Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին

Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին

Հոդվածի առանցքում

  • Կոչվելով «Հնդկահայերի Մայր եկեղեցի», սրբավայրը կառուցվել է 1688 թ-ին, այնուհետև 1707 թ.-ին հրդեհի ժամանակ փայտե կառույցի ավերվելուց հետո այն վերակառուցվել է 1724 թ.-ին: Երկրորդ եկեղեցին, որ դեռևս կանգնած է հայ համայնքի հին գերեզմանատանը, կոչվել է  վերակառուցումն իրականացնող բարերար Աղա Նազարի անունով: Ավելի ուշ կառուցվեց սրածայր գմբեթը, զանգակատունն ու ժամացույցի աշտարակը:

Ուշադրությանն արժանի

 

Կալկաթայի (Հնդկաստան) այս պատմական համալիրում է գտնվում քրիստոնեական ամենահին գերեզմանը:

Քայլելով Կալկաթայում ամենամեծ ու  ամենազբաղված մեծածախ շուկայի՝ Բարաբազարի խիստ ծանրաբեռնված փողոցներով, դուք կտեսնեք Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին: Այն հեռու է քաղաքի առևտրային թաղամասի աղմուկից: Սուրբ Նազարեթ եկեղեցին քաղաքի երեք հայկական եկեղեցիներից մեկն է և մյուսների համեմատ ավելի հարուստ անցյալ ունի ու ու Կալկաթայի հայ համայնքի սիրված մշակութային խորհրդանիշն է:

17-րդ դարում, երբ նավահանգստային քաղաք Կալկաթայի տնտեսական վիճակը բարելավվեց ծովային առևտրի զարգացման շնորհիվ, հայերը, հիմնականում առևտրականներն ու վաճառականները, ընդունեցին բրիտանացի կառավարիչ Ջոբ Չառնոկի հրավերը`դառնալ առաջին օտարերկրացի ներգաղթյալները, որոնք պաշտոնապես կբնակեցվեն քաղաքում:

Կոչվելով «Հնդկահայերի Մայր եկեղեցի», սրբավայրը կառուցվել է 1688 թ-ին, այնուհետև 1707 թ.-ին հրդեհի ժամանակ փայտե կառույցի ավերվելուց հետո այն վերակառուցվել է 1724 թ.-ին: Երկրորդ եկեղեցին, որ դեռևս կանգնած է հայ համայնքի հին գերեզմանատանը, կոչվել է  վերակառուցումն իրականացնող բարերար Աղա Նազարի անունով: Ավելի ուշ կառուցվեց սրածայր գմբեթը, զանգակատունն ու ժամացույցի աշտարակը:

Եկեղեցական համալիրի կազմում լուսավոր մարմարե շենքն է, Կալկաթայի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին: Առաջին այցելուի համար սպիտակ կառույցը ծովի վրա հին գերեզմանաքարերով կղզու է նման: Արևադարձային ծառերի տակ տեղավորված տապանաքարերը հիմնականում հարթ են կամ զարդարված  մարմարե խաչերով, մի մասի վրա արձանագրությունները կիրիլյան այբուբենով են, մյուսները՝ հռոմեական:

Գերեզմանոցը, որտեղ ծաղկամաններով բույսեր են տեղադրված, հայտնի է նրանով, որ Ռեզաբեեբեհ Սուքիայի վերջին հանգստավայրն է: Նրա գերեզմանը 1630 թվականից է և համարվում է Կալկաթայում ամենահին քրիստոնեական գերեզմանը, դրանով իսկ ապացուցելով, որ հայերն այդ քաղաք են եկել 1690 թ.-ին անգլիացիների ժամանումից առաջ:

Եկեղեցու ինտերիերը ընդարձակ է և բնական լույսով ողողված: Սանդուղքները տանում են դեպի վերևի պատկերասրահ, որը զարդարված է որմնանկարներով և նկարներով: Կողքերում փայտե նստարաններն են, իսկ մեջտեղում կարմիր գորգով միջանցքը հասցնում է մինչև զոհասեղան: Հայերը առաքելական քրիստոնյաներ են, Արևելյան ուղղափառության մասնաճյուղը, որոնք հավատում են, որ քրիստոնեությունը Հայաստան է եկել Քրիստոսի երկու առաքյալների՝ Բարդուղիմեոսի և Թադեոսի միջոցով: Այսպիսով, 12 մոմ է վառվում  զոհասեղանին, խորհրդանշելով 12 առաքյալներին:

Եկեղեցու բեմում երեք յուղանկար է՝ Սուրբ Երրորդությունը, «Վերջին  ընթրիքը» և մեր Տիրոջ պատանումը: Խոշոր դորիկ սյունները պահում են եկեղեցու տանիքը, որտեղից առաստաղի օդափոխիչները տարածքը պաշտպանում են տաք ու խոնավ եղանակից: Մեծ արծաթյա ջահերը բացված ծաղիկի տեսքով մոմակալների հետ համարվում են եկեղոցու գանձերը:

Չնայած Կալկաթայում հայ համայնքը փոքրացել է, հասնելով մի քանի հարյուրի, հայկական եկեղեցին շարունակում է մնալ սփյուռքի կրոնական, մշակութային և կրթական կենտրոնը:

Ծանոթացեք նախքան գնալը

Մուտքի վճար չկա: Եկեղեցու ներսում լուսանկարելն արգելվում է, բայց թույլատրվում է շենքից դուրս:

Կիրակի և մյուս օրերի հավաքներին, օրինակ Սուրբ Ծննդյան և Նահատակների օրերին, հայկական քոլեջի և Բարերարության ակադեմիայի՝  երիտասարդ հայ ուսանողներին կրթող 200-ամյա կրթական հաստատության երգչախմբի նրբագեղ հագնված տղաներն ու աղջիկները կենդանի շունչ են բերում լուռ եկեղեցի և իրենց երաժշտությամբ աշխուժացնում քաղաքում մնացած հայերին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment