Հայ Առաքելական եկեղեցին սրբացնելու է 1915 թվականի զոհերին
Հոդվածի առանցքում
- Հայ Առաքելական եկեղեցին սրբացնելու է Հայոց Ցեղասպանության զոհերին: Ապրիլի 23-ին կայանալիք ցեղասպանության զոհերին սրբացնելու արարողությունը ղեկավարելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
- «Եկեղեցին ճանաչում է փաստացի իրողությունը. դա Ցեղասպանություն էր»,- նշել է Վեհափառը:
Ուշադրությանն արժանի
Fides լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայ Առաքելական եկեղեցին սրբացնելու է Հայոց Ցեղասպանության զոհերին: Ապրիլի 23-ին կայանալիք ցեղասպանության զոհերին սրբացնելու արարողությունը ղեկավարելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրանք Հայ Առաքելական եկեղեցու կողմից արդեն իսկ ճանաչվել են հավատի նահատակներ:
Կաթողիկոս Գարեգին Բ-ն նշել է, որ Հայ եկեղեցին, սրբացնելով ցեղասպանության զոհերին, ճանաչում է իրենց առաքինության համար մեծարվող մարդկանց սրբությունը:
«Եկեղեցին ճանաչում է փաստացի իրողությունը. դա Ցեղասպանություն էր»,- նշել է Վեհափառը: Ըստ հաշվարկների, 1915 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված դաժան քարոզարշավի ժամանակ մոտ 1.5 միլիոն հայ է սպանվել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ