Երեսուն տարի անց Հայաստանի երկրաշարժից փրկվածները դարձյալ սպասում են տեղափոխության

Երեսուն տարի անց Հայաստանի երկրաշարժից փրկվածները դարձյալ սպասում են տեղափոխության

Հոդվածի առանցքում

  • Երկրաշարժի հետևանքները զգացվեցին երկրի հյուսիսային հատվածում, հիմնականում Գյումրիում, Հայաստանի հինավուրց երկրորդ քաղաքում, որը երեսուն մղոն էր հեռու: Քանի որ դա տեղի ունեցավ խորհրդային տարիներին, զոհերի թիվը երբեք չհաստատվեց, խոսվում էր 25.000-ից 55.000-ի մասին, կես միլիոնից ավելին էլ անօթևան մնաց: Մինչև -12 ° ցրտի պատճառով շատերն ապաստան էին փնտրում տրանսպորտային կոնտեյներներում: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի խոսքերով, միայն Գյումրիում դեռևս 1800 բնակեցված վագոն-տնակներ կան, առանց էլեկտրականության ու խմելու ջրի:

Ուշադրությանն արժանի

30 տարի հետո էլ նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած ամենաավերիչ երկրաշարժից տուժածները սպասում են վերաբնակեցման:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ոչնչացրեց քաղաքի բոլոր շենքերը: Երկրաշարժի հետևանքները զգացվեցին երկրի հյուսիսային հատվածում, հիմնականում Գյումրիում, Հայաստանի հինավուրց երկրորդ քաղաքում, որը  երեսուն մղոն էր հեռու:

Քանի որ դա տեղի ունեցավ խորհրդային տարիներին, զոհերի թիվը երբեք չհաստատվեց, խոսվում էր 25.000-ից 55.000-ի մասին,  կես միլիոնից ավելին էլ անօթևան  մնաց: Մինչև -12 ° ցրտի պատճառով շատերն ապաստան էին փնտրում տրանսպորտային կոնտեյներներում: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի խոսքերով, միայն Գյումրիում դեռևս 1800 բնակեցված վագոն-տնակներ կան, առանց էլեկտրականության ու խմելու ջրի: 2018 թվականի մայիսի Թավշյա հեղափոխությունից հետո, որը իշխանության բերեց ժողովրդական կառավարությանը, այսօր Գյումրիում վերջապես սկսվել են վերակառուցման աշխատանքները: Չնայած Գյումրին համարվում է երկրի ամենաաղքատ շրջանի մայրաքաղաքը, այն ունի նոր հուշարձաններ,  զբոսայգիներ և ժամանակակից սրճարաններ: Սակայն պետք չէ կենտրոնից շատ հեռանալ, որ հասնես եղինջով, անվադողերով ու տարբեր կտորտանքներով լցված տարածքը, որտեղ ապրում են Գյումրիի մոռացված մարդիկ:

Աղետի հետևանքներն ինքնաթիռից տեսած նախկին զինվորականը տառապում է  հետվնասվածքային սթրեսային խանգարումներից:

«Սա քաղաքի լավագույն բեռնարկղն է », – ասաց նա իր տան մասին, որն աստիճանաբար ընդարձակվել էր տարիների ընթացքում ժանգոտած երկաթի ու ասբեստի կտորներով: «Ես շատ եմ չարչարվել, որ այստեղ գամ:  22 տարեկան էի երկրաշարժի ժամանակ: Իմ լավագույն ընկերը կարողացավ ինձնից շուտ տուն թռչել ու գետնի վրա մահացավ: Քաղաքում ամենուրեք աղետի հետքերն են ու ձեզ շարունակ դրա մասին են հիշեցնում: Սկզբում բեռնարկղերն ամենուրեք էին, բայց հետո մեզ տեսադաշտից հեռացրին ու տարան քաղաքի ծայրամաս: Եթե քաղաքը վերակառուցվեր, մենք կարող էինք ավելի լավ պայմաններ ունենալ: Մինչև աղետը ես լավ էի ապրում, իսկ հիմա, երեսուն տարի հետո էլ դեռ բեռնարկղեր  կան, բայց աշխատանք չկա: Գյումրիում վաթսուն տոկոս գործազրկություն է»:

Այդ տարածքից մի քանի հարյուր մետր հեռու Սուսաննայի ընտանիքն է ապրում  նույն գարշահոտ երկաթյա երկսենյականոց  մետաղական արկղում, որը ձեռք էին բերել երկրաշարժից անմիջապես հետո:

«Մենք այստեղ վեց հոգով ենք ապրում », – բացատրեց նա: «Ամռանը չափազանց տաք է քնելու համար, պատուհանները չեն բացվում, իսկ ձմռանը չգիտենք կտաքանանք, թե ոչ: Գազ կամ հոսող ջուր չկա: Երբ անձրև է գալիս, առաստաղից կաթում է: «Առաջ ավելի վատ էր, բայց մի քիչ տնտեսեցինք ու  վերանորոգեցինք: Այստեղ մի քիչ ավելի ընդարձակ է, քան մյուսների մոտ», – ավելացրեց  նա, սեղմելով ոսկե խաչը: «Նույնիսկ եթե մենք պետական բնակարան ստանայինք, դա երկու սենյակ էր լինելու, ուստի ես դա կթողնեի երեխաներիս, իսկ ես այստեղ կմնայի »:

Սա 82- ամյա Ասկյայի բեռնարկղի ներսն է՝ սևացած առաստաղ, խոնավությունից հաստացած պատեր: Մահճակալ, գազայրիչ, սեղան ու աթոռ, տիկնիկ և փչացած սև ու սպիտակ հեռուստացույց, ահա նրա ամբողջ ունեցվածքը:

«Այդ օրվա հետ կապված այնքան շատ հիշողություններ ունեմ», – ասաց նա: «Մենք բազմաբնակարանային շենքում էինք, երբ ցնցում եղավ: Երբ տեսանք, թե ինչպես է դիմացի շենքը քանդվում, դուրս եկանք մեր բնակարանից: Այդ գիշեր, չնայած դեկտեմբերն էր,  քնեցինք փողոցում: Հաջորդ օրը վրաններ բաժանեցին մարդկանց, մենք էլ քնեցինք վրաններում, հետո եկա այստեղ: Հիմա ավելին ստանալու հույս չկա: Ամուսինս մահացավ 2008-ին ու ես այստեղ մենակ եմ»:

Քաղաքի կենտրոնից մոտ մի մղոն հեռու, կիսով չափ փլուզված չորս հարկանի շենքի հարևանությամբ շքեղ հյուրանոցն է: Շենքի վերևի երկու հարկերն այրվել են, իսկ հետևի մասը լցված է փչացած ապրանքներով՝ սառնարաններ, կահույք, հագուստ: Սանդուղքների սարսափելի լռությունն ընդհատվում է շների հաչոցով:

Երկրորդ հարկի մեկ սենյականոց բնակարանում ապրում է ութսունչորս տարեկան Կարմենը և ութսունմեկ տարեկան Գայանեն: Քանդվելու ենթակա առաստաղն ու պատերը ձևավորված են տուփերից  կտրտած նկարներով, մեկ լամպ է լուսավորում սենկյակը:

«Երկուսս էլ մեծացել ենք մանկատներում», – բացատրում է փոքրամարմին սպիտակամազ Կարմենը: «Ես սկսեցի տեքստիլ գործարանում աշխատել , երբ տասներկու տարեկան էի, ինչպես և Գայանեն: Քառասուն յոթ տարի միասին աշխատել ենք նույն գործարանում»:

«Մենք մեր կյանքը նվիրաբերեցինք տեքստիլ գործարանին», – ասաց Գայանեն: «Հիմա մենք ծեր կանայք ենք, ամսական 42 հազար դրամ (86 դոլար)թոշակ եմ ստանում,  Կարմենը մի քիչ ավելի, բայց այդքան տարիների աշխատանքի դիմաց դա ոչինչ է »:

«1972 թվականից այստեղ եմ ապրում», շարունակեց Կարմենը: Երկրաշարժի ժամանակ շենքը վնասվեց, բայց չփլուզվեց, ինչպես այսօր է: Մարդիկ, որոնք  տեղափոխվեցին, տանիքից փայտեր էին տանում որպես վառելանյութ, շենքը լրիվ քանդվեցվեց  2000 թ.-ին»:

«2004 թվականին մի ռուս հյուրանոցատեր գնեց շենքը, հիմա ուզում է ընդարձակել հյուրանոցը և ասում է, որ մենք դուրս գանք: Բայց ուր գնանք »,- Գայանեն բարկացավ: «Անցած երեսուն տարիների ընթացքում շատ օտարերկրացիներ են եկել այստեղ՝ պայմաններին ծանոթանալու, բայց կառավարությունից  երբեք ոչ ոք չի եկել: Քաղաքում շատ լքված շենքեր կան, նրանց հետ ինչ-որ բան կարելի է անել, բայց  դրանք  այդպես էլ մնացին անձեռնմխելի»:

«Հիմա նոր կառավարությու ունենք, վերջապես, լավ երիտասարդ է հայտնվել», – մեջբերում է Կարմենը: «Նա հասարակ մարդկանցից է, մեզ նման մեկը»:

«Արդեն տասը տարի իրավական պայքար ենք մղում », – եզրափակեց Գայանեն: «Շուտով որոշում կկայացվի, կառավարությունը կառուցում է նոր շենք, և մենք էլ ենք բնակարան ուզում: Բայց առաջինը բեռնարկղերում ապրող մարդիկ կստանան: Ինչ էլ որոշվի, մենք միասին ենք լինելու, կամ ոչ մի տեղ չենք գնա »:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment