Հայաստանը քննարկում է չինական տեխնոլոգիական հսկողության հնարավորությունը

Հայաստանը քննարկում է չինական տեխնոլոգիական հսկողության հնարավորությունը

Հոդվածի առանցքում

  • Երբ 2017-ի դեկտեմբերին Չինաստանի IT հսկա Huawei-ը Հայաստանի կառավարության հետ պայմանագիր կնքեց Երևանում իր «Smart City» տեխնոլոգիան կիրառելու համար, Հայաստանում դրա վրա քիչ ուշադրություն դարձրեցին: Երկիրն ունի կենսունակ և արագ զարգացող տեխնոլոգիական դաշտ, և դա շնորհիվ այն հանգամանքի, որ միջազգային կորպորացիաներն իրենց աշխատանքն արտահանում են զարգացող երկրներ, օգտագործելով ցածր աշխատավարձերով հմուտ աշխատողների, ինչպիսին Հայաստանն է:Այսպիսով, օտարերկրյա տեխնոլոգիական ընկերությունների հետ համաձայնագրերը նորմալ են:

Ուշադրությանն արժանի

 

Huawei- ը՝չինական տեխնոլոգիական հսկան, որի նկատմամբ Արևմուտքում պատժամիջոցներ են սահմանվել, բանակցություններ է վարում Հայաստանի կառավարության հետ, իր վիճահարույց «Smart City» (Խելացի քաղաք) տեխնոլոգիան Հայաստանում տեղադրելու շուրջ:

Երբ 2017-ի դեկտեմբերին Չինաստանի IT հսկա Huawei-ը Հայաստանի կառավարության հետ պայմանագիր կնքեց Երևանում իր «Smart City» տեխնոլոգիան կիրառելու համար, Հայաստանում դրա վրա քիչ ուշադրություն դարձրեցին: Երկիրն ունի կենսունակ և արագ զարգացող տեխնոլոգիական դաշտ, և դա շնորհիվ այն հանգամանքի, որ միջազգային կորպորացիաներն իրենց աշխատանքն արտահանում են զարգացող երկրներ, օգտագործելով ցածր աշխատավարձերով հմուտ աշխատողների, ինչպիսին Հայաստանն է:Այսպիսով, օտարերկրյա տեխնոլոգիական ընկերությունների հետ համաձայնագրերը նորմալ են:

Բայց Վաշինգտոնում հիմնված Freedom House-ի հետազոտողները նկատել են հետևյալը:Խումբը հետևում է, թե ինչպես է, իրենց նկարագրությամբ, սողալով ընդլայնվում «ընդգրկուն գրաքննության և վերահսկողության ավտոմատացված համակարգերի չինական մոդելը»: Huawei- ի Smart City պլատֆորմը այդ մոդելի օրինակն է:

Huawei-ի Smart City-ի լուծման առանցքային բաղադրիչը «մարդկանց, ապրանքներն ու ծառայությունները բացահայտելու, վերահսկելու և հետևելու կարողությունն է», EurasiaNet-ին ասել է Freedom House- ի տեխնոլոգիաների և ժողովրդավարության հետազոտությունների տնօրեն Ադրիան Շահբազը: Ծրագիրը պահանջում է հազարավոր անվտանգության տեսախցիկներ տեղադրել հասարակական վայրերում, որոնք հաճախ դեմքով ճանաչելու տեխնոլոգիան օգտագործում են մարդկանց ինքնությունը և լիցենզիաները բացահայտելու համար: Շահբազը նշել է, որ իրեն անհանգստացնում է «այն սարսափելի ուժը, որն իշխանությունները ստանում են հասարակությանը վերահսկելու համար»:

Չնայած Երևանում Smart City- ի տեղադրման համաձայնագիրը ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, 2018 թ.-ի գարնանը փողոցային բողոքի ալիքով իշխանության եկած նոր իշխանությունները հաստատեցին Eurasianet-ին, որ քննարկումները շարունակվում են: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանն ասաց, որ Huawei- ն, նախարարությունը և Երևանի քաղաքապետը եռակողմ բանակցություններ են վարում:

Huawei- ի խոսնակը հաստատեց, որ «տեխնիկական պահանջների որոշ փոփոխություններ են եղել և մենք շարունակում ենք բանակցությունները: Այժմ ավելին չենք կարող ասել»:

«Huawei» նախագիծը Չինաստանի և Հայաստանի միջևաճող առևտրային հարաբերությունների մի մասն է: 2018 թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 771 մլն դոլար: Այն կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 10.5 տոկոսը և Չինաստանին դարձրել էՀայաստանի երկրորդ առևտրային գործընկերը: 2018 թ. Պեկինը Հայաստանին տվել է գրեթե 20 մլն դոլարի մարդասիրական օգնություն, ինչը չորս անգամ ավել է 2017 թվականից: Չինական օգնությունը Հայաստանին աստիճանաբար աճում է, որի առավել ակնհայտ դրսևորումը հարյուրավոր հանրային ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաներն են Հայաստանի քաղաքներում:

2017 թվականին Չինաստանը սկսել է կառուցել նոր դեսպանատուն Երևանում, որն իր մեծությամբ երկրորդն է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Իսկ անցած տարի օգոստոսին Չինաստանը Հայաստանի մայրաքաղաքում բացեց պետական ժամանակակից դպրոց, որտեղ 10-ից մինչև 18 տարեկան 405 ուսանողներ կանցնեն լեզվի  ինտենսիվ դասընթացներ, կդասավանդեն չինացի մասնագետները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար նշում է, որՉինաստանը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:Փետրվարի 14-ին ընդունված Կառավարության նոր հնգամյա ռազմավարական ծրագիրը կոչ է անում Հայաստանին «ընդլայնել և դիվերսիֆիկացնել Չինաստանի հետ բազմակողմանի և լայն գործընկերային հարաբերությունները, որոնք բնութագրվում են բարեկամական»:

«Փոքր վերահսկողություն»

Ըստ 2017-ի մամուլի հաղորդագրության, Հայաստանի հետ գործարքի մասին Huawei- ն ասել է, որ «Smart City» համակարգը նախատեսում է «քաղաքի բնակիչների կյանքը դարձնել ավելի պարզ, մատչելի և ապահով, նաև երաշխավորում է քաղաքային ծառայությունների ավելի բարձր մակարդակ»: 2018 թ. ապրիլին Huawei Armenia- ի կայքում տեղադրված առանձին հաղորդագրությունում նշվել է, որ ծրագիրը կարող է լուծել մի շարք հարցեր, ինչպիսիք են տրանսպորտի բարելավումը, կրթության մատչելիությունը, հանցագործության կանխարգելումը ևտնտեսության զարգացման խթանումը: «Ամեն ինչ « խելացի »քաղաքում, խելամիտ է, համակցված և ռացիոնալ», – նշված է հաղորդագրության մեջ: «Երևանը խելացի քաղաք դառնալու ճանապարհին է»:

Անկախ հետազոտողները, սակայն, վտանգ են տեսնում: «Այս մոտեցումը հիմնված է թվային տեխնոլոգիաների վրա՝ քաղաքային կյանքը բարելավելու համար, սակայն առաջարկվում է կառուցվածք, որը կընդլայնի ավտորիտար վերահսկողություն մարդկանց և հանրային վայրերի նկատմամբ», հետխորհրդային անվտանգության քաղաքականության վերլուծաբան և Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսորԷրիկա Մարատը, գրել է 2018 թ.-ին:

Huawei- ը հպարտանում է, որաշխարհի ավելի քան 160 քաղաքներ, այդ թվում`Սինգապուրը և Սաուդյան Արաբիայի ու Գերմանիայի քաղաքները,Smart City-ի հաճախորդներն են: Հետխորհրդային տարածությունում Ադրբեջանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի մի քանի քաղաքներ Չինաստանի մի որոշակի տեսակի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների հաճախորդներ են:

Մարատը Eurasianet- ին ասել է, որ Եվրասիայում Huawei- ի ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ այդ պետություններում գաղտնիության օրենքները կամ թույլ են գործում կամ ընդհանրապես չկան: Մարատը նշել է, որ «փոքր է վերահսկողությունը Huawei- ի և դրա նման ընկերությունների նկատմամբ »: Նա նշեց, որ տվյալները կարևոր են մարդու վարքագծի և փոխազդեցությունների ուսումնասիրման հարցում, ինչպես նաևորոշակի մարդկանց, այդ թվումքաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներինև ընդդիմադիր գործիչներին հետևելու համար: «Smart City»-ի փաթեթում ներգրավվածդեմքի ճանաչման ծրագրերը «կարող են թիրախային լինել», – ասաց Մարատը: Հարցը, թե ով է հսկելու Հայաստանում արված տեսանյութը,իր հերթին առաջացնում է հարցեր, թե ով է աշխատելու տեսախցիկների հետ և ում են պատկանում ցանցերը, որտեղ դրանք պետք է պահվեն:

Հաճախ հետխորհրդային երկրներում տեսահսկմանհամակարգերը տեղադրվում են առանց քննարկումների կամ հսկողության, քանի որ «գաղտնիության գաղափարը հայտնի չէ այդ հասարակություններում», – ասաց Մարատը: «Կյանքի բարելավման համար գործադրվող ջանքերում գաղտնիությունը երկրորդ պլան է մղվում»:

«Huawei- ի» հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավարը, ցանկանալով անանուն մնալ, ասել էEurasianet-ին, որ «2017 թ.-ին, երբընկերությունը նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարությանը, խանգարող հանգամանքը ոչ թե գաղտնիություն էր, այլ՝ փողը: Կառավարությունը հավանեց այդ գաղափարը, բայց ցանկանում էր, որ չինական ընկերությունը վճարեր ամբողջ ծրագրի համար: Ընկերությունն այլ կերպ էր նայում խնդրին: Այն պատրաստ էր ֆինանսավորել միայն փորձնականի համար: Նախագծի գնի վերաբերյալ որևէ դրույթ չի ներկայացվել:

«Ոչ ոք չհոգաց»

Ինչ վերաբերում է գաղտնիությանը, Huawei- ի նախկին գործադիր տնօրենը խոստովանել է, որ չնայած Smart City- ի տեխնոլոգիաները կարող են օգտագործվել քաղաքացիներին լրտեսելու համար, Հայաստանում դա խնդիր չէր: Գործադիրը նշել է, որ «բանակցությունների ընթացքում գաղտնիության և հսկողության մասինխոսք չի եղել»: «Ոչ ոք չհոգաց այդ մասին»:

Կան նաև մտահոգություններ, որ Չինաստանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաները, մասնավորապես, Huawei- ին, հետնադուռ են չինացի լրտեսներ համարի: Ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռեն Ժենֆեյը մի ժամանակ ժողովրդական ազատագրական բանակի ինժեներ է եղել:

ԱՄՆ Կոնգրեսը արգելել է  Huawei- ին պետական ​​պայմանագրեր ձեռք բերել՝ ենթադրելով, որ նրա արտադրանքները «կարող են ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք լինել»: Ավստրալիան և Նոր Զելանդիան նույնպես սահմանափակել են  Huawei- ի արտադրանքների օգտագործումը, պնդելով, որ Huawei- ին չի կարելի վստահել, անկախ չինական կառավարությունից: Լեհաստանում  Huawei- ի վաճառքի գծով տնօրեն Լա Լուին վերջերս ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, իսկ Չեխիայի օրենսդիր մարմինները անցյալ ամիս արգելեցին ընկերության մասնակցությունը կառավարությանմրցույթին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment