Հայաստանում երկրաշարժից տուժածները 26 տարի անց դեռևս սպասում են բնակարանների

Հայաստանում երկրաշարժից տուժածները 26 տարի անց դեռևս սպասում են բնակարանների

Հոդվածի առանցքում

  • 1988-ի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Խորհրդային Հայաստանի հյուսիսային մասում տեղի ունեցավ 6.8 բալանոց երկրաշարժ: Ընդամենը 30 վարկյանի ընթացքում Սպիտակի երկրաշարժը, քանդեց Սպիտակ քաղաքը և լուրջ ավերածություններ հասցրեց հարակից քաղաքներին:
  • Լենինականում, որը ուներ 300 հազար բնակիչ, շինությունների 80 տոկոսը կամ հիմնովի ավերվել էր կամ լուրջ վնաս կրել: Համաձայն պաշտոնական տվյալների, 19000 մարդ վիրավորվել էր և առնվազն 25 000 մահացել: Այլ աղբյուրների տվյալներով, զոհվածների և վիրավորների թիվը հասնում էր 150.000-ի:
  • ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, ով երկրաշարժի ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Նյու Յորքում, որտեղ հանդիպումներ ուներ Ռեյգանի և Բուշի հետ, շտապեց վերադառնալ ԽՍՀՄ, և երբ երկրաշարժի իրական մասշտաբները ակնհայտ դարձան, նա առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պաշտոնապես դիմեց ԱՄՆ-ին:
  • Համաձայն Հայաստանի վերաբնակեցման ծրագրի տվյալների` Գյումրիում առ այսօր 4300 ընտանիք անտուն է և բնակվում է նույն ժամանակավոր կացարաններում, որոնցում նրանք ստիպված էին տանիք գտնել 26 տարի առաջ՝ երկրաշարժից հետո:

Ուշադրությանն արժանի

Երբ տեղի է ունենում խոշոր երկրաշարժ, այն գրավում է միջազգային հանրության ուշադրությունը մի քանի օրով կամ շաբաթով, մինչև որ աշխարհն իր ուշադրությունը կտեղափոխի ավելի նոր ողբերգության վրա:

1988-ի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության հյուսիսային մասում տեղի ունեցավ 6.8 բալանոց երկրաշարժ: Ընդամենը 30 վարկյանի ընթացքում Սպիտակի երկրաշարժը, կամ ինչպես այն հաճախ անվանում են Լենինականի կամ Գյումրիի երկրաշարժը, քանդեց Սպիտակ քաղաքը և լուրջ ավերածություններ հասցրեց հարակից քաղաքներին` Լենինականին`  Շիրակի մարզի մայրաքաղաքին (հետագայում վերանվանվեց Գյումրի) և Կիրովականին (հետագայում վերանվանվեց Վանաձոր):

Հիմնական ենթակառուցվածքը`էլեկտրականությունը, գազատարները, ճանապարհները, ջրամատակարարման համակարգերը, դպրոցները և հիվանդանոցները հիմնովին քանդվեցին կամ խոշոր ավերածությունների ենթարկվեցին: 4 րոպե անց, 5.8 մագնիտուտ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ քանդեց բոլոր այն շինությունները, որոնք վերապրել էին առաջինը` պատռելով հատակը 8 մղոն երկարությամբ:

Լենինականում, որը ուներ 300 հազար բնակիչ, շինությունների 80 տոկոսը կամ հիմնովի ավերվել էր կամ լուրջ վնաս կրել: Համաձայն պաշտոնական տվյալների, 19000 մարդ վիրավորվել էր և առնվազն 25 000 մահացել: Այլ աղբյուրների տվյալներով, զոհվածների և վիրավորների թիվը հասնում էր 150.000-ի, 514.000 բնակիչ մնացել էին անտուն: Երկրաշարժը ոչնչացրել էր Հայաստանի ենթակառուցվածքների 40 տոկոսը:

Գյումրին ԽՍՀՄ-ի կարևոր արդյունաբերական քաղաքներից էր, առաջին հերթին իր տեքստիլի արտադրության շնորհիվ: Հայաստանի շինանարության կոմիտեի պաշտոնյա Յուրի Մխիթարյանը, խոսելով երկրաշարժի տարածաշրջանային վնասների մասին, նշեց, որ 342 գյուղ լուրջ ավերածությունների են ենթարկվել, իսկ 58-ը` հիմնովի ավիրվել են, մոտ 130 գործարան վնասվել են և 170.000 մարդ անգործ է մնացել:

Հնագետները եզրակացնում են, որ Գյումրին Հայաստանի հնագույն տարածաշրջաններից է, որի հիմնումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000 թվականին: Այս երկրաշարժը պատմության մեջ առաջինը չէր: 1926-ին ԽՍՀՄ հիմնադրի պատվին վերանվանված Լենինականում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել` մեծ ավելածություններ պատճառելով քաղաքին, որի հետևանքով քանդվել էր հունական սուրբ Գևորգ եկեղեցին:

Քաղաքացիական անվտանգության պետի տեղակալ գեներալ-մայոր Նիկոլայ Տարականովը, ով Սպիտակի երկրաշարժից 2 տարի առաջ ղեկավարում էր Չերնոբիլի վերականգնողական գործողությունները և գործուղվել էր Հայաստան Սպիտակի վերականգնողական գործողություններին մասնակցելու համար, հայտարարեց, որ «Սպիտակի երկրաշարժը շատ ավելի սարսափելի էր, քան Չերնոբիլը»:

ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, ով երկրաշարժի ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Նյու Յորքում, որտեղ հանդիպումներ ուներ Ռեյգանի և Բուշի հետ, շտապեց վերադառնալ ԽՍՀՄ, և երբ երկրաշարժի իրական մասշտաբները ակնհայտ դարձան, նա առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պաշտոնապես դիմեց ԱՄՆ-ին` միջազգային մարդասիրական օգնության համար:

113 երկիր զգալի մարդասիրական օգնություն ցուցաբերեցին ԽՍՀՄ-ին` փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և դեղամիջոցների տեսքով, բազմաթիվ նվիրատվությունները և ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությունը մեծ ներդրում ունեցան միջազգային հանրության ջանքերին: Հետագայում Գորբաչովը 5 միլիարդ ռուբլի հատկացրեց վերականգնողական հիմնադրամին, ինչը վերլուծաբանների կարծիքով, գերազանցում էր այն գումարը, որը հատկացված էր Չերնոբիլի աղետի հետևանքների ոչնչացման համար:

1989-ին ԽՍՀՄ-ը 3 ռուբլիանոց մետաղադրամ թողարկեց, ողբերգության տարելիցի կապակցությամբ: Սակայն տարածաշրջանային քաղաքականությունը նույնպես իր ազդեցությունը ունեցավ վերականգնողական գործընթացի վրա: Այցելելով երկրաշարժի գոտի` Գորբաչովը զայրացած էր, քանի որ տեղի բնակչությունը վերականգնման վրա ուշադրությունը սևեռելու փոխարեն, պահանջում էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Վերականգնման գործընթացը դանդաղեց նաև այն պատճառով, որ կոնֆլիկտի պատճառով ադրբեջանցիները փակեցին սահմանը Հայաստանի հետ, որը չի բացվել առ այսօր:

Համաձայն Հայաստանի վերաբնակեցման ծրագրի տվյալների` Գյումրիում առ այսօր 4300 ընտանիք անտուն է և բնակվում է նույն ժամանակավոր կացարաններում, որոնցում նրանք ստիպված էին տանիք գտնել 26 տարի առաջ՝ երկրաշարժից հետո: Իշխանական մարմինները նշում են, որ ընդամենը 430 ընտանիք դեռևս չի ապահովվել բնակարանով: Պաշտոնական տվյալներով` Գյումրիի բնակչության կեսը ապրում է աղքատության շեմին: Աղետից երկու տասնամյակ անց, Գյումրիի բնակչությունը կրճատվել է 150.000-ով, որի մեծամասնությունը մեկնել է ՌԴ:

Հայաստանի վերաբնակեցման ծրագրի հիմնադիր և ղեկավար Վահան Կոլոյանը հայտարարել է. «Եկեք մեր ուժերն ուղղենք Գյումրիի և ամբողջ Շիրակի մարզի վերակառուցմանը»: Միևնույն ծրագրի համակարգող տնօրեն Կամո Մայիլյանը ընդգծել է. «Մենք մտադրություն ունենք Սփյուռքից հրավիրելու մի շարք գործող խմբեր և կազմակերպություններ` հիմնելով Համակարգող Կոմիտե, որը հնարավորություն կունենա բազմատեսական մոտեցում ցուցաբերել Շիրակի մարզի վերականգնման ծրագրին` շեշտը դնելով տեքստիլի արտադրության վրա, ինչպես նաև մշակութային կենտրոնների երիտասարդացմանն ու տուրիզմի աճին:

Հայաստանի ներկայիս իշխանությունների համար դառը ճշմարտություն է այն, որ աղետից մեկ քառորդ դար անց անօթևան գյումրեցիները ստիպված են իրենց հայացքն ուղղել սփյուռքում ապրող իրենց հայրենակիցներին` սեփական անմխիթար վիճակը մեղմելու խնդրանքով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment