Հայաստանը կապեր է փնտրում ԵՄ հետ` չնայած անդամակցությանը ԵԱՏՄ-ին

Հայաստանը կապեր է փնտրում ԵՄ հետ` չնայած անդամակցությանը ԵԱՏՄ-ին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը մերձեցման քայլեր է կատարում Եվրամիության հետ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է.Մենք պատրաստվում ենք ընդլայնել, զարգացնել և խորացնել մեր համապարփակ համագործակցությունը և գործընկերությունը ԵՄ հետ:
  • Ենթադրվում էր, որ 2013 թվականի նոյեմբերին, ավելի քան երեք տարի բանակցելուց հետո Հայաստանը ԵՄ հետ քաղաքական և առևտրային ավելի սերտ կապեր հաստատելու համաձայնության կգար: Բայդ այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը կմիանա ռուսական միությանը:
  • ԵՄ հարևանության քաղաքականության գլխավոր պատասխանատուն երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցված համաձայնագիրը «կշտկվի», միաժամանակ հույս է հայտնել, որ «դրա քաղաքական մասը» կարող է պահպանվել:
  • Լատվիայի արտաքին գործերի նախագահ Էդգարս Ռինկևիչսն ասել է. «Դա կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես կարելի է լինել մեկ միության անդամ` միաժամանակ հաջողված գործակցություն զարգացնել մեկ այլ միության հետ:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը մերձեցման քայլեր է կատարում Եվրամիության հետ` չնայած իր անդամակցությանը Ռուսաստանի առաջնորդությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարը:

Բրյուսել կատարած այցի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ասել է. «Մենք պատրաստվում ենք ընդլայնել, զարգացնել և խորացնել մեր համապարփակ համագործակցությունը և գործընկերությունը ԵՄ հետ՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները միջազգային ինտեգրացիոն այլ շրջանակներում»:

Միաժամանակ, նա հայտարարել է.  «Մենք ռազմավարական դաշնակցային ամուր հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և շարունակելու ենք ամրապնդել ու ընդլայնել մեր բարեկամական հարաբերությունները»:

Մոսկվայի և ԵՄ հարաբերությունները վատթարացել են ուկրաինական ճգնաժամի պատճառով` դրանք հասցնելով Սառը պատերազմի ավարտից հետո ամենացածր մակարդակին:

Ենթադրվում էր, որ 2013 թվականի նոյեմբերին, ավելի քան երեք տարի բանակցելուց հետո Հայաստանը ԵՄ հետ քաղաքական և առևտրային ավելի սերտ կապեր հաստատելու համաձայնության կգար: Բայդ այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը կմիանա ռուսական միությանը:

Այս քայլը դժվար կացության մեջ դրեց ԵՄ-ին, քանի որ պաշտոնյաները հավատում էին, որ երկիրը չի կարող միանալ Եվրասիական տնտեսական միությանն ու միաժամանակ  մուտք գործել ԵՄ հետ ազատ առևտրի գոտի:ԵՄ հարևանության քաղաքականության գլխավոր պատասխանատուն երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցված համաձայնագիրը «կշտկվի», միաժամանակ հույս է հայտնել, որ «դրա քաղաքական մասը» կարող է պահպանվել:

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն ասել է. «Մեզ դեռ պետք է վերջնական հստակեցնել որոշ հարցեր: Ես հուսով եմ, որ փետրվարին մենք կկարողանանք ավարտել մնացած նրբությունների շուրջ բանակցությունները` հասնելով միասնական համաձայնության»:

ԵՄ անդամ 28 երկրների նախագահությունը ստանձնած Լատվիան մայիսին հյուրընկալելու է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ժամանակ ցանկանում է տեսնել ԵՄ-Հայաստան բանակցություններ նոր համաձայնության շուրջ:

Լատվիայի արտաքին գործերի նախագահ Էդգարս Ռինկևիչսն ասել է. «Դա կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես կարելի է լինել մեկ միության անդամ` միաժամանակ հաջողված գործակցություն զարգացնել մեկ այլ միության հետ: ԵՄ որևէ մեկի հետ չի մրցակցում Հայաստանի կամ արևելյան որևէ այլ գործընկերոջ հարցում»:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցում են հետխորհրդային վեց երկրներ` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեքը Բրյուսելի հետ ստորագրել են քաղաքական և առևտրային համաձայնագրեր:

Բելառուսը Եվրասիական միության մեկ այլ անդամ է, այդ միության մաս է նաև Ղազախստանը: Սպասվում է, որ դրան կանդամակցի նաև Ղրղզստանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment