Ավստրալիայի հայ համայնքը տոնում է Գլեյդիս Բերեջիքլյանի հաղթանակը
Հոդվածի առանցքում
- Հայ միգրանտների դուստրն առաջին կինն է, ով ընտրվել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ և նա պատրաստվում է առաջադրվել նաև երրորդ անգամ: Ավստրալիայի հայ դատի գրասենյակի ղեկավար Հայկ Կայսերյանն ասում է, որ համայնքը նրա ընտրությունը նշել է մեծ հպարտությամբ:
Ուշադրությանն արժանի
Հայ միգրանտների դուստրն առաջին կինն է, ով ընտրվել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ և նա պատրաստվում է առաջադրվել նաև երրորդ անգամ:
Ավստրալիայի հայ դատի գրասենյակի ղեկավար Հայկ Կայսերյանն ասում է, որ համայնքը նրա ընտրությունը նշել է մեծ հպարտությամբ:
«Մենք ոգևորված ենք նրա հաղթանակով: Գլեյդիսը ծնվել է այս համայնքում, նա այստեղ շատ կազմակերպությունների անդամ է եղել: Նոր Հարավային Ուելսի հայ համայնքն ուրախությամբ է աջակցում տիկին Բերեջիքլյանին և այդ աջակցությունը դուրս է գալիս կուսակցական և քաղաքական սահմաններից, սա հնարավորություն է նաև Ավստրալիայի հայ համայնքի համար, որ մեր Գլեյդիսը ընտրվի: Դա չափազանց կարևոր է և բոլորն ուզում են աջակցել նրան: Այսպիսի բարձր պաշտոնում հայուհու աշխատանքը մեզ համար մեծ հպարտություն է», – SBS News-ին ասել է նա:
2018-ին տիկին Բերեջիքլյանը SBS News-ին ասել է, որ մեծացել է տանը խոսելով միայն հայերեն և անգլերեն սկսել է սովորել 5 տարեկանում, դպրոցում:
«Չեմ կարող հիշել, թե ինչպես էի սովորում, բայց ակնհայտորեն դա ինձ համար դժվար չէր: Իրականում արագ ստացվեց», – ասել է նա:
Նրա հայրն աշխատում էր Sydney Opera House-ում, ինքն էլ սովորում էր Սիդնեյի North Ryde հանրային դպրոցում:
Կայսերյանն ասում է, որ նա համայնքի ակտիվ անդամ էր դեռ պատանեկության տարիներին.«Նա Հոմենթմենի անդամ էր, դա հայկական սկաուտական և մշակութային միություն է: Նա սկաուտ էր, բասկետբոլ էր խաղում, Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամ էր, ապա աշխատել է Հայ դատի գրասենյակի հետ»:
Բերեջիքլյանին շնորհավորել են բոլոր քաղաքական ուժերը: Նախկին վարչապետ և Ավստրալիայի առաջին կին վարչապետ Ջուլիա Գիլլարդն առաջիններից մեկն էր, թեև նա լեյբորիստների թիմից է:
«Չափազանց քիչ կին առաջնորդների աշխարհում, ես շնորհավորում եմ Գլեյդիս Բերեջիքլյանին Նոր Հարավային Ուելսի առաջին կին վարչապետ ընտրվելու առիթով», – թվիթել է Գիլլարդը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ