Հայաստանն ընտրում է ռուսական տնտեսական կապերը, սակայն մի ոտքն էլ փորձում է Արևմուտքում պահել

Հայաստանն ընտրում է ռուսական տնտեսական կապերը, սակայն մի ոտքն էլ փորձում է Արևմուտքում պահել

Հոդվածի առանցքում

  • Առաջին անգամը չէր, որ Հայաստանը հավասարակշռման այդքան բարձր խաղադրույք էր կատարում. տարիներ շարունակ Հայաստանը անդամակցում էր Ռուսաստանից ղեկավարվող ՀԱՊԿ-ին և միաժամանակ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին:
  • ՀՀ Կառավարության անդամները արդարացնում են որոշումը՝ որպես մի տարբերակ, որը հնարավորություն կտա Հայաստանին բարելավել տնտեսական կապերը և՛ ԵՄ-ի, և՛ ԵՏՄ-ի հետ:
  • Գաղափարը, թե Հայաստանը կարող է օգնել ԵՄ-ԵՏՄ տնտեսական կապեր ստեղծելուն թվում է թե աջակցություն է ստանում Կրեմլից: Անցած շաբաթ, Ռուսաստանի ԵՄ դեսպանը նոր վեբկայք EU Observer-ին ասաց, որ Հայաստանը այն մի քանի երկրներից է, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի նոր տնտեսական միության ու Եվրոպայի միջև առևտրին:
  • Ռուսաստանը Հայաստանի՝ իջեցված գներով գլխավոր զենք մատակարարողն է և այդ երկրում ռազմական բազա ունի: Հայերը համարում են, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու տասնամյակ շարունակվող սառեցված հակամատությունը կենսական ռեսուրս է:
  • Հայաստանը չի խուսափի ԵՏՄ որոշումների օգտին քվեարկել, եթե անգամ դրանց հավանություն չի տալիս, սակայն առկա է Ռուսաստանի ճնշումը և շեշտեց, որ Հայաստանը դեռևս կձգտի սերտ կապեր հաստատել Իրանի, Արևմուտքի ու այլ երկրների հետ, ինչպիսին ԵՏՄ անդամներն են:

Ուշադրությանն արժանի

Երբ անցած տարի Հայաստանը խզեց ուղղությունը դեպի Եվրոպա և խոստացավ միանալ Ռուսաստանի Մաքսային  նոր միությանը և՛ Արևմուտքում և՛ Արևելքում դիրքերը պահելու նպատակը այդքան էլ դժվար չէր թվում:

Առաջին անգամը չէր, որ երկիրը հավասարակշռման այդքան բարձր խաղադրույք էր կատարում. տարիներ շարունակ Հայաստանը անդամակցում էր Ռուսաստանից ղեկավարվող «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն» ռազմական դաշինքին և միաժամանակ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Եվ թվում էր, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ տնտեսական զարգացման ջանքերի շարունակման խոստումներով երկիրը չնչին բան էր կորցնելու՝ ձգտելով Ռուսաստանին:

Սակայն դա մինչև Ուկրաինական ճգնաժամն էր, մինչև այն պահն էր, երբ  Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները իջել էին Սառը պատերազմից հետո իրենց ցածրագույն կետին և մինչև որ ռուբլին կսկսեր անկայուն ու կտրուկ անկում ապրել՝ իր հետ քաշելով այնպիսի արժույթներ, ինչպիսին հայկական դրամն է:

Այժմ, երբ Հայաստանը վարժվում է Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միության ամենափոքր անդամը լինելուն, երկիրը պատրաստվում է այն բանին, ինչը, անգամ կառավարության պաշտոնյաներն են ընդունում՝ կարող է լինել վայրագ մի արշավ:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց. «Ես երբեք չեմ լսել, որ գործընկեր երկրի ճգնաժամը օգտակար երևույթ լինի: Իրադրությունն անշուշտ փոխվել է: Սակայն ես դեռևս չեմ տեսնում այնպիսի փոփոխություններ, որոնք արմատականորեն փոխեին այն ընտրությունը, որ մենք կատարել ենք»:

Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի (համաձայնագիր, որ ԵՄ-ն վերջերս ստորագրեց Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ) կնքումից հրաժարվելու և Ռուսաստանի նոր ստեղծվող առևտրային բլոկին միանալու Հայաստանի որոշումը անսպասելիորեն հայտարարվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից  հետո: Արևմտյան դիվանագետները ասացին, որ իրենք «անակնկալի են եկել» և ընդդիմության որոշ անդամներ էլ նշեցին, որ գործարքը «արդյունքն էր Ռուսական շանտաժի»:

ՀՀ Կառավարության անդամները արդարացնում են որոշումը՝ որպես մի տարբերակ, որը հնարավորություն կտա Հայաստանին բարելավել տնտեսական կապերը և՛ ԵՄ-ի, և՛ ԵՏՄ-ի հետ:

«Մեր համեստ հնրավորությունների շրջանակներում մենք ձգտում ենք կամուրջ լինել այդ երկու կազմակերպությունների միջև»,-նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու բանակցություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում:

«Որևէ կողմի ընտրությունը պարզապես պարտադիր է,-նշել է նա,-քանի որ ներկա պահին յուրաքանչյուր պետություն տնտեսական համագործակցության բլոկի կարիքն ունի: Գերմանիան, Ֆրանսիան իրենք իրե՞նց են: Հը՞»:

Գաղափարը, թե Հայաստանը կարող է օգնել ԵՄ-ԵՏՄ տնտեսական կապեր ստեղծելուն թվում է թե աջակցություն է ստանում Կրեմլից: Անցած շաբաթ, Ռուսաստանի ԵՄ դեսպանը նոր վեբկայք EU Observer-ին ասաց, որ Հայաստանը այն մի քանի երկրներից է, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի նոր տնտեսական միության ու Եվրոպայի միջև առևտրին:

Ամենաքիչը, որ Հայաստանի կառավարությունը կանի դա Ռուսաստանի կողմն ընտրելու հարցում իրենց ընտրության քիչ հնարավորություն ունենալը խոստովանելն է:

Հայաստանը Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակել է 23 տարի առաջ: Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ այս փոքրիկ երկրի ամենամեծ կապը արտաքին աշխարհում:

Ռուսաստանը Հայաստանից հսկայական բնակչություն է ընդունում և դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրն է, որը կազմել է Հայաստանի ազգային եկամտի ավելի քան մեկ հինգերորդ մասը: Ռուսաստանը մինչև 2043 թվականը Հայաստանին գազի վաճառքի մենաշնորհ ունի և Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող հեռուստահաղորդումների լուրերն ու տեղեկությունները ստանում են բազմաթիվ հայեր:

Այն ժամանակ, երբ Եվրոպան շարունակում է մնալ Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան, Ռուսաստանը հանդիսանում է ոչ հումքային ապրանքների կարևոր կետ, որոնք ըստ Գաբիելյանի, կօգնեն Հայաստանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, քանի որ Հայաստանը դեռևս պատրաստ չէ մրցակցել Եվրոպայի հետ:

Շատ քիչ պաշտոնյաներ են արժեզրկում այս կապերը, անգամ նրանք, ովքեր քննադատում են նախագահին: Անցած ամիս Հայաստանի խորհրդարանը ճնշող մեծամասությամբ քվեարկեց ԵՏՄ-ին միանալու հաստատման օգտին:

ԵՏՄ որոշում կայացնելու գործընթացը «սխալ է եղել և պետք է այլ կերպ արվեր»: Այս մասին նշեց ՀՀ նախկին ԱԳ նախարար և Բարգավաճ Հայաստանի՝ պառլամենտի երկրորդ ամենամեծ կուսակցության, անդամ Վարդան Օսկանյանը:  Սակայն օրենսդիրները աջակցում են ԵՏՄ անդամակցությանը՝ «հաշվի առնելով այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին»:

Սակայն ամենակարևոր գործոնը, որը Հայաստանին ուղղեց դեպի Ռուսաստանի նոր տնտեսական միությունը տնտեսականը չէր:

«Մենք ունենք անվտանգության խնդիրներ, որոնք մեզանից արագ քայլեր են պահանջում»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ բացատրելով, որ Եվրոպական ասոցիացիայի շահերը ավելի երկար ժամանակ են պահաջում, քան ԵՏՄ-ին միանալը:

«Նման երկարաժամկետ ծրագիրը շատ կարևոր է, սակայն մենք երբեք չենք կարող բացառել այն հնարավորությունը, որ վաղը չէ մյուս օրը մենք միգուցե խաղաղություն պարտադրենք մեր հարևաններին»:

Ռուսաստանը Հայաստանի՝ իջեցված գներով գլխավոր զենք մատակարարողն է և այդ երկրում ռազմական բազա ունի: Հայերը համարում են, որ Լեռնային Ղարաբաղի  վերաբերյալ երկու տասնամյակ շարունակվող սառեցված հակամատությունը կենսական ռեսուրս է: Ղարաբաղը իր անկախության մասին հռչակել է Խորհրդային Միության փլուզումից հետո:

Գոյություն ունի ռուսական ռազմական օգնության վախը, հատկապես քանի որ չկա Արևմտյան իրական այլընտրանք: Չնայած Հայաստանը համարվում է ԱՄՆ-ից ամենաբարձր աջակցություն ստացողներից մեկը՝ մեկ շնչի հաշվով, փողերը զենք գնելու համար չեն:

Սակայն ընդդիմության որոշ անդամներ զգուշանում են, որ ԵՏՄ-ին միանալը կարող է խախտել Հայաստանի տնտեսական ու ռազմավարական անվտանգությունը՝ ձգտելով պահպանել առավել սերտ միությունը:

Ընդդիմությունից պառլամենտի անդամ Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի տարի քաղբանտարկյալ է եղել Սարգսյանի նախագահության ժամանակ,  ասաց. «Բազմաթիվ հայեր կարծում են, թե Ռուսաստանը Ադրբեջանից կարող է պահանջել ԵՏՄ-ին միանալ միայն Ղարաբաղի վաճառքով»:

Վերջին տարիներին Ռուսաստանը սկսել է զենք վաճառել Ադրբեջանին: Իսկ Հայաստանը  հազիվ կարողացավ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ առևտրում մաքսատուրքից ԵՏՄ բանակցությունների ժամանակ:

Փաշինյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցությունը կարող է նաև վնասել Հայաստանի և մյուս հարևանների միջև գործարքներին, ինչպիսին օրինակ Իրանն է, որի պատժամիջոցների վերացումը կարող է շահավետ հնարավորություններ ստեղծել նավթի՝ դեպի Եվրոպա արտահանման համար: ԵՏՄ-ի միջոցով Ռուսաստանը կարող է խանգարել նման ծրագրերին:

Նման զգուշացումների պատճառով է, որ կառավարության որոշ ընդդիմադիրներ պնդում են, թե ԵՏՄ-ին միանալը հավասարազոր է «մեր սեփական ստորագրությամբ հանձնել մեր անկախությունը, որ ձեռք ենք բերել 23 տարի առաջ»: Այսպես է ասել Ժառանգություն կուսակցության ԱՄՆ-ում ծնված առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով անցյալ տարի մասնակցում էր նախագահական ընտրություններին և պարտությունից հետո հանդես եկավ խարդախությունների մեղադրանքներով:

Երբ նրան հարցրեցին նման սցենարների մասին, կառավարության պաշտոնյան ասաց, թե Հայաստանը չի խուսափի ԵՏՄ որոշումների օգտին քվեարկել, եթե անգամ դրանց հավանություն չի տալիս, սակայն առկա է Ռուսաստանի ճնշումը և շեշտեց, որ Հայաստանը դեռևս կձգտի սերտ կապեր հաստատել Իրանի, Արևմուտքի ու այլ երկրների հետ, ինչպիսին ԵՏՄ անդամներն են:

Սակայն եթե անգամ Հայաստանը ունակ է քայլել այդ աշխարհաքաղաքական պարանի վրայով, որոշները հավատում են, որ ուղղվելով դեպի Ռուսաստան՝ երկիրը կորցնում է մի բան, որը չի կարող փոխարինվել:

Ժառանգություն կուսակցության նախկին առաջնորդ ու քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշեց. «Գիտե՞ք, երեկ մենք եվրոպացիներ չէինք, երեկ մենք դեմոկրատական երկիր էլ չէինք: Բայց երեկ մենք եվրոպական ստանդարտներով դեմոկրատական երկիր դառնալու հույս ունեինք: Վաղը մենք այդ հույսը չենք ունենա: Սա է խնդիրը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment