The Economist-ը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի, Թուրքիայի ժխտողականության և Հռոմի Պապի հայտարարության մասին

The Economist-ը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի, Թուրքիայի ժխտողականության և Հռոմի Պապի հայտարարության մասին

Հոդվածի առանցքում

  • Հանդեսը գրում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել են բազմաթիվ հայ մտավորականներ, որոնց մեծամասնությունը հետագայում սպանվել է: Սակայն հարյուրամյակի մոտենալուն զուգահեռ դրան հետեւած իրադարձությունները դեռևս վիճարկվում են:
  • Թուրքիայում պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնելը դիտարկվում է որպես հանցագործություն, որը նաև այլ վտանգներ է պարունակում: Թուրքական թերթի՝ հայկական ծագում ունեցող խիզախ խմբագիր Հրանտ Դինքը 2007-ին սպանվել է թուրք ազգայնական պատանու ձեռքով այն բանից հետո, երբ բացահայտումներ է հրապարակել, որ Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչեն ցեղասպանության արդյունքում որբացած հայ մանուկ էր:
  • Թուրքիայի քուրդ առաջնորդները պաշտոնապես ներողություն են խնդրել ջարդերում իրենց ժողովրդի ունեցած դերի համար: Մեծ մասամբ քուրդ բնակչություն ունեցող Դիարբեքիր նահանգի, որտեղ ժամանակին հայերը կազմում էին բնակչության կեսը, Սուր շրջանում անցկացվում են հայոց լեզվի անվճար դասընթացներ: Հարևան Սիրնակ նահանգում մի շարք «ծպտյալ հայեր», որոնց նախնիները փրկվելու համար մահմեդականություն են ընդունել, այս տարի տեղացիների՝ և քրիստոնյաների և մահմեդականների հետ միասին, տոնել են Սուրբ Զատիկը:
  • Նախկինում Թուրքիան Գալիպոլիիում դաշնակցական ուժերի իջեցմանը նվիրված միջոցառումները կազմակերպվում էր ապրիլի 25-ին: Այս տարի միջոցառումները տեղափոխվել են ապրիլի 24-ին՝ըստ ոմանց, հայկական ջարդերի հարյուրամյա տարելիցից ուշադրությունը շեղելու նպատակով, : Ներքին աղբյուրների համաձայն, թուրքական ճնշման տակ շվեյցարական կառավարությունն արգելափակել է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի գործի տեղադրումը Ժնևում:
  • Մեկ այլ հրապարակման մեջ, կենտրոնանալով հայ-թուրքական հարաբերությունների և դրանց բարելավման խնդրի վրա, բրիտանական ամսագիրը ընդգծում է, որ «Փոխանակ ցեղասպանություն բառի վերաբերյալ վիճելու, թուրքերը պետք է կարգավորեն հարաբերությունները հայերի հետ»: «Ոչինչ այնքան չի բորբոքում ներկան, քան անցյալը, նշում է Economis-ը:
  • Սովորական հայերի համար ամենախոստումնալից գաղափարը 1915 թվականի ահավոր դեպքերի 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակներում կլիներ իրենց սուրբ սարը համարվող և Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակական շրջափակման մեջ գտնվող Արարատ լեռանը և հին մայրաքաղաք Անիին բաց սահմանով հասնելու հնարավորությունը: Իսկ Թուրքիայի համար լավագույն քայլը կլիներ Հայաստանի հետ բարելավված հարաբերություններ ունենալը:
  • Ըստ հրապարակման՝ Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը ինչպես 1918, այնպես էլ 1991 թվականներին, որից հետո սակայն ամսագիրը հիշեցնում է, որ թուրքական կողմը փակում է սահմանը Հայաստանի հետ ԼՂ հակամարտության պատճառով, իսկ հետագայում, տուրք տալով Ադրբեջանի ճնշումներին, սառեցնում 2009 թվականին Հայաստանի հետ կնքված դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի վերաբացման մասին պայմանագիրը:
  • Մերօրյա երկրների առաջնորդների՝ ներկայիս Հռոմի Պապի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումների ժամանակ այդ ճիչը շարունակում է լսելի լինել, ասում է հանդեսը և հենվելով հեղինակ Ֆրանկո Գիանսոլդատիի (Franca Giansoldati) գրքի վրա, ներկայացնում է անցած նոյեմբերին և մարտին տեղի ունեցած հանդիպումները Էրդողանի և Հռոմի Պապի միջև, որոնց ընթացքում Թուրքիայի նախագահը «աղաչում էր» Ֆրանցիսկոս պապին ետ կանգնել 1915 թվականի հայերի կոտորածները Ցեղասպանություն որակելուց:
  • Հրապարակման մեջ նաև նշվում է, որ վաղուց ի վեր Վատիկանում ընթանում էր պայքար մահմեդական աշխարհի նկատմամբ ավելի կոշտ ու ավելի մեղմ դիրքորոշումներ ունեցող խմբերի միջև: Economist-ը եզրակացնում է, որ Հայոց Ցեղասպանության այս ճանաչումը ցույց է տալիս, որ ավելի կոշտ դիրքորոշման կողմնակիցները, ովքեր զիջում էին նախկին պապ Բենեդիկտ XVI օրոք, այժմ ավելի գերիշխող են:

Ուշադրությանն արժանի

Առաջատար Economist հանդեսն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին՝ հրապարակելով մի քանի հոդվածներ, ուր արծարծվում են Հայոց Ցեղասպանության պատմության, միջազգային ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների խնդրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր:

Իր անդրադարձներից մեկում Economist-ը մեջբերում է զանգվածային կոտորածների ականատես հայ քահանա Գրիգորիս Բալակյանի խոսքերը, ըստ որի «Յոզղատ և Կեսարիա նահանգների միջև ընկած ճանապարհը հաղթահարելիս մեզ հանդիպած մահմեդականների 80 տոկոսը (այդ վայրերում այլևս քրիստոնյա չէր մնացել) հագել էր եվրոպական հագուստ՝ կրելով իրենց իսկ կողմից իրականացված հանցագործությունների ապացույցները: Ոտաբոբիկ գյուղացի մանուկները կրում էին պաշտոնական հագուստ, տղամարդիկ՝ ոսկե շղթաներ և ժամացույցներ»:

Հանդեսը գրում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել են բազմաթիվ հայ մտավորականներ, որոնց մեծամասնությունը հետագայում սպանվել է:

Սակայն հարյուրամյակի մոտենալուն զուգահեռ դրան հետեւած իրադարձությունները դեռևս վիճարկվում են: Թուրքիան պնդում է, որ Սիրիայի անապատ տանող ճանապարհին 500 հազար հայ է մահացել սովի և հիվանդությունների հետևանքով: Նշվում է, որ նրանք տեղահանվում էին, որպեսզի Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ հեղափոխականները չմիավորվեն ռուսների հետ Օսմանյան կայսրության դեմ պայքարելու համար: Փրկվածները և նրանց սփռված ժառանգները նշում են մեկ ու կես միլիոն սպանվածների մասին, և ցանկանում, որպեսզի այդ իրադարձությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն:

Մեծ թվով գիտնականներ և կառավարություններ ընդունում ու կիրառում են այդ ձևակերպումը: Սակայն Թուրքիան ակտիվ հակաարշավ է նախաձեռնել: «Ես հրաժարվում եմ, որպեսզի իմ նախնիները հավասարեցվեն Հիտլերին»,- վրդովված նշում է թուրք դիվանագետը:

Թուրքիայում պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնելը դիտարկվում է որպես հանցագործություն, որը նաև այլ վտանգներ է պարունակում: Թուրքական թերթի՝ հայկական ծագում ունեցող խիզախ խմբագիր Հրանտ Դինքը 2007-ին սպանվել է թուրք ազգայնական պատանու ձեռքով այն բանից հետո, երբ բացահայտումներ է հրապարակել, որ Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչեն ցեղասպանության արդյունքում որբացած հայ մանուկ էր:

Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որ անվտանգության աշխատակիցներն են կազմակերպել նրա սպանությունը: Այս ոճրագործությունը զարմանալի բեկում առաջացրեց: Ավելի քան հարյուր հազարվոր մարդիկ, որոնց մեծամասնությունը երբևէ չէր լսել Հրանտ Դինքի մասին, մասնակցեցին նրա հուղարկավորությանը: Ժխտողականության պատը սկսեց փլուզվել: Հայերի վերապրած սարսափները ներկայացնող գրքերը, ինչպիսին է, օրինակ, Գրիգորիս Բալակյանի ժառանգ Պիտեր Բալակյանի «Ճակատագրի սև շունը» գիրքը, սկսեցին հասանելի դառնալ թուրքերեն լեզվով:

Թեև դանդաղ, կառավարությունը սկսեց վերադարձնել հայկական եկեղեցիներից բռնագրավված գույքը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անցյած տարի ցավակցություն հայտնելով, դարձավ առաջին թուրք առաջնորդը, որը ճանաչեց հայերի՝ Օսմանյան կայսրության օրոք վերապրած տանջանքները: Առաջին անգամ երեք մեծ քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրենց ընտրացուցակներում ներառել են նաև հայ թեկնածուներին:

Թուրքիայի քուրդ առաջնորդները պաշտոնապես ներողություն են խնդրել ջարդերում իրենց ժողովրդի ունեցած դերի համար: Մեծ մասամբ քուրդ բնակչություն ունեցող Դիարբեքիր նահանգի, որտեղ ժամանակին հայերը կազմում էին բնակչության կեսը, Սուր շրջանում անցկացվում են հայոց լեզվի անվճար դասընթացներ: Հարևան Սիրնակ նահանգում մի շարք «ծպտյալ հայեր», որոնց նախնիները փրկվելու համար մահմեդականություն են ընդունել, այս տարի տեղացիների՝ և քրիստոնյաների և մահմեդականների հետ միասին, տոնել են Սուրբ Զատիկը:

Ինչպես Հայաստանում, որի բնակչության գրեթե կեսը օսմանյան հայերի ժառանգներ են, այնպես էլ Սփյուռքում երկարատև բուժվող վերքերը փոխարինվում են «նախկին երկրի» նկատմամբ հետաքրքրասիրությամբ: Հարյուրավոր մարդիկ պատրաստվում են այցելել Ստամբուլ ու Դիարբեքիր՝ հայրուրամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար:

Լիբանանում ծնված ծագումով հայ Խաչիկ Մուրադյանը, ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, կազմակերպում է սփռված հայերի «ուխտագնացությունը» դեպի Արևմտյան Հայաստան: Զինված ձեռագիր քարտեզներով՝ նրանք փնտրում են իրենց նախնիների տները և վանքերի ավերակների մոտ աղոթում նրանց հոգիների համար: Սակայն հալոցքը սահմանափակվում է միայն դրանով:

Նախկինում Թուրքիան Գալիպոլիիում դաշնակցական ուժերի իջեցմանը նվիրված միջոցառումները կազմակերպվում էր ապրիլի 25-ին: Այս տարի միջոցառումները տեղափոխվել են ապրիլի 24-ին՝ըստ ոմանց, հայկական ջարդերի հարյուրամյա տարելիցից ուշադրությունը շեղելու նպատակով, : Ներքին աղբյուրների համաձայն, թուրքական ճնշման տակ շվեյցարական կառավարությունն արգելափակել է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի գործի տեղադրումը Ժնևում:

Սիրիայում Թուրքիան մեղադրվում է իսլամական ապստամբների կողմից Կոբանե, իսկ անցյալ տարվա մարտին հայկական սահմանային Քեսաբ քաղաքի գրավմանն աջակցելու մեջ: Դրանից հետո Քեսաբն անցել է Բաշար Ասադի վարչակազմի վերահսկողության տակ, ինչը բնակիչներին հնարավորություն է ընձեռնել վերադառնալ: Սակայն այդ դրվագն առավել դառը հիշողություններ է արթնացրել 1916 թվականի բռնությունների վերջին ալիքի վերաբերյալ, երբ սպանվել են Դեյր-էլ-Զորի անապատում ապաստան գտած տասնյակ հազարավոր հայեր: Եւ նմանօրինակ խորը վերքերը բուժելու համար ավելի շատ բան է անհրաժեշտ, քան ցավակցությունը:

Մեկ այլ հրապարակման մեջ, կենտրոնանալով հայ-թուրքական հարաբերությունների և դրանց բարելավման խնդրի վրա, բրիտանական ամսագիրը ընդգծում է, որ «Փոխանակ ցեղասպանություն բառի վերաբերյալ վիճելու, թուրքերը պետք է կարգավորեն հարաբերությունները հայերի հետ»:

«Ոչինչ այնքան չի բորբոքում ներկան, քան անցյալը, նշում է Economis-ը: Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին ասաց, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է, Թուրքիան ջղագրգիռ հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Վիճաբանությունը, թե Օսմանյան Թուրքիայի 1-1.5 միլիոն հայ քաղաքացիների սպանությունը ինչ անունով պետք է կոչել, չի օգնում ոչ հայերին և ոչ թուրքերին այսօր, ոչ էլ օգնում է պահպանել մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի զոհերի հիշատակը:

2008-2009 թվականներին «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին արձանագրություններ, որը պետք է հնարավոր դարձներ միջպետական սահմանի վերաբացումը: Բայց արձանագրությունները այդպես էլ չվավերացվեցին, ոչ թե ցեղասպանության խնդրի պատճատով, այլ որովհետեւ թուրքերը որպես նախապայման առաջ քաշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Ինչևէ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու լավագույն հնարավորությունը կլիներ Հայաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները՝ բաց սահմանով:

Սովորական հայերի համար ամենախոստումնալից գաղափարը 1915 թվականի ահավոր դեպքերի 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակներում կլիներ իրենց սուրբ սարը համարվող և Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակական շրջափակման մեջ գտնվող Արարատ լեռանը և հին մայրաքաղաք Անիին բաց սահմանով հասնելու հնարավորությունը: Իսկ Թուրքիայի համար լավագույն քայլը կլիներ Հայաստանի հետ բարելավված հարաբերություններ ունենալը:

Economist-ը իր հաջորդ հոդվածում անդրադարձել է նաև «Genocide» բառի կիրառման խնդրին իր «Gunning for the G-word» հոդվածում: Այն մեջբերում է Կարնեգի հիմնադրամում փորձագետ Թոմաս դե Վաալի խոսքերը Հայոց Ցեղասպանության մասին իր վերջերս հրապարակած գրքի շնորհանդեսի ժամանակ: Դե Վաալի կարծիքով, գրում է ամսագիրը, հիմնական փաստերը ակնհայտ են:

Հայերը հին ժողովուրդ են, որոնց հայրենիքը այն տարածքում է, որն այսօր Արևելյան Թուրքիա է: 1913 թվականի դրությամբ Օսմանյան կայսրությունում բնակվում էր մինչև 2 միլիոն հայ: Առաջին աշխարհամարտի սկզբին, ասում է փորձագետը, ըստ հրապարակման, Օսմանյան իշխանությունը կարգադրում է կազմակերպել հայերի զանգվածային տեղահանումը: Մի քանի տարի հետո, ըստ դե Վալի, հայերի բնակչությունը կազմում է հազիվ մեկ տասերորդը նախկին թվից: Մնացածը կամ սպանվում են կամ արտաքսվում:

Ըստ ամսագրի՝ դե Վաալի վերլուծության կարևոր ներդրումը կայանում է նաև 1915 թվականից հետո Թուրքիայի և Հայստանի պատմության ներկայացման մեջ: Հոդվածի մեջբերած դրվագներից մեկն էլ վերաբերվում է թուրք ռազմական ղեկավարներից մեկի՝ Հալիլ փաշայի այցին Երևան 1918 թվականին, ուր իրեն ջերմ ընդունել է ՀՀ ներքին գործերի նախարարը:

Ըստ հրապարակման՝ Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը ինչպես 1918, այնպես էլ 1991 թվականներին, որից հետո սակայն ամսագիրը հիշեցնում է, որ թուրքական կողմը փակում է սահմանը Հայաստանի հետ ԼՂ հակամարտության պատճառով, իսկ հետագայում, տուրք տալով Ադրբեջանի ճնշումներին, սառեցնում 2009 թվականին Հայաստանի հետ կնքված դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի վերաբացման մասին պայմանագիրը:

Economist-ը ներկայացնում է նաև դե Վաալի եզրակացույթունը, ըստ որի կոտորածների բնույթը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ցեղասպանության որակմանը: Նա կարծում է, որ թուրք դիվանագետների կնքած G-բառը դարձել է չափազանց էմոցիոնալ և լեգալիստիկ: Հոդվածը մասամբ համաձայնվում է թուրքահայ նահատակված լրագրող Հրանտ Դինքի կարծիքի հետ, որ գլխավոր խնդիրը կայանում է ոչ թե նրա մեջ, թե Թուրքիան կընդունի, թե կմերժի ցեղասպանությունը, այլ թե ինչպես է այն ընկալում թուրք ժողովուրդը:

Հանդեսի կարծիքով, սակայն, Թուրքիան որոշ հաշտեցման ժեստեր է սկսել անել հայերի նկատմամբ, որոնք չէին լինի, եթե աշխարհը և հատկապես ԱՄՆ Կոնգրեսը չսպառնար ճանաչել ցեղասպանությունը:

Իր մեկ այլ հոդվածում, Economist-ը անդրադառնում է Թուրքիայի և Վատիկանի միջև վերջին զարգացումներին՝ կապված Հռոմի Պապի հայտարարության և դրան հաջորդած Թուրքիայի արձագանքի հետ: Հանդեսը մեջբերում է Պապ Բենեդիկտ XV գրությունը Մեհմեդ V սուլթանին, ով գրում էր, որ լսում է տառապող մի ամբողջ ժողովրդի հառաչանքը:  Մերօրյա երկրների առաջնորդների՝ ներկայիս Հռոմի Պապի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումների ժամանակ այդ ճիչը շարունակում է լսելի լինել, ասում է հանդեսը և հենվելով հեղինակ Ֆրանկո Գիանսոլդատիի (Franca Giansoldati) գրքի վրա, ներկայացնում է անցած նոյեմբերին և մարտին տեղի ունեցած հանդիպումները Էրդողանի և Հռոմի Պապի միջև, որոնց ընթացքում Թուրքիայի նախագահը «աղաչում էր» Ֆրանցիսկոս պապին ետ կանգնել 1915 թվականի հայերի կոտորածները Ցեղասպանություն որակելուց:

Հանդեսը գրում է, որ Պապը մերժեց Էրդողանին և կոտորածները կոչեց «20րդ դարի առաջին ցեղասպանություն», որին հաջորդեց Թուրրքիայի կատաղի արձագանքը և դեսպանի հետ կանչումը: Եվրոպարլամետի քվեարկությունը և կոչը Թուրքիային ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը էլ ավելի զայրացրեցին Էրդողանին, ով բացառեց Թուրքիայի կողմից նման մեղքի ճանաչումը, գրում է Economist-ը: Ըստ Economist-ի՝ Ֆրանցիսկոս պապը առաջին անգամ չէ, որ օգտագործում է այդ տերմինը, սակայն առկա է մեծ տարբերություն փոքր միջոցառման ընթացքում հայտարարություն անելու և նման խոշոր միջոցառման ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ և տարելիցի նախօրեին,  ցեղասպանությունը ճանաչելու միջև:

Հոդվածը արձանագրում է, որ Հայոց Ցեղասպանության վերջին ճանաչումը Պապի կողմից տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում մահմեդականների կողմից քրիստոնյաների շարունակվող հալածանքների և մահմեդական կրոնավորների ու քաղաքական գործիչների դրանց կասեցման տապալման ետնապատկերին: Հիշատակվում են քրիստոնյաների մասայական սպանությունները մահմեդականների կողմից Նիգերիայում, Լիբիայում և Քենիայում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում, ուր, Հռոմի պապի ու իր խորհրդականների կարծիքով, քրիստոնյաների հետապնդումներն հասել են վճռական մի կետի:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ վաղուց ի վեր Վատիկանում ընթանում էր պայքար մահմեդական աշխարհի նկատմամբ ավելի կոշտ ու ավելի մեղմ դիրքորոշումներ ունեցող խմբերի միջև: Economist-ը եզրակացնում է, որ Հայոց Ցեղասպանության այս ճանաչումը ցույց է տալիս, որ ավելի կոշտ դիրքորոշման կողմնակիցները, ովքեր զիջում էին նախկին պապ Բենեդիկտ XVI օրոք, այժմ ավելի գերիշխող են:

Write a comment

Օրացույց

March 2019
M T W T F S S
« Feb    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031