Հայաստանը դառնում է արշավականների զբոսավայր. Կատարյալ չէ, բայց տեսարանները… Օ՜հ…

Հայաստանը դառնում է արշավականների զբոսավայր. Կատարյալ չէ, բայց տեսարանները… Օ՜հ…

Մի քանի ժամ ճեղքելով ձյունը՝ որդիս՝ Մարկը, և ես քայլեցինք, հասանք բլրի գագաթ, բայց կուրացուցիչ ճերմակության պատճառով 8 մետրից այն կողմ չէինք տեսնում:

Մեր առջև ինչ-որ տեղ խառնարանն էր, որը հույս ունեինք տեսնել: Բայց քանի որ կանգնած էինք Հայկական լեռնաշղթայի բարձրագույն գագաթներից մեկի վրա, արդեն բավարարված էինք՝ կարողացել էինք այդքան հեռուն գնալ:

Վերջին 100-ամյակում ոչ ոք չէր էլ կարծում, որ նախկին Խորհրդային Հայաստանը կարող է դառնալ արշավականների զբոսավայր: Բայց անկախության մի քանի տասնամյակներն ու  ժողովրդավար կառավարման ամրապնդումը փոքր երկրին բերեցին՝ արշավների անցկացման համար հետաքրքիր և ապահով վայրի համբավ: Մի քանի օրում այստեղ հանդիպեցինք արշավականների Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից, Բելգիայից և Ավստրալիայից:

Image result for Savanavank Monastery on Lake Sevan, consisting of two churches built in the 9th century, is one of the most visited sites in Armenia. (Marc Vartabedian)

Նմանություններ և տարբերություններ

Այս տարի ավելի վաղ Սմիթսոնյան ամսագիրը Հայաստանը որակեց արշավների համար հաջորդ համաշխարհային դասի զբոսավայր:

Դիլիջանի ազգային պարկն իր անտառներով նման է Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային պարկին, որը Հյուսիսային Կարոլինա և Թեննեսի նահանգների սահմանին է: Արագածն իր հրաբխային լանդշաֆտով նման է Սիեռա Նևադային՝ իր հրաբխային ողորկ ժայռով, մանրախիճ լանջերով և ձնածածկ գագաթներով:

Սևանա լիճը՝ նման Թահո լճին, միայն թե երկու անգամ մեծ և 300 մետր ավելի բարձր ծովի մակարդակից: Չնայած ջուրն այնքան ջինջ չէ, որքան Թահոյինը, ինչն այն դարձնում է այդքան յուրահատուկ:

Հարստության պակասը Հայաստանում լրացվում է մարդկանց ջերմությամբ, որոնց ինքնությունը խարսխված է հնագույն պատմության վրա: Մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է Ք.ա. 782-ին՝ Հռոմից տասնամյակներ առաջ: Արշավների արանքում դուք կարող եք այցելել հնագույն տաճարներ. աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից որոշները հենց այստեղ են գտնվում:

Բայց նրանք, որ հաճախ են Կալիֆոռնիայում արշավների գնում, Հայաստանում նրանց անակնկալներ ու մարտահրավերն են սպասվում:

Հաճախ դուք չեք գտնի արահետները: Եղանակը անկանխատեսելի կլինի, բնությունը՝ տարբեր: Գուցե ավարտեք նրանով, որ արահետը գտնելու հույսով մեքենան կվարեք մինչև գետի ափ: Եթե տեղագրական քարտեզ գտնեք, հաստատ հայատառ է լինելու, որը կապ չունի լատինական այբուբենի հետ:

Պատկերացրեք, որքան զարմացա, երբ հունիսի սկզբին Երևանում մեքենա վարձեցինք Մարկի հետ, որ շրջեինք Հայաստանով, ու գործակալը զգուշացրեց, թե իմ կալիֆոռնիական վարորդական իրավունքն այնքան էլ լեգալ չէ: Նա ասաց՝ եթե ոստիկանը կանգնեցնի, պարզապես փող առաջարկեմ: Որքա՞ն՝ հարցրի ես: Պարզվեց՝ 10 դոլարն էլ բավական է: Այդպիսի խորհուրդ ամերիկյան գործակալներից հաստատ չեք ստանա: Բարեբախտաբար, այն պետք չեկավ:

Կալիֆոռնիայից Հայաստան հասնելու համար երկար թռիչք է պահանջվում: Հետո հասնում եք մի վայր, որը 11 ժամ առաջ է Կալիֆոռնիայից: Սա կարևոր է իմանալ, եթե արշավների խիտ գրաֆիկ եք ծրագրում, քանի որ այս թռիչքների ժամանակ գիշերն ու ցերեկը խառնվում են: Բայց սա այն երկիրն է, որը տեսնելու համար արժե ջանք գործադրել:

Image result for Landscape view of Armenia's Mt. Aragats in spring. (Tigran Hayrapetyan / Getty Images)

Արշավի ժամանակը

Երկար եմ ուսումնասիրել, որպեսզի Հայաստան այցելելու լավ պատճառ գտնեմ: Ես մեծացել եմ Դետրոյտում, իսկ հայրս հաճախ էր հիշում կովկասյան լեռներում անցկացրած մանկությունը 20-րդ դարասկզբին: Մարկը նոր էր վերջացրել դպրոցը և մեկ շաբաթ «պատուհան» ուներ, կարող էր ինձ միանալ Հայաստանում: Նա մեկ շաբաթ արդեն սերֆինգով էր զբաղվել Ինդոնեզիայում և թռել արևմուտք, իսկ ես՝ արևելք:

Մեկ օր ուսումնասիրեցինք Երևանը ոտքի վրա, հետո 3-4-օրյա արշավ ծրագրեցինք: Դեպի Դիլիջան ազգային պարկ ճանապարհին կանգ առանք Սևանավանքի վանական համալիրում, 1100-ամյա երկու եկեղեցի, որոնք նայում են Սևանա լճին: Դիլիջանում երկու արշավ կազմակերպեցինք՝ դեպի Գոշ լիճ և Տրանսկովկասյան արահետի երկայնքով: Լճի մոտ մի կանադացի արշավականի հանդիպեցինք, որը, կարծես թե, մոլորվել էր: Նա մեզ միացավ, և վերադարձանք Դիլիջան քաղաք:

Մի քանի օր անց Դիլիջանից դուրս հանդիպեցինք Դիլիջան ազգային պարկի տնօրենին: Նա ասաց, որ պարկը մոտ 200 կմ արահետներ ունի՝ կեսը Տրանսկովկասյան արահետի վրա: Որոշները ջիփերին են հարմար՝ չնայած արշավի ճանապարհին մեքենաների գրեթե չհանդիպեցինք: Տրանսկովկասյան արահետն, ի վերջո, Վրաստանից կձգվի ու կտարածվի Հայաստանով մեկ՝ ծածկելով մոտ 3 հազար կմ ճանապարհ, կապելով գոյություն ունեցող և ապագա ազգային պարկերը:

Երկրորդ արշավը մեզ տարավ անտառի խորքեր՝ դեպի 11-րդ դարի Ջուխտակ վանքի ավերակներ: Պատկերացրի, թե ինչպես են 1000 տարի առաջ աշխարհից մեկուսացած մարդիկ բարձրացել սարի գագաթը:

Մեր ճամփորդության գլխավոր կետը Արագած լեռն էր՝ երկրի ամենաբարձր գագաթը, Երևանից  մոտ մեկ ժամվա մեքենայի ճանապարհ: Արագածի մի անմշակ քարտեզ գտա, որը «The Times»-ի գրաֆիկ դիզայներն այնքան բարի էր գտնվել, որ տպել էր: Վստահ չէի, որ այն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը, բայց ժամանակ էլ չունեինք ՝ սեփական ճանապարհը գտնելու:

Շուտ գլխի ընկա, որ մեզ ուղեկցող է պետք: Խնդիրը լավ մասնագետ գտնելն էր: Խոսեցի հայկական զբոսաշրջային գործակալների հետ, լրագրողների և պաշտոնյաների հետ: Խոսեցի նաև Հայկական արշավականների միության մի քանի տղաների հետ, որոնց հանդիպել էի Ալթադենայից վերև:

Ամեն ինչ տեղը չընկավ, մինչև չեկա Հայաստան ու չհանդիպեցի Հովիկ Միզրաքյանի հետ՝ ոսկերիչ-դիզայներ և մոլի արշավական, որը կապված էր FindArmenia.com-ին: Մարկը և ես գիշերեցինք վրանում ենթալպյան Կարի լճի մոտ: Այնտեղ չկային խարույկի համար արված փոսեր, պիկնիկի սեղաններ, վճարովի կայաններ կամ այլ ենթակառուցվածքներ, որոնք կարելի է ակնկալել մեքենայով արշավների ժամանակ: Միզրաքյանը մեզ պետք է հանդիպեր հաջորդ առավոտյան:

Մոտակայքում բելգիացի արշավականների խմբի հանդիպեցինք, որոնց ղեկավարը Նվեր Ավետիսյանն էր՝ ընկերական մի մարդ, որն ուղեկցում էր դեպի լեռներ: Նա՝ ճանապարհին մեր տեսած միակ Dodge Caravan-ի վարորդն էր: Նա մեզ հրավիրեց իր վրան՝ թեյ և սուրճ խմելու: Մենք էլ մի տոպրակ հասած բալ բերեցինք մեզ հետ, որն ավելի շուտ էին գնել, և զրուցեցինք Հայաստանում դեմոկրատիայի ապագայի մասին:

Արագածը չորս գագաթ ունի, ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090 մետր: Հունիսի կեսին էլ այն ծածկված է ձյունով և հաղթահարելու համար մեկ օր մոտ երկու կմ ուղղահայաց պետք է մագլցել, իսկ գիշերն անցկացնել խառնարանի մոտ: Ավելի կարճ ճանապարհ էլ կա. կտրել-անցնել խոր և փափուկ ձյունը:

Եղանակն այնքան էլ լավը չէր: Կովկասում լեռները կարող են անկանխատեսելի փոթորկոտ և կատաղի կայծակոտ լինել: Առավոտյան փոթորկոտ ամպեր հավաքվեցին: Մենք որոշեցինք հյուսիսայինի փոխարեն հարավային գագաթը բարձրանալ՝ 3887,8 մ: Ու չսխալվեցինք:

Մեր արշավն ընդամենը մակերեսն էր այն ամենի, ինչ կարող էին առաջարկել Հայաստանի 4 ազգային պարկերը: Հարավային սահմանի երկայնքով ձգվող Արևիկ ազգային պարկի համար ժամանակը չբավականացրեց: Գուցե մի օր կրկին փորձեմ Արագածի հյուսիսային գագաթը բարձրանալ՝ իմանալով, որ ավելի շատ ժամանակ պետք կլինի:

Նույնիսկ Սիեռայում գագաթը բարձրանալու համար, երբեմն, պետք է մի քանի անգամ փորձել:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment