Հայ ընտանիքին ապաստան տրամադրելուց հետո Նիդերլանդները խստացնում է միգրացիոն քաղաքականությունը
Հոդվածի առանցքում
- Փոքրիկ հրաշք է տեղի ունեցել Հաագայի արվարձաններում: Եկեղեցին հայ ընտանիքին արտաքսվելուց պաշտպանեց: Քահանաները երեք ամիս շարունակ անդադար պատարագ էին մատուցում, քանի որ օրենքն արգելում է ոստիկաններին ներս մտնել տարածք հոգևոր ծառայության ընթացքում: Հարևանությամբ բնակվող Իզոլդե Ֆերբուրգթի համար դա մարդկային համերաշխության անհավատալի դրսևորում էր:
Ուշադրությանն արժանի
Փոքրիկ հրաշք է տեղի ունեցել Հաագայի արվարձաններում: Եկեղեցին հայ ընտանիքին արտաքսվելուց պաշտպանեց: Քահանաները երեք ամիս շարունակ անդադար պատարագ էին մատուցում, քանի որ օրենքն արգելում է ոստիկաններին ներս մտնել տարածք հոգևոր ծառայության ընթացքում:
Հարևանությամբ բնակվող Իզոլդե Ֆերբուրգթի համար դա մարդկային համերաշխության անհավատալի դրսևորում էր:
«Պատարագին ներկա էին ոչ միայն հավատացյալները, կարծում եմ, որ մարդիկ եկել էին իրենց համերաշխությունը հայտնելու, միմյանց հանդեպ սերը ցույց տալու համար: Չէ որ եկեղեցին հենց դա է սովորեցնում: Ես ցանկացա միանալ այս նախաձեռնությանը, քանի որ ցանկանում եմ լինել բոլոր երեխաների կողքին, որոնք պաշտպանության կարիք ունեն»:
Թամրազյանների ընտանիքը Հայաստանից Նիդեռանդներ էր ներգաղթել 9 տարի առաջ, քանի որ հայրն ընդդիմադիր էր համարվում: Նիդերլանդներ գալով` նրանք դիմեցին ապաստան ստանալու համար, սակայն գործընթացը տևեց 5 տարի, որից հետո իշխանությունները հայտը մերժեցին:
Թամրազյանները փորձեցին այսպես կոչված «Kinderpardon»՝ «Մանկական ներում» ստանալ, սա ապաստանի մեկ այլ ձև է, որը թույլ է տալիս ներգաղթյալ ընտանիքներին մնալ երկրում, եթե ընտանիքի երեխաներն առնվազն հինգ տարի ապրել են Նիդերլանդներում:
Այս դրությունը բարդ էր հատկապես երեխաների համար, որոնք ուսանում են Նիդերլանդներում:
Ապաստանի մերժումը ստանալուց հետո ընտանիքն այլ ելք չուներ ու Թամրազյանները դիմեցին եկեղեցու օգնությանը:
Ճնշման տակ իշխանությունն ապաստան տրամադրեց ևս 700 ընտանիքների:
Հաագայի բողոքական եկեղեցու քահանա Թեո Հեթեմայի խոսքով սա անհրաժեշտ քայլ էր:
«Մենք կառավարությանը հաճախ ենք ասում, որ չենք ցանկանում իրենց դերը ստանձնել: Ասում ենք, որ իերնք պատասխանատվության իրենց մասն ունեն, մենք էլ ցանկանում ենք գործակցել»:
Տեղական ու եվրոպական ընտրությունների նախաշեմին ազատական Մարկ Ռուտեի գլխավորած կառավարությունը խստացնում է ներգաղթային կարգավորումները:
Այսպես կոչված «Kinderpardon»-ն այլևս չի գործի, իսկ ՄԱԿ-ի ճամբարներից Նիդերլանդները կընդունի ոչ թե 750, այլ` 500 փախստական:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ