Դաքքայի հայկական եկեղեցին
Հոդվածի առանցքում
- Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի հայկական եկեղեցին 200 տարի առաջ կառուցել են այստեղ ապրած հայ առևտրականները: Հին Դաքքայի Արմանիտոլիա թաղամասում կա Հայ կաթոլիկ եկեղեցի: 17-ից 18-րդ դարերում այստեղ շատ հայեր են բնակվել. եկեղեցին նրանք են կառուցել:
Ուշադրությանն արժանի
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի հայկական եկեղեցին 200 տարի առաջ կառուցել են այստեղ ապրած հայ առևտրականները:
Հին Դաքքայի Արմանիտոլիա թաղամասում կա Հայ կաթոլիկ եկեղեցի: 17-ից 18-րդ դարերում այստեղ շատ հայեր են բնակվել. եկեղեցին նրանք են կառուցել:
Հստակ տարեգրություն չկա, թե երբ են առաջին հայերը եկել Դաքքա: 17-րդ դարում Շահ Աբասը գրավել էր Հայաստանի մի մասը և կազմակերպել զանգվածային արտաքսում, ինչի արդյունքում էլ բազմաթիվ հայեր հաստատվել էին այլ քաղաքներում:
Տեքստիլի արտադրությունը ծաղկուն շրջան էր ապրում և հայ առևտրականները մետաքս, կաշի էին վաճառում: Այս արդյունաբերության շնորհիվ հայ համայնքը հարստացավ և 1781 թվականին որոշեց եկեղեցի կառուցել: 23 մետր երկարությամբ սպիտակ և ոսկեգույն եկեղեցին այնքան էլ մեծ չէ: Գլխավոր սրահում մոտ 80 մարդ կարող է տեղավորվել: Ներսի պատերից մեկին կախված է «Խորհրդավոր ընթրիքը» նկարը: Փայտյա պարուրաձև սանդուղքն ուղեկցում է երկրորդ հարկի պատշգամբ, որտեղ ևս 20-ից 30 մարդ կարող է տեղավորվել:
Այն տարածքը, որի վրա կառուցվել է եկեղեցին եղել է հայկական գերեզմանատուն: Եկեղեցու հարակից տարածքում հիմա էլ կան հայկական գերեզմաններ: Գերեզմաններից մեկի վրա էլ պատկերված է կմախք և երկու խաչաձև ոսկոր, ինչը նշանակում է, որ այդ մարդուն սպանել են ծովահենները 1783 թվականին:
Եկեղեցում հիմա քիչ են արարողությունները: Միայն հատուկ տոներին են եկեղեցում պատարագներ մատուցում: Եկեղեցու դարպասները սովորաբար փակ են, սակայն կարելի է գալ և ծեծել դուռը, հետո սպասել մի քանի րոպե և ինչ-որ մեկը կգա այն բացելու:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ