Հայաստան. Կովկասում ժամանակակից արվեստի նոր կենտրոնը

Հայաստան. Կովկասում ժամանակակից արվեստի նոր կենտրոնը

Հոդվածի առանցքում

  • Հայերի ստեղծած արվեստը տարածվել է ամենատարբեր համայնքներում՝ Հնդկաստանից մինչև ԱՄՆ: Զարմանալի չէ, որ միջազգային շուկայում, որը հիմա ձգտում է հասնել միջինարևելյան ժամանակակից արվեստին, չեն հասկանում ինչպես փաթեթավորել ու ներկայացնել հայկական արվեստը: Միջազգային աճուրդներում հազվադեպ կտեսնեք մեծ հայերի անուններ՝ Գևորգ Բաշինջաղյան, Երվանդ Քոչար կամ Մինաս Ավետիսան, որոնց դասակարգում են որպես արվեստի ռուսական, փարիզյան դպրոցի կամ արևելյան ճյուղեր: Գործող նկարիչները հազվադեպ են հաջողության հասնում, եթե սփյուռքից չեն: Վերջին զարգացումները, երբ 2015-ին Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանը ստացավ Ոսկե առյուծ մրցանակը կամ երբ 2017 Հայաստանը հյուրընկալեց Standart Triennial of Contemporary Art-ը, իրականում մեծ ազդեցություն չեն ունեցել տեղացի արտիստների ճակատագրի վրա:

Ուշադրությանն արժանի

Հոկտեմբերի վերջին մի արևոտ օր Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում ես բարձրանում էի 19-րդ դարում կառուցված շենքի աստիճաններով: Ինձ գրավել էր մեծ պոստերը: Ազդագիր էր ցուցահանդեսի մասին, որը կոչվում էր Սա դու ես:

Պոստերի նկարը և քաղաքի հնագույն շենքերից մեկի ներսում գտնվելու հնարավորությունն ինտրիգային էր և ես անցնում էի մի միջանցքով, ապա հետնաբակով, որոնք հատուկ են Երևանի նախախորհրդային շրջանին: Նման շենքերն ու միջավայրը հիմա եզակի են, քանի որ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերափոխվել է՝ հատկապես օլիգարխիկ շինությունների բումով, որը սկսվեց 1991-ին Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո: Փայտե պատշգամբում նստել էին մյուսներից տարբերվող արտաքնիով, քսան տարեկանին մոտ երիտասարդներ, ինչ-որ բան էին խմում ու անկեղծ ծիծաղում: Բայց մի պահ լռեցին՝ երբ ինձ տեսան:

Երբ ես խնդրեցի ցույց տալ ինձ որտեղ է ցուցահանդեսը, երիտասարդները մոտեցավ ինձ դեպի իր ստուդիա ուղեկցելու, որտեղ նաև ապրում էր:

Կիսաքանդ ինտերիերը, որը միքս էր նեո-էսքպրեսիոնիզմի ոճով նկարներով, սյուրռեալիստական արձաններով, վինտաժային կավե սպասքի և ԽՍՀՄ շրջանի այլ իրերի: Եվ այս աենն ավելի հիշարժան էր, քան երիտասարդ արտիստի՝ մոդեռն արվեստի անբացատրելի նշաններով էսպերիմենտների մեծ մասը: Բայց երբ վեր նայեցի՝ շունչս կտրվեց: Տեսա հրաշալի կլոր ջահը, որը պատրաստված էր դեն նետված իրերից:

Ինձ հյուրընկալած երիտասարդը բացատրեց, որ դա մեկ գիշերում է պատրաստել, քանի որ սիրում է, այսպես ասած, վերաօգտագործել իրերը, որոնք մարդիկ անպետք են համարում: Դա այնպիսի ջահ էր, ինչպիսին հնարավոր էր գտնել Բեռլինի բարձրաճաշակ ցուցասրահներում և ինչպիսն պատրաստում են ամենանորաձև արտիստները: Երբ հարցրեցի, թե ինչքան գումար կպահանջի նման մի ջահ էլ պատրաստելու համար, երիտասարդը քմծիծաղեց:

«Ինչու չես գալիս մի գիշեր մեզ հետ խմելու: Միասին կպատրաստենք», – ասաց նա՝ կարծես գումար առաջարկելս հավասար էր վիրավորանքի: Չհասցրեցի նրան նույնիսկ անունս ասել և, որ կուրատոր եմ:

Գնահատանքն այս երկրում չափազանց կարևոր է, հատկապես երիտասարդ արտիստների նկատմամբ, որոնք փորձում են սիրելի գործն առաջ տանել մի երկրում, որտեց ժամանակակից արվեստը չունի ինստիտուցիոնալ ենթակառուցվաքներ, հասարակական հետաքրքրություն կամ կոմերցիոն բաղադրիչ: Հակառակ այս պայմաններին, վերջին տարիներին մեծ թվով հա երիտասարդներ աշխատել և իրենց համար ստեղծել են միջավայր՝ Հայաստանը լուրջ կոլեկցիոներների համար դարձնելով իսկական պահոց: Հայաստանում ժամանակակից արվեստն առաջարկում է մոդել, որը զարմանալիորեն դուրս է նորմատիվային շուկայից, որտեղ 1980-ականների վերջերից որոշվում են այս ոլորտում համաշխարհային տենդեցները:

ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ նախկին խորհրդային երկրների ժամանակակից արվեստը Եվրոպայում և Ամերիկայում արժանացավ հիացական միջազգային ճանաչման: 1990-ականների ցուցահանդեսներն արևմտյան հանրությանը շտապեցին բացահայտել անակնկալներ, սադրանքներ, նոր փլուզված ԽՍՀՄ սոցիալական և ռեալիստական արվեստի մեղավոր յուրահատկությունը: Արդյունքում հետաքրքրասիրությունը վերածվեց հարգալից հետաքրքրության:

Սոցիալ քաղաքական բովանդակության պահանջներ բավարարելու համար տարբեր գրանտային ծրագրերով, երկրորդ, երրորդ կարգի բիենալեներով նախկին խորհրդային երկրների արվեստային արտադրանքը միացվեց միջազգային ցանցին:

Փոքր Խորհրդային Հայաստանում ժամանակակից արվեստը դժվար ճանապարհ է անցել: Չնայած իր փոքր տարածքին, երկրը ԽՍՀՄ-ում հայտնի էր արվեստի արտադրանքի որակով, որը համադրվում էր ազատությամբ: Սա նաև միջնադարյան արվեստի հարուստ ժառանգության հետևանքն էր, որն այժմ ներկայացված է Նյու Յորքի Մետրոպոլիտանում՝ Հայաստան կոչվող ցուցադրությամբ: Նաև համաշխարհային հռչակ ունեցող անուններով՝ Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Արա Գյուլեր, Յուսուֆ Քարշ և Սերգեյ Փարաջանով, որոնք հպարտության և ներշնչանքի աղբյուր են:

Հայերի ստեղծած արվեստը տարածվել է ամենատարբեր համայնքներում՝ Հնդկաստանից մինչև ԱՄՆ: Զարմանալի չէ, որ միջազգային շուկայում, որը հիմա ձգտում է հասնել միջինարևելյան ժամանակակից արվեստին, չեն հասկանում ինչպես փաթեթավորել ու ներկայացնել հայկական արվեստը:

Միջազգային աճուրդներում հազվադեպ կտեսնեք մեծ հայերի անուններ՝ Գևորգ Բաշինջաղյան, Երվանդ Քոչար կամ Մինաս Ավետիսան, որոնց դասակարգում են որպես արվեստի ռուսական, փարիզյան դպրոցի կամ արևելյան ճյուղեր: Գործող նկարիչները հազվադեպ են հաջողության հասնում, եթե սփյուռքից չեն: Վերջին զարգացումները, երբ 2015-ին Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանը ստացավ Ոսկե առյուծ մրցանակը կամ երբ 2017 Հայաստանը հյուրընկալեց Standart Triennial of Contemporary Art-ը, իրականում մեծ ազդեցություն չեն ունեցել տեղացի արտիստների ճակատագրի վրա:

1990-ականների վերջից շատ հայ նկարիչներ ստիպված էին իրենց ապագան որոնել այլ տեղերում և ժամանակակից արվեստի վրա կենտրոնացած գրեթե բոլոր ցուցասրահները նրանց առաջ փակեցին դռները: Հայաստանը չունի ժամանակակից արվեստի հանրային հավաքածուներ կամ արխիվ: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, օրինակ, չի պահում լուսանկարներ, տեսանյութեր, նոր մեդիայի կամ ոչ ավանդական արվեստի որևէ այլ նմուշ: Չկան պետական կամ մասնավոր համալսարաններ, որտեղ սովորեցնում են ժամանակակից արվեստ, չկան աճուրդային տներ, որոնք կվաճառեն ժամանակակից արվեստի գործեր, չկան կոլեկցիոներներ, որ գնեն դրանք կամ պարբերականներ, որ գրեն այս ամենի մասին:

Եթե չլինեին Փորձարարական արվեստի հայկական կենտրոնի գործունեությունը, ժամանակակից արվեստի առիթից առիթ ցուցադրությունները ԳաՖեսճյան կենտրոնում կամ Դալան ցուցասրահի պես փոքր անկյունները, ինչպես նաև անկախ կուրատորների նախաձեռնած ծրագրերը և մի քանի արտիստների արվեստանոցները, ժամանակակից արվեստը գրեթե անտեսանելի կդառնար Հայաստանի մայրաքաղաքի հիպերակտիվ մշակութային կյանքում:

Հակառակ այս ամենին, Հայաստանում ժամանակակից արվեստի զարկերակն արագ է բաբախում՝ էնտուզիաստների, նրանց կրքի, քաղաքական հայցքների շնորհիվ, բայց նրանք չեն կարող հեռու գնալ առանց ֆինանսական աջակցության հեռանկարի կամ առնվազն առանց սոցիալ-ինստիտուցիոնալ ճանաչման:

Երիտասարդ նկարիչները հայտնվում ու անհետանում են անսպասելի՝ դուրս գալով իրենց շրջապատից և ինքնամոբիլիզացվող խմբերից: Նրանք իրենց աշխատանքները ցույց են տալիս թեմատիկ ցուցահանդեսներով, որոնք կազմակերպում է երիտասարդ կուրատորների նոր սերունդը, որի ներկայացուցիչների մեծ մասը կանայք են: Հայաստանում կուրատորները դարձել են վերջին տասնամյակի ամենաորոշիչ գործոնը նոր արվեստի արտադրության և ներկայացման գործում: Նրանց կազմակերպած ցուցադրությունները կարող են որակի առումով նկատելի կաղալ, բայց միևնուն է, դրանք կարևոր դեր ունեն երիտասարդ տաղանդներին ներկայանալու հնարավորություն տալու առումով:

յս ջանքերը հազվադեպ են գրավում լայն հասարակության ուշադրությունը և ամենօրյա հայկական մշակույթում ինչ-որ նոր ճաշակի պես բան են դառնում: Վերջին տասնամյակում իմ մշտադիտարկումը ցույց տվեց, որ նման ցուցահանդեսները տևում են առավելագույնը երկու շաբաթ և այցելուների թիվը պակաս է երեք-չորս հարյուր մարդուց:

ԳՈՐԾԱՐՔՆԵՐ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Այս ցուցահանդեսներում վաճառքներն էպիզոդիկ են և գներն այն աստիճան տատանողական, որ վերջնական որոշումը կարող է լինել նկարչի որոշումը: Մի անգամ ես նկարիչ ընկերոջս առաջարկեցի փակել մեր այդ օրվա սրճարանի հաշիվը, որը մոտ երեսուն դոլար էր կազմում, և փոխարենը խնդրեցի երկու կտավ նրա այն սերիայից, որը շատ էի հավանել: Դա կատակ էր, բայց նա հաջորդ առավոտյան սիրով ինձ տվեց այդ երկու կտավները:

Համեմատության համար՝ հայկական արվեստի ծագող աստղ Կարեն Օհանյանի նեո-ավանգարդի ոճով կոլաժը, որի համար պահանջում է 5,000: Սա կարող է աստղաբաշխական թիվ համարվել, բայց սա նկատելի համեստ թիվ է, եթե հաշվի առնենք միջազգային շուկայի գները: Որպես կանոն, գնորդը կարող է հեռանալ իր հավանած գործը ձեռքին, բացի այն դեպքերից, երբ գնածն ավելի մոնումենտալ գործ է, օրինակ բրոնզե արձան, որի գինը մոտ 5,000 դոլար է: Սա ավելի շատ է, քան Հայաստանում տարեկան միջին եկամուտը:

Իհարկե, կան բացառություններ: Միջազգային ճանաչում ունեցող կոնցեպտուալ արտիստ Գրիգոր Խաչատրյանը պահանջում է, որ գները մոտ լինեն Նյու Յորքի և Լոնդոնի բարձր դասի ցուցասրահների գնացուցակին: Սա ավելի շուտ գաղափարական, քան կոմերցիոն պահանջ է մի արտիստի կողմից, որը նոր-նոր զգում է՝ իր աշխատանքները մի գծի վրա են ժամանակակից արվեստի հանրահայտ արտիստների գործերի հետ և պետք է համապատասխանաբար գնահատվեն:

Բայց նման որոշումները եզակի են այն միջավայրում, որտեղ սկսնակ կամ փորձառու նկարիչների գործերի վաճառքը ընկալվում է  որպես պատահականություն կամ արտոնություն: Երբ ես վերջերս փորձում էի գնել տաղանդավոր Անուշ Ղուկասյանի սյուրռեալիստական կերամիկական արձաններից մեկը, ցանկանում էի անընդհատ ներողություն խնդրել, որ չեմ կարող ավելի շատ գումար առաջարկել նրան, քան պահանջել էր:

Թեև Երևանում կան մի քանի դիլերներ, մասնավորապես, Անտիկյան և Արամե պատկերասրահները, որոնք ներկայացնում են ավագ սերնդի ժամանակակից արվեստի ստեղծագործողներին, դրանցից ոչ մեկը բացառիկ չէ և գործարքների մասին հաճախ ոչինչ չի հրապարակվում: Ավելի հաճախ գործեր կարելի է գնել ավելի ցածր գներով հենց արվեստանոցներից, պայմանով, որ գնորդը երբեք չի հրապարակի, թե որքան է վճարել:

Պոտենցիալ վաճառքները կախված են տեղի էլիտայի ճաշակից կամ սփյուռքի կոլեկցիոներների ազգայնական հակումներից, և վաճառված գործերից քչերն են իրականում հաջողված:

Դավիթ Քոչունցը երիտասարդ նկարիչ է, որը սատիրայով պատկերում է սեքսուալ նորմերի մասին հայկական պատկերացումները՝ գոթական կոմիքսներրի ոճով: Նա ասում է, որ իր օլիգարխ գնորդները պատրաստ են վճարել միայն իր այն կտավների համար, որոնցում կեղծում է 17-րդ դարի հոլանդական բնապատկեները և ուղղակի կսարսափեն, եթե տեսնեն իրականում ինչ է նախընտրում նկարել:

Մյուս նկարիչներն աշխատում են նման իրավիճակներում, հաճախ նկարելով մեծ, պոստմոդեռնիստական աբստրակտ կտավներ, քանի որ դրանք վաճառվում են և դրանցով կարող են վաստակել: Նրանց ավելի ոչ ավանդական գործերը միայն ցուցասրահների համար են կամ լուսանկարների:

Տեղական  մակարդակով այս իրավիճակը չի փոխվի, բայց ժամանակակից արվեստի մեծ թանգարանների, աճուրդի տների կամ աստղային մասնավոր հավաքածուների միջոցով հնարավոր է իրավիճակ փոխել:

Սրան հակառակ Հայաստանի հարևան Վրաստանում և Իրանում քայլեր են ձեռնարկում ժամանակակից արվեստի շուկան զարգացնելու ուղղությամբ: Այդ քայլերն ուղիղ թիրախավորում են գնորդներին և պետական մակարդակով մշակույթին աջակցելով փորձում են գրավել արտասահմանցիների ուշադրությունը:

Արտասահմանցիների ուշադրությունը, մասնավորապես, բաժին է հասնում նաև Ադրբեջանին, որը միլոնավոր դոլարներ է ներդրել ամբողջ աշխարհում իր ժամանակակից արվեստը գովազդելու վրա՝ փորձելով ստեղծել զարգացած մշակույթով պրոգրեսիվ, ժամանակակից ազգի տպավորություն:

Նման տակտիկայի մասին Հայաստանում չեն էլ լսել: Հայաստանում նկատվում է պետության անուշադրությունը արվեստի և այդ ուղղությամբ կրթության նկատմամբ: Փոխարենն ուշադրության կենտրոնում տնտեսության ազատականացումը և ՏՏ ոլորտն են: Չնայած 2018-ի մայիսի ժողովրդավար հեղափոխությանը  և Նիկոլ Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքի իշխանության գալուն, այս քաղաքականությունը ոչ միայն նույնն է մնացել, այլև ավելի մեծ թափ է հավաքում: Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակից կարճ ժամանակ անց Իմ քայլի ներկայացուցիչները հայտարարեցին Մշակույթի նախարարությունը փակելու և դրա գործառույթները մեկ այլ նախարարության փոխանցելու մասին: Այդ նախարարությունը միաժամանակ համակարգելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները:

Թեև որոշ շրջանակներ ողջունեցին այս որոշումը, որը նշանակում էր նաև արվեստի ոլորտը վերջապես լիբերալիզացնել և ազատել խորհրդային շրջանի բյուրոկրատական քաշքշուկից, շատերը նախարարության փակումը գնահատեցին որպես նոր կառավարության անտարբերության նշան: Կառավարությունն այժմ ավելի օրակարգային հարցեր պետք է կարգավորի՝ ռազմական անվտանգությունից մինչև հասարակական տրանսպորտ, մշակույթը ներքին և միջազգային օրակարգից հանելը նոր, երկակի, հակասական հեռանկարի նշան է, որը երիտասարդ արտիստներին շատ բան չի խոստանում: Մի ազգի համար, որը մշակութային ժառանգության գործոնը միջազգային հարթակներում ներկայացնում է չափազանց հաճախ, սա առնվազն տարօրինակ է:

ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ՇՈՒԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԸ

Բոլոր այս պայմանները բացառել են Հայաստանում կայոն ժամանակակից արվեստի ինդուստրիա ստեղծելու բոլոր իրական հնարավորությունները: Բայց արդյոք սա վատ է:

Նազաեթ Կարոյանը Հայաստանում ժամանակակից կուրատորական գործի հիմադիրներից է և կարծում է, որ ժամանակակից արվեստի աշխարհում շարժիչ ուժը միայն շուկան չէ:

«Հիմա աշխատում են այլ շարժիչներ, որոնք նպաստում են արտադրութանը, ինչպես հասարակական միջոցառումներն են, սոցիալական կամ կորպորատիվ պատասխանատվությունը և այլն», – ասում է  Կարոյանը:

Կոմերցիալ ասպեկտն իրականում ուժեղ գործոն է Հայաստանի նկարիչների ստեղծարար ռազմավարութունը սահմանելու հարցում: Այստեղ արվեստը հիմանականում երկարատև ընկերության, ռոմանտիկ հարաբերությունների, ակտիվիզմի, ցույցերի, օրերով խմելու և հավաքույթների, բանավեճերի և կռիվների արդյունք է: Սա խորը անձնական գործունեություն է, որի նպատակը սեփական դիրքորոշումը դրսևորելու ձգտումով: Այլ խոսքով, Հայաստանում արվեստ ստեղծելն անբաժանելի է ամենօրյա փորձառությունից:

20 –ից 50 տարեկան տեղացի արտիստները գումար են վաստակում այլ աշխատանքով: Հայկ Պարոնյանն ինքնուսույց նկարիչ է, որը տեսանյութեր էր պատրաստում, երբ ծառայում էր բանակում: Նրա կինը՝ Սոնա Աբգարյանը ֆեմինիստական կտավներ է ստեղծում և որպես կից բիզնես պատրաստում էր պայուսակներ և այլ ձեռագործ իրեր, մինչև որ աշխատանքի անցավ Թումոյում: Միկա Վարդայնանը, որի կոնցեպտուալ աշխատանքների նոր սերիան ցուցադրվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, դերասան է քրեական հեռուստասերալում և թատրոնում: Լուսինե Թալալյանը կարևորագույն ֆիգուրներից է տեղի քվիր արթի շարժման մեջ, արվեստ է դասավանդում կանանց ուղղիչ գաղութում: Մյուսները գումար են վաստակում աշխատելով որպես դիզայներ, ծրագրավորող, լուսանկարիչ գրող և նույնիսկ շինարար:

ՈՒՂՂՈՐԴՎԵԼ ԴԱՇՏՈՒՄ

Ինդուստրիայի պրոֆեսիոնալները հավատում են, որ Հայաստանն ունի պոտենցիալ արվեստի համաշխարհային շուկայում իր տեղը գրավելու համար:

«Կլիշեի պես է հնչում, բայց մենք աշխարհաքաղաքական խաչմերուկում ենք: Շուկա ստեղծելուց առաջ պետք է կարողանաս մշակույթ ստեղծել: Ժամանակակից արվեստը գիտակցելու, գնահատելու, հետաքրքրություն և քննադատողների մշակույթ: Սա կարող է տեղի ունենալ կրթության  ժամանակակից մշակույթի ինստիտուտի հիմքով»,- ասում է HAYP Pop Up պատկերասրահի տնօերն Աննա Գարգարյանը:

Գարգարյանն իր խոսքը գործի է վերածում: Նա ծրագրում է այս տարի Երևանում բացել ժամանակակից հայկական արվեստի կոմերցիալ պատկերասրահ: Նրան կօգնի նոր օնլայն ամսագիր՝ Critical Review-ը, որն այդքան անհրաժեշտ գիտական ռեսուրս է Հայաստանում ընթացիկ արվեստի մասին:

Բայց, այնուամենայնիվ Հայաստանում հայտված կոլեկցիոներները և կուրատորները չեն կարող ռեստորանում կամ այլ վայրում գտնել ձեռքի գրքույկ, որում ներկայացված կլինեն ինչ նոր արտիստներ և ֆանտաստիկ ցուցադրություններ կան քաղաքում:

Ուշ գիշերը մտնելով Երևանի կենտրոնում գործող բար մտնելը կամ մարդկանցից հարցուփորձ անելն ավելի արդյունավետ կլինի: Կարող եք աղմկոտ խմբով մտնել Studio 20 կամ բոհեմյան խնջույքներով հայտնի Իլիկ, որտեղ կարող նույնիսկ հրավեր ստանալ մասնակցելու Ժամանակակից արվեստի ինստիտուտի ավանդական խորովածի երեկոյին, կամ Rambalkosh-ի տեխնոփարթիներին կամ դեսպանատան ակումբի: Հայաստանի ավելի հեռավոր անկյուններում՝ Սիսիանում և Գյումրիում կարող եք հայտնվել նկարիչների արվեստանոցներում կամ կառավարական շենքերից մեկի առջև նստացույցի մեջ:

Որ ճանապարհով էլ Հայաստանում ժամանակակից արվեստը գնա, վերջին հաշվով այն դառնում է անձնական բացահայտումների և հարաբերությունների ստեղծման սկիզբ՝ զգացմունքայնության մեծ չափաբաժնով:

Այս աշխարհը բացահայտելով որպես կոլեկցիոներ, քննադատ կամ պարզապես արվեստի սիրահար՝ ամեն ինչ կախված է անձնական աշխարհընկալումից, ինտելեկտուալ կարողություններից և արվեստից սպասելիքներից: Եվ ցանկալի է մի կողմ թողնել պատվերները, որոնք այնքան շատ են սահմանափակել այն ամենը, ինչ ժամանակակից արվեստում համարում են արժանի, կամ պետք է գտնել անսպասելի բազմազանության օգտակար հմայքը, ժամանակակից հայկական արվեստի էքստրիմը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment