներ որպես «հրեական քարոզչություն» և «պատմության ու իրավունքի աղճատում»:

Մինչդեռ, հենց դա էլ հայտարարեց թուրքական կառավարությունը, երբ  անցյալ շաբաթ ԵՄ-ն դիմեց Թուրքիային ճանաչել  Հայոց Ցեղասպանությունը: Արտաքին գործերի նախարարությունը Անկարայում հայտարարեց, որ  ԵՄ-ն տեղի է տվել 1915 թվականի դեպքերի վերաբերյալ «հայկական քարոզչությանը» և «աղավաղել պատմությունն ու օրենքը»:  Եթե Գերմանիան այդպիսի աններելի բառեր օգտագործեր հրեական Հոլոքոստի համար, Բեռլինը կթաղվեր քաղաքից հեռանալ շտապող աշխարհի բոլոր դեսպանների մեքենաների արտանետած ծխի մեջ:

Սակայն հենց նույն օրը Թաքսիմ հրապարակում նախատեսված հիշատակի փոքրիկ ու խիզախ արարողությունից հետո  արևմտյան աշխարհի մեծերը թուրք ղեկավարների հետ կհավաքվեն Ստամբուլից մի քանի կիլոմետր հեռու, հարգելու Գալիպոլիի զոհերի հիշատակը,  1915-ին  Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցների նկատմամբ Մուստաֆա Քեմալի արտակարգ ու  փայլուն հաղթանակը: Նրանցից քանի՞սը կհիշեն, որ Գալիպոլիում Թուրքիայի համար կռվող հերոսների մեջ էր նաև հայ կապիտան Թորոսյանը, ում քույրը ցեղասպանության զոհ դարձավ:

Եկող շաբաթ ծրագրել եմ հիշատակման վերաբերյալ զեկույցով հանդես գալ թուրք ընկերների շրջանում: Բայց երկրորդ միտքը, որ ծագում է իմ գլխում, թող հայ ընկերները ներեն ինձ,  չի վերաբերում  100-րդ տարելիցի արարողություններին:

Ինձ հետաքրքրում է, թե ինչ է նախատեսվում անել հիշատակման արարողության հաջորդ օրը: Հայ վերապրածները, ովքեր կարող էին հիշել, բոլոր մահացել են: Մոտ 30 տարի հետո նույն խորը ցավը կապրեն   ամբողջ աշխարհի հրեաները, երբ նրանց վերջին փրկվածները՝ կենդանի վկաները, կհեռանան այս աշխարհից:  Բայց մահացածները շարունակում են  ապրել, հատկապես, երբ նրանց զոհ լինելը մերժվում է: Դա անեծք է, որը ստիպում է նրանց մեռնել կրկին ու կրկին:

Հայերը , անշուշտ,  պետք է կազմեն  խիզախ թուրքերի ցուցակը, ովքեր հայերի կյանքեր են փրկել նրանց հալածելու ժամանակ: Կա առնվազն մեկ թուրք մարզպետ,  զինվորներ և ոստիկաններ, որոնք վտանգել են իրենց կյանքը փրկելու  հայերին Թուրքիայի պատմության  այդ սարսափելի պահին:  Թուրքիայի ինքնավստահ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ցավակցել է հայերին, շարունակելով ժխտել ցեղասպանությունը:  Արդյոք նա կհրաժարվի ստորագրել Հայոց Ցեղասպանության հիշատակման մասին գիրքը, որտեղ նշված կլինեն խիզախ թուրքերի անունները, որոնք փորձել են փրկել իրենց ազգի պատիվը պատմության այդ մութ ժամանակաշրջանում:

Ես տարիներ շարունակ այս միտքը հուշում եմ հայերին: Անցյալ շաբաթ Դետրոյթում էլ նույնն եմ ասել. պատվեք լավ թուրքերին: Ավաղ, բոլորը ծափահարում են, բայց ոչինչ չեն անում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment