ԱՄՀ-ն նվազեցնում է Հայաստանի 2015 թվականի տնտեսության կանխատեսումները

ԱՄՀ-ն նվազեցնում է Հայաստանի 2015 թվականի տնտեսության կանխատեսումները

Հոդվածի առանցքում

  • Արժույթի Միջազգային Հիմնադրամը 2015 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները 3,3 տոկոսից կրճատել է՝ գրեթե հասցնելով զրոյի՝ արտահայտելով արտահանումն ու օտար երկրներում աշխատողների կողմից դրամական փոխանցումների կրճատումները, ինչպես նաև ռուսական ռուբլու անկման ազդեցությունը:
  • Սա ներդաշնակ էր անցած շաբաթ Համաշխարհային բանկի կողմից տնտեսության համար թույլ կամ բացասական աճի կանխատեսման հետ, որն զգալի կերպով կախված է օգնությունից ու ռուսական ներդրումներից:
  • Կառավարության ներկայիս կանխատեսումը 4,1 տոկոս աճ է, համեմատած 2014 թվականի 3,4 տոկոսի՝ չնայած կենտրոնական բանկի աշխատակիցները նշել են, որ դա կարող է վերանայվել:

Ուշադրությանն արժանի

Արժույթի Միջազգային Հիմնադրամը 2015 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները 3,3 տոկոսից կրճատել է՝ գրեթե հասցնելով զրոյի՝ արտահայտելով արտահանումն ու օտար երկրներում աշխատողների կողմից դրամական փոխանցումների կրճատումները, ինչպես նաև ռուսական ռուբլու անկման ազդեցությունը:

Աճի դանդաղումը կազդի բյուջեի պակասուրդի վրա, որը, կարծես թե, 4,5 տոկոս է լինելու, ոչ թե կառավարության պլանավորված 2,34 տոկոս: Այս մասին նշել է Մարկ Հորթոնը, ով 3,2 միլիոն բնակչություն ունեցող այս նախկին խորհրդային երկրում ԱՄՀ-ի առաքելության ղեկավարն է: «(Տնտեսական) աճը… կարող է լինել մի փոքր դրական, մի փոքր բացասական, սակայն մենք կարծում ենք՝ զրոյին մոտ է լինելու»,-չորեքշաբթի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նա:

Սա ներդաշնակ էր անցած շաբաթ Համաշխարհային բանկի կողմից տնտեսության համար թույլ կամ բացասական աճի կանխատեսման հետ, որն զգալի կերպով կախված է օգնությունից ու ռուսական ներդրումներից:

Կառավարության ներկայիս կանխատեսումը 4,1 տոկոս աճ է, համեմատած 2014 թվականի 3,4 տոկոսի՝ չնայած կենտրոնական բանկի աշխատակիցները նշել են, որ դա կարող է վերանայվել:

Հորթոնը նշել է, որ կառավարությունը այս տարի կարիք կզգա ավելացնելու կապիտալի ծախսերը՝ տնտեսական ակտիվությանը նպաստելու համար և ավելացրել է, որ ցածր աճը կենթադրի հարկային ցածր մուտքեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment