Հայ արվեստագետների աշխատանքների սեզոնային տոնը

Հոդվածի առանցքում

  • «Գեղեցկությունն ափի մեջ» ցուցահանդեսում Բեյրութի արվեստասերին է ներկայացվել 23 հայ արվեստագետների մոտ 100 աշխատանք:
  • Այս տարի պատկերասրահը ցուցադրում է նաև նորանուն արվեստագետների աշխատանքներ, ինչպես օրինակ՝ Տարոն Մուրադյանի սյուրռեալիստական գործերը։
  • Ցուցահանդեսի ուշագրավ նկարիչներից են Ժան Գառզուն և Ժան Ժանսեմը:
  • «Գեղեցկությունն ափի մեջ» հայկական ցուցահանդեսը 4-րդ անգամ է կազմակերպվում Լիբանանի մայրաքաղաքում։

Ուշադրությանն արժանի

Բեյրութ: Ոտքերի փոխարեն կճղակավոր սմբակներ և գլխին կավե անոթով մարդը մարտինիի բաժակով լիկյոր է մեկնում` հեծած ոտքեր ունեցող ահռելի ձկանը: Համեստ սև զգեստ և կոշիկներ` առանց մարդկային մարմնի, գլխի և վերջույթների: Սրանք ընդամենը երկուսն են բազում սյուռեալիստական պատկերներից, որոնք իրենց այցելուներին են սպասում այս ամիս Բեյրութի ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում: Երևանում հիմնված Արամե պատկերասրահն անցկացնում է հայ արվեստի իր չորրորդ ցուցահանդեսը` երկհարկանի պատկերասրահում, որը գտնվում է գլխավոր հրապարակում:

«Գեղեցկությունն ափի մեջ» անունը կրող ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված է 23 արվեստագետների մոտ 100 գեղանկարներ, նկարներ և քանդակներ:

Միքայել Վայեջյանը` պատկերասրահի Մերձավոր Արևելքի ներկայացուցիչը, DailyStar-ի հետ խոսել է պատկերասրահի նպատակների մասին` մեկնաբանելով, որ նրանք ընտրել են Հայաստանում գրանցված 2000 պրոֆեսիոնալ նկարիչների լավագույն և ամենապայծառ աշխատանքները` ներկայացնելով դրանք տանը և արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում:

Պատկերասրահը մեկնարկել է 2011 թվականին Gemmayzeh-ի մասնաճյուղում, և Վայեջյանի խոսքով ամենամյան շոուն Բեյրութում կարևոր իրադարձություն է. «Մեր փորձից ելնելով` կարող եմ ասել, որ բեյրության հասարակությունը գնահատում է արվեստը: Եթե նմանատիպ իրադարձությունները հաջողությամբ չպսակվեին, մենք չէին նախաձեռնի այն չորս տարի շարունակ: Բեյրութը արաբական մյուս երկների համար նոր հորիզոններ բացող վայր է: Շատ լավ հասկանում ենք, որ իրադրությունը Լիբանանում այնքան էլ բարենպաստ չէ, սակայն ցուցահանդեսի բացման օրը ներկա էր ավելի քան 300 մարդ»:

Չնայած, որ ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում գեղանկարներ, այնուամենայնիվ, շոուն ընդգրկում է ավելի լայն շրջանակներ` ներառելով ինչպես արդեն իսկ հայտնի, այնպես էլ ավելի երիտասարդ արվեստագետների վերացական, այլաբանական, սյուռեալիստական, իմպրեսիոնիստական աշխատանքներ: Վայեջյանը բացատրեց, որ իրենց նպատակը ոճերի և մոտեցումների առավել լայն և բազմազան շրջանակների ներկայացումն էր:

Այս տարի պատկերասրահը ցուցադրում է, ինչպես նախորդ տարիների ընթացքում հայտնի դարձած արվեստագետների աշխատանքները, այնպես էլ  նորանուն արվեստագետների աշխատանքներ: Նրանցից է Տարոն Մուրադյանը, ում կտավի վրա կատարած սյուռեալիստական աշխատանքներն ընդգրկում են հեքիաթային տեսարաններ, ինչպես, օրինակ, ձկանը հեծած տղամարդու նկարը:

Մուրադյանի վրձնային հմտություններն արտացոլում են կյանքի նկատմամբ ունեցած արտառոց պատկերացումները և խորությունը: «Հերոսը» կտավում նա պատկերել է մեծ քթով մի մարդու, ով գանգուր բեղեր և այծմորուք ունի:  Նրա երկար և մուգ մազերը ծածանվում են օդում, իսկ ինքը նստած է հնացած ճոճվող ձիու վրա, որի ստորին հատվածը փաթաթված է կիսավիշապ-կիսաօձով:

Այս շոուի շրջանակներում ամենաուշագրավ նկարիչներից է Ժան Գառզուն (ծնվ.՝ Գառնիկ Զուլումյան, Հալեպ, 1907թ.), ով մասնակցել է հազարավոր ցուցահանդեսների ամբողջ աշխարհում, մինչև իր մահը՝ 2000 թվականը:

«Գեղեցկությունն ափի մեջ» ցուցահանդեսի այցելուները կարող են հիանալ վիմագրության մի շարք աշխատանքներով, որում հեղինակը սև գույնով էսքիզները զուգակցել է  հագեցած կապույտ, նարնջագույն և դեղին գույների հետ:

Ժան Ժանսեմը (ծնվ.`Հովհաննես Սեմերջյան, Թուրքիա, 1920թ.) իր մասնակցությունն է ունեցել անցյալ տարի: Այստեղ նա ներկայացրել է թղթի վրա կատարած իր նկարները, որտեղ պատկերված էին բազկաթոռին հենված կանայք` նարգիզի թերթիկներով պատված զգեստներով:

Առավել մռայլ պատկերներ կարող ենք տեսնել Ռուբեն Գրիգորյանի սպիտակ հիպերռեալիստական աշխատանքներում, որոնցում պատկերված են դատարկ հագուստ և կոշիկներ` պարուրված բավականին մանրակրկիտ ահարկու տեսարաններով, որոնք այնքան իրական են, որ թվում է` դուրս կթռչեն կտավից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment