Հայաստանը հույս ունի, որ ԼՂ-ն կվերադառնա բանակցային գործընթաց

Հայաստանը հույս ունի, որ ԼՂ-ն կվերադառնա բանակցային գործընթաց

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բանակցի ԼՂ փոխարեն՝ ասելով, որ ԼՂ բնակչությունն իրեն չի ընտրել: Նրանք ընտրել են և ունեն առանձին կառավարություն:  Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել 1998-ին, երբ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց բանակցել ԼՂ փոխարեն և ԼՂ ստիպված էր համաձայնել վերջին րոպեին կայացված այդ որոշմանը: «Եթե մենք համաձայնության չգանք բանակցությունների ֆորմատի շուրջ, բանակցությունները չեն կարող համարվել պաշտոնական», - ասել է Փաշինյանը փետրվարին, Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես կհանդիպեն ուրբաթ: Հայաստանում խաղաղ բանակցության գործընթացում առաջընթացը պայմանավորում են ապագա բանակցություններին ԼՂ ներգրավվածությամբ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով պաշտոնական բանակցություններ չեն եղել:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բանակցի ԼՂ փոխարեն՝ ասելով, որ ԼՂ բնակչությունն իրեն չի ընտրել: Նրանք ընտրել են և ունեն առանձին կառավարություն:

Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել 1998-ին, երբ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց բանակցել ԼՂ փոխարեն և ԼՂ ստիպված էր համաձայնել վերջին րոպեին կայացված այդ որոշմանը:

«Եթե մենք համաձայնության չգանք բանակցությունների ֆորմատի շուրջ, բանակցությունները չեն կարող համարվել պաշտոնական», – ասել է Փաշինյանը փետրվարին, Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ դառնալով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպել է երեք անգամ՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում, բայց ըստ հայկական կողմի, սրանք ավելի շուտ ոչ պաշտոնական հանդիպումներ և խոսակցություններ էին, քան պաշտոնական բանակցություններ:

Մարտի 4-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Փաշինյանը նորից անդրադարձավ բանակցությունների ֆորմատին՝ նշելով, որ միջազգայնորեն ճանաչված է, որ հակամարտությունն ունի երեք կողմ և որ դա արձանագրվել է 1994-ին Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում:

«Սակայն միայն երկու կողմ է մասնակցում բանակցային գործընթացին: ԼՂ բնակիչները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և Հայաստանի քաղաքացիներ չեն, հետևաբար ես չեմ կարող նրանց փոխարեն բանակցություններ վարել», – Բրյուսելում ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ անհրաժեշտ է ստեղծել ֆորմատ, որը կհամապատասխանի բանակցություններին, ինչն անհնար է առանց ԼՂ ներգրավվածության:

Մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ հորդորելով, որ կողմերը զերծ մնան քայլերից ու հայտարարություններից, որոնք նախատեսում են բանակցությունների ֆորմատի փոփոխություն առանց մյուս կողմի հետ համաձայնության, կամ ցույց են տալիս ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամություն:

Ադրբեջանը, որը համաձայնել է Հայաստանի հետ հանդիպել, բանակցությունների սեղանին ԼՂ վերադարձի մասին Փաշինյանի հայտարարություններին կտրուկ է արձագանքել: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ազդակ է Հայաստանի համար և մենք ողջունում ենք այդ ազդակը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Նա պարբերաբար ասել է նաև, որ Ալիևը ՄԽ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրեջանի դիրքորոշման  վրա, որ բանակցությունների ֆորմատը չպետք է փոխվի, բանակցությունները պետք է ընթանան Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիև Հայաստանի իշխանություններին մեղադրել է բանակցային  գործընթացն արգելակելու մեջ:

«Բանակցային ձևաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները բանակցային գործընթացը տապալելու և բանակցություները փակուղի տանելու փորձ են: Դրա համար պատասխանատվությունը հայկական կողմի վրա է», – ասել է Հաջիևը:

ԼՂ և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ով է ներկայացնում Արցախի ժողովուրդին բանակցային գործընթացին: Կամ, ինչպես նրանք են ասում, Ղարաբաղի հայերին:

Ըստ Փաշինայնի, այս պահին Արցախի հայերին բանակցություններում ոչ ոք չի ներկայացնում:

«Սա քմահաճույք չէ, սա պարզ լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից միջպետական և միջազգային հարաբերություններում ամենակարևոր գործոնն է», – հավելել է նա:

ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն OC Media-ին ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպմանն ընդառաջ բանակցային ամբողջական ձևաչափը վերականգնելու Հայաստանի փորձերը կարևոր են:

«Մենք համայնք ենք և մեր ապագան մեր փոխարե՞ն պիտի որոշեն: Արցախը պետք է մասնակցի բոլոր գործընթացներին: Ֆորմատը վերանայելը, Արցախին որպես կողմ բանակցություններին ներգրավելը վաղ թե շուտ լինելու է, եթե, իհարկե, Ադրբեջանը պատրաստ է խաղաղ կարգավորման», – ասել է Բաբայանը:

Բաբայանը հավելեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումների ժամանակ մշտապես ընդգծում են, որ անհնար է հասնել ԼՂ հակամարտության  կոմպլեքս կարգավորման առանց ԼՂ մասնակցության:

Բաբայանի խոսքով, Ստեփանակերտին բանակցային գործընթաց վերադարձնելը կլինի դժվար և կխլի շատ ժամանակ, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է չգնա այդ քայլին և ասի, թե դա անհնար է: Ամեն ինչ կախված է ժամանակից և կատարված աշխատանքից:

«Եթե Ադրբեջանն ուզում է խաղաղ կարգավորում, Ստեփանակերտի կարգավիճակը վերականգնելուն այլընտրանք չկա», – ասում է Բաբայանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն OC Media-ին ասեդլ է, որ Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնելն էֆեկտիվ բանակցությունների հասնելու միակ ճանապարհն է:

«Ադրբեջանը պետք է իր պահանջները ներկայացնի Ղարաբաղի ժողովրդին և բանակցի նրանց հետ: Նրանք խոսում են փոխզիջումների, տարածքների վերադարձի մասին: Այդ տարածքները տեր ունեն: Թող գնան և այդ տերերի հետ բանակցեն», – ասում է Սարգսյանը:

Նա հավելում է, որ Ադրբեջանը միջային հանրության առաջ պատասխանատվություն ունի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Եթե այս պարտավորությունը խախտվի, ինչպես եղավ 2016-ին, կտուժի Ադրբեջանի միջազգային համբավը:

Ըստ Սարգսյանի, Ադրբեջանն այն երկիրը չէ, որը 21-րդ դարում կարող է ինքնուրույն պատերազմ սկսելու որոշում կայացնել:

«Մենք տեսանք, թե ինչ եղավ 2016-ին: Ապրիլյան պատերազմը տևեց միայն 4 օր: Հակամարտության այն կողմը, որը խախտել էր խաղաղ կարագավորման խոստումը, պատժվեց: Ամբողջ աշխարհը հայտարարեց, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապահով», – ասաց նա:

Ավելի վաղ ՄԽ համանախագահները հորդորել էին, որ կողմերն իրենց բնակչությանը պատրաստեն խաղաղության: Տարածաշրջան իրենց վերջին այցի ժամանակ նրանք ողջունեցին այդ հայտարարության շուրջ սկսված քննարկումները:

Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մեջբերում է Ադրբեջանում իշխող կուսակցության կոնգրեսի ժամանակ 2018-ի փետրին Ալիևի հայտարարութունը, թե Ադրբեջանի ռազմավարական պլանը Երևանի ազատագրումն է:

«Մի ամբողջ տարի մենք  ՄԽ համանախագահներից ոչ մի դատապարտող հայտարարություն չլսեցին, նրանք չասացին, որ այդ հայտարարությունը խախտում է բանակցային գործընթացի սկզբունքները», – ասաց Պապյանը:

Նրա խոսքով, ԼՂ շուրջ բանակցային գործընթացում բեկումը անհնար է: Նա հավելում է, որ դա կախված չէ բանակցային գործընթացի ֆորմատից, քանի որ իրական հակասությունները բանակցային գործընթացում են:

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը ասում է, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կարևոր է մի քանի պատճառներով:

«Նախ՝ սա առաջին պաշտոնական հանդիպումն է և նախորդ ոչ պաշտոնական, նաև ԱԳ նախարարների մակարդակով քննարկումների ռաունդների շարունակությունը և լուրջ դիվանագիտության առաջին հնարավորությունն է: Հանդիպումը նաև կարևոր է երկու կողմերի սպասելիքները հստակեցնելու առումով: Ադրբեջանի համար հնարավորություն է կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները՝ վստահությունը վերականգնելու և ամրապնդելու ուղղությամբ քայլեր իրականացնելու մասով, երբ Հայաստանի համար սա հանարավորություն է պատասխանել Արցախի հարցում նոր կառավարության դիրքորոշման շուրջ հնչած քննադատություններին», – ասում է Գիրագոսյանը:

Գիրագոսյանը հավելեց, որ այս հանդիպումը նաև առաջին առիթն է Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու հնարավորությունը պաշտոնական դարձնելու համար:

Ըստ Գիրագոսյանի, հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի ռազմավարության փոփոխության ֆոնին: Հիմա ավելի հստակ է խոսվում ԼՂ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին, մասամբ այն հիմնավորմամբ, որ առանց այդ բանակցություններին բոլոր կողմերի ներգրավվածության, գործընթացում որևէ բեկում ակնկալելն իրատեսակն չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment