Հայաստանը ցնցվեց տրանսգենդեր կնոջ ելույթից խորհրդարանում
Հոդվածի առանցքում
- Տրանսգենդեր կնոջ ելույթը հանգեցրեց քաղաքական և դիվանագիտական դեբատի, ինչպես նաև ողջունվեց ԼԳԲՏ համայնքի կողմից՝ որպես իրենց իրավունքների համար կարևոր քայլ: Լիլիթ Մարտիրոսյանից մեծ խիզախություն էր պահանջվում, որպեսզի կարողանա մոտենալ խոսափողին խորհրդարանական դահլիճում, կանգնի օրենսդիրների առջև և պատմի իր պատմությունը: Աշխարհի հանրային առումով պահպանողական այս երկրամասում աննախադեպ իրադարձություն էր երկրի խորհրդարանում տրանսգենդեր հայ կնոջ ելույթը:
Ուշադրությանն արժանի
Ելույթը հանգեցրեց քաղաքական և դիվանագիտական դեբատի, ինչպես նաև ողջունվեց ԼԳԲՏ համայնքի կողմից՝ որպես իրենց իրավունքների համար կարևոր քայլ:
Լիլիթ Մարտիրոսյանից մեծ խիզախություն էր պահանջվում, որպեսզի կարողանա մոտենալ խոսափողին խորհրդարանական դահլիճում, կանգնի օրենսդիրների առջև և պատմի իր պատմությունը: Աշխարհի հանրային առումով պահպանողական այս երկրամասում աննախադեպ իրադարձություն էր երկրի խորհրդարանում տրանսգենդեր հայ կնոջ ելույթը:
Ապրիլի 5-ին մարդու իրավունքների մասին լսումների ժամանակ նա պատգամավորներին հայտնեց, որ «ես այստեղ եմ հանուն խոշտանգված, բռնաբարված, բռնության ենթարկված, դանակահարված, սպանված, խտրականության ենթարկված, աղքատ և գործազուրկ Հայաստանի տրանսգենդեր մարդկանց», – ասաց Մարտիրոսյանը: Նա շարունակում է ասել, որ տրանսգենդերների դեմ ատելության հետ կապված հանցագործությունները հիմնականում մնում են անպատիժ: «Ես կոչ եմ անում ձեզ իրականացնել գենդերային հավասարությանը հասնելու բարեփոխումներ և քաղաքականություն ու ապահովել բոլորի համար մարդու իրավունքները», – ասաց նա:
Ինչպես սպասվում էր, ելույթը զայրացրեց որոշ օրենսդիրների:
«Որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, ընտանիքի գլուխ հայ ավանդույթների և հավատքի ներքո, ես ասում եմ, սա չի անցնի», – ասում է խորհրդարանի երկրորդ խոշոր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Սա անբարոյականություն է, և մենք պետք է թաքցնենք դա, ինչպես արել ենք նախկինում»:
Երեք օր անց մի խումբ մարդիկ հավաքվեցին խորհրդարանի դիմաց, դատապարտելով ելույթը: Նրանց շարքում էին կրոնական գործիչներ և այլ պահպանողականներ: Ակտիվիստների կարծիքով նրանք սեռական փոքրամասնություններին սպառնացող հայտարարություններ էին անում: Ակցիայի մասնակիցներից ոմանք նույնիսկ կոչ արեցին մաքրել խորհրդարանը Մարտիրոսյանի ելույթից հետո:
Որոշ հոգևորականներ եզրակացրել են, որ դրվագը խոսում է այն մասին, որ Հայաստանում աճում է գեյերի թիվը: «Վերջին տարիներին Հայաստանում աճել է համասեռամոլների քանակը` ագրեսիվ քարոզչության և եվրոպական արժեքների տարածման հետևանքով, և դա մեզ անհանգստացնում է», – ասաց Հայ Առաքելական եկեղեցու քահանա և մամլո խոսնակ Եսայի Արթենյանը:
«Տրանսֆոբիկ վերապրումը տեղի է ունենում սոցիալական մեդիաների միջոցով, ինչպես նաև Հայաստանի հանրային տարածքներում, վտանգելով բազմաթիվ մարդկանց կյանքը, ինչպես նաև հավերժացնելով այնպիսի կլիման, որտեղ նման վտանգավոր և բաժանարար հռետորաբանությունը համարվում է ընդունելի», – թվիթերում գրում է «ԻԼԳԱ-Եվրոպա»՝ ԼԳԲՏ-ի իրավունքները պաշտպանող կազմակերպությունը: Խումբը իշխանություններին կոչ է արել խոսել այդ տրանսֆոբիական ատելության դեմ, ոստիկանությանը՝ վստահ լինել, որ սպառնալիքի ենթարկվածների անվտանգությունը ապահովված է, իսկ լրատվամիջոցներին՝ խուսափել ապատեղեկատվություն տարածելուց և ատելության հարթակ դառնալուց:
Այդպիսի աջակցություն, սակայն, շատ քիչ ցուցաբերվեց: Երկրի կառավարությունը և ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին գեյերի իրավունքների խթանման մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մարտիրոսյանին նոր անձնագիր է տրվել 2015 թվականին, երբ նախկինները իշխանությանն էին: Այդ ժամանակ է, որ փոխել է իր անունը `Վաղարշակից դառնալով Լիլիթ: «Երբ ես ասում էի, որ դուք գեյ-ակտիվիստ եք, ինձ չէիք հավատում», – ասաց Փաշինյանը` անդրադառնալով նախորդ իշխանություններին: «Նրանք պարզապես չեն կարողանում խուսափել այդ կարգավիճակից, և սա ևս դրա ապացույցն է»:
ԵՄ առաքելությունը Երևանում և Եվրամիության անդամ պետությունների դեսպանատները հանդես են եկել հայտարարությամբ, «դատապարտելով ատելության խոսքը, ներառյալ մահվան սպառնալիքները տիկին Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ԼԳԲՏԻ համայնքին»:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սակայն կտրուկ արձագանքեց: «Մեր միջազգային գործընկերները պետք է ավելի հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայ հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումներում անհամապատասխան ներգրավվածությունից, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն դրա հետ», – ասաց նախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը: «Պետք է հիշեցնել, որ հասարակական բարոյական սկզբունքը մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունների մի մաս է և չի կարող անտեսվել»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ