Հայոց Ցեղասպանությունից մեկ դար հետո էլ Թուրքիայի ժխտողականությունը միայն խորանում է

Հայոց Ցեղասպանությունից մեկ դար հետո էլ Թուրքիայի ժխտողականությունը միայն խորանում է

Հոդվածի առանցքում

  • Քանդվող քարե վանքը, որը կառուցվել է սարալանջին, կանգնած է որպես սարսափելի անցյալի մոռացված հուշարձան: Այսպես քայքայվում է նաև լեռնային այս գյուղի մյուս կողմում գտնվող եկեղեցին: Ավելի հեռու խորը բացվածք է, այնքան խորը, որ ներքև նայելիս միայն մթություն է: Մեկ դար առաջ, անհամար հայերի են նետել այդ մահվան գիրկը:
  • Ցեղասպանությունը Մեծ պատերազմի մեծագույն ոճրագործությունն էր: Այն շարունակում է բախվել թուրքական իշխանությունների 100 տարվա լռությանն ու ժխտմանը: Գոյատևած հայերի և նրանց հետնորդների համար ցեղասպանությունը դարձել է իրենց ինքնության գլխավոր նշագիրը, հոգեկան վերքերն անցել են սերունդներին:
  • Զոհերի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին: 1915 թվականի այդ օրը թուրքերը Ստամբուլում կոտորեցին մի խումբ հայ անվանի դեմքերի և դա, պատմաբանների բնորոշմամբ, ոչնչացման ավելի մեծ ծրագրի առաջին քայլն էր: Թուրքիայի և սփյուռքի հայերը պատրաստվում են հավաքվել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, հարգելու զոհերի հիշատակը: Կկայանա նաև համերգ հայ և թուրք երաժիշտների մասնակցությամբ:
  • Անկարան չի մասնակցում որևէ արարողության, ոչ էլ պատրաստ է ընդունել հայերի ներողություն խնդրելու պահանջները: Փոխարենը, Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, թուրքական իշխանությունները նախատեսել են նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, որն օգնեց դնելու ժամանակակից Թուրքիայի ինքնության հիմքը:
  • Թուրքիայի ոսկրացած դիրքորոշումը պատմության հետ հակասությունների մեջ է և ստանձնել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի հաստատած ժառանգությունը: Իրենց հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, հասարակությունը սկսել է թուրքացման գործընթացը, որը նախատեսում է ջնջել անցյալը և հերքել երկրի բազմազգ պատմությունը:
  • Հայերը դա համարում են վիրավորանք և ուշադրության շեղում, քանի որ այդ կերպ կասկածի տակ են դրվում պատմական փաստերը, որոնք սակայն, մեկ դար գրանցվել են գիտականորեն: Դրանք հիմնվում են օսմանյան արխիվների, դատարաններում արված ցուցմունքների վրա, որոնք կարճ ժամանակով Ստամբուլում անցկացվել են դաշնակիցների պահանջով Առաջին համաշխարհային պատերազմից հետո, հաշվի են առվել նաև այն ժամանակի ականատեսների վկայությունները:
  • Փաստերը նաև հայտնի են որպես ծավալված իրադարձություններ: 1915-ի օգոստոսի 18-ին New York Times-ի խորագիրն աղաղակում է. «Հայերին ուղարկում են անապատում մեռնելու»: Դեկտեմբերի խորագրում կարդում ենք.«Մեկ միլիոն հայ է սպանվել կամ աքսորվել»:
  • Տարելիցի մոտենալու հետ ավելանում է Օբամայի վրա ճնշումը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: Փորձագետներն ասում են, որ Օբամայի որոշումն այս տարի բարդ կլինի: Միացյալ Նահանգները ձգտում է ավելի մեծ համագործակցության Թուրքիայի հետ Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության ծայրահեղականների դեմ պայքարում:
  • Քրդերը, ասել է թուրք գրող Չենգիզ Աքթարը, որոնք վիճարկում են այդ հարցի վերաբերյալ պաշտոնական Թուրքիայի դիրքորոշումը, ներգրավված են եղել ցեղասպանությանը»: «Նրանք էին մարդասպանները», - ասել է նա: Եվ հիմա նրանք մտադիր են դիմակայել պատմությանը: Վերջին տարիներին, տեղական քրդական իշխանությունները Դիարբեքիրում` Թուրքիայի հարավ-արևելքում, օգնել են վերականգնել Սուրբ Կիրակոս եկեղեցին, ամենամեծ հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքում:
  • Սրճարանում, որտեղ տղամարդիկ պատմում էին իրենց համայնքի անցյալի մասին պատմությունները, որոնք լսել էին իրենց ծնողներից, մի մարդ բարձրացրեց Թուրքիայի մերժման հարցը: Ցեղասպանության ճանաչումը, ասաց նա, կարող է հանգեցնել թուրքերի կողմից հայերից վերցված հողերի փոխհատուցման: Տղամարդը զգուշացրեց իր ընկերներին լրագրողին չասել, որ «սա ոչ մահմեդական տարածք էր»:
  • «Մարդուն չպետք է չափել իր ծագումով կամ կրոնով, պետք է հաշվի առնել նրա ինչպիսի մարդ լինելը », - ասաց նա: «Բայց այստեղ նրանք այդպես չեն մտածում»:

Ուշադրությանն արժանի

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայ է մահացել: Թուրքերն այդպես էլ չեն հավատում, որ զանգվածային սպանությունները ծրագրված էին:

Քունգուս, Թուրքիա – Քանդվող  քարե վանքը, որը կառուցվել է սարալանջին, կանգնած է որպես սարսափելի անցյալի մոռացված հուշարձան: Այսպես քայքայվում է նաև լեռնային այս գյուղի մյուս կողմում գտնվող եկեղեցին: Ավելի հեռու խորը բացվածք է, այնքան խորը, որ ներքև նայելիս միայն մթություն է: Մեկ դար առաջ, անհամար հայերի են նետել այդ մահվան գիրկը:

«Նրանց` բոլոր տղամարդկանց, նետել են այդ փոսը», – ասաց 78-ամյա Վահիդ Շահինը, որը կենտրոնի գյուղի սրճարանում  նստած պատմում էր սերունդներին փոխանցված պատմությունները:

Պարոն Շահինը շրջվեց ու ցույց տվեց վանքի կողմը.« Սա հայկական կողմն է»: Հետո նորից շրջվեց. «Սա էլ մուսուլմանական կողմը: Սկզբում նրանք իսկապես բարեկամաբար էին միմյանց նկատմամբ»: Հարյուր տարի առաջ, համաշխարհային պատերազմի տարիներին, այս և էլի շատ գյուղեր ամբողջ Արևելյան Անատոլիան վերածվեց մահվան դաշտերի: Օսմանյան կայսրության հուսահատ ղեկավարությունը կորցրել էր Բալկանները, կանգնած էր իր արաբական տարածքները կորցնելու վտանգի առաջ և սպառնալիքը տանը մոտ էր տեսնում:

Մտահոգված, որ քրիստոնյա հայ բնակչությունը մտադիր է միանալ Ռուսաստանին՝ Օսմանյան թուրքերի գլխավոր թշնամուն, պաշտոնյաները սկսեցին այն, ինչ պատմաբանները կոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մոտ 1.5 միլիոն հայ սպանվեց, ոմանց կոտորեցին այստեղ , մյուսներին հարկադրեցին անցնել սիրիական անապատով, որտեղ էլ սովամահ եղան:

Ցեղասպանությունը Մեծ պատերազմի մեծագույն ոճրագործությունն էր: Այն շարունակում է բախվել թուրքական իշխանությունների 100 տարվա լռությանն ու ժխտմանը: Գոյատևած հայերի և նրանց հետնորդների համար ցեղասպանությունը դարձել է իրենց ինքնության գլխավոր նշագիրը, հոգեկան վերքերն անցել են սերունդներին:

«Մի ամբողջ դար հայերը գոռում են աշխարհին, որ դա տեղի է ունեցել», – ասաց Գաֆուր Թուրքեյը, ում պապը երեխա ժամանակ փրկվել էր ցեղասպանությունից և հայտնվել մահմեդական ընտանիքում: Պարոն Թուրքեյը վերջին տարիներին իր ժառանգությունը բացահայտելուց հետո սկսել է ներկայանալ որպես հայ և ընդունել է քրիստոնեությունը: «Մենք ցանկանում ենք լինել այս երկրի մի մասը մեր նախկին ինքնությամբ, ինչպես մեկ դար առաջ էինք», – ասել է նա:

Հուշակոթողներ ամբողջ աշխարհում

Զոհերի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին: 1915 թվականի այդ օրը թուրքերը Ստամբուլում կոտորեցին  մի խումբ հայ անվանի դեմքերի և դա, պատմաբանների բնորոշմամբ, ոչնչացման ավելի մեծ ծրագրի առաջին քայլն էր: Թուրքիայի և սփյուռքի հայերը պատրաստվում են հավաքվել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, հարգելու զոհերի հիշատակը: Կկայանա նաև  համերգ հայ և թուրք երաժիշտների մասնակցությամբ:

Նմանատիպ արարողություններ տեղի կունենան նաև աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում, Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ ծագումով հայ Քիմ Քարդաշյանը վերջերս էր այցելել իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ, կարևորելով  ցեղասպանությունը: Եվրոպական խորհրդարանն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապն էլ վերջերս ջարդերը բնորոշեցին որպես ցեղասպանություն, ինչն ավելացնում է ճնշումն Անկարայի վրա:

Թուրքական կառավարությունը ընդունում է, որ վայրագություններ են կատարվել, սակայն ասում է, որ դրանք տեղի են ունեցել պատերազմական շրջանում, երբ շատ ուրիշ մարդիկ էլ են մահացել: Պաշտոնյաները համառորեն ժխտում են, որ երբևէ եղել է հայ բնակչության ոչնչացման համակարգված ծրագիր, ինչը ցեղասպանության ընդունված սահմանումն է:

Անկարան չի մասնակցում որևէ արարողության, ոչ էլ պատրաստ է ընդունել հայերի ներողություն խնդրելու պահանջները: Փոխարենը,  Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, թուրքական իշխանությունները նախատեսել են նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը,  որն օգնեց դնելու ժամանակակից Թուրքիայի ինքնության հիմքը:

Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը կարծես թե մեղմացրել է իր դիրքորոշումը: Քաղաքացիական հասարակության նոր կազմակերպությունների ծաղկումով, կառավարությունն էլ ավելի հանդուրժող է դարձել պատմության հանդեպ իր հայացքներում: Անցյալ տարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց հայերին և դրանով ավելի հեռու գնաց թուրք մյուս առաջնորդներից,  ցավալի պատմությունը ճանաչելու հարցում:

Սակայն, որքան մոտենում է տարելիցի օրը, այնքան իրադրությունը դառնում է նախկինը՝ Թուրքիայի ժխտողականություն, հայերի զայրույթ ու հաշտեցման քիչ հավանականություն: Էրդողանը դարձել է կռվարար, ապավինելով ավանդական մեկնաբանությանը:

«1915-ի հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայկական սփյուռքը ցեղասպանության վերաբերյալ համաշխարհային արշավի միջոցով փորձում է ատելություն սերմանել Թուրքիայի նկատմամբ», – վերջերս հայտարարել է Էրդողանը: «Եթե մենք ուսումնասիրենք, թե մեր ազգն ինչերի միջով է անցել վերջին 100-ից 150 տարվա ընթացքում, ավելի շատ տառապանքների կհանդիպենք, քան հայերն են անցել»:

Երկրում, որին բնորոշ են աշխարհիկ ու կրոնական, հարուստ ու աղքատ, ազատական ​​և պահպանողական բաժանումները,  Հայոց Ցեղասպանության ժառանգությունը թուրքերին միավորող խնդիր է դարձել: Վերջերս Ստամբուլի Տնտեսագիտության և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի իրականացրած հարցումը ցույց է տվել, որ թուրքերի միայն 9 տոկոսն է կարծում, որ կառավարությունը պետք է վայրագությունները բնորոշի որպես  ցեղասպանություն և ներողություն խնդրի դրանց համար:

Թուրքիայի ոսկրացած դիրքորոշումը պատմության հետ հակասությունների մեջ է և ստանձնել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի հաստատած ժառանգությունը: Իրենց հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, հասարակությունը սկսել է թուրքացման գործընթացը, որը նախատեսում է ջնջել անցյալը և հերքել երկրի բազմազգ պատմությունը: Հայկական կոտորածները ջնջեցին երկրի պատմությունից և հասարակ թուրքերն այդ մասին լսեցին, երբ 1970-ականներին հայ ահաբեկչական արշավ սկսվեց թուրք դիվանագետների դեմ:

Նույնիսկ հիմա, թուրքական դասագրքերը հայերին ներկայացնում են որպես դավաճանների, Հայոց Ցեղասպանությունը համարում են կեղծիք և նշում, որ օսմանյան թուրքերը «անհրաժեշտ միջոցներ» են ձեռնարկել հայկական անջատողականությանը հակազդելու համար: Ստամբուլի ռազմական թանգարանում հատուկ սրահ կա, որը նվիրված է հայ զինյալների ձեռքից տառապած մահմեդականներին:

«Այնտեղ, անշուշտ, եղել են հայ հեղափոխականներ ու ապստամբներ, ովքեր ցանկանում էին Ռուսաստանի կողմն անցնել», – ասել է Թոմաս դե Վաալը, Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի պատմաբանը, որը վերջերս գիրք է գրել ցեղասպանության մասին «Մեծ Աղետը» վերնագրով: «Սա մի քանիսի այսպես կոչված անհավատարմության համար բոլորին պատժելու դեպք է»: Պարոն դե Վաալը ցեղասպանությունը նկարագրել է, որպես «մեծ ծավալի կոլեկտիվ պատիժ»:

Նոր թուրքական հանրապետության շատ առաջնորդներ, բայց ոչ Աթաթուրքը, ցեղասպանության հիմնական ճարտարապետներն էին, և ոմանք հարստացել էին հայերի ունեցվածքի բռնազավթման շնորհիվ:

«Ժողովրդի համար հեշտ չէ մարդասպաններ ու գողեր կոչել իր հիմնադիր հայրերին», – ասել է Թաներ Աքչամը, ցեղասպանության հարցով թուրք նշանավոր պատմաբանը: Թուրքիայի կառավարությունը տարելիցից առաջ վերադարձել է այն դիրքորոշմանը, որ հարցը պետք է ուսումնասիրեն պատմաբանները և այդ առիթով հովանավորում է lethistorydecide.org. կայքը:

Պատմական փաստ

Հայերը դա համարում են վիրավորանք և ուշադրության շեղում, քանի որ այդ կերպ կասկածի տակ են դրվում պատմական փաստերը, որոնք սակայն, մեկ դար գրանցվել են գիտականորեն: Դրանք հիմնվում են օսմանյան արխիվների, դատարաններում արված ցուցմունքների վրա, որոնք կարճ ժամանակով Ստամբուլում անցկացվել են դաշնակիցների պահանջով Առաջին համաշխարհային պատերազմից հետո, հաշվի են առվել նաև այն ժամանակի ականատեսների  վկայությունները:

«Սխալ է պնդել, որ պատմական տարաձայնություն կա », – ասել է դե Վաալը:«Պատմական փաստերը լավ են հիմնավորված»:

Փաստերը նաև հայտնի են որպես ծավալված իրադարձություններ: 1915-ի օգոստոսի 18-ին New York Times-ի խորագիրն աղաղակում է. «Հայերին ուղարկում են անապատում մեռնելու»: Դեկտեմբերի խորագրում կարդում ենք.«Մեկ միլիոն հայ է սպանվել կամ աքսորվել»:

Նույնիսկ այն ժամանակ թուրքերը մերժում էին: Մի թուրք The Times- ի 1915 հոկտեմբերի հոդվածի խմբագրին ուղարկած նամակում գրել է «այսպես կոչված« հայկական կոտորածների մասին: Սպանդի նույն նկարագրությունն այսօր օգտագործում են Թուրքիայի իշխանամետ թերթերը:

Ցեղասպանության ժառանգությունը վաղուց կարևոր դեր է խաղում ամերիկյան քաղաքականության մեջ և դա Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների լոբբիստական ​​ջանքերի շնորհիվ, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում են ցեղասպանության ճանաչման համար:

Պալատը երկու անգամ մոտեցել է խնդրին, 2007-ին և 2009-ին, քվեարկության դնելով օրինագիծը, որը սպանությունները դատապարտել է որպես ցեղասպանություն:

Սակայն նախագահներ Ջորջ Բուշն ու Օբաման դրանք հետ են մղել, վախենալով, որ այդ միջոցառումները կվնասեն Թուրքիայի հետ ամերիկյան հարաբերությունները: Նախագահի թեկնածուները, այդ թվում, Օբաման, «ցեղասպանություն» բառն օգտագործել են քարոզարշավի ժամանակ: Սակայն ոչ մի գործող նախագահ այն չի արտասանել (նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին Հոլոքոստի հիշատակի օրը գրավոր հայտարարության մեջ նշել է «Հայոց Ցեղասպանությունը»):

Տարելիցի մոտենալու հետ ավելանում է Օբամայի վրա ճնշումը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար:

Փորձագետներն ասում են, որ Օբամայի որոշումն այս տարի բարդ կլինի: Միացյալ Նահանգները ձգտում է ավելի մեծ համագործակցության Թուրքիայի հետ Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության ծայրահեղականների դեմ պայքարում:

Կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆոռնիայի դեմոկրատը, ով միացել է այլ օրենսդիրներին ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ներկայացնելու համար, ասել է, թե մտահոգված է, որ « ISIS-ի դեմ պայքարը և Թուրքիայի աջակցությունը ստանալու անհրաժեշտությունը» կարող են կանխել ցեղասպանության ճանաչման փորձերը:

Թուրքիայի հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջանում գործի է դրվել հաշտեցման, ներողություն խնդրելու և ցավոտ անցյալի ազնիվ գնահատման ուղղություն:

Քրդերը, ասել է թուրք գրող Չենգիզ Աքթարը, որոնք վիճարկում են այդ հարցի վերաբերյալ պաշտոնական Թուրքիայի դիրքորոշումը, ներգրավված են եղել ցեղասպանությանը»:

«Նրանք էին մարդասպանները», – ասել է նա:

Եվ հիմա նրանք մտադիր են դիմակայել պատմությանը: Վերջին տարիներին, տեղական քրդական իշխանությունները Դիարբեքիրում` Թուրքիայի հարավ-արևելքում, օգնել են վերականգնել Սուրբ Կիրակոս եկեղեցին, ամենամեծ հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքում:

Այն դարձել է կենտրոնն այն տեղացի հայերի, որոնք մեծացել են հավատալով, որ իրենք մահմեդական են և քուրդ ու այժմ բացահայտում են իրենց ընտանիքի արմատները: «Մենք փորձում ենք ետ վճարել այն, ինչ պարտական ենք»,  ասել է Աբդուլլահ Դեմիրբասը, Դիարբեքիր հին քաղաքի նախկին քաղաքապետը:

Անցյալի ընկալումները

Պատմության լիարժեք հատուցման բացակայության պատճառով, լինում են բախումների մասին հակասական պատմություններ:

Վերջերս հին վանքի մոտ մի մուսուլման կին պատմում էր, թե « հայերն այստեղ սարսափելի բաներ են արել մահմեդականների հետ», և ասել է, որ ինքը մեծացել է լսելով պատմություններ այն մասին, որ հայերը եռացող ջեմի տարաներում սպանել են հղի մահմեդական կանանց:

Մոտակայքում կանգնած երիտասարդ աշակերտուհի Զիսան Աքմեսեն էլ ասել է, որ դասերի ժամանակ երբեք հայերի մասին չեն լսել: «Նրանք մեզ սովորեցնում են Գալիպոլիի և Լիբիայում օսմանյան թուրքերի պատերազմի մասին», – ասել է նա:

Սրճարանում, որտեղ տղամարդիկ պատմում էին իրենց համայնքի անցյալի մասին պատմությունները, որոնք լսել էին իրենց ծնողներից, մի մարդ բարձրացրեց Թուրքիայի մերժման հարցը: Ցեղասպանության ճանաչումը, ասաց նա, կարող է հանգեցնել թուրքերի կողմից հայերից վերցված հողերի փոխհատուցման: Տղամարդը զգուշացրեց իր ընկերներին լրագրողին չասել, որ «սա ոչ մահմեդական տարածք էր»:

«Նրանք կգան ու կվերցնեն մեր հողերը», – ասել է նա:

Ավելի ուշ, ընկերներից հեռու 50-ամյա տղամարդը` Բեխչետ Բասիբույուքն ասաց, որ նա հայկական ծագում ունի, նրա տատիկը  փրկվել է ջարդերից և ապրել տեղական մահմեդական ընտանիքում: Պարոն Բասիբույուքն ասել է, որ հպարտ է իր ժառանգությամբ, թեև հաճախ է ենթարկվում վիրավորանքների:

«Մարդուն չպետք է չափել իր ծագումով կամ կրոնով, պետք է հաշվի առնել նրա ինչպիսի մարդ լինելը », – ասաց նա: «Բայց այստեղ նրանք այդպես չեն մտածում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment