Հայաստանի վարչապետը բանակցում է Թեհրանում

Հայաստանի վարչապետը բանակցում է Թեհրանում

Հոդվածի առանցքում

  • Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սաիդ Ալի Խամենեին նշել է, որ Թեհրանը և Երևանը պետք է զարգացնեն «ամուր» հարաբերություններ, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը: «Իրանն ու Հայաստանը լավ հարևաններ են պատմական անցյալով և պետք է բարելավել իրենց տնտեսական համագործակցության մակարդակը», - ասել է Այաթոլլահ Համենեին, չորեքշաբթի Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև նախագահ Հասան Ռոհանին:

Ուշադրությանն արժանի

 

Երկօրյա այցով Թեհրան ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սաիեդ Ալի Խամենեիի հետ: Նախօրեին նա և Իրանի նախագահ Հասան Ռոհանին համանախագահեցին երկու երկրների պատվիրակությունների  հանդիպումը, որը հիմնականում կենտրոնացած էր տնտեսական համագործակցության վրա:

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սաիդ Ալի Խամենեին նշել է, որ Թեհրանը և Երևանը պետք է զարգացնեն «ամուր» հարաբերություններ, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը:

«Իրանն ու Հայաստանը լավ հարևաններ են պատմական անցյալով և պետք է բարելավել իրենց տնտեսական համագործակցության մակարդակը», – ասել է Այաթոլլահ Համենեին, չորեքշաբթի Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև նախագահ Հասան Ռոհանին:

«Իրանն ու Հայաստանը պետք է ունենան ուժեղ, տևական և բարեկամական հարաբերություններ, չնայած ԱՄՆ դեմ է դրան: Ամերիկացիները լիովին անվստահելի են և ձգտում են հակամարտություն և պատերազմ ստեղծել ամենուր: Նրանց գործողությունները հակասում են Իրանի և Հայաստանի միջև կապերին և ազգերի շահերին, բայց մենք պարտավոր ենք խթանել համագործակցությունը», – ընդգծել է առաջնորդը:

Հայաստանի վարչապետը հավաստիացրեց, որ իր երկիրը չի աջակցի միջազգային հարթակներում հակաիրանական քայլերին և Իրանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է հայերի շահերից:

Ավելի վաղ, Ռոհանիի և Փաշինյանի ղեկավարած Իրանի և Հայաստանի պատվիրակությունները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment