Հայաստանի նոր խորհրդարանը․ լարվածություն 2 ընդդիմադիր խմբակցությունների միջև

Հայաստանի նոր խորհրդարանը․ լարվածություն 2 ընդդիմադիր խմբակցությունների միջև

Հոդվածի առանցքում

  • Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պահանջվեց մի քանի շաբաթ, որպեսզի ըստ Հայաստանում գործող բարդ համակարգի հաշվեն, թե խմբակցությունները քանի աթոռ պետք է ստանան: Արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 աթոռ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանը՝ 26 և նախկինում «Իմ քայլի» հետ դաշնակցած արևմտամետ Լուսավոր Հայաստանը՝ 18:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը վերջապես ունի խորհրդարան, որը ներկայացնում է հետհեղափոխական ղեկավարությանը, քանի որ նոր Ազգային ժողովի առաջին նիստն արդեն կայացել է, որում սկսել են ընտրել օրենսդիրի նոր ղեկավարությանը:

Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պահանջվեց մի քանի շաբաթ, որպեսզի ըստ Հայաստանում գործող բարդ համակարգի հաշվեն, թե խմբակցությունները քանի աթոռ պետք է ստանան: Արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 աթոռ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանը՝ 26 և նախկինում «Իմ քայլի» հետ դաշնակցած արևմտամետ Լուսավոր Հայաստանը՝ 18:

Հունվարի 14-ին՝ առաջին նիստի ժամանակ, նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առանց դեմ ձայների ընտրվեց խորհրդարանի նախագահ: Սա զարմանալի վերելք էր մի մարդու համար, որը մեկ տարի առաջ որպես ընդդիմադիր պատգամավոր գունավոր ճայթուկներ էր վառել Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ առաջկցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին, որն այն ժամանակ երկար քայլարշավ էր սկսել՝ բողոքելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը զավթելու որոշման դեմ:

Հիմա մենք խոսում ենք իսկապես ընտրված խորհրդարանի մասին», – օրենսդիրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո ասաց Միրզոյանը:

Բայց հաջորդ օրը խորհրդարանի երրորդ փոխխոսնակի ընտրության ժամանակ պայքարն ավելի թեժ էր:

Երեք փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկաացուցիչ: Եվ այդ աթոռի համար մրցում էին Բարգավաճ Հայաստանից Վահե էնֆիաջյանը և Լուսավոր Հայաստանից Մանե Թանդիլյանը:

Նրանք բավական հակասական թեկնածուներ էին: Մանե Թանդիլյանը հարգված քաղաքական գործիչ է և հայտնի ակտիվիստ և Փաշինյանի առաջին կառավարության կազմում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր: Էնֆիաջյանը հայտնի է նախընտրական քարոզարշավի շրջանում ֆեյսբուքում կեղծ էջերի արշավը գլխավորելով, որի նպատակն էր ցույց տալ, թե Բարգավաճ Հայաստանն ունի ավելի մեծ աջակցություն, քան իրականում ուներ:

Իմ քայլն աջակցեց Էնֆիաջյանին՝ պարզաբանելով, որ Բարգավաճ Հայաստանն արժանի է այդ պաշտոնին, քանի որ ընտրությունների ժամանակ ստացած ձայների թվով երկրորդն է: Իմ քայլի շատ անդամներ հստակ ցույց էին տալիս, որ ուրախ չեն նրա համար քվեարկելիս: «Եթե մենք ընտրեինք անձի, իհարկե, ես կընտրեի Թանդիլյանին, բայց մենք պետք է ձայն տանք այն կուսակցությանը, որն ավելի շատ քվեներ է ստացել», – քվեարկությունից մեկ օր առաջ ասել է Իմ քայլից պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Միրզոյանը համաձայնել է. «Մենք ունենք հստակ սկզբունք՝ հարգել մեր քաղաքացիների քվեն: Մեր դաշինքը չի խեղաթյուրում քվեարկությամբ ընտրված մարդկանց համամասնությունը և մենք պետք է ընդունենք իրականությունը»:

Քվեարկությունից առաջ իր խոսքում Թանդիլյանը պնդեց, որ Իմ քայլի պատգամավորները պետք է քվեարկեն իրենց խղճի համար և ներկայացնելով իրենց ընտրած քաղաքացիներին, ոչ թե փորձեն ներկայացնել Բարգավաճ Հայաստանին. «Կատարեք ձեր ընտրությունը այն քաղաքացիների համար, որոնք ընտրել են ձեզ, ոչ թե այն քաղաքացիների, որոնք ձեզ չեն ընտրել»:

Նրա պնդումը չգործեց, քանի որ քվեներից 108-ը բաժին հասան Էնֆիաջյանին: Թանդիլյանը ստացավ 19 քվե: Ենթադրաբար մյուս խմբակցություններից նա ստացել է միայն մեկ ձայն:  «Ազգային ժողովում կարծիքների ազատությունը հավասար է զրոյի»,- ֆեյսբուքում գրեց Ժառանգություն կուսակցությունից նախկին պատգամավոր Կարեն Ասլանյանը:

Մյուս երկու փոխխոսնակները Իմ քայլի թեկնածուներն են՝ Ալեն Սիմոնյանը՝ 109 ձայնով և Լենա Նազարյանը՝ 124 ձայնով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment