Հայաստանը օրինա՞կ է Եվրոպական հարևանության նոր քաղաքականության համար

Հայաստանը օրինա՞կ է Եվրոպական հարևանության նոր քաղաքականության համար

Հոդվածի առանցքում

  • Քաղաքական զեկույցներով և պաշտոնական բազմաթիվ փաստաթղթերով հաստատվել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը պետք է ենթադրի ավելի շատ ճկունություն, հիմնված լինի գոյություն ունեցող պահանջների վրա, ունենա ավելի քիչ կապվածություն ԵՄ կառուցվածքային օրինակների հետ և ավելի շատ ընտրողական մոտեցում ցուցաբերի հարևանների առաջնահերթությունների նկատմամբ:
  • ԵՄ Արևելյան գործող ճգնաժամը սկսվել է Հայաստանում: Ավելի քան 3 տարի բանակցելուց հետո 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հետ քաշվեց ԵՄ հետ արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրից: Փոխարենը Երևանը միացավ Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական Տնտեսական Միությանը: Թվում է` ԵՄ-ը որոշակի կարևոր դասեր է քաղել այս հարվածից:
  • ԵՄ-ը Հայաստանին առաջարկեց մատնանշել Ասոցացման համաձայնագրի այն հատվածները, որոնք Երևանին դեռ հետաքրքրում են և համահունչ են ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին: ԵՄ-ը ընդունել է անհատական պատվերի և պահանջներին համապատասխանող մոտեցումը` փոխարինելով համաձայնագիրը:
  • Հայաստանի կառավարությունը փնտրում է ոլորտներ, որտեղ նոր համաձայնագրով հնարավոր կլինի ապահովել ԵՄ ֆինանսավորումը և տեխնիկական համաչափությունը: Երևանում կառավարության ներկայացուցիչները կրկին խոսում են ԵՄ հետ ինչ-որ տեսակի տնտեսական համաձայնության մասին, մասամբ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի ֆինանսական խնդիրների լուրջ ազդեցության պատճառով:
  • Համաձայնագրի տեքստը ավարտված էր դեռ 2 տարի առաջ, պետք է որ հեշտ լիներ դրանից հանել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին հատվածները և առաջ ընթանալ այդ նոր փաթեթով: Երևանում քաղհասարակության առաջնորդները կասկածում են, որ Ռուսաստանի գործոնը կրկին հետ է պահում Եվրամիությանը (մյուս կողմից` նաև Հայաստանին):
  • Մյուս կողմից, եթե ԵՄ-ը փնտրի ավելի շատ քաղաքական համաձայնություն, ո՞րն է այդտեղ Հայաստանի կառավարության օգուտը: Առանց Ասոցացման համաձայնագրի առևտրային հատվածի ԵՄ լծակները կսահմանափակվեն քաղաքական և անվտանգության հարցերով: Նոր համաձայնությունը կլինի արժեքավոր, բայց չի ամրապնդի ԵՄ քաղաքական ազդեցությունը: Սա ԵՄ անդամներին կստիպի դիվանագիտական ուղիներով քաղաքական ավելի մեծ ուժեր ներդնել Հայաստանում:
  • Ամփոփելով` կարելի է ասել, որ Հայաստանի օրինակը ցույց է տալիս ԵՄ-ի ճկուն լինելու և իր ստանդարտ հարևանության մոդելը հարմարեցնելու պատրաստակամությունը, սակայն այն ցույց է տալիս նաև, որ դա չի լուծում Արևելքում աշխարհաքաղաքական առավել արդյունավետ գործոն դառնալու ԵՄ-ի խնդիրը:

Ուշադրությանն արժանի

Քաղաքական զեկույցներով և պաշտոնական բազմաթիվ փաստաթղթերով հաստատվել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը պետք է ենթադրի ավելի շատ ճկունություն, հիմնված լինի գոյություն ունեցող  պահանջների վրա, ունենա ավելի քիչ կապվածություն ԵՄ կառուցվածքային օրինակների հետ և ավելի շատ ընտրողական մոտեցում ցուցաբերի հարևանների առաջնահերթությունների նկատմամբ:

Այս կերպ գործելու մտադրությունը ցույց է տալիս, որ ճկունության և տեղական արձագանքման նոր սկզբունքներն ինքնին չեն կարող լուծել ԵՄ քաղաքական ամենակարևոր մարտահրավերները: Հարցը տեղափոխվում է մարտավարական բարդ խնդիրների նոր մակարդակ:

ԵՄ Արևելյան գործող ճգնաժամը սկսվել է Հայաստանում: Ավելի քան 3 տարի բանակցելուց հետո 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հետ քաշվեց ԵՄ հետ արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրից: Փոխարենը Երևանը միացավ Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական Տնտեսական Միությանը: Թվում է` ԵՄ-ը որոշակի կարևոր դասեր է քաղել այս հարվածից:

2013-ի սեպտեմբերին հաջորդած ամիսներին ԵՄ-ը հասկանալի սառնությամբ էր վերաբերում Հայաստանին: Բայց ԵՄ պատասխանը վերջերս դարձավ ավելի իրատեսական, բազմաթիվ ուղղություններով գործակցությունը շարունակվեց:

ԵՄ-ը Հայաստանին առաջարկեց մատնանշել Ասոցացման համաձայնագրի այն հատվածները, որոնք Երևանին դեռ հետաքրքրում են և համահունչ են ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին: ԵՄ-ը ընդունել է անհատական պատվերի և պահանջներին համապատասխանող մոտեցումը` փոխարինելով համաձայնագիրը:

ԵՄ հռչակած նպատակը բազմավեկտոր արտաքին հարաբերությունները պահպանելու հարցում Հայաստանին օգնելն է: Հայաստանը փորձարկվում է որպես ԵԱՏՄ և Արևելյան գործընկերության միջև գտնվող դարպաս:

Ռուսաստանի հետ գործընկերությունն ընտրելու համար Հայաստանին պատժելու փոխարեն ԵՄ-ը առաջարկում է գործակցություն հենց Հայաստանի ընտրած առաջնահերթությունների շրջանակում: Վրեժխնդիր Ռուսաստանի հետ տարբերությունը ուրիշ ոչ մի տեղ այսքան պարզ չի երևում: Մի երկրում, որն առաջինը մեծ շոկի ենթարկեց Արևելյան գործընկերությունը, դիվանագտերն այժմ զարմանալի լավատեսությամբ խոսում են ԵՄ ռազմավարական վերադասավորման մասին:

Ամեն դեպքում, առաջընթացի ճանապարհը դժվար թե հարթ լինի: ԵՄ-ը պետք է սատարի պահանջներին ընդառաջելու ճկունությունը Արևելյան գործընկերության նոր մոտեցման շրջանակում, բայց դա չի ապահովագրելու Եվրամիությանը  քաղաքական ներքին լարվածությունից այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է:

Հայաստանի կառավարությունը փնտրում է ոլորտներ, որտեղ նոր համաձայնագրով հնարավոր կլինի ապահովել ԵՄ ֆինանսավորումը և տեխնիկական համաչափությունը: Երևանում կառավարության ներկայացուցիչները կրկին խոսում են ԵՄ հետ ինչ-որ տեսակի տնտեսական համաձայնության մասին, մասամբ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի ֆինանսական խնդիրների լուրջ ազդեցության պատճառով:

Ի հեճուկս դրան, քաղաքացիական ակտիվիստները պնդում են, որ փոխարինված համաձայնությունը Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու ԵՄ առաջնահերթության սանդղակը բարձրացնելու հնարավորություն է:

ԵՄ-ը հիացած ներգրավվել է Հայաստանի քաղհասարակության հետ նոր համաձայնագրի քննարկման աշխատանքներին: Բայց ԵՄ-ն այս պահին միայն ավարտել է ապագա իրավական շրջանակների շուրջ նախապատրաստությունները, որը կնախանշի, թե ինչ կարող է ներառվել նոր համաձայնագրում, ինչի պատճառով քաղհասարակությունը ներկայացնող կազմակերպությունները քննադատում են Եվրամիությանը չափազանց դանդաղ աշխատելու համար:

Համաձայնագրի տեքստը ավարտված էր դեռ 2 տարի առաջ, պետք է որ հեշտ լիներ  դրանից հանել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին հատվածները և առաջ ընթանալ այդ նոր փաթեթով: Երևանում քաղհասարակության առաջնորդները կասկածում են, որ Ռուսաստանի գործոնը կրկին հետ է պահում Եվրամիությանը (մյուս կողմից` նաև Հայաստանին):

Քաղաքացիական հասարակությունը ցանկանում է նոր համաձայնագիր, բայց նաև խնդրում է Եվրամիությանը աչքաթող չանել Հայաստանի քաղաքական վատթարացող վիճակը: 2015-ի հունվարից սկսած քաղաքական ճգնաժամը տատանումների է հանգեցրել, կառավարությունն արդյունավետորեն չեզոքացրել է քաղաքական հիմնական կուսակցություններից մեկին` թուլացնելով գործադիր իշխանության պոտենցիալ հակակշիռը: Սահմանադրական բարեփոխումները փակուղում են, քաղաքացիական ցույցերն աճել են վերջին տարվա ընթացքում: Կառավարությունը ծրագրում է ներդնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող նոր օրենք:

Մեդիայի և արդարադատության նկատմամբ հսկողության և մնացած մտահոգությունները ներառվել են Հայաստանի վերաբերյալ մարտի 25-ին հրապարակված ԵՄ առաջընթացի զեկույցում: ՀԿ-ները քննադատում են Եվրամիությանը Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի գործում քիչ ջանք գործադրելու համար: Սրա վրա ազդող գործոններից մեկը կարող է լինել այն, որ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը ավելի ազգայնական և ավելի ռուսամետ է, քան գործող իշխանությունը:

Ռազմավարական հարցը այն է, թե ինչ բնույթի ճկուն և անհատական համաձայնագիր կառաջարկի Եվրամիությունը:

ԵՄ-ը կշոյի՞ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սողացող մեղմ ավտորիտարիզմը: Առաջին հայացքից ԵՄ-ն այժմ պետք է ավելի հեշտ օգտագործի իր պայմանականությունը, բայց արդյո՞ք միությունը պետք է այդպես վերաբերվի մի երկրի հետ, որտեղ ժողովրդավարությունը հետընթաց է ապրում:

Մյուս կողմից, եթե ԵՄ-ը փնտրի ավելի շատ քաղաքական համաձայնություն, ո՞րն է այդտեղ Հայաստանի կառավարության օգուտը: Առանց Ասոցացման համաձայնագրի առևտրային հատվածի ԵՄ լծակները կսահմանափակվեն քաղաքական և անվտանգության հարցերով:

Նոր համաձայնությունը կլինի արժեքավոր, բայց չի ամրապնդի ԵՄ քաղաքական ազդեցությունը: Սա ԵՄ անդամներին կստիպի դիվանագիտական ուղիներով քաղաքական ավելի մեծ ուժեր ներդնել Հայաստանում` անմիջական աշխատանք տանելով անվտանգության ոլորտի կարևորագույն հարցերի շուրջ, ինչն ավելի նախընտրելի է, քան պարզապես ջուրը գցած ԵՄ համաձայնագրից հրաժարվելը: Բայց համաձայնագրի փոփոխությունը դժվար թե բարձրացնի Եվրամիության դերը Հայաստանի անվտանգության գործընթացներում, քանի որ անվտանգության հարցը թվում է չափազանց վտանգավոր:

Լեռնային Ղարաբաղի շուրջ հրադադարի պահպանումը վերջին 9 ամիսներին խախտվել է, որով Ադրբեջանը հայերին հիշեցրել է հակամարտության սառը չլինելու մասին: 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացել են` հասնելով նոր ցածր մակարդակի:

Այս ամենը Հայաստանին ստիպում է ավելի շատ կառչել Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերություններից, որը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորն է: ԵՄ-ը և անդամ երկրները  դեռ տրամադրված չեն ներգրավվել ռազմական աջակցության մեջ, ինչը կհավասարակշռեր Հայաստանի այս կախվածությունը:

Ամփոփելով` կարելի է ասել, որ Հայաստանի օրինակը ցույց է տալիս ԵՄ-ի ճկուն լինելու և իր ստանդարտ հարևանության մոդելը հարմարեցնելու պատրաստակամությունը, սակայն այն ցույց է տալիս նաև, որ դա չի լուծում Արևելքում աշխարհաքաղաքական առավել արդյունավետ գործոն դառնալու ԵՄ-ի խնդիրը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment