Հայաստանն եվրապարտատոմսերը օգտագործում է պակասորդը ծածկելու ու պարտքի հետգնման համար
Հոդվածի առանցքում
- Հայաստանը օգտագործել է վերջերս թողարկած 500 միլիոն դոլար եվրապարտատոմսերը հին պարտատոմսերի հետգնման համար և կօգտագործի ևս 85 միլիոն, որպեսզի ծածկի 2015 թվականի բյուջեի պակասորդը: Այս մասին նշել է ֆինանսների փոխնախարարը:
- Նոր եվրաբոնդերը վճարել են 7,5 տոկոս եկամտաբերությամբ, շատ ավելի քիչ, քան 2020 թվականի 10 տոկոսանոց պատրատոմսերը:
- 2015 թվականի բյուջեն դիտարկում է 1,191 տրիլիոն դրամ պետական ընդհանուր եկամուտ, 1.305 տրիլիոն դրամ ծախս և 114 միլիարդ դրամ պակասուրդ:
- Տեղական արժույթը չորեքշաբթի դոլարի համեմատ վաճառվում էր 473-ով, ի համեմատություն տարվա սկզբի 407 դրամի: Հայաստանը Moody's-ի բացասական կանխատեսումներով Ba3 է ռեյթինգավորվել, իսկ Fitch-ի կայուն կանխատեսումներով՝ B+:
Ուշադրությանն արժանի
Հայաստանը օգտագործել է վերջերս թողարկած 500 միլիոն դոլար եվրապարտատոմսերը հին պարտատոմսերի հետգնման համար և կօգտագործի ևս 85 միլիոն, որպեսզի ծածկի 2015 թվականի բյուջեի պակասորդը: Այս մասին նշել է ֆինանսների փոխնախարարը:
Չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը 10 տարի ժամկետով 500 միլիոն եվրաբոնդերի վաճառքից մարտի 19-ին ստացել է 487.4 միլիոն դոլար:
Այս գումարի մի մասը օգտագործվել է իր միակ նախկին 205 միլիոն եվրապարտատոմսերի հետգնման համար: 700 միլիոն յոթնամյա ժամկետով գործարքը վաճառվել էր 2013 թվականի սեպտեմբերին: Նոր եվրաբոնդերը վճարել են 7,5 տոկոս եկամտաբերությամբ, շատ ավելի քիչ, քան 2020 թվականի 10 տոկոսանոց պատրատոմսերը:
«Մենք եվրաբոնդերից 40 միլիարդ դրամը (85 միլիոն դոլար) կօգտագործենք 2015 թվականի բյուջեի պակասուրդը ծածկելու համար՝ փոխարեն տեղական գանձապետական մուրհակներ թողարկելու նախնական որոշման»,-նշել է Սաֆարյանը՝ ավելացնելով, որ դա հնարավորություն կտա խուսափել պարտքային պարտականությունների շուկայի ներքին ծանրաբեռնվածությունից:
2015 թվականի բյուջեն դիտարկում է 1,191 տրիլիոն դրամ պետական ընդհանուր եկամուտ, 1.305 տրիլիոն դրամ ծախս և 114 միլիարդ դրամ պակասուրդ:
Դրամը կտրուկ անկում ապրեց վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ռուբլու հետ միասին, որը տուժել է նավթի ցածր գների և Մոսկվայի նկատմամբ արևմտյան սանկցիաների պատճառով, որոնք նշանակվեցին Ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերի պատճառով: 3,2 միլիոն բնակչություն ունեցող նախկին խորհրդային երկիր Հայաստանը առևտրով ու դրամային փոխանցումներով սերտորեն կապված է Ռուսաստանի հետ:
Տեղական արժույթը չորեքշաբթի դոլարի համեմատ վաճառվում էր 473-ով, ի համեմատություն տարվա սկզբի 407 դրամի: Հայաստանը Moody’s-ի բացասական կանխատեսումներով Ba3 է ռեյթինգավորվել, իսկ Fitch-ի կայուն կանխատեսումներով՝ B+:
Հունվարին Հայաստանի նվազման համար Moody’s-ը վկայակոչում է դրամային փոխանցումների անկումը, օտարերկրյա ներդրումների անորոշությունը, փոխարժեքի անկայունությունը և արտարժութային պահուստների ճնշումը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ