Ինչպես է Հայաստանը ձևավորել Հարավ-արևելյան Ասիայի հորիզոնները

Ինչպես է Հայաստանը ձևավորել Հարավ-արևելյան Ասիայի  հորիզոնները

Հոդվածի առանցքում

  • Ներգաղթյալները գալիս ու գնում են, սակայն փոխվում է նրանց ժառանգությունը: Ջակարտայի պատմական Հին քաղաքը բազմադարյա հոլանդական գաղութացման վկայությունն է, Հնդկաստանի թեյի պլանտացիաները եվրոպացիների՝ թեյի նկատմամբ սիրո ժառանգությունն են: Իսկ չինական ազդեցությունը գոյատևում է տարածաշրջանի ամենահարուստ կոնգլոմերատների գրասենյակներում: Մենք նաև հայեր ունենք:
  • Հարավ-Արևելյան Ասիայում հայերի մասին շատ քիչ վկայություններ են մնացել, բացի արտասովոր եկեղեցուց, փողոցի անվանումից և հյուրանոցի համարներից: Սակայն ի՞նչ հյուրանոցներ: Նրա անունը Տիգրան Սարգիս էր, մոտ 23 տարեկան տղամարդ, և 1882 թվականին նա Պենանգում՝ Ջորջթաունում, աշխատում էր որպես աճուրդի կազմակերպիչ:
  • 1889 թվականին ընդլայնումը մեծացրեց պոտենցիալը, սակայն պահանջարկը նախկինի նման գերազանցում էր առաջարկը: 1890 թվականին Մարտինը վերադառնում է Պարսկաստան՝ Տիգրանին թողնելով, որ վերահսկի Palm Court Wing-ի շինարարությունը 1894 թվականին, որի արդյունքում համարների թիվը հասավ 75-ի:
  • Սինգապուրում դեպի հարավ վեր է խոյանում հայկական եկեղեցին, որը երկրում ամենահինն է: Այսօր այն շրջապատված է բարձր կառույցներով, երբ բանուկ ճանապարհը ձայների անվերջանալի սիմֆոնիա է հիշեցնում, որի արդյունքում այս տեղը հազիվ թե հարմար լինի մտահայեցության և լիցքաթափվելու համար:
  • Մարտինի որդին՝ Լուկասը, խուսափել է բրիտանական գաղութարարների մոտ հիմնվելու Սարգսի հաջող պրակտիկայից և գնացել է դեպի հարավ-արևելք՝ դեպի Սուրաբայա, քաղաք, որն հայտնի է այն ժամանակվա ծովային քարտեզներով և հանդիսացել է բավականին մեծ հայկական համայնքի կենտրոնը: Նա 1910 թվականին բացում է Oranje HOTEL-ը, որն անվանվեց Օստ-Ինդիայի հոլանդացի գաղութարարների պատվին:

Ուշադրությանն արժանի

ՆԿԱՐ. Սինգապուրի հայկական եկեղեցին և՛ քաղաքի ամենահին եկեղեցին է, և՛ Սարկի ընտանիքի ժառանգության վկան, որի մի քանի անդամներ  թաղված են տեղական գերեզմանոցում:

Քանի դեռ կա սահմանամերձ առևտուրը, կան նաև ներգաղթյալները, լինեն դրանք մերձակա աղքատ գյուղերի  բնակիչներ, որոնք ավելի լավ կյանք են որոնում, կամ իրենց գաղութային տիրակալների ձեռքին տառապած սևագործ աշխատուժ Հնդկաստանից, հաջողության զինվորներ Ճապոնիայից կամ Բրիտանական կայսրության ժառանգները, որոնք դաստիարակվել են շքեղության և հարստության սեփական հեքիաթներով, մարդիկ մնաս բարով են ասում հարազատ ափերին և գնում ճամփորդելու և նոր հիասքանչ աշխարհ գտնելու: Ներգաղթյալները գալիս ու գնում են, սակայն փոխվում է նրանց ժառանգությունը: Ջակարտայի պատմական Հին քաղաքը բազմադարյա հոլանդական գաղութացման վկայությունն է, Հնդկաստանի թեյի պլանտացիաները եվրոպացիների՝ թեյի նկատմամբ սիրո ժառանգությունն են: Իսկ չինական ազդեցությունը գոյատևում է տարածաշրջանի ամենահարուստ կոնգլոմերատների գրասենյակներում:

Մենք նաև հայեր ունենք: Երբ Արևելքի առևտուրը բացվեց և բազմաթիվ հնարավորություններ բերեց օպորտունիստականների համար, մյուսները գնացին «առաջնեկների»  հետքերով, ներառյալ նաև նույնիսկ հեռավոր երկրների ազգերին, որոնք ընկած են Եվրոպայի և Ասիայի խաչուղիներում:

Հարավ-Արևելյան Ասիայում հայերի մասին շատ քիչ վկայություններ են մնացել, բացի արտասովոր եկեղեցուց, փողոցի անվանումից և հյուրանոցի համարներից: Սակայն ի՞նչ  հյուրանոցներ:

Նրա անունը Տիգրան Սարգիս էր, մոտ  23 տարեկան տղամարդ, և 1882 թվականին նա Պենանգում՝ Ջորջթաունում,  աշխատում էր որպես աճուրդի կազմակերպիչ:

Նա հավանաբար հոգնել էր մուրճով հարվածելուց, քանի որ մի քանի տարի անց բացում է «Արևելյան հյուրանոցը»՝ Eastern HOTEL, իսկ երկու տարի անց եղբոր՝ Մարտինի  հետ սկսում է կառուցել Oriental Hotel-ը: Մյուս եղբայրը՝ Ավետը, պետք է ղեկավարեր Eastern HOTEL-ը, երբ Տիգրանն ու Մարտինը ընդլայնում էին Oriental-ը, որը նրանք վերաբացեցին 1889 թվականին՝ այն վերանվանելով Eastern & Oriental կամ E&O, ինչպես այն հայտնի էր այդ գաղութատիրական ժամանակների պլանտատորների և պաշտոնյաների տարբեր սերունդներին:

Ընդամենը մի քանի տարի անց Սարգիս անունը դարձավ հյուրանոցների հոմանիշը, ինչի հետ կապված պարոն Ֆրենկ Սուիթենհամը, ով իր սեփական հետքն է թողել թերակղզում, հյուրանոցների վերաբերյալ հաճախ մի անեկդոտ էր պատմում. «Փոքրիկ տղային ուսուցչուհին դպրոցում հարցնում է, թե ովքեր են սակայիսները (Մալայան բնիկ ժողովուրդներ), տղան պատասխանում է, թե դրանք մարդիկ են, ովքեր հյուրանոցներ ունեն»:

1891 թվականին եկավ չորրորդ եղբայրը՝ Արշակը, և նրա գործունեությունը վերաիմաստավորեց E&O-ն, մինչև որ այն Սուեզից դեպի արևելք ձեռք բերեց PREMIER HOTEL անվանումը: Արշակը բավականին յուրօրինակ անձնավարություն էր, ում հաճախ կարելի էր տեսնել իր հյուրանոցի հյուրասրահում՝ սոդայով վիսկին ձեռքին:

Հիմնվելով կղզում կառուցված հյուրանոցի հաջողության վրա՝ Տիգրանն ու Մարտինը մտածում են Սինգապուրում հյուրանոց բացել: Համապատասխան տարածքը գտնվեց Beach Rd.-ի և Bras Brasah Rd.-ի հատվածում: Բունգալոն Raffles Institution-ի ուսանողների հանգստյան տուն էր և նորացման կարիք ուներ: 1887 թվականին դեկտեմբերին Տիգրանը բացում է Raffles-ը՝ «այցելուների և իջևանողների հարմարավետության նկատմամբ մեծ խնամքի և ուշադրության» երաշխիքով: Եղբայրները կրկին հաղթող են դառնում:

1889 թվականին ընդլայնումը մեծացրեց պոտենցիալը, սակայն պահանջարկը նախկինի նման գերազանցում էր առաջարկը: 1890 թվականին Մարտինը վերադառնում է Պարսկաստան՝ Տիգրանին թողնելով, որ վերահսկի Palm Court Wing-ի շինարարությունը 1894 թվականին, որի արդյունքում համարների թիվը հասավ 75-ի:

Մեկ այլ ճյուղ բացվեց 1899 թվականի նոյեմբերին , որի արդյունքում տոթ Straits Times-ը վերափոխվում է «օդափոխության հրաշալի համակարգով և ընդարձակ ճաշասրահով պալատական կառույցի, որը Raffles-ը դարձնում է ամենամեծ և վայելուչ հյուրանոցն Արևելքում»: 100 համարներ ունեցող Raffles-ը տարածաշրջանում էլեկտրականությամբ լուսավորվող միակ հյուրանոցն էր, որը 10 հազար գալոն ջրով բաք ուներ:

Սինգապուրում վերջին վագրը, որը պետք է սպանվեր, մտել էր հյուրանոցի Bar & Billiard խաղասրահ: Համոզված չեմ, թե ինչպիսին է եղել մարդկանց ռեակցիան, երբ նրանք հարկադրված են եղել հսկայական կատվի պատճառով  ընդհատել խաղը, ով ապաստան էր գտել նրանց ոտքերի մոտ: Ինչպես ընդունված էր  այն ժամանակվա կառույցներում, ձողերը գետնից բարձրացված էին՝ ջրհեղեղից խուսափելու համար, և վագրը թաքնվել էր նրանց խորշում: Հաշվի առնելով վագրի որսի տարածվածությունը՝ անկասկած մի քանիսը հիասթափված կլինեին, որ չեն քաշել ձգանը:

Այսօր դա խաղաղ և գեղեցիկ զբոսանքի տեղ է, որտեղ չինական տաճարներ և տուն կա, որը օգտագործվել է պարոն Սուն Յաթ Սենի կողմից, երբ նա ծրագրել էր հեռացնել չինական կառավարությանը, սակայն նախկինում եղել էր տարբեր գաղտնի համայնքների անկարգությունների թատերաբեմ:

Սինգապուրում դեպի հարավ վեր է խոյանում հայկական եկեղեցին, որը երկրում ամենահինն է: Այսօր այն շրջապատված է բարձր կառույցներով, երբ բանուկ ճանապարհը ձայների անվերջանալի սիմֆոնիա է հիշեցնում, որի արդյունքում այս տեղը հազիվ թե հարմար լինի մտահայեցության և լիցքաթափվելու համար:

Կոկիկ էտված պարտեզներում մի քանի գերեզմանաքարեր կան, որոնցից շատերի վրա Սարկի անունն է: Գայթակղիչ է փորձել  պատկերացնել ձեզ Մարտինի և Տիգրանի տեղում, ովքեր հյուրանոցների կառավարման ընթացքում ժամանակ էին գտնում և սփոփանք գտնում փոքր եկեղեցու պատերի ներսում, սակայն 21-րդ դարում այն չափազանց մոտ է, այստեղ աշխույժ խաչմերուկ է և կանգառ:

Մարտինի որդին՝ Լուկասը, խուսափել է բրիտանական գաղութարարների մոտ հիմնվելու Սարգսի հաջող պրակտիկայից և գնացել է դեպի հարավ-արևելք՝ դեպի Սուրաբայա, քաղաք, որն հայտնի է այն ժամանակվա ծովային քարտեզներով և  հանդիսացել է բավականին մեծ հայկական համայնքի կենտրոնը: Նա 1910 թվականին բացում է Oranje HOTEL-ը, որն անվանվեց Օստ-Ինդիայի հոլանդացի գաղութարարների պատվին: Սարգիսների կողմից  հյուրանոց բացելն արդեն բավական էր գայթակղելու համար, որ մարդիկ այցելեն Արևելյան Ճավայի այդ տաք և տոթ քաղաքը:

Չառլի Չապլինը՝ էկրանի նշանավոր դերասանը, Raffles-ում 1936 թվականին մասնակցել է վերակառուցումից հետո հյուրանոցի վերաբացման արարողությանը:Ճավա ներխուժած ճապոնացիները հյուրանոցն օգտագործել են որպես զորանոց՝ վերանվանելով այն Hotel Yamoto:Պատերազմից հետո օգոստոսի 17-ին Ինդոնեզիան հռչակեց իր անկախությունը, սակայն դա չկանգնեցրեց երկրի Անգլո-հոլանդական վարչության ղեկավարությանը՝ տեղափոխվել հյուրանոց:

Ավելի հստակ լինելու համար նշենք, որ նրանք տեղավորվել էին 33-րդ համարում: Եվ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 6-ին, այս պաշտոնյաները հյուրանոցի վրա բարձրացրին հոլանդական դրոշը:

Այս մեծամտությունից վրդովված սուրաբայանցիները հարձակվեցին հյուրանոցի վրա, բարձրացան տանիք և պոկեցին օտար լծի այդ խորհրդանիշը: Նրանք պատռեցին դրոշի վրայի կապույտ երիզը և թողեցին միայն կարմիրն ու սպիտակը՝ erah putih, որոնք անկախ Ինդոնեզիայի գույներն էին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment