Արթնացեք հոգիներ՝ համաշխարհային մամուլը Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Արթնացեք հոգիներ՝ համաշխարհային մամուլը Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Հոդվածի առանցքում

  • The Lowell Sun-ը տեղեկացնում է ամերիկյան Լովել քաղաքում նախապատրաստվող Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն ապրիլի 25-ին: Միջոցառումներին ներկա կգտնվեն քաղաքապետարանի խորհրդի անդամները, Միդլսեկս շրջանի ոստիկանության ղեկավարը և այլ հյուրեր:
  • StarTribune-ը անդրադարձել է հայազգի Ալին Օհանեսյանի Orhan's Inheritance (Օրհանի ժառանգությունը) գրքին, որը գեղարվեստական է և առնչվում է Հայոց Ցեղասպանության հետ: Գրքի իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի վերջում, սակայն փոխկապակցված են դարասկզբի Հայոց Ցեղասպանության հետ: Օհանեսյանի գործը, ըստ քննադատականի, լի է բազմաթիվ մետաֆորներով:
  • Իր հերթին Rolling Stone ամսագիրը անդրադարձել է System of Down խմբի գալիք համերգաշարին՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: Այն կավարտվի ապրիլի 23-ի բացօթյա համերգով Երևանում և կրում է «Արթնացրեք հոգիները» խորագիրը: Ամսագրի հաղորդմամբ այս համերգաշարը ստեղծվել է հատուկ ցեղասպանության տարելիցի առթիվ:

Ուշադրությանն արժանի

The Lowell Sunտեղեկացնում է ամերիկյան Լովել քաղաքում նախապատրաստվող Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն ապրիլի 25-ին: Միջոցառումներին ներկա կգտնվեն քաղաքապետարանի խորհրդի անդամները, Միդլսեկս շրջանի ոստիկանության ղեկավարը և այլ հյուրեր: Թերթի հաղորդմամբ, ամերիկահայ համայնքը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ պետքարտուղարությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինները կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը:

The Jerusalem Post-ը անդրադարել է Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին իր «Չքաղած դասեր: Հայոց Ցեղասպանությունը» հոդվածում:

Հրապարակումը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության պատմությունը, Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ադոլֆ Հիտլերի արած հայտարարությունը հայերի ջարդերի մասին, ինչպես նաև բերում օրինակներ այլ վայրագություններից: Հոդվածագրի կարծիքով, այդ վայրագությունների դադարեցման համար անհրաժեշտ է ճանաչել դրանք այնպես, ինչպես, որ դրանք կան՝ որպես չարիք: Ուստի, եզրակացնում է հոդվածը, անհրաժեշտ է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Insidetoronto լրատվական կայքը անդրադառնում է Ռուանդայի ցեղասպանությանը: Այն ներկայացնում է Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած, Տորոնտոյում հիմնված Ռուանդայի վերապրածների հիմնադրամի համահիմնադիր Էմերի Ռուտագոնիային, ով վերջերս Սիլվերֆորնում (Կանադա) 150 ուսանողների մասնակցությամբ միջոցառմանը խոսեց ցեղասպանության և իրենց հիմնադրամի գործունեության մասին: Ուսանողներից մեկը տեղեկացրեց, որ իրենց դասընթացների ընթացքում իրենք անդրադառնում են երեք ցեղասպանություններին՝ Հոլոքոստին, ինչպես նաև Ռուանդայի ու Հայոց ցեղասպանություններին:

StarTribune-ը անդրադարձել է հայազգի Ալին Օհանեսյանի  Orhan’s Inheritance (Օրհանի ժառանգությունը) գրքին, որը գեղարվեստական է և առնչվում է Հայոց Ցեղասպանության հետ: Գրքի իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի վերջում, սակայն փոխկապակցված են դարասկզբի Հայոց Ցեղասպանության հետ: Օհանեսյանի գործը, ըստ քննադատականի, լի է բազմաթիվ մետաֆորներով:

Իր հերթին Rolling Stone ամսագիրը անդրադարձել է System of Down խմբի գալիք համերգաշարին՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: Այն կավարտվի ապրիլի 23-ի բացօթյա համերգով Երևանում և կրում է «Արթնացրեք հոգիները» խորագիրը:  Ամսագրի հաղորդմամբ այս համերգաշարը ստեղծվել է հատուկ ցեղասպանության տարելիցի առթիվ: Համերգներին կցուցադրվեն նաև կարճատև հոլովակներ: Ամսագիրը մեջբերում է Սերժ Թանկյանի խոսքերը, ով ասում է, որ չկա ցեղասպանության կանխարգելում, և միակ բանը, ինչ կարող է այն կանգնեցնել, դա մենք ենք:

Write a comment