Կարո՞ղ է արդյոք Հայաստանը Ֆրանսիա մեկնելու ուղեգիր ձեռք բերել

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը Ֆրանսիա մեկնելու ուղեգիր ձեռք բերել

Հոդվածի առանցքում

  • Դեռևս երկու խաղաշրջան առաջ Հայաստանի հավաքականը իր խմբում համարվում էր առաջատարներից մեկը՝ հնարավորություն ունենալով վերջին խաղից առաջ դուրս գալու փլեյ-օֆֆ փուլ Ռոբբի Քինին և Դուբլինի իռլանդական կողմ նրանց այցելության ժամանակ: Թիմային սխալների կրկնության արդյունքում 38-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ցույց տրված վիճաբանական կարմիր քարտը և Վալերի Ալեքսանյանի ինքնագոլը խթանեցին հավաքականի 2-1 պարտությունը և մրցաշարից դուրս մնալը:
  • Առջևում սպասվող մրցաշարի որակավորման փուլում հաջողության հասնելու հույսերը մեծ էին, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմերի քանակը 16-ից ավելացվել է մինչև 24՝ լրացուցիցչ 8 հավաքականների փառք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով: Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցրեց բազմափորձ շվեյցարացի Բերնարդ Շալանդը: Եվ քարքարոտ ուղին սկսվեց:
  • Գալով 2016 թվականի որակավորմանը՝ Հայաստանը Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի և Ալբանիայի հետ միևնույն խմբում է՝ միակ 5 հավաքականների խմբում: Առաջին 2 տեղերը գրաված կողմերը ձեռք են բերում Ֆրանսիա մեկնելու ուղեգիր, իսկ 3-րդ հորիզոնականի հավաքականը վաստակում է փլեյ-օֆֆի ուղեգիր՝ նախքան կամ Ֆրանսիա մեկնելը, կամ տուն վերադառնալը:
  • Ուղին շարունակվեց Պորտուգալիայում: Խաղը բավականին փակ էր, որովհետև հյուրերին հարկավոր էր իրենցից հետ պահել Քրիստիանո Ռոնալդուին՝ թերևս ամենաակտիվ խաղացողին: Ավելի քան 70 րոպեների ընթացքում Հայաստանը ի վիճակի էր դիմադրել տանտերերին և ստեղծել որոշ հնարավորություններ մրցակցի դարպասի մոտ: Թվում էր, թե Շալանդի խաղային մարտավարությունը աշխատում է և նույնիսկ իր պտուղները կտա, չնայած մեծ չափաբաժնում կարող էր հանգեցնել պարտության:
  • Մինչև մարտ տևած ընդմիջումը հավաքականին իսկապես հարկավոր էր, քանի որ այդ ընթացքում Մխիթարյանին և Մովսիսյանին բավականին ժամանակ տրվեց ապաքինվելու և լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Զարմացնող Ալբանիային ընդունելու համար և Շալանդի կազմային աշխատանքը հաշվի առնելով՝ նրանք որպես հավաքական պատրաստ էին վերև թռչելու:
  • Սակայն, կրկին թիմը սկսեց այնպիսի ծայրաստիճան փակ ֆուտբոլ խաղալ, որ նույնիսկ չէր երևում խաղակեսի վերջին 40 րոպեների ընթացքում նրանց գնդակին տիրելու 4 րոպեները: Տանտերերի մի քանի կորցրած հնարավորություններից հետո 1-ին խաղակեսում հաշիվը չփոխվեց: 2-րդ խաղակեսը գրեթե նույնն էր, քանի դեռ Հովհաննես Համբարձումյանը չստացավ 2-րդ դեղին քարտը:
  • Հավատարիմ լինելով իր բառերին՝ Շալանդը լքեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, երբ թիմը վերադարձավ Երևան: Շատերին թվում է, որ հավաքականը արդեն 2018 թվականի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի Առաջնության մրցաշրջանին պետք է ուշադրություն դարձնի, քանի որ ունենալով 1 միավոր՝ 6-ական միավոր հետ է մնում Դանիայից և Ալբանիայից, և 8 միավոր խմբի առաջատար Պորտուգալիայի ընտրանուց:
  • Վերջին հանդիպումը հայերը կանցկացնեն սեփական հարկի տակ Ալբանիայի դեմ,որը 3-րդ հորիզոնականի պայքարի համար որոշիչ խաղային օր կարող է լինել: Ինչևէ, այն որ Հայաստանը հայտնվել էր այսպիսի տհաճ իրավիճակում, նշանակում է, որ նրանք օգնության կարիք ունեն և լիովին չեն կառավարում իրենց ճակատագիրը: Նրանց հարկավոր է, որպեսզի կամ Ալբանիան, կամ Դանիան սայթաքեն և 6 միավորները ետ բերելու հնարավորություն ընձեռեն, եթե ընդունենք, որ Հայաստանը հաղթանակ կտանի ապա 3:

Ուշադրությանն արժանի

Դեռևս երկու խաղաշրջան առաջ  Հայաստանի հավաքականը իր խմբում  համարվում էր  առաջատարներից մեկը՝ հնարավորություն ունենալով վերջին խաղից առաջ դուրս գալու փլեյ-օֆֆ փուլ Ռոբբի Քինին և Դուբլինի իռլանդական կողմ նրանց այցելության ժամանակ: Թիմային սխալների կրկնության արդյունքում  38-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ցույց տրված վիճաբանական կարմիր քարտը և Վալերի Ալեքսանյանի ինքնագոլը խթանեցին  հավաքականի  2-1 պարտությունը և մրցաշարից դուրս մնալը: Խաղաշրջանի սկզբում Հայաստանը ջախջախել էր Սլովակիայի ընտրանուն 4-0 հաշվով և ավարտել էր իր ուղին խփած 22 գնդակով՝ խմբում ունենալով ամենաբարձր ցուցանիշը:

Նախորդ խաղաշրջանը նրանք ավարտեցին 5-րդ հորիզոնականում՝ 3 միավոր հետ մնալով 2-րդ տեղում ընթացող դանիացիներից, 2 միավոր՝ Չեխիայի հավաքականից և զիջելով հավասար միավորներ ունեցող Բուլղարիային:

Փոքր ազգի համար սա նման էր իրական ամերիկյան եզրագնացի, քանի որ նրանք սեփական հարկի տակ որակավորման փուլում Մալթային նվիրեցին իրենց առաջին հաղթանակը, սակայն դրան հետևեց Կոպենհագենում 4-0 հաշվով Դանիայի հավաքականի ջախջախումը: Մրցաշրջանի վերջում Վարդան Մինասյանը լքեց իր պաշտոնը, որպեսզի միանա Ղազախստանի FC Aktobe-ին:

Առջևում սպասվող մրցաշարի որակավորման փուլում հաջողության հասնելու հույսերը մեծ էին, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմերի քանակը 16-ից ավելացվել է մինչև 24՝  լրացուցիցչ 8 հավաքականների փառք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով: Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցրեց բազմափորձ շվեյցարացի  Բերնարդ Շալանդը: Եվ քարքարոտ ուղին սկսվեց:

Շալանդի հայրենի Շվեյցարիայում ԱՄԷ-ի և Ալժիրի հետ 2 ընկերական հանդիպում էր ծրագրվել, որպեսզի սկիզբ դրվի նրա պաշտոնավորմանը, նախքան Գերմանիայի ընտրանու հետ ընկերական հանդիպումը, որոնք նախապատրաստվում էին Բրազիլիա մեկնելուն, որտեղ և դարձան հաղթող: Շրջանը խոստումնալից էր սկսվել, քանի որ  Հայաստանը 4-3 հաշվով հաղթանակ տարավ ԱՄԷ-ի նկատմամբ: Ինչևէ, այլ պատմություն էր Ալժիրի հետ, քանզի հայերը պարտվեցին 1-3 Աշխարհի Առաջնության մասնակցին, որոնց հետագայում միայն լրացուցիչ ժամանակում մրցաշարից դուրս թողեց Գերմանիան:

Գերմանիայում խաղը ուղղակի  ջախջախիչ էր թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես: Գերմանիայի հավաքականը միշտ էլ ֆավորիտ  էր հանդիսանում այդ խաղում, և  դրանից հետո պատրաստ էր առաջատար լինել նաև Հարավային Ամերիկայում:

Ինչևիցե, 6-1 հաշիվը հնարավոր չէր կռահել, երբ Հայաստանը միայն 11 մետրանոց հարվածից էր հասել հաջողության: Հայերին բարոյապես կոտրեցին նաև վնասվածքները, օրինակ՝ խոստումնալից կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վնասվածքը, ում խաղային մակարդակը աճել էր հեղինակավոր հոլանդական համակարգում: Դրան հետևեց 2-0 հաշվով պարտությունը Լատվիայի հետ խաղում՝ Շալանդին ռեկորդային սկիզբ պարգևելով (1-3-0) և -8 խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ(6 խփած, 14 բաց թողած):

Գալով 2016 թվականի որակավորմանը՝ Հայաստանը Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի և Ալբանիայի հետ միևնույն խմբում է՝ միակ 5 հավաքականների խմբում: Առաջին 2 տեղերը գրաված կողմերը ձեռք են բերում Ֆրանսիա մեկնելու ուղեգիր, իսկ 3-րդ հորիզոնականի հավաքականը վաստակում է փլեյ-օֆֆի ուղեգիր՝ նախքան կամ Ֆրանսիա մեկնելը, կամ տուն վերադառնալը: Անշուշտ միջազգային մրցաշարի բերկրանքը վայելելու  բարձրագույն հնարավորություն և իրագործելի խաղարջան:

Սկիզբը դրվեց Կոպենհագենում, և 4-0 պարտությունը անշուշտ  դանիացի ֆուտբոլիստների հիշողության մեջ էր: Հայաստանը բավականին կորուստներ ուներ, քանզի Օզբիլիսը 6 ամսով դուրս էր մնացել խաղադաշտ դուրս գալու հնարավորությունից և Յուրա Մովսիսյանը  այնտեղ մեկնելուն նույնպես պատրաստ չէր:Խաղը 2 կողմերի վարժեցմամբ սկսվեց, սակայն հաշիվը բացվեց, երբ 50-րդ րոպեին Մխիթարյանը գրավեց դարպասը և առաջ մղեց հյուրընկալվող թիմին:

Մխիթարյանը  ֆիզիկապես ուժեղ դանիական պաշտպանության նշանակետն էր, որը և ստիպեց Շալանդին վնասվածքի պատճառով 70-րդ րոպեին փոխարինել թիմի ավագին, ընդամենը 5 րոպե անց դանիացիները սկսեցին ավելի մեծ ուժերով ճնշել: Այդ պահից սկսած Հայաստանը այլևս անկարող էր շարունակել տիրապետել առավելությանը և նույնիսկ հավաքել իր ուժերը՝ կրելով վերջնական 2-1 հաշվով պարտություն:

Մեկ  ամիս անց, երբ սեփական հարկի տակ հայերը պետք է ընդունեին Սերբիային , նրանց բարոյահոգեբանական վիճակը շատ ծանր էր, քանի որ վնասվածքներ ունեցող Մովսիսյանի և Օզբիլիսի ցուցակին ավելացել էր նաև Մխիթարյանը, ինչը ստիպեց Շալանդին  նշանակել Արթուր Սարկիսովին որպես միակ հարձակվող, իսկ ծնունդով բրազիլացի Մարկոս Պիզելիին օգտագործել Մխիթարյանի դերում: Հյուրերը տանտերերի վրա ամբողջական ճնշում էին գործածում և 28-րդ րոպեին  մոտ էին հաջողությանը, երբ նրանց հարվածը ետ մղեց Ռոման Բերեզովսկին՝ սեփական դարպասները զերծ պահելով գոլից:

Հակառակորդի հարձակման ալիքներին դիմադրելը կարծես թե ստացվում էր, հատկապես երբ 73-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ: Հակառակ Դանիայի հետ խաղի՝ թվում էր, թե կստացվի առավելությունը պահել, մասնավորապես, երբ Սարկիսովին գցեցին տուգանային հրապարակի սահմաններում և հայերին տրվեց 11 մետրանոց հարվածի իրավունք:

Պիզելիի իրացրած հարվածը ետ մղվեց, ինչպես նաև դրան հաջորդած դարպասը գրավելու մյուս փորձը: Դա ուղղակի ցնցող էր, քանի որ Պիզելիի հաջողության դեպքում Հայաստանին 2 գոլի առավելություն կտրվեր: Սերբիան շարունակում էր հարձակվել և կարողացավ հաջողության հասնել 89-րդ րոպեին՝ գողանալով հայերից 2 միավոր և խաղն ավարտելով ոչ ոքի 1-1:

Ուղին շարունակվեց Պորտուգալիայում: Խաղը բավականին փակ էր, որովհետև հյուրերին հարկավոր էր իրենցից հետ պահել Քրիստիանո Ռոնալդուին՝ թերևս ամենաակտիվ խաղացողին: Ավելի քան 70 րոպեների ընթացքում Հայաստանը ի վիճակի էր դիմադրել տանտերերին և ստեղծել որոշ հնարավորություններ մրցակցի դարպասի մոտ: Թվում էր, թե Շալանդի խաղային մարտավարությունը աշխատում է և նույնիսկ  իր պտուղները կտա, չնայած մեծ չափաբաժնում կարող էր հանգեցնել պարտության:

Այս ամենը տեղի էր ունենում մինչև այն պահը, երբ Տարոն Ոսկանյանը մի պահ ուղղակի հետևում էր տուգանային հրապարակի միջնամասից իրացված ուժեղ հարվածին, որը Ռոման Բերեզովսկին ետ մղեց:

Ոսկանյանի մտային սխալը թույլ տվեց, որպեսզի գնդակը դարպասից մի քանի մետր հեռավորության վրա հայտնվի Քրիստիանո Ռոնալդուի մոտ: Յուրաքանչյուր ֆուտբոլասեր, ով գիտի խաղի ամենափոքր մանրամասները, հասկանում էր, որ Ռոնալդուն չի վրիպելու և նա չվրիպեց: Հայաստանը հետագայում չկարողացավ պատասխանել Պորտուգալիայի ընտրանուն և ընդամենը 1 միավոր ունենալով՝ խմբում էլ ավելի իջավ իր դիրքով, 0-2-1 ցուցանիշով:

Մինչև մարտ տևած  ընդմիջումը հավաքականին իսկապես հարկավոր էր, քանի որ այդ ընթացքում Մխիթարյանին և Մովսիսյանին բավականին ժամանակ տրվեց ապաքինվելու և լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Զարմացնող Ալբանիային ընդունելու համար և Շալանդի կազմային աշխատանքը հաշվի առնելով՝ նրանք որպես հավաքական պատրաստ էին վերև թռչելու:

5-4-1-ից 4-1-4-1 փոփոխված մարտավարությունը կարծես շահաբեր էր խաղի հենց սկզբնամասում, երբ 4-րդ րոպեին Մխիթարյանի գեղեցիկ անցումից հետո ինքնագոլ գրանցվեց և Հայաստանը 3-րդ անգամ 1-0 առաջ անցավ հաշվի մեջ:

Սակայն, կրկին թիմը սկսեց այնպիսի ծայրաստիճան փակ ֆուտբոլ խաղալ, որ նույնիսկ չէր երևում խաղակեսի վերջին 40 րոպեների ընթացքում նրանց գնդակին տիրելու 4 րոպեները: Տանտերերի մի քանի կորցրած հնարավորություններից հետո 1-ին խաղակեսում հաշիվը չփոխվեց: 2-րդ խաղակեսը գրեթե նույնն էր, քանի դեռ Հովհաննես Համբարձումյանը չստացավ 2-րդ դեղին քարտը: Այս միջադեպը ավելի բաց դարձրեց խաղը և Ալբանիան նախ կարողացավ հավասարեցնել, ապա նաև հաղթանակ տանել 2-1 հաշվով՝ Հայաստանին դատարկաձեռն հետ ուղարկելով: 3-րդ կորցրած առավելությունը և 2-րդը, որ հանգեցրեց պարտության:

Հավատարիմ լինելով իր բառերին՝ Շալանդը լքեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, երբ թիմը վերադարձավ Երևան: Շատերին թվում է, որ հավաքականը արդեն 2018 թվականի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի Առաջնության մրցաշրջանին պետք է ուշադրություն դարձնի, քանի որ ունենալով 1 միավոր՝ 6-ական միավոր հետ է մնում Դանիայից և Ալբանիայից, և 8 միավոր խմբի առաջատար Պորտուգալիայի ընտրանուց:

Կարծիք կա,որ խնդիրը դառնում է ոչ դյուրին, բայց իրագործելի,քանի որ Հայաստանը վերջին 4 խաղերից 3-ը անցկացնելու է սեփական հարկի տակ և միայն մեկ անգամ է հյուրընկալվելու հիասթափեցրած Սերբիայի ընտրանուն, այն էլ դատարկ մարզադաշտում:

Ամեն ինչ կարող է պատահել, եթե հաշվի առնենք Օզբիլիսի սպասվող վերադարձը և հավաքականի ստանձնումը նոր մարզչի կողմից, ով թույլ կտա Հայաստանին խաղալ իր բաց հակագրոհային ոճով, որով նրանք ավելի կարծրացան Մինասյանի ղեկավարությամբ: Պետք է կենտրոնանալ հունիսի հանդիպման վրա, քանի որ այդ ամսին են նրանք հանդիպելու առաջատարի հետ, նախքան զբաղված սեպտեմբերը, երբ թիմը կայցելի Սերբիա սեպտեմբերի 4-ին և կընդունի Դանիային նույն ամսի 7-ին:

Վերջին հանդիպումը հայերը կանցկացնեն սեփական հարկի տակ Ալբանիայի դեմ,որը 3-րդ հորիզոնականի պայքարի համար որոշիչ խաղային օր կարող է լինել: Ինչևէ, այն որ Հայաստանը հայտնվել էր այսպիսի տհաճ իրավիճակում, նշանակում է, որ նրանք օգնության կարիք ունեն և լիովին չեն կառավարում իրենց ճակատագիրը: Նրանց հարկավոր է, որպեսզի կամ Ալբանիան, կամ Դանիան սայթաքեն և 6 միավորները ետ բերելու հնարավորություն ընձեռեն, եթե ընդունենք, որ Հայաստանը հաղթանակ կտանի ապա 3:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment