Սուրբ Ծնունդը հայկական ձևով

Սուրբ Ծնունդը հայկական ձևով

Հոդվածի առանցքում

  • Լիբանանում մեծ տոկոս կազմող հայկական համայնքը Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: Նրանց համար վեցը Սուրբ Ծնունդն է, երբ նշվում է Հիսուսի ծնունդը Բեթղեհեմում, բայց այն նաև խորհրդանշում է մկրտությունը, երբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում:
  • Ամսի վեցին Սուրբ Ծնունդը նշելը հայերի համար պատմական և ավանդական պատճառներ ունի: Մինչև չորրորդ դարը կաթոլիկ եկեղեցին նույնպես Հիսուսի ծննդյան օրը նշում էր հունվարի 6-ին: Բայց քրիստոնեությունը Եվրոպայում տարածվելուց հետո այդ օրը միացվեց հռոմեական հեթանոսական տոնին, որը նշվում է դեկտեմբերի 25-ին:
  • «Մենք տոնում ենք վաղը, ինչպես նաև վաղը չէ մյուս օրը»,-ասում է Հակոբը լայն ժպտալով: Հայկական ընտանիքները մասնակցում են իրենց մշակույթի եզակի ավանդույթին: Հունվարի 7-ին նրանք այցելում են գերեզմաններ, որտեղ իրենց սիրելիներն են թաղված: Այստեղ նրանք աղոթում են և հիշում մահացածներին:

Ուշադրությանն արժանի

Բէյրութ. Լիբանանը չի շտապում արկղերում տեղադրել ամանորյա զարդերը, քանի որ տոնակատարությունները ոմանց համար նոր են սկսվում: Լիբանանում մեծ տոկոս կազմող հայկական համայնքը Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: Նրանց համար վեցը Սուրբ Ծնունդն է, երբ նշվում է Հիսուսի ծնունդը Բեթղեհեմում, բայց այն նաև խորհրդանշում է մկրտությունը, երբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում: Ի տարբերություն ուղղափառների ու բողոքականների, ովքեր հետևում են հայկական Սուրբ Ծննդյան պատմական ամսաթվին, հայ կաթոլիկները հետևում են Հռոմի կաթոլիկ եկեղեցուն և ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին:

«Նրանք գնում են կաթոլիկ Պապի և Հռոմի հետևից»,- հեգնանքով ասում է Զառա Սիրոբ Հակոբը: Հակոբը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի ղեկավարներից մեկն է:

Թեև տարիների ընթացքում մեծ թվով լիբանանահայեր են դուրս եկել Բուրջ Համուդից  և տեղափոխվել այլ շրջաններ, այն դարձյալ կապված է հայ համայնքի հետ ամենուրեք գործող հայկական ռեստորանների, բիզնեսների, մշակութային կենտրոնների և եկեղեցիների միջոցով:

Ամանորի զարդերը դեռ կախված են հիմնական անցումներում, ձյան փաթիլների նման սպիտակ լույսերը լուսավորում են փողոցները և տարածում Սուրբ Ծննդյան տրամադրությունը: Խանութները տոնական են զարդարված, տաղավարները  ներկված են անգլերեն «Սուրբ Ծնունդ» բառերով:

«Աշխարհագրորեն, սա հայտնի է որպես հայկական թաղամաս»,-պատմում է Հակոբը: «Այս շրջանում կան բազմաթիվ հայեր, նաև շիաներ և Լիբանանի քրիստոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ»:

Ամսի վեցին Սուրբ Ծնունդը նշելը հայերի համար պատմական  և ավանդական պատճառներ ունի: Մինչև չորրորդ դարը կաթոլիկ եկեղեցին նույնպես Հիսուսի ծննդյան օրը նշում էր հունվարի 6-ին: Բայց քրիստոնեությունը Եվրոպայում տարածվելուց հետո այդ օրը միացվեց հռոմեական հեթանոսական տոնին, որը նշվում է դեկտեմբերի 25-ին:

Այսօր կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ մկրտությունը`հունվարի 6-ին: Հայերն, այնուամենայնիվ, որոշել են Սուրբ Ծնունդը նշելիս հավատարիմ մնալ ավանդական, պատմական և «ճիշտ» օրվան:

Երեքշաբթի ազգային տոն է Լիբանանում, նշանակում է խանութները կփակվեն ամբողջ երկրում, սակայն, Բուրջ Համուդում, ըստ տեղի ղեկավարի, հաստատությունների 90 տոկոսը, կփակվի նաև չորեքշաբթի, քանի որ հայկական ուղղափառներն ու բողոքականները մասնակցում են երկօրյա տոնին:

Պատրաստվելով երկուշաբթի ժամը 4-ին Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք պատարագին, 19-ամյա Ֆիլիպ Ջինիանը The Daily Star-ին հայտնել է Սուրբ Ծննդյան տոնին ընդունված որոշ սովորությունների մասին: Երկուշաբթի երեկոյան մարդիկ հավաքվում են ու երգում օրհներգերը:

Իր գրասեղանի մոտ նստած Հակոբն ասել է, որ կեսգիշերային երգերն ուրախություն են պարգևում համայնքին, դրանք ուղեկցվում են ակորդիոնի, կիթառի և այլ գործիքների ուղեկցությամբ: Սուրբ Ծննդյան պատմությունը ներկայացվում է երաժշտական ձևով:

«Մարդիկ մոտենում են թաղամասի յուրաքանչյուր շենքին և երգում են Հիսուս Քրիստոսի պատմությունը»,-ասաց Հակոբը: Հաջորդ օրը ընտանիքները հավաքվում են սեղանի շուրջ` միասին նշելու տոնը»:

«Մենք հավաքվում ենք սեղանի շուրջ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ»,-ասում է Ջինիանը` հավելելով, որ այդ օրն ընդունված է ձուկ պատրաստել: Սուրբ Ծննդյան հայկական ավանդական ուտեստներ են նաև բրինձը, ցորենի ապուրը և նեվիկը: Լիբանանի հայերը ներառում են նաև մի շարք խառը ուտեստներ, որոնք օգտագործում են Լիբանանում ապրելու ընթացքում:

Երկրորդ պատարագին ընտանիքները մասնակցում են հայկական Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Ի տարբերություն Լիբանանի շատ քրիստոնյաների, հայ համայնքը երեկոն շարունակում է նաև Սուրբ Ծնունդից հետո:

«Մենք տոնում ենք վաղը, ինչպես նաև վաղը չէ մյուս օրը»,-ասում է Հակոբը լայն ժպտալով:  Հայկական ընտանիքները մասնակցում են իրենց մշակույթի եզակի ավանդույթին: Հունվարի 7-ին նրանք այցելում են գերեզմաններ, որտեղ իրենց սիրելիներն են թաղված: Այստեղ նրանք աղոթում են և հիշում մահացածներին:

«Հայաստանում կարող են ամբողջ օրն այնտեղ անցկացնել», ասաց Հակոբը: «Նրանք ուտում են գերեզմանոցում»: Հակոբն պատմում է, որ տոնը Լիբանանում նույն կերպ չեն նշում ինչպես Հայաստանում: Այնտեղ ամբողջ ազգն է դրան մասնակցում:

Գերեզմանատնից հետո Հայաստանի տարբեր եկեղեցիներում պատարագներ են մատուցվում: Չորս հայկական ուղղափառ եկեղեցի կա Բուրջ Համուդում: Քահանաները տարբեր երկրպագության տներից հավաքվում են համայնքի հետ և մեծ պատարագ մատուցում Բուրջ Համուդի ծերանոցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment