Հայոց Ցեղասպանության կտավը անչափ մեծ է ժխտելու համար

Հայոց Ցեղասպանության կտավը անչափ մեծ է ժխտելու համար

Հոդվածի առանցքում

  • Ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորած-ցեղասպանության սկզբից 100 տարի անց, արտիստուհի Ջեքի Ղազարյանը մի կտավ է նկարել, որը այնքան մեծ է, որ չի կարող ժխտվել: Չիկագոյում բնակվող արտիստուհին ուրբաթ օրը իր ստուդիայում ներկայացնելու է «Հայաստան» կոչվող որմնանկարի չափի իր նկարը: Այն հասարակությանը կցուցադրվի առաջին անգամ ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ, ամսաթիվ, որ լայնորեն կապված է 1915 թվականի տարելիցի հետ:
  • Նա մեծացել է՝ լսելով հայերի 1915-1920 թվականների տառապանքների մասին վայրագ պատմությունները, և գիտեր, որ ցանկանում է հարյուրամյակի իրադարձությունը հիշեցնող մի ազդեցիկ գործ ստեղծել:
  • Այս չափերը նույնպես պատահականություն չեն: Այն ճիշտ այն չափի է, ինչ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի հռչակավոր «Գերնիկան», որը պատկերում է Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկյան երկրի գյուղի խաղաղ բնակիչների ռմբակոծումը 1937 թվականին:
  • Բայց նույնատիպ, ողբերգական առարկան միակ պատճառը չէ «Գերնիկա»-ի մասշտաբը փոխառելու համար: Կտավի հսկայական չափը ուշադրություն է գրավում և կարևորում է այն իրադարձությունը, որի իրագործման փաստը թուրքական կառավարությունը մինչև այսօր ժխտում է:
  • Բարտելը, ով հանդիսանում է դպրոցի Թոմսոնի պատկերասրահի ղեկավարը վարել է 1 տարվա սերիական ցուցադրություններ, որոնք կոչվում էին «Համբուրիր գետինը»՝ հատկապես կարևորելով աշխարհի ժամանակակից հայ արտիստներին: Նա ասաց, որ ցեղասպանության թեման հիասքանչ էր դպրոցի համար, ԱՄՆ-ում առաջիններից մեկը, որ ուսանողներից պահանջում էր կրեդիտներ ձեռք բերել հասարակական արդարության ոլորտում:
  • Սակայն չնայած «Հայաստանը» իր չափով և թեմայով նմանվում է «Գերնիկային», Ղազարյանը նշում է, որ դա միակ ուղին է, որով 2 կտավները հատվում են: Երկու նկարիչներից ոչ մեկն էլ մասնավորապես ռեալիստական ոճ չի օգտագործել, բայց Ղազարյանը ավելի էքսպրեսիոնիստ է՝ ներկի բազում շարքերով, որոնք ներկայացնում են վրձնի աշխատանքը և մյուս մասերը, որտեղ գույնը թափվել է կտավի վրա:
  • Ղազարյանի պատկերները կենտրոնանում են մշակույթի և արարչության՝ հայերեն բառերի վրա, իր տատիկի ժանյակների վրա հիմնված բաժինների աշխատանքի, պատերազմում կորած եկեղեցինների հատակային ծրագրերի, մինչդեռ Պիկասսոյինը՝ մահվան և ոչնչացման վրա:
  • «Ես ցանկանում էի, որ այս նկարը այնպիսին լիներ, որ երկխոսություն սկսեր ցեղասպանության մասին, քանի որ ցեղասպանությունները շարունակում են իրագործվել»,- ասաց նա: «Չնայած մենք ասել ենք, որ այլևս երբեք, բայց դրանք շարունակվում են»:

Ուշադրությանն արժանի

Ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորած-ցեղասպանության սկզբից 100 տարի անց, արտիստուհի Ջեքի Ղազարյանը մի կտավ է նկարել, որը այնքան մեծ է, որ չի կարող ժխտվել:

Չիկագոյում բնակվող արտիստուհին ուրբաթ օրը իր ստուդիայում ներկայացնելու է «Հայաստան» կոչվող որմնանկարի չափի իր նկարը: Այն հասարակությանը կցուցադրվի առաջին անգամ ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ, ամսաթիվ, որ լայնորեն կապված է 1915 թվականի տարելիցի հետ:

Ղազարյանը հայ է, նրա պապերն ու տատերը թողել են Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ նախքան Օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերն ու արտաքսումները: Նա մեծացել է՝ լսելով հայերի 1915-1920 թվականների տառապանքների մասին վայրագ պատմությունները, և գիտեր, որ ցանկանում է հարյուրամյակի իրադարձությունը հիշեցնող մի ազդեցիկ գործ ստեղծել: Նա sա որպես հնարավորություն ընկալեց անելու մի հիշարժան բան՝ ոչ միայն  իր  ստեղծագործական շրջանակում, այլ նաև իր չափով:

«4 տարիների ընթացքում ես ինչ-որ մի հսկայական բան ստեղծելու միտք ունեի»,- ասաց Ղազարյանը UPI-ին՝ նշելով,որ հարյուրամյակը դա անելու հիանալի հնարավորություն էր:

Եվ դա հսկայական է: «Հայաստան»-ը կազմված է 3 կտավներից, որոնք միասին կանգնած են 3.5 մետր բարձրությամբ և մոտ 8 մետր լայնությամբ:

Այս չափերը նույնպես պատահականություն չեն: Այն ճիշտ այն չափի է,  ինչ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի հռչակավոր «Գերնիկան», որը պատկերում է Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկյան երկրի գյուղի խաղաղ բնակիչների ռմբակոծումը 1937 թվականին:

Ըստ Ղազարյանի, նա ցանկացավ նմանեցնել չափը Պիկասսոյի հռչակավոր կտավին, որպեսզի ուշադրություն գրավի դրանք պատկերող 2 իրադարձությունների նմանությունների վրա: Երկու կտավներն էլ վկայակոչում են մարդկային ողբերգությունները , որոնք իրենց տեսակի մեջ առաջինն էին:  Գերնիկայի ռմբակոծումը միշտ համարվել է խաղաղ բնակչության վրա առաջին օդային հարձակումը , իսկ 1915 թվականի հայերի զանգվածային ջարդը՝  առաջին դեպքը, երբ կիրառվեց «ցեղասպանություն» տերմինը:

Լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը դեռևս վաղ 1940-ականներին հորինեց  «ցեղասպանություն» տերմինը, որը նշանակում է մարդկանց կոտորած՝ հիմնված նրանց ազգային պատկանելության կամ ռասսայի վրա: Նա օգտագործեց այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեական հոլոքոստի և հայերի բնաջնջման նկարագրության համար:

«Ոչ մի ռազմավարական նշանակություն չկար դրա համար, քան մարդկանց ահաբեկելը»,-  Գերնիկայի ռմբակոծման մասին ասաց Ղազարյանը: «Կարծում եմ 1915 թվականի դեպքը նման էր դրան՝ ոչ մի էական պատճառ մադկանց ոչնչացնելու համար: Դա իրականում մեկ այլ բան էր»:

Բայց նույնատիպ, ողբերգական առարկան միակ պատճառը չէ «Գերնիկա»-ի մասշտաբը փոխառելու համար:

Կտավի հսկայական չափը ուշադրություն է գրավում և կարևորում է այն իրադարձությունը, որի իրագործման փաստը  թուրքական կառավարությունը մինչև այսօր ժխտում է: «Գիտեմ, որ Գերնիկան մի բան էր, որի մասին մարդիկ շատ չեն խոսում,- նշում է Ղազարյանը,- սակայն մարդիկ գիտեն Գերնիկայի մասին, առաջինը Պիկասսոյի կտավի շնորհիվ»:

Մասսաչուսեթսում Վեսթոնի բարձրակարգ Քեմբրիջի դպրոցի ուսուցիչ Թոդդ Բարտելը  UPI -ին ասաց, որ Ղազարյանի կտավը « իր ուժգնությամբ և մասշտաբով համարժեք է 1915 թվականի իրադարձություններին»:

Բարտելը, ով հանդիսանում է դպրոցի Թոմսոնի պատկերասրահի ղեկավարը վարել է 1 տարվա սերիական  ցուցադրություններ, որոնք կոչվում էին «Համբուրիր գետինը»՝ հատկապես կարևորելով աշխարհի ժամանակակից հայ արտիստներին: Նա ասաց, որ ցեղասպանության թեման հիասքանչ էր դպրոցի համար, ԱՄՆ-ում առաջիններից մեկը, որ ուսանողներից պահանջում էր  կրեդիտներ ձեռք բերել հասարակական արդարության ոլորտում:

Ցուցադրությունների երկրորդ մասը ներառում էր Ղազարյանի կտավները, որոնք հանդես եկան որպես ուսուցում իր վերջին, ավելի մեծ «Հայաստան» աշխատանքի համար:

«Դուք որպես մարդ, այս չափի բանի դեմ նմանվում եք թզուկի»,- ասաց Բարտելը կյանքից ավելի մեծ կտավի մասին:  «Հեգնանքն այն է, որ հայերը 1915 թվականին տեղի ունեցածի 100 տարվա ժխտմանն են դիմացել»: «Պիկասսոն առաջին օդային հարձակման նկատմամբ կասկածամտությանն էր պատասխանում: Աշխարհը երբեք նման սարսափին համարժեք  ոչինր չէր տեսել»,-ավելացրեց Բարտելը: «Նա ոչ մի այլ  հնարավորություն չուներ, քան այս խոշոր գործը ստեղծելը: Որտե՞ղ կարող էիք այդ զգացմունքները դնել»:

Ղազարյանն էլ, ինչպես Պիկկասոն, չէր կարող ուղղակի փոքր կտավ նկարել: Սակայն չնայած «Հայաստանը» իր չափով և թեմայով նմանվում է «Գերնիկային», Ղազարյանը նշում է, որ դա միակ ուղին է, որով 2 կտավները հատվում են: Երկու նկարիչներից ոչ մեկն էլ մասնավորապես ռեալիստական ոճ չի օգտագործել, բայց Ղազարյանը ավելի էքսպրեսիոնիստ է՝ ներկի բազում շարքերով, որոնք ներկայացնում են վրձնի աշխատանքը և մյուս մասերը, որտեղ գույնը թափվել է կտավի վրա:

Միատոն «Գերնիկայի» հետ համեմատ. նա ավելի շատ է խաղում «Հայաստանի» գույների հետ: Շագանակագույն, չեզոք գույները իր կտավի ներքևում վերևի հատվածում դառնում են կապույտի, ծիրանագույնի և կարմիրի պայծառ ոսկեգույն երանգներ:

Բարտելը նշում էր, որ գույների այսպիսի օգտագործումը բնորոշ է հայկական արվեստին, ինչպիսին է Ղազարյանի կոլաժին նմանեցնող ազդեցությունը՝ իրար հաջորդող նկարներ ստեղծելով: Նա ասում է, որ շատ հայ նկարիչներ հաճախ «պոկում են մի նկար և համադրում են այն մեկ ուրիշի հետ»:

«Նախահակումները կարող են նկատվել արվեստի ամենավաղ ձայնագրություններում՝ մոտ 3 հազար տարվա»,- ասաց նա՝ բացատրելով, որ սա  կարող է պատմականորեն Հայաստանում նկատված մշակույթների և կրոնների հաղորդակցության մաս լինել:

Ղազարյանի պատկերները կենտրոնանում են մշակույթի և արարչության՝ հայերեն բառերի վրա, իր տատիկի ժանյակների վրա հիմնված բաժինների աշխատանքի, պատերազմում կորած եկեղեցինների հատակային ծրագրերի, մինչդեռ Պիկասսոյինը՝ մահվան և ոչնչացման վրա:

«Ես չէի ցանկանում պատկերել միայն կորուստները, տխրությունը: Ցանկանում էի ինչ-որ  մի  դրական բան ներկայացնել: Ցանկանում էի նշել այն մշակույթը, որը գոյատևեց»,- մեջբերեց Ղազարյանը:

Բարտելն ասաց, որ նա մասնակիորեն հետաքրքրված էր ներկման երանգներով, որն առաջարկում էր կտավը: Նա իր ցուցահանդեսներից մեկում ներկայացրել է Ղազարյանի մի ջրաներկային աշխատանք, որը կոչվում է «Ներում»: Մեծ կաղապարային տառերով անգլերենով «Ներում» բառն է, որը շրջապատված է  գունային, ժանյակի նման պատկերներով և եկեղեցու հատակագծերով վերջնական պատկերում:

Ըստ Բարտելի, ինչպես «Հայաստանի» ներքևի բացված ձեռքերը, այն բարձրանում է:

«Չկենտրոնանալով սարսափի վրա և ներման հարցը առաջ բերելով՝ նա ակտիվացնում է պարունակությունն ու կենդանացնում է այն»,- ասաց նա: «Դու մի կողմ ես քայլում  ձևափոխման ներուժով: Սա սովորական ջղայնություն չէ, սա լի է հույսով»:  «Հնարավոր է նա հարգանքի տուրք է վճարում Պիկկասոյին, սակայն նա բացահայտորեն նոր երկխոսություն է ստեղծում…ներում»,- Ղազարյանի մասին արտահայտվեց Բարտելը:

Նա ասաց, որ հատկապես զարմացնող է այն փաստը, որ 1915 թվականի զանգվածային ջարդերի ամենամեծ ոճրագործները դեռ պետք է օգտագործեն ցեղասպանություն բառը:

Անցյալ տարի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված հայ ընտանիքներին: Նրա մեկնաբանությունները՝ միջադեպի 99-րդ տարելիցի նախօրեին, վերաբերվում էին որպես «մեր կողմից կիսվող ցավ…ունենալով ոչ մարդկային հետևանքների փորձ, ինչպիսին է արտաքսումը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, չպետք է խանգարի հայերին և թուրքերին կարեկցանք և փոխադարձ մարդկային վերաբերմունք հաստատել»:

Սակայն կառավարությունը անդրդվելիորեն կանգնեց իր որոշման կողմ՝ չճանաչել սպանությունները որպես ցեղասպանություն, ինչպես ավելի վաղ այս շաբաթ այդ տերմինը օգտագործել էին Հռոմի Պապն ու Եվրամիությունը:  «Նախորդ դարում, մեր մարդկային ընտանիքը 3 զանգվածային և աննախադեպ ողբերգություն ապրեց»,- կիրակի օրը Հռոմի պապն ասաց Սուրբ Պետրոսի տաճարում: «Առաջինը, որը լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածեց ձեր սեփական հայ ժողովրդին»:

Հայտարարությունը վրդովեցրեց թուրքական կառավարությանը, որը անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը թվիթերում նշեց, որ Պապի դիտողությունները հիմնված են «անհիմն մեղադրանքների» վրա:

Եվրոպական Պառլամենտի  անդամները չորեքշաբթի բանաձև են ընդունել՝ ընդգծելով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը, որը հետագայում երկու ազգերի միջև կարող է առաջացնել «անկեղծ հաշտեցում»:

«Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը կեղծ պատմության և օրենքի հիմքի վրա»,-ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն: Մինչդեռ սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի հայտարարությամբ կճանաչի 100-ամյակը, չնայած Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Իրնեսթը հինգշաբթի նշեց, որ նախագահը «ցեղասպանություն» տերմինը չի օգտագործի:

«Նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս հիշատակել են որպես պատմական փաստարկ, որ 1.5 միլիոն հայեր բնաջնջվել կամ երթով տարվել են մինչև մահ, Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասաց Իրնեսթը:

«Հայոց Ցեղասպանությունը անհիմն պնդում չէ, ոչ էլ անձնական կարծիք և ոչ էլ տեսակետ, այլ լայնորեն փաստագրված փաստ՝ աջակցված պատմական ակնհայտության ճնշող մարմնի կողմից»,-ասաց Օբաման 2008 թվականին: «Ես ճանաչելու եմ Հայոց Ցեղասպանությունը որպես նախագահ»:

Իր կողմից Ղազարյանը պատրաստվում է ճանապարհորդել «Հայաստանի» հետ միասին, մարդկանց ցուցադրելու պատմության այն հատվածը, որը հաճախ չի քննարկվում: Նա հատուկ այնպես է ձևավորել իր կտավը, որ այն կարող է քանդվել և արկղի մեջ տեղափոխվել օդանավով:

«Ես ցանկանում էի, որ այս նկարը այնպիսին լիներ, որ երկխոսություն սկսեր ցեղասպանության մասին, քանի որ ցեղասպանությունները շարունակում են իրագործվել»,- ասաց նա: «Չնայած մենք ասել ենք, որ այլևս երբեք, բայց դրանք շարունակվում են»:

«Ես հույս ունեի, որ այս կտավը խթան կհանդիսանա այն խոսակցությանը, թե ինչն է բերում ցեղասպանության՝ ի՞նչ պետք է մենք անենք կամ ի՞նչ մենք չենք անում, որպեսզի կանգնեցնենք ցեղասպանությունները»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment