Գինին և հայկական թավշյա հեղափոխությունը․ BBC-ի անդրադարձը երևանյան գինետանը

Գինին և հայկական թավշյա հեղափոխությունը․ BBC-ի անդրադարձը երևանյան գինետանը

Հոդվածի առանցքում

  • Երևանում մի շարք տեղացիներ կարծում են, որ հեղափոխական փոփոխությունների սերմերը ցանել են ներքին ինտերիերներում: Դրանք Հայաստանում խմիչքների մասնագիտացված բազմաթիվ նոր կետերն են, որոնք Սարյան փողոցի վրա են, որն այժմ «Գինու փողոց» է կոչվում, շնորհիվ այն բազմաթիվ հաստատությունների, որոնք բացվել են «In Vino» բարի հայտնվելուց հետո: Այդ ժամանակ դա հսկայական ֆինանսական ռիսկ էր, շատերը կասկածում էին, որ այս փոքրիկ բարը կարող է շահույթ բերել: Վեց տարի հետո « In Vino »- ն ամուր դիրքավորվել է մայրաքաղաքի գիշերային կյանքում:

Ուշադրությանն արժանի

2012 թ. դեկտեմբերի վերջին Հայաստանի մայրաքաղաք Երևանում բացվեց «In Vino» գինու առաջին բարն ու խանութը: Հարմարավետ ինտերիերը լցված է հատուկ ընտրված շշերով: Սուր համեմունքներով ուտեստներն ու պանիրները լրացնում են նպարեղենի ցուցափեղկերը: Իսկ նվիրված անձնակազմը յուրաքանչյուր բաժակի հետ մեծ գիտելիքներ է հաղորդում:

Այս տեսարանը պետք է ծանոթ լինի գինու շատ գիտակներին, այն կրկնվում է աշխարհի բոլոր քաղաքներում: Այս բարի նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է որոշակի ընդարձակ տեղեկություն ունենալ Կովկասի այս անկյունի մասին:

Հայաստանն ունի նախանձելի պատմություն․ աշխարհում գինեգործության ամենահին հետքերը հայտնաբերվել են երկրի հարավում՝ 6.100-ամյա Արենի-1 հնագիտական վայրում: Քրիստոնեությունը առաջինն այստեղ է ծաղկել: Գրական, գեղարվեստական, խոհարարական և երաժշտական ավանդույթները շատ հնագույն քաղաքակրթություններից առաջ են եղել: Սակայն ժամանակակից պատմությունը բնորոշվել է պայքարով:

20-րդ դարի սկզբին օսմանյան օկուպացիան ճնշումներից վերածվեց զանգվածային սպանությունների, բնակչության ոչնչացման և այդ գործընթացում սահմանների զգալի կրճատման: Խորհրդային իշխանությունը, սկսած 1922 թ.-ից, սահմանափակեց հնարավորություններն ու  այլընտրանքները,  1991 թ. անկախությունը հանգեցրեց կլեպտոկրատիկ որոշումների, որտեղ արդյունաբերական ակտիվները փոխարինվեցին փոքր ներդրումներով, ճեղքերը փակելու համար:

Բացի այդ, շատացան տարածքային վեճերը: Հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են, հողատարածքներ են բռնակցվել: Վերջին երեք տասնամյակների ընթացքում միմյանց հաջորդող ավտորիտար ռեժիմները հանգեցրին էնդեմիկ կոռուպցիայի, տնտեսության դանդաղեցման և սոցիալական շարժունակության սահմանափակման: Հսկայական սփյուռքը մնում է արտերկրում, իսկ հայրենիքում բնակչության մեկ երրորդը ներկայում աղքատ է, 16% գործազուրկ կա: Աշխատանք ունեցողների աշխատավարձն էլ միջինն ամսական 270 ֆունտ է:

Այս ամենի պատճառով Հայաստանի «The Economist» ամսագրի 2018 թվականի Տարվա երկիր համարվելն անհավանական է դարձնում: Պատճառը 2018 թ.-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություններն էին:  «Թավշյա հեղափոխությունը» տարածվեց քաղաքներով ու փոքր բնակավայրերով, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց երկարաձգել իր տասնամյա իշխանությունը:

Տարիներ շարունակ վարչարարական հանցանքներից հոգնած հասարակությունը դրան վերջ դրեց: Երիտասարդ ակտիվիստները համախմբվեցին ու սոցիալական կայքերն օգտագործեցին լայնածավալ բողոքի ցույցեր կազմակերպելու համար, որոնք անշարժության մատնեցին խոշոր ճանապարհներն ու հանրային վայրերը: Մի քանի շաբաթվա ընթացքում իշխող Հանրապետական կուսակցությունը հրաժարական տվեց: Ոչ մի կրակոց չարձակվեց:

2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխության հիմնական գործիչներից մեկը, բարեփոխիչ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացավ ընտրողների ձայների 70,4 տոկոսը: Շատերը ենթադրում են, որ քաղաքական դասի և բնակչության միջև խոչընդոտները վերացնելուց հետո միայն հնարավոր կլինի իրականացնել խոշոր բարեփոխումներ: Նոր իշխանության թափանցիկությունն ապահովելու համար որպես խորհրդանշական ժեստ, հոկտեմբերին հանրության առաջ բացվեցին Ազգային ժողովի, վարչապետի և նախագահի նստավայրերի դարպասները:

Այնուամենայնիվ, Երևանում մի շարք տեղացիներ կարծում են, որ փոփոխության սերմերը ցանել են ներքին ինտերիերներում: Դրանք Հայաստանում խմիչքների մասնագիտացված բազմաթիվ նոր կետերն են, որոնք Սարյան փողոցի վրա են, որն այժմ «Գինու փողոց» է կոչվում,  շնորհիվ այն բազմաթիվ հաստատությունների, որոնք բացվել են «In Vino» բարի հայտնվելուց հետո: Այդ ժամանակ դա հսկայական ֆինանսական ռիսկ էր, շատերը կասկածում էին, որ այս փոքրիկ բարը կարող է շահույթ բերել: Վեց տարի հետո « In Vino »- ն ամուր դիրքավորվել է մայրաքաղաքի գիշերային կյանքում:

Տարածքը սպասարկում է նոր սերնդին, ովքեր նախընտրում են որակյալ գինիներ, գարեջուր, ոգելից խմիչքներ,  դրանց մեծ մասը ընդունված է այսօրվա քաղաքական դասի կողմից: «In Vino»-ի նման հաստատությունները դարձան առաջադեմ գաղափարներ սնող միջավայր: Հիասթափությունները,  վրդովմունքները, հույսերը, որոնք քննարկվում էին սեղանների շուրջ, ի վերջո, վերածվեցին անմիջական գործողությունների:

«Գինին ստեղծեց այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ գալիս էին ու կիսվում իրենց գաղափարներով, բացակայում էր իշխող դասը», – ասում է «In Vino» ընկերության սեփականատեր Վահե Բալուլյանը: «In Vino»- ն դարձավ այն վայրերից մեկը, որտեղ նմանատիպ մարդիկ էին հավաքվում և գաղափարներ փոխանակում:Այստեղ գինի էին խմում, իսկ գինին սովորաբար գրավում է այն մարդկանց, ովքեր  լավ կրթված են, ավելի առաջադեմ »:

Գինու փողոցում գերիշխող էր երիտասարդ, կրթված ու զբաղված, բայց խորհրդարանի կոռուպցիայից հոգնած զանգվածը, որը ոչ միայն աջակցել է հեղափոխությանը, այլև ստեղծել նոր կառավարություն:

«Ներկայում խորհրդարանում ներգրավված շատ մարդիկ նման են մեզ, մարդիկ են, որոնք պարբերաբար այցելում էին մեր գինու բարը», – ասում է «Vino» – ի Բալուլյանի գործընկերներից մեկը `Մարիամ Սաղաթելյանը: «Գուցե նրանք շատ փորձառու չեն տվյալ ոլորտում, շատ բան չգիտեն քաղաքականությունից, բայց նրանք ունեն նույն հետաքրքրությունները, ինչ ես, և եթե ես դեմ եմ մի բանի, որ նրանք ուզում են փոխել,  կարող եմ ասել իմ կարծիքը: Ես այլևս չեմ վախենում նրանցից »:

Գուցե գինու այս նոր բարերը և գաղափարները այսօրվա Հայաստանում առաջադեմ են, բայց գինու շուրջ հավաքվելն ու մտքեր փոխանակելը խիստ արմատավորված էր երկրի մշակութային ժառանգության մեջ:

«Երբ կարդում եք պատմություններ կամ պատմական դրվագներ մեր նախնիների՝ իմ պապի, նրանց պապերի մասին, ապա նրանք տարբեր հարցերը միշտ լուծել են սեղանի շուրջ,  ալկոհոլային խմիչքի հետ», – ասաց Սաղաթելյանը:

Հայերն առաջին պլան մղեցին գինին, ձգտելով զարգացնել երկրի հնագույն ավանդույթներից մեկը: Խաղաղ, հանգիստ մթնոլորտում կարմիր, սպիտակ, վարդագույն գինի ըմպելով մենք վերականգնում ենք ընտիր գինու շուրջ խնդիրներ լուծելու մեր ավանդույթը:

«Գինին ինքնին պատմություն է, այն տեղը, որտեղ պատրաստվում է գինին, գինեգործության պատմություն: Մարդիկ սկսում են գինու շուրջ հարցեր քննարկել, իսկ հաջորդ օրը  նրանց տեսնում եք միասին որպես խումբ », – ասաց Սաղաթելյանը: «Շատ հարցեր են քննարկվել, քանի որ գինին խոսակցությունների հոսք է ստեղծում»:

Գինու արտադրությունը վերանայվել է  նոր հեռանկարների հետ միասին: Խորհրդային Միության պայմաններում Հայաստանին հանձնարարվել էր կենտրոնանալ կոնյակների վրա: Գինու արտադրության մեջ օգտագործվող կարմիր խաղողի շատ տնկիներ վերացվում էին, որպեսզի տեղ բացվեր կոնյակի համար նախատեսված սպիտակ տեսակների համար:

Սակայն, խորհրդային իշխանության ավարտից մի քանի տարի անց ձեռք բերած ազատության հետ մեծացավ կորցրած գինեգործությունը վերականգնելու ձգտումը: Դա նպաստեց  հայկական ավանդույթների ճանաչմանը, որոնք ճնշվել էին կոմունիզմի ժամանակ: Հայկական գինիների արտադրանքն այդ ժամանակից աճել է, ինչը վկայում է  In Vino- ի հաջողությունը: Երբ այն բացվեց, գինու 10 տեսակ կար,այժմ՝  85-ն է: Խանութում առավել հայտնի են Արենին, Կախեթը և Ոսկեհատը:

«Վերջին սերնդի հայ գինեգործները ցույց տվեցին, որ Հայաստանում կարելի է լավ գինի պատրաստել: Մինչև այդ մարդիկ խմում էին քաղցր գինի, որն ամբողջովին շաքար էր, հյութ կամ  արտասահմանյան գինիներ », – բացատրեց Բալուլյանը: «Նման շատ ուրիշ բաների էլ մարդիկ հավատացին, մինչդեռ իրենց ասում էին, որ անհնար է»:

Գուցե կասկածելի թվա, եթե կապ գտնենք որակյալ գինեգործության նկատմամբ նորացված հավատի և այն գիտակցության միջև, որ հնարավոր են նաև դրական փոփոխությունների այլ ձևեր: Բայց զուգահեռներ կան: Հայաստանի նոր արտադրողները գինեգործությանը վերաբերվում են համաշխարհային շուկայում մրցակցելու հույսով: Միևնույն ժամանակ, հեղափոխությունը սկսվել է ժողովրդից ավելի լավ հեռանկարների պահանջներով: Նրանք հոգնել են տնտեսությունից, որը միջազգային ասպարեզում չի կարողանում նորմալ գործել:

«Գինեգործությունն այստեղ նորություն չէ, բայց մոտեցումը և փիլիսոփայությունը նոր են», – բացատրում էր Վարուժան Մուրադյանը: Նա ղեկավարում է Վան Արդի գինու գործարանը, որը Հայաստանի զարգացող ժամանակակից խաղողի այգիներից մեկն է: «Կարծում եմ, որ սպառողը պետք է հետևի ու հետևողական լինի, որ գինին վերադառնա իր սկզբնական վյճակին: Գինի խմողը պետք է զգա արևը, տեսնի, թե որքան խորն են արմատները և ինչպես են մարդիկ պայքարել քարերի հետ, տարբեր հանքանյութեր հավաքելու համար»:

«15 տարի առաջ կամ խորհրդային տարիներին գինին պարզապես համարվում էր ալկոհոլային խմիչք և  արտադրվում էր որպես այդպիսին», – ասում է դուստրը `Անի Մուրադյանը: Նա բացատրեց, որ վերջին վեց տարիները որոշիչ դեր կատարեցին համաշխարհային ցանցում հայկական գինու հեղինակությունն ամրապնդելու համար, քանի որ արտադրողները սկսեցին հայտնվել արտասահմանյան տոնավաճառներում: Գինեգործության նկատմամբ վստահությունն աճում է:

Վան Արդի գինու գործարանը մինչև 2020 թ. կավարտի խաղողի այգիներին նայող շենքերի կառուցումը:  Մեկ ուրշ տեղ, գինեգործության հայտնի Վայոց Ձորի շրջանում ստեղծվել է երկրի առաջին գինու երթուղին: Հույս կա, որ Հայաստանը կդառնա գինեգործության հաջորդ նոր ուղղությունը, ինչպես հարևան Վրաստանն է, որը խթանում է առաջիկա տարիներին փոքր, բայց տնտեսապես նշանակալի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Կարևոր չէ այն հարցը, թե արդյոք հայկական գինին սկսեց հեղափոխությունը,  անհերքելի է դրա ազդեցությունը վերածնունդ ապրող երկրի վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment