Հայաստան. Ռեժիմի փոփոխության մոդել Ռուսաստանի ուղեծրում
Հոդվածի առանցքում
- Այս ամիս նշվում է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» առաջին տարեդարձը, որը հանգեցրել է առաջնորդների փոփոխության և ավելի ժողովրդավարական և հաշվետու կառավարության հաստատման: Ավելի շատ Մոսկվայի համար թավշյա հեղափոխությունը դիտարկվել է որպես անընդունելի մարտահրավեր ռուսական գերիշխանության տակ գտնվող երկրների և վերնախավերի համար:
Ուշադրությանն արժանի
Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց ժողովրդի իշխանության շարժումը անցումային օրինակ է ծառայում Մոսկվայի գերիշխանության ներքո:
Այս ամիս նշվում է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» առաջին տարեդարձը, որը հանգեցրել է առաջնորդների փոփոխության և ավելի ժողովրդավարական և հաշվետու կառավարության հաստատման: Ավելի շատ Մոսկվայի համար թավշյա հեղափոխությունը դիտարկվել է որպես անընդունելի մարտահրավեր ռուսական գերիշխանության տակ գտնվող երկրների և վերնախավերի համար:
Այս խաղաղ անցումը Հայաստանի համար, որը ժողովրդի իշխանության հաղթանակն էր բռնապետության դեմ, ծառայում է որպես օրինակ հետխորհրդային տարածքի մեծ մասում, մասնավորապես` Ռուսաստանում ավտորիտար կառավարություններին թոթափելու հարցում:
2018 թ. սկզբին Հայաստանի ընդդիմադիր ուժի համար իշխանության հասնելու ճանապարհը, այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բաղկացած էր համատարած դժգոհության տարածման և այն քաղաքական դավադրության վերածելու բարդ մարտավարությունից: Տակտիկական առումով այն ուժեղացվեց փողոցի ուժով, որը օգտագործվեց ցույցերի և բողոքների միջոցով ընդդեմ գործող իշխանությունների և բացահայտեց իշխանական էլիտայի ցածր վարկանիշն ու թուլությունը:
Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկու անգամ զբաղեցրել էր նախագահի պաշտոնը, համաձայնվել էր ստանձնել վարչապետի պաշտոնը՝ դառնալով երկրի նոր խորհրդարանական կառավարման համակարգի ղեկավար: Դրա շնորհիվ ընդդիմությունը կարողացավ մոբիլիզացնել աջակցությունը և օգտագործել պահը:
Դա վերածվեց շրջադարձային կետի, երբ այս զանգվածային շարժումը կարողացավ արագորեն ստիպել նախագահից վարչապետ դարձած Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Սարգսյանի հրաժարականը շատ ավելի արագ և շատ ավելի հեշտ ընթացավ, քան ակնկալվում էր: Նա հրաժարվեց ուժի ցանկացած կիրառումից: Փողոցի աջակցությամբ և շնորհիվ Փաշինյանը կարողացավ ստիպել խորհրդարանին, որը շարունակում էր վերահսկել Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, նշանակել նրան վարչապետի պաշտոնում:
Մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետ Փաշինյանը առերեսվում էր թշնամական և խոչընդոտող խորհրդարանին, ուր գերակշռում էր նախկին վերնախավը: Սակայն ազատ և արդար ընտրություններով 2018 թ. դեկտեմբերին, Հայաստանի համար ոչ սովորական իշխանափոխության միջոցով, Փաշինյանի «Իմ քայլը» քաղաքական կուսակցությունը դարձավ խորհրդարանում նոր գերիշխող ուժ, որի շնորհիվ նա երկրորդ անգամ ստացավ նշանակումը:
Աշխարհաքաղաքականության վերադարձ
Հայաստանի «ժողովրդական իշխանության» հաջողությունը պայմանավորված էր նաև կարգապահական թեզով՝ կապված միայն ներքին խնդիրների վրա կենտրոնացման ռազմավարության հետ, որը բացառեց որևէ արտաքին աշխարհաքաղաքական համատեքստ և ապահովեց ոչ բռնի դիմադրողականության մարտավարության հաջողությունը:
Միայն ներքին օրակարգի վրա կենտրոնանալու գիտակցված և համահունչ որոշումը հիմնված էր նաև այն բանի վրա, որ Հայաստանի համար Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած ավելի վաղ հեղափոխություններին նմանվելու ցանկացած քայլ կհանգեցներ ռուսական արձագանքի:
Դա պայմանավորված էր Ռուսաստանի հետ Հայաստանի «ռազմավարական դաշնակցային» հարաբերություններով: Սակայն զարմանալին այն էր, որ ոչ ցուցարարները, ոչ էլ իշխանությունները չեն ձգտել ներառել միջազգային աշխարհաքաղաքականության համատեքստ, և ռուսական արբանյակի մեջ փոքր ու հավատարիմ երկրի առաջնորդը ոչ պաշտպանվել է Մոսկվայի կողմից, ոչ էլ դիմել ռուսական կողմից աջակցությանը:
Այսպիսով, ի տարբերություն Ուկրաինայի կամ Վրաստանի, ռեժիմի փոփոխման հայկական մոդելը չի նշանակում որևէ մարտահրավեր Ռուսաստանին:
Չնայած ցույցերը տեղի էին ունենում տեղական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական օրակարգի վրա հիմնված, աշխարհաքաղաքական զարգացումները, անշուշտ, ճնշում և ազդեցություն կունենան Հայաստանի ցանկացած նոր ղեկավարության վրա: Այս անխուսափելի փաստը բխում է մի քանի գործոններից: Ի վերջո, անկախ ղեկավարությունից, Հայաստանը մնում է խորապես կախված Ռուսաստանից, զենքի, գազի և այլ առումներով:
Որպես Ռուսաստանի ռազմակայան ունեցող երկիր ու Մոսկվայի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միակ անդամ տարածաշրջանում, ինչպես նաև չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում, Հայաստանը ապավինում է ռուսական զենքի զեղչերի վրա:
Հավասարապես կարևոր է, որ Հայաստանը կախված է սուբսիդավորվող ռուսական բնական գազից, Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումներից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերջին խոչընդոտներից:
Չնայած սահմանափակ հնարավորությունների և մանևրելու փոքր տեղի, ռուսական արբանյակի մեջ Հայաստանի դիրքորոշման հեռանկարը կարծես թե համարվում է նուրբ և բարդ հավասարակշռող գործողություն:
Մինչ օրս Փաշինյանի ղեկավարությունը հստակ և հետևողականորեն ձգտում է Մոսկվային համոզել, որ ռազմավարական կողմնորոշման կամ արտաքին քաղաքականության մեջ չեն լինի զգալի տեղաշարժեր: Այս ուղերձը հատկապես կարևոր է ոչ միայն Ռուսաստանին զսպելու, այլև հավասարակշռելու ընդդիմության նախկին հայտարարությունները, որոնք քննադատում էին Հայաստանի անդամակցումը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը:
Ռուսաստանը պասիվ է
Ռուսաստանում Հայաստանի քաղաքական վերափոխման նկատմամբ արձագանքը անսպասելիորեն պասիվ էր, բայց ոչ առանց պատճառների: Անցյալ տարի Մոսկվան հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես է նա վերաբերվում Երևանին: Երկրների միջև հարաբերություններում առկա էր ճգնաժամ:
Այդ ճգնաժամը իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի բռնկման արդյունքում, որը հարևան Ադրբեջանն ընդունում է որպես իր տարածք:
Ռուսաստանի կողմից փափուկ քաղաքականության երկրորդ լուրջ շարժիչը կապված էր Ռուսաստանի ըմբռմամբ, որ Հայաստանում իրավիճակը դինամիկ է և անկանխատեսելի, որտեղ ցուցարարները ստեղծել էին այնպիսիր իրավիճակ, որը դժվար ընկալելի էր Մոսկվայի համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կամ Եվրամիության դերակատարումը ևս անտեսանելի էր, ուստի Մոսկվան կայացրեց որոշում Արևմուտքին չհրահրելու համար զերծ մնալ ուղղակի ներգրավվածությունից Հայաստանի փողոցներում ընթացող գործընթացներին:
Այնուամենայնիվ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ խոցելի բացառություն ռուսական ավանդական գործընկերության: Որպես մյուս երկրներում այլ ընդդիմադիր ուժերի համար հնարավոր ոգեշնչման վտանգավոր մոդել, Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և սպասում վտանգավոր դրսևորման նախանշանների իր այլ ավտորիտար հետխորհրդային գործընկերների ու պետությունների դեպքում:
Հայաստանի ժողովրդի իշխանությունը սպառնում է մյուս ավտորիտար պետությունների անվտանգությանը, և հատկապես հարվածում է հարևան Ադրբեջանի ղեկավարությանը, որը հիմնվում է ընտանեկան կառավարման վրա: Ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, անկասկած, ճնշում կգործադրեն և ազդեցություն կունենան Հայաստանում նոր կառավարության վրա: Անփորձության և կառավարման առանձնահատուկ մարտահրավերների համադրությանը ավելանում է Ռուսաստանի գործոնը, որը Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր դերակատարներից է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ