Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն Իսրայելի հետ և Ադրբեջանը խոչընդոտ չէ
Հոդվածի առանցքում
- Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ բոլոր բնագավառներում. սա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորորյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումներից ստացված գլխավոր ուղերձն էր: Իսրայելն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունեն ոչ ռեզիդենտ դեսպանների մակարդակով, առևտրի ծավալը փոքր է անվտանգության ու ռազմական ոլորտում շփումներ չկան:
Ուշադրությանն արժանի
Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ բոլոր բնագավառներում. սա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորորյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումներից ստացված գլխավոր ուղերձն էր: Իսրայելն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունեն ոչ ռեզիդենտ դեսպանների մակարդակով, առևտրի ծավալը փոքր է անվտանգության ու ռազմական ոլորտում շփումներ չկան:
Չնայած երկու խոշոր խոչընդոտներին՝ Իսրայելի զենք է վաճառում Ադրբեջանին և հրաժարվում է ընդունել 105 տարի առաջ հայ ժողովրդի դեմ կատարվածը որպես Ցեղասպանություն, Հայաստանի նոր կառավարությունը, կարծես թե, պատրաստ է բարելավել իր հարաբերությունները Իսրայելի հետ: Երևանում և Թել-Ավիվում կբացվեն դեսպանատներ, և շուտով կսկսվեն ուղիղ թռիչքներ երկու քաղաքների միջև:
Ծիծեռնակաբերդի բարձունքից Երևանին նայելիս կարելի է Երուսաղեմին նմանություններ գտնել: Տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի զոհերի հուշահամալիրից բացվող տեսարանը:
Յադ Վաշեմում, որը նույնպես բլրի վրա է, կա ծառուղի, որտեղ ծառերը տնկվել են՝ հարգանքի տուրք մատուցելու հրեաներին փրկած մարդկանց: Երևանում ևս, օտարերկրյա ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք ծառեր տնկելով են հարգում զոհերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդը Օսմանյան կայսրության Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կանխամտածված որոշման արդյունքում ձերբակալված, խոշտանգված անապատ քշված և սպանված 1,5 մլն հայերի հիշատակին նվիրվածգլխավոր համալիրն է:
144 ոտնաչափ բարձրությամբ հուշարձանը խորհրդանշում է վերածնունդ: Տասներկու սալիկները կազմում են շրջան, ներկայացնում են ներկայիս Թուրքիայի տարածքում հայերի պատմական հայրենիքի մասերը, և շրջանի կենտրոնումՀայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներին նվիրված հավերժական կրակն է:
Պատերազմից հետո կարճ կյանք ունեցած առաջին հայկական հանրապետության շրջնում հայ կամավորները նախաձեռնեցին Նեմեսիս գործողությունը: Նպատակն էր վրեժ լուծել հայ ժողովրդին ցեղասպանած թուրք նախարարներից և գեներալներից, նրանցից, ովքեր պատասխանատու էին Ցեղասպանության համար: Սպանվածների թվում էին «երեք փաշաները», ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը, ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթը, և Սիրիայի կառավարիչ Ահմեդ Ջեմալը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ավելի քան 20 տարի անց, «Վրիժառուներ» կոչվող հրեական զինյալ խմբավորումը նույնպես որոշեց վրեժխնդիր լինել և մշակեց Հոլոքոստի ընթացքում հրեաներին սպանելու համար պատասխանատու գերմանական սպաների սպանությունները: Նրանք նախատեսում էին թունավորել գերմանացիների խմելու ջուրը և հացի արտադրամասերը: (Տասնյակ գերմանացիներ սպանվեցին, սակայն թունավորման ծրագիրը ձախողվեց):
Չնայած այս ամենին Իսրայելն ու Հայաստանը այսօր միասին չեն գործում:
Իսրայելը հետևողականորեն հրաժարվում է ընդունել, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն էր: Այս դիրքորոշման պատճառը հիմնականում ցինիկ քաղաքական խաբեբայությունն է:
Իսրայելը երկար տարիներ վախենում էր Թուրքիայի ցասումից: 1950-ական թվականներից ի վեր Թուրքիան եղել է հրեական պետության հզոր ռազմավարական դաշնակիցը, իսլամական աշխարհում միակ ընկերներից մեկը: Երկուժողովուրդների հետախուզական և անվտանգության հաստատությունների միջև սերտ կապեր են եղել, և Թուրքիան կարևոր և եկամտաբեր շուկա էր իսրայելական զենքի համար: Երբ իսրայելցի խորհրդարանականները,իրավապաշտպանները և պատմաբանները կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախաձեռնությունը արգելափակվեց կառավարության կողմից:
Սակայն վերջին տասնամյակում Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների հարաբերությունները վատթարացել են: Զենքի վաճառքը դադարել է, դադարեցվել է նաև ընդհանուր թշնամու՝ Սիրիայի դեմ ուղղված գաղտնի հետախուզական համագործակցությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա որդին, Յաիրը, թուրք պաշտոնյաներն այժմ թվիթերում պարբերաբար ցնցում են թուրք-իսրայելական քաղաքական և ռազմական հարաբերությունները՝ իրար անվանելով մարդասպան:
Մյուս կողմից Ադրբեջանն Իսրայելից գնում է ռազմատեխնիկա և դա օգտագործում է հայկական ուժերի դեմ:
«Իսրայելի համար դա միայն առևտուր է, մեզ համար՝ մահ», – ասում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ադրբեջանն էլ Իսրայելին նավթ է վաճառում և թույլ է տալիս իսրայելական հետախուզությանն իր տարածքն օգտագործել Իրանի դեմ:
Հիմա 5-րդ ժամկետով ապրիլին վերընտրված վարչապետ Նեթանյահուն վախենում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով կարող է կորցնել Ադրնեջանի շուկան և Ալիևին, որն Էրդողանի լավ ընկերն է, և կսահմանափակվի իսրայելական ներկայությունը Ադրբեջանի տարածքում:
Հայաստանի ԱԳ նախարարն ասում է, որ իր երկիրը հույս ունի՝ Իսրայելը կճանարի Հայոց ցեղասպանությունը, բայց դա նախապայման չէ հարաբերությունների զարգացման համար:
Ահա իմ հարցազրույցը նրա հետ.
Պարոն նախարար, ինչպե՞ս եք տեսնում երկու երկրների հարաբերություններն ապագայում:
Հասկանալի է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման համար լավ ներուժ կա: Մենք ունենք մեծ պատմություն և քաղաքակրթություն: Մենք ազգային ինքնության և հպարտության մեծ զգացում ունենք, այնպես որ մենք կարող ենք միասին աշխատել տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ուղիղ թռիչքների, առողջապահության, մշակույթի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում:
Արդյոք Իսրայելի հետ հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում` զենքի վաճառքը, խոչընդոտ է:
Դա եղել և մնում է մեզ մտահոգող խնդիր: Իսրայելի զենքի առևտուրը մեր ժողովրդի համար մահվան առևտուր է: Մենք ականատես ենք եղել այդ զենքի օգտագործմանը մեր ժողովրդի դեմ, ունեցել ենք կորուստներ: Անվտանգությունը մեզ համար զգայուն հարց է և մենք վստահ ենք, որ ինքներս մեզ պաշտպանելու կարողություն ունեք, շատ լավ հասկանում եք, թե ինչ է դա նշանակում: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության զարգացմանը: Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի նպաստում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
այաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, որը Իսրայելի թշնամին է:
Մենք շատ ենք պնդում, որ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցումը չի լինելու մյուս գործընկերոջ հաշվին: Բայց մենք նաև ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները նույնն անեն: Մենք շատ զգայուն ենք մեր գործընկերների զգայուն հարցերի հանդեպ:
Զարմանո՞ւմ եք, որ Իսրայելը հրաժարվում է ճանաչել ձեր ժողովրդի հետ կատարվածը որպես Ցեղասպանություն:
«Ինձ համար զարմանալի չէ: Ես ներկայացնում եմ մի ազգ, որը 105 տարի բախվում է հերքման և անարդարության: Իմ ժողովուրդը հաղթում է, որովհետև մեզ ցանկանում էին սրբել երկրի երեսից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ