Ուղևորություն դեպի Կովկաս. Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Աննա Սյուելի ճամփորդական նոթերում պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի պատմական առանձնահատկության մասին։
  • Լրագրողի դիտարկմամբ՝ Երևանը կոսմոպոլիտ քաղաք է, որն ունի միջերկրական տարրեր։
  • Սյուլեի կարծիքով Հայաստանի խոհանոցի վրա կա արտաքին աշխարհի ազդեցությունը:
  • Հայաստանում գարունը կարճաժամկետ է, աշունը՝ երկար, գեղեցիկ ու գունագեղ, ձմեռը ցուրտ է ու ձյունառատ:

Ուշադրությանն արժանի

Ըստ՝ Աննա Սյուելի

Նոյեմբերի 28, 2014 թ.

Հայաստանը երեք անդրկովկասյան երկրներից մեկն է, որը գտնվում է Կասպից եւ Սեւ ծովերի միջև ընկած լեռնային գոտում` հայտնի որպես Կովկաս: Կովկասի տարածաշրջանը կազմված է երեք տարբեր երկրներից, որոնք խոսում են տարբեր լեզուներով եւ գտնվում են Եվրոպայի եւ Ասիայի մշակութային ճիշտ սահմանի վրա:

Ամբողջ Հայաստանը ընդգրկված է Հարավային Կովկասում, գեղեցիկ եւ հաճախ ձյունածածկ լեռների ներքո: Առանց ծովի ելքի այս երկրում, որն ունի ցնցող տեսարաններ, դեռ առկա են նախորդ խորհրդային շրջանի օկուպացման տարրեր: Սակայն, այսօր Հայաստանը պայքարում է իր ինքնության համար: Այն ունի ժամանակակից, սակայն պատմական հետաքրքիր քաղաքներ:

Հայաստան այցելելիս պետք է մշտապես այցելել նաև իր կոսմոպոլիտ մայրաքաղաք Երեւանը: Քաղաքը պարունակում է միջերկրական տարրեր, ներառյալ հետաքրքրաշարժ սրճարանների մշակույթը: Սակայն, առեւտուրն ու խոհանոցն այս քաղաքում տարբերվում է որեւէ այլ տեղից:

Հանգստյան օրերին  Երեւանում միշտ կարելի է գնալ հետաքրքիր շուկաներ, ուր վաճառվում են շատ գեղեցիկ իրեր, այդ թվում` ձեռագործ գորգեր ու կարպետներ, արվեստի գործեր եւ օբսիդիանից պատրաստած գեղեցիկ շախմատ:

Կան շատ պատմական վայրեր, ինչպես նաեւ մի քանի դիտարժան վանքեր, եկեղեցիներ եւ մատուռներ ՝ սփռված ամբողջ երկրի տարածքում: Քաղաքից դուրս գտնվում է Տաթեւի վանքը, ուր արժե այցելել:

Վերևի  լուսանկարում պատկերված է մայրաքաղաք Երեւանը, ձյունածածկ Արարատ լեռան ցնցող ֆոնի վրա: Ըստ Աստվածաշնչի՝ մեծ ջրհեղեղի ժամանակ այս լեռան վրա է հանգրվանել Նոյան Տապանը: Եվս մեկ գեղեցիկ նկար պատկերում է Արարատը` Խոր Վիրապի վանքի հետ առաջին պլանին:

Հայաստանի խոհանոցը բաղկացած է խառնված ավանդական ճաշատեսակներից: Դրանց վրա կա  արտաքին աշխարհի ազդեցությունը: Ճաշատեսակներում  պարունակվում են ավանդական մշակաբույսեր եւ տեղում պահվող տնային կենդանիների միս: Ձկնային, մսային եւ բուսական ճաշատեսակները, սովորաբար, լցված են նաև տարբեր տեսակի ուտեստներով, որոնցից է նաև գառան միսը` հացով ու սմբուկով:

Եթե շրջապատող կովկասյան երկրները՝ Վրաստանն եւ Ադրբեջանը, նախընտրում են օգտագործել բրինձ, հայերը հակված են օգտագործել ցորեն իրենց ուտեստներում:

Հայաստանի կլիման ցամաքային է, հունիսից մինչև սեպտեմբերի կեսերը չոր ու արեւոտ ամառներ են: Գարունը ավելի կարճաժամկետ է, իսկ աշունը բավականին երկար, գեղեցիկ ու գունագեղ պատկերներով: Ձմեռը, սակայն, ցուրտ է ու ձյունառատ: Դահուկորդները կարող են վայելել դահուկային ձմեռային սպորտաձեւը լեռնային Ծաղկաձորում, որը գտնվում է Երևանից շուրջ երեսուն րոպե հեռավորության վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment