Հայկական ֆոտո-պատմություն

Հայկական ֆոտո-պատմություն

Հոդվածի առանցքում

  • 1980 թվականին Բարձրաշենի բնակիչները ընտրության հնարավորություն չունեին, երբ Սովետական միությունը որոշեց, որ նրանք պետք է տեղափոխվեն։ Բարձրաշենի 80 ընտանիքներ տեղափոխվեցին Իսահակյան գյուղ, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ։ Բնակիչներին հատկացրին տներ և առաջարկեցին աշխատանք ֆերմայում։ Հետո Սովետը փլուզվեց։ Երկրաշարժ։ Պատերազմ։ Աղքատություն։ Եվ էլ ոչ մի աշխատանք։

Ուշադրությանն արժանի

 

1980 թվականին Բարձրաշենի բնակիչները ընտրության հնարավորություն չունեին, երբ Սովետական միությունը որոշեց, որ նրանք պետք է տեղափոխվեն։ Բարձրաշենի 80 ընտանիքներ տեղափոխվեցին Իսահակյան գյուղ, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ։ Բնակիչներին հատկացրին տներ և առաջարկեցին աշխատանք ֆերմայում։ Հետո Սովետը փլուզվեց։ Երկրաշարժ։ Պատերազմ։ Աղքատություն։ Եվ էլ ոչ մի աշխատանք։

Գյուղի բնակիչներից երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի հասկանան, որ ցուրտն ու կաթկթող առաստաղի տակ ապրուստն այնքան էլ հաճելի չէ։ Մոտ 40 ընտանիքներ վերադարձան դատարկված Բարձրաշեն և սկսեցին նորից մշակել հողերը։ Դպրոցը բացվեց։ Բնակիչները ջուր էին ստանում սերերում հալվող ձնից։ Հետո սկսեց քիչ ձյուն գալ։ Վերջին երկու ձմեռները չոր էին։ Առանց ջրի այստեղ պարզապես անհնար էր ապրել։ Մարդիկ նորից սկսեցին լքել գյուղը։ Դպրոցը արդեն 7 տարի է ինչ փակ է։ Հիմա հազիվ 4, 5 ընտանիք է ապրում գյուղում։

Հայ լուսանկարիչ Հերման Ավագյանը սկսեց նկարահանել Բարձրաշենի կյանքը, որից հետո նա ծանոթացրեց գյուղի բնակիչներին լուսանկարիչներ Ուինսլո Մարտինի և Վլադիմիր Դուբրովսկու հետ։ Ամիսներ անց բնակիչներից Եղիշ Սիմոնյանը խնդրեց Ավագյանին իրեն վերջին անգամ լուսանկարել։ Նա պլանավորել է հեռանալ մինչև ձմեռ․

«Արդեն անհնար է դիմանալ այսպես։ Առանց ջրի կյանք չկա»,- ասել է բնակիչը։

Ավագյանը բարեգործական ցուցահանդես է կամզակերպել Գյումրիում, որտեղ ցուցադրված են բոլոր լուսանկարները։ Ցուցահանդեսը նպատակ ունի գումար հանգանակել, որպեսզի Բարձրաշենում ջրագիծ հասցնեն։ Դա կարժենա մոտ 12,000 դոլար։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment