Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի թույլ կամ բացասական տնտեսական աճը 2015 թվականին

Համաշխարհային բանկը կանխատեսում է  Հայաստանի թույլ կամ բացասական տնտեսական աճը 2015 թվականին

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության թույլ աճ, կամ նույնիսկ բացասական տնտեսական աճ, որտեղ ռուսական ռուբլու անկումից, ինչպես նաև Ուկրաինա տարհանվող ապրանքների և դրամական փոխանցումների նվազումից հետո տնտեսությունը տրորված է:
  • Կառավարությունը այս տարի կանխատեսում է 4.1 % աճ՝ 2014 թվականի 3.4 %-ի համեմատ, չնայած Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ կանխատեսումը հնարավոր է վերանայվի:
  • Բայլեյի խոսքով, Համաշխարհային Բանկը էլեկտրակայանների արդիականացման համար ծրագրում էր Հայաստանին 52 միլիոն դոլար վարկ տրամադրել և հույս ուներ 25 տարվա համատեղ ծրագրի համար կառավարությունից ստանալ 17 միլիոն դոլարի համաֆինանսավորում:

Ուշադրությանն արժանի

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության  թույլ աճ, կամ նույնիսկ բացասական տնտեսական աճ, որտեղ ռուսական ռուբլու անկումից, ինչպես նաև  Ուկրաինա տարհանվող ապրանքների և դրամական փոխանցումների  նվազումից հետո տնտեսությունը տրորված է:

«Հայաստանում տնտեսական աճը կարող է շատ ցածր լինել, հնարավոր է մոտ 0.8 %  դրական միտումով»,- լրագրողներին երեքշաբթի ասաց Հայաստանում բանկի մասնաճյուղի ղեկավար Լաուրա Բայլեյը:

«Ինչև, այս դրական միտումը կարող է դառնալ բացասական, եթե տնտեսությունը ենթարկվի արտաքին լուրջ ցնցումների»,- ավելացրեց նա: Հայաստանի առևտրային գործընկերների, հատկապես Ռուսաստանի տնտեսական խնդիրները կարող են դառնալ դրա պատճառ:

Կառավարությունը այս տարի կանխատեսում է 4.1 % աճ՝ 2014 թվականի 3.4 %-ի համեմատ, չնայած Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ կանխատեսումը հնարավոր է վերանայվի:

Նախկին Խորհրդային Միության անդամ Հայաստանը, իր 3.2 միլիոն բնակչությամբ, սերտորեն կապված է Ռուսաստանի հետ առևտրային կապերով և դրամական փոխանցումներով: Հայաստանը միացել է նաև Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական Տնտեսական Միությանը, որը, ըստ նախագահի, կարող է մրցակցել Եվրոպական Միության հետ:

Բայլեյի խոսքով, Համաշխարհային Բանկը էլեկտրակայանների արդիականացման համար ծրագրում էր Հայաստանին 52 միլիոն դոլար վարկ տրամադրել և հույս ուներ 25 տարվա համատեղ ծրագրի համար կառավարությունից ստանալ 17 միլիոն դոլարի համաֆինանսավորում:

Ռուսաստանը կառավարում է Հայաստանում էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունը և նրա Հրազդանի ընդարձակ  էլեկտրակայանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment