Որտե՞ղ գտնել պոնչիկներ` հայկական դոնաթներ. մեծ, փոքր, Nutella-ով

Որտե՞ղ գտնել պոնչիկներ` հայկական դոնաթներ. մեծ, փոքր, Nutella-ով

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ում կան հայկական փոնչիկների երեք հիանալի վայրեր, որտեղ կարելի է այն փորձել: Եթե շտապում եք, զանգահարեք, քանի որ հացթուխները սովորաբար դոնաթներ են պատրաստում պատվերով:
  • Միջուկը պարուրված է խմորի բարակ շերտով, այն մի փոքր փքված է, փոքր ինչ տապակած և քիչ է հիշեցնում ամերիկյան դոնաթները: Պոնչիկի բաղադրատոմսը ներառում է գյուղական պանիր և կաթնաշոռ, ձու, շաքարի փոշի, մի փոքր աղ և խմորիչ: Պոնչիկի խմորը պատրաստման պահին չի մեծանում:
  • Art’s Bakery-ն Գլենդեյլում երկրային բույրի մի վայր է, որտեղ երկու մեծ ցուցափեղկերից երևում են պանրից և սպանախից պատրաստած կերակուրներ, բորեխ և կադայիֆ, շատ քաղցրավենիքներ, տիրամիսու և գետնանուշ:
  • Sunset Boulevard-ի մոլում են աշխատում Հայր և որդի հացթուխները, որոնք պատրաստում են ամենամեծ չափերի պոնչիկները, դրանք ունեն մինչև չորս դույմ տրամագիծ, մեկ հատը վաճառվում է $1.25-ով:
  • Պապիլիոն միջազգային փուռը Գլենդեյլում բացվել է 1996 թվականին` թխելով ֆրանսիական և եվրոպական խմորեղեն և ախորժակ բացող որոշ քաղցրավենիքներ, այդ թվում կարկանդակներ: Բիզնեսի աճին զուգահեռ փուռն իր մասնաճյուղերն է բացել Հոլիվուդում և Հյուսիսային Հոլիվուդում:

Ուշադրությանն արժանի

Հայկական դոնաթը` պոնչիկը, բերլիների, փքաբլիթի կամ բոմբոլոնի պես փափուկ չէ, բայց նույնքան ցանկալի է: Ավանդաբար այն լցված է եփած քաղցր կրեմով, պոնչիկ կարելի է գտնել հացաբուլկեղենի հայկական խանութներում, այն համեմված է dulce de leche-ով, տարբեր ջեմերով և հատկապես Nutella-ով, որը, թվում է, ամենապահանջվածն է:

Միջուկը պարուրված է խմորի բարակ շերտով, այն մի փոքր փքված է, փոքր ինչ տապակած և քիչ է հիշեցնում ամերիկյան դոնաթները: Պոնչիկի բաղադրատոմսը ներառում է գյուղական պանիր և կաթնաշոռ, ձու, շաքարի փոշի, մի փոքր աղ և խմորիչ: Պոնչիկի խմորը պատրաստման պահին չի մեծանում: Բարակ և ծամվող խմորը ստեղծում է ամուր արտաքին տեսք և թույլ է տալիս խմորի մեջ լցնել այն, ինչ ցանկանում ես:

Կան երեք հիանալի վայրեր, որտեղ կարելի է այն փորձել: Եթե շտապում եք, զանգահարեք, քանի որ հացթուխները սովորաբար դոնաթներ են պատրաստում պատվերով:

Art’s Bakery

Art’s Bakery-ն Գլենդեյլում երկրային բույրի մի վայր է, որտեղ երկու մեծ ցուցափեղկերից երևում են պանրից և սպանախից պատրաստած կերակուրներ, բորեխ և կադայիֆ, շատ քաղցրավենիքներ, տիրամիսու և գետնանուշ: Շատ հոգատար և ընկերական անձնակազմը կընդունի ձեր պատվերը, բայց մի մոռացեք տեղ պատվիրել, այս վայրը միշտ մարդաշատ է:

Այն իր դռները բացել է 1987 թվականին և կարևոր վայր է Գլենդեյլում, հայտնի է իր քաղցրավենիքներով և թխվածքներով, որոնք պատրաստվում են ամենատարբեր միջոցառումների, նաև հարսանիքների համար: Սեփականատերերը Սայմոն և Անջելա Գրիգորյաններն են, այս ընտանիքի բիզնեսը կենտրոնացած է հիանալի պոնչիկներ թխելու վրա:

Այստեղ նրանք վաճառում են միայն փոքր չափի պոնչիկներ, որոնք ավելի փոքր են, քան դոնաթները: Պոնչիկներն ունեն մեկ դույմ տրամագիծ և չորս տեսակի են` եփած կրեմով, Nutella-ով, ծիրանով և ազնվամորիով: Դրանք դրված են մեծածախ վաճառքի, Nutella-ով 10 հատ պոնչիկն արժե $3.50, մյուսները`$3: Խորհուրդ ենք տալիս փորձել եփած կրեմովը կամ Nutella-ովը: Պոնչիկները պատրաստվում են պատվերով, ոսկե-մոխրագույն պոնչիկների պատրաստումը տևում է 10 րոպե: Բավական է մի փոքր սպասել և մեծ հաճույքն ու երկուշաբթի առավոտյան աշխատավայրում բոլորի բարձր տրամադրությունն ապահովված է: $3 – $3.50 տասը հատի համար. 1122 East Chevy Chase Drive,  (818) 552-5053:

Հայր և որդի հացթուխներ

Sunset Boulevard-ի մոլում են աշխատում Հայր և որդի հացթուխները, որոնք պատրաստում են ամենամեծ չափերի պոնչիկները, դրանք ունեն մինչև չորս դույմ տրամագիծ, մեկ հատը վաճառվում է $1.25-ով: Այս պոնչիկները համեմված են շաքարի փոշու հաստ շերտով և եփած կրեմով, դրանք նույնպես լավ վաճառվում են, չնայած հացթուխները պատվերով չեն աշխատում: Բարակ պոնչիկներին կարելի է կրեմ ավելացնել, մեկ մարդուն մեկ հատը բավական է: Կամ, գրեթե բավական է:

Պոնչիկի վաճառքի այս կետը գործում է 25 տարի, սեփականատերը հայազգի Սամվել Տրետերյանն է, ով 2005 թվականին այն գնել է հիմնադիրներից: Բացի հացաբուլկեղենից, այստեղ վաճառվում են նաև Karoun Dairy-ի ապրանքները, հայկական պանիր, ձու և անգամ փաթեթավորված մակարոններ: Այստեղ կարելի է ձեռք բերել թարմ լավաշ և հայկական գաթա, հատը $1.25-ով:

5209 Sunset Blvd., Los Angeles, (323) 665-0303:

Պապիլիոն միջազգային փուռ

Պապիլիոն միջազգային փուռը Գլենդեյլում բացվել է 1996 թվականին` թխելով ֆրանսիական և եվրոպական խմորեղեն և ախորժակ բացող որոշ քաղցրավենիքներ, այդ թվում կարկանդակներ: Բիզնեսի աճին զուգահեռ փուռն իր մասնաճյուղերն է բացել Հոլիվուդում և Հյուսիսային Հոլիվուդում (Նրանք նաև հայտնի են Instagram-ում, ունեն գրեթե 82,000 հետևորդ):

Պոնչիկների չափը մեծ է` երկու դույմ տրամաչափով, արժեքը $1.50 է, կարելի է ընտրել կիտրոնի, ծիրանի, ելակի, դդմի, հապալասի, ազնվամորու, Nutella-ի, կրեմի և անգամ dulce de leche-ի միջուկով պոնչիկներ: Եթե դուք ունեք լատինամերիկյան մսային ուտեստի տրամադրություն, վերցրեք երկու հատ մսով բլիթ` հատը $1.50-ով: 1100 South Central Avenue, Glendale, (818) 507-0039; 12904 Victory Blvd, North Hollywood, (818) 761-1848; 5019 Hollywood Boulevard, Los Angeles, (323) 953-1100, papilloninternationalbakery.com.

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment