Պարտատոմսերի վաճառքի ծրագրի շրջանակներում Հայաստանը միանում է Մոնտենեգրոյին
Հոդվածի առանցքում
- Հինգշաբթի օրը Մոնտենեգրոն Բալկաններում հնգամյա պարտատոմսերի վաճառքի գինը բարձրացրել է 500 միլիոն եվրոյով: Նախկին Խորհրդային միության անդամ պետություններից Հայաստանը տեղական բանկերին հորդորել է հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել օտարերկյա ներդրողների հետ:
- Եվրոյով վերցված փոխառության արժեքները գրանցել են ռեկորդային ցածր ցուցանիշ, քանի որ այս շաբաթ տարածաշրջանում կենտրոնական բանկը սկսել է 1.1 միլիարդ դոլարի քանակական-մեղմացման ծրագիր, մինչդեռ նշաններ են նկատվում, ըստ որոնց, 2006 թվականից սկսած ԱՄՆ առաջին անգամ խթանում է Դաշնային պահուստային շահարկման տոկոսադրույքների բարձրացումը:
- «Նրանք փորձում են մուտք գործել շուկա քանի դեռ ֆինանսավորումը էժան և հասանելի է: Հայաստանը ցանկանում է որոշակի մեկուսացում ստանալ Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի հետևանքներից վերականգնվելու համար»:
- Եվրոպայի Կենտրոնական Բանկի խորհրդի գործադիր անդամ Բենոիթ Քոեուրը հինգշաբթի օրն ասել է, որ ծրագրի մեկնարկի առաջին երեք օրերի ընթացքում եվրո տարածքը 9.8 միլիարդ եվրո արժողությամբ պարտատոմսեր է գնել:
- Հայաստանը լիազորել է Deutsche Bank AG, HSBC Holdings Plc և JPMorgan Chase & Co.-ին՝ ԱՄՆ-ում և Լոնդոնում ներդրողների հետ մի շարք հանդիպումներ կազմակերպելու համար:
Ուշադրությանն արժանի
Հայաստանը և Մոնտենեգրոն արևելյան Եվրոպայի վերջին երկրներն էին, որոնք փնտրում են նոր ֆինանասական շուկաներ, քանի որ եվրո տարածքը սկսում է պարտատոմսերի գնման աննախադեպ ծրագիրը և ԱՄՆ ավելի է մոտենում տոկոսադրույքների բարձրացմանը:
Հինգշաբթի օրը Մոնտենեգրոն Բալկաններում հնգամյա պարտատոմսերի վաճառքի գինը բարձրացրել է 500 միլիոն եվրոյով: Նախկին Խորհրդային միության անդամ պետություններից Հայաստանը տեղական բանկերին հորդորել է հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել օտարերկյա ներդրողների հետ:
Վերոնշյալ երկրներին են միացել Խորվաթիան և Բուլղարիան, որոնք այս ամսվա ընթացքում ցանկանում են հաստատել կրեդիտորական պարտավորություններ, քանի որ Եվրոպայի և Ասիայի կենտրոնական բանկերը դյուրացրել են գնանկման խափանման քաղաքականությունը՝ 2009 թվականից ի վեր ցածր պարտատոմսերի վաճառքի ցածր աճ գրանցելով:
Եվրոյով վերցված փոխառության արժեքները գրանցել են ռեկորդային ցածր ցուցանիշ, քանի որ այս շաբաթ տարածաշրջանում կենտրոնական բանկը սկսել է 1.1 միլիարդ դոլարի քանակական-մեղմացման ծրագիր, մինչդեռ նշաններ են նկատվում, ըստ որոնց, 2006 թվականից սկսած ԱՄՆ առաջին անգամ խթանում է Դաշնային պահուստային շահարկման տոկոսադրույքների բարձրացումը:
«Նրանք փորձում են մուտք գործել շուկա քանի դեռ ֆինանսավորումը էժան և հասանելի է: Հայաստանը ցանկանում է որոշակի մեկուսացում ստանալ Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի հետևանքներից վերականգնվելու համար»,-երեքշաբթի օրը նշել է Լոնդոնի Standard բանկի շուկայի զարգացման բաժնի ավագ տնտեսագետ Թիմ Էշը:
Ելենյան Վկայություն
Անցյալ ամիս Դաշնային Բյուրոյի աշխատակից Ջենեթ Ելենը հայտարարել է, որ կենտրոնական բանկը փոխարժեքի բարձրացման պարագայում ճկունություն է ցուցաբերելու և վստահեցրել է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է կարգավորել փոխառության բարձրացող ծախսերը նախքան տոկոսադրույքների բարձրացումը: Եվրոպայի Կենտրոնական Բանկի խորհրդի գործադիր անդամ Բենոիթ Քոեուրը հինգշաբթի օրն ասել է, որ ծրագրի մեկնարկի առաջին երեք օրերի ընթացքում եվրո տարածքը 9.8 միլիարդ եվրո արժողությամբ պարտատոմսեր է գնել:
Հայաստանը լիազորել է Deutsche Bank AG, HSBC Holdings Plc և JPMorgan Chase & Co.-ին՝ ԱՄՆ-ում և Լոնդոնում ներդրողների հետ մի շարք հանդիպումներ կազմակերպելու համար: Երկիրը նաև 200 միլիոն դոլար մրցույթ է հայտարարել 2020 թվականի սեպտեմբեր ամսի 700 միլիոն դոլարի պարտատոմսերի համար: Առաջարկի վերջնաժամկետը սույն թվականի մարտի 18-ն է:
Մոնտենեգրոյի պարտատոմսերի վաճառքն իրականացվում է Citigroup Inc., Deutsche Bank, Erste Group Bank AG և Societe Generale SA-ի միջոցով: 2019 թվականի հաշվարկով եկամտաբերությունն աճել է 3.8 տոկոսով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ