Հայաստանը քվեարկեց ռեֆորմիստ վարչապետի հրավիրած արտահերթ ընտրություններում
Հոդվածի առանցքում
- Հայերը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում, որոնք կազմակերպվել էին որոշ ժամանակ առաջ ռեֆորմիստական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով նպատակ ունի ամրացնել իր քաղաքական իշխանությունը: 43-ամյա նախկին լրագրողը մայիսին դարձել է վարչապետ՝ իշխանությունից հեռացնելով քաղաքականության վետերան առաջնորդ Սերժ Սարգսյանին։
Ուշադրությանն արժանի
Նիկոլ Փաշինյանը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և «տնտեսական հեղափոխություն» իրականացնել
Հայերը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում, որոնք կազմակերպվել էին որոշ ժամանակ առաջ ռեֆորմիստական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով նպատակ ունի ամրացնել իր քաղաքական իշխանությունը:
43-ամյա նախկին լրագրողը մայիսին դարձել է վարչապետ՝ իշխանությունից հեռացնելով քաղաքականության վետերան առաջնորդ Սերժ Սարգսյանին՝ խաղաղ հակակառավարական հանրահավաքների և ուղիղ եթերների միջոցով: Մինչև 2022 թ. խորհրդարանական ընտրություններ նախատեսված չէին:
Նա խոստացել է արմատախիլ անել էնդեմիկ կոռուպցիան և բարելավել ծայրահեղ աղքատության վիճակը 3 միլիոն բնակչություն ունեցող աղքատ, դեպի ծով ելք չունեցող երկրում:
«Ընտրություններից հետո մենք կկարողանանք զարգացնել հայկական ժողովրդավարությունը և տնտեսական հեղափոխությունը», – լրագրողներին ասել է Փաշինյանը ` կիրակի օրը իրականացնելով իր քվեարկությունը ու խոստանալով ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում:
Փաշինյանի բարեփոխումները ամիսներ շարունակ խոչընդոտվում էին ընդդիմության կողմից, ի դեմս Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության, որը մեծամասնություն էր կազմում Ազգային ժողովում մինչև այն պահը, երբ Փաշինյանը հրաժարական տվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հաշվարկով:
Երևանի կենտրոնում տեղակայված ընտրատեղամասում ընտրողները լավատեսություն են արտահայտում Փաշինյանի խոստացած քաղաքական փոփոխության կապակցությամբ և իրենց զայրույթը արտահայտում դեպի նախկին իշխանություններ:
«Ի շնորհիվ հեղափոխության, մենք վերջապես կունենանք արդար ընտրություններ», – AFP- ին ասել է 72-ամյա թոշակառու Փարզիկ Ավետիսյանը: «Ես քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի խոստացած դրական փոփոխության համար», – ավելացրեց նա:
Մեկ այլ ընտրող, 52-ամյա նկարիչ Գառնիկ Առաքելյանը, ասել է. «Ես ուզում եմ, որ բոլոր այն կոռումպացված պաշտոնյաները, որոնք երկար տարիներ թալանել և նվաստացրել են մարդկանց, բանտարկվեն»:
Փաշինյանի կուսակցությունը ակնկալում է ստանալ մեծամասնություն նոր օրենսդիր մարմնում, որը թույլ կտա նրան առաջ մղել իր օրակարգը՝ միտված Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտը փոխելուն և «տնտեսական հեղափոխություն» իրականացնելուն:
Վերլուծաբաններն ասում են, որ Փաշինյանը նոր ընտրություններ էր կազմակերպել, քանի որ գտնվում էր իր ժողովրդականության գագաթնակետին:
Սեպտեմբերին նրա բլոկը քաղաքային ընտրություններում հաղթանակ տարավ, ստանալով ավելի քան 80 տոկոս Երևանում, որտեղ բնակվում է նախկին խորհրդային հանրապետության բնակչության գրեթե 40 տոկոսը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ