Նոր մանկական պատկերազարդ գիրք հայկական Զատիկի ավանդույթների մասին

Նոր մանկական պատկերազարդ գիրք հայկական Զատիկի ավանդույթների մասին

Հոդվածի առանցքում

  • Pomegranate Publishing հրատարակչությունը թողարկել է նոր մանկական պատկերազարդ գիրք՝ «Մարիամի Զատկի շքերթը», որը նվիրված է հայ մշակույթին: Այս տարվա ապրիլին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, որի ժամանակ միլիոնավոր հայեր սպանվել են Օսմանյան Թուրքիայում:
  • «Մարիամի Զատկի շքերթը» մի երիտասարդ աղջկա պատմություն է, ով շատ փոքր է Զատկի նախապատրաստություններին օգնելու համար, սակայն բավական խելացի է այն նշելու իր սեփական հատուկ շքերթով:
  • Մարգարյանը երկրորդ սերնդի ամերիկահայ է, ով օգտագործել է իր տատի կյանքը Օսմանյան կայսրության «հին երկրում» որպես ոգեշնչում: Նրա առաջին գիրքը «The Pesky Bird», եղել է ForeWord Book տարվա եզրափակչում:

Ուշադրությանն արժանի

Այն ժամանակ, երբ աշխարհը կենտրոնացած է 1915 թվականի հայկական ողբերգության վրա, Pomegranate Publishing հրատարակչությունը թողարկել է նոր մանկական պատկերազարդ գիրք՝ «Մարիամի Զատկի շքերթը», որը նվիրված է հայ մշակույթին: Այս տարվա ապրիլին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, որի ժամանակ միլիոնավոր հայեր սպանվել են Օսմանյան Թուրքիայում:

Մարիան Մարգարյանի գրած և Մարգարիթ Մարգարյան-Վասելեվսկու նկարազարդած «Մարիամի Զատկի շքերթը»  մի երիտասարդ աղջկա պատմություն է, ով շատ փոքր է Զատկի նախապատրաստություններին օգնելու համար, սակայն բավական խելացի է այն նշելու իր սեփական հատուկ շքերթով:

«Չափազանց կարևոր է ճանաչել և հիշել ցեղասպանության ժամանակ նահատակվածներին, բայց նաև կարևոր է նշել հայկական մշակույթի ավանդույթները, որոնք շարունակում են ապրել սփյուռքում, որը ձգվում է նախկին խորհրդային հանրապետություններից մինչև Միացյալ Նահանգներ և Կանադա», – ասել է հրատարակիչ Մարիան Մաքքարթին:

Հավատքը, սնունդը, տոնական միջոցառումներն ու հավկիտ կոտրելու մրցույթը հայերի Քրիստոսի Հարության տոնի տոնակատարության մասն են: Գիրքը ներառում է բաղադրատոմս Զատկի հավկիթը սոխով ներկելու և հավկթամարտի կանոնները:

Մարգարյանը երկրորդ սերնդի ամերիկահայ է, ով օգտագործել է իր տատի կյանքը  Օսմանյան կայսրության «հին երկրում» որպես ոգեշնչում: Նրա առաջին գիրքը «The Pesky Bird», եղել է ForeWord Book տարվա եզրափակչում:

Նկարազարդողը մրցանակակիր նկարիչ է, ով անդամակցում է Ցինցինատիի արվեստի ակումբին և Ցինցինատիի կանանց արվեստի ակումբին: Նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքում, Դեթրոյթում, Ցինցինատիում, Ֆլորիդայում և Չիկագոյում: Նրա վառ ​​նկարազարդումները ներկայացնում են գեղեցիկ  վայրեր և գունագեղ զգեստեր հայ ժողովրդի 1900-ական թվականների պատմությունից:

Գիրքը հասանելի է Amazon.com-ում, ինչպես նաև Հայաստանիի գրախանութներում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության կայք՝ https://pomegranatepublishing.wordpress.com/

Հարավային Կալիֆորնիայում հիմնված Pomegranate Publishing-ը անկախ հրատարակչական ընկերություն է, որը ներկայացնում է մշակութային կյանքը գրքերի միջոցով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment