Հայաստանը կրկին հետաձգում է հարկային նոր կանոնները

Հայաստանը կրկին հետաձգում է հարկային նոր կանոնները

Հոդվածի առանցքում

  • Փոքր սեփականատերերը շարունակում են ընդդիմանալ օրենքին, որը, ըստ նրանց, կործանարար է: Հայաստանի կառավարությունը 2-րդ անգամ հետաձգել է հարկային նոր օրենսդրության հաստատումը, քանի որ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը ամբողջ երկրում շարունակում են բողոքել դրանց դեմ` պնդելով, որ նոր օրենքն իրենց շատ մեծ վնաս կհասցնի:
  • նոր օրենքը ենթադրում է, որ փոքր ձեռնարկությունները պետք է ներկայացնեն իրենց կոմերցիոն բոլոր գործարքները, մասնավորապես մատակարարողներից ձեռք բերած ապրանքի հաշիվ-ապրանքագրերը: Շատ ՓՄՁ սեփականատերեր հայտարարում են, որ կհրաժարվեն դրանից և կշարունակեն վճարել 3.5 տոկոս հարկ: Կառավարությունը հայտարարել է, որ օրենքի հետաձգման պատճառն այն է, որ գործադիրը ցանկանում է կատարելագործել կարգավորիչ նոր համակարգը` օգնելով ՓՄՁ-ներին պատրաստվել նոր պահանջներին, նախքան դրանց գործարկումը:
  • Հայաստանի ստվերային տնտեսության պաշտոնական վիճակագրություն չկա, բայց տնտեսագետները և հարկային տեսուչները հաշվել են, որ երկրում ստվերը տատանվում է ՀՆԱ-ի 20-35 տոկոսի միջև և համեմատելի է երկրի բյուջեի հետ: Օրենքի նպատակը, թվում է, հարկերը թաքցնող ՓՄՁ-ներին հայտնաբերելն է, բայց պաշտոնյաների խոսքով, գլխավորը դա չէ:
  • Բայց դրանից զատ, որոշ ՓՄՁ-ներ ընդունում են, որ գնումների և վաճառքի վերաբերյալ նոր պահանջները ցույց կտան ՓՄՁ սեկտորում նախկինում չկատարած հարկային պարտավորությունները: Երբ նրանց բիզնեսի իրական չափը տեսանելի լինի, նրանք կհայտնվեն հարկային ավելի բարձր մակարդակում, ինչը ենթադրում է, որ այդ ընկերությունները կմուծեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:
  • «Հարկելով փոքր և միջին ձեռնարկությունները` կառավարությունը ոչինչ չի ստանա: Այս մարդիկ /այս սեկտորում/ պարզապես գոյատևում են», - ասում է տնտեսագետ, խորհրդարանում ՀԱԿ կուսակցության պատգամավոր Վահագն Խաչատրյանը և ավելացնում. «Իրականում, առաջին հերթին մեծ բիզնեսն է պետք բերել հարկային դաշտ…Ոչ թե փոքր, այլ մեծ բիզնեսն է սահմանում շուկայի կանոնները»:

Ուշադրությանն արժանի

Փոքր սեփականատերերը շարունակում են ընդդիմանալ օրենքին, որը, ըստ նրանց, կործանարար է

Հայաստանի կառավարությունը 2-րդ անգամ հետաձգել է հարկային նոր օրենսդրության հաստատումը, քանի որ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը ամբողջ երկրում շարունակում են բողոքել դրանց դեմ` պնդելով, որ նոր օրենքն իրենց շատ մեծ վնաս կհասցնի:

Նոր կանոնները ներկայացվել էին 2014-ի հոկտեմբերին, բայց դրանց հետևել էր փոքր և միջին ձեռնարկությունների սեփականատերերի բողոքը, ինչի հետևանքով կառավարությունը հետաձգել էր նոր կարգի գործարկումը մինչև այս տարվա փետրվարի 1-ը: Այժմ այն կրկին հետաձգվել է, մինչև հուլիսի 1-ը:

Առաջին հայացքից օրենքը պետք է որ օգտակար լինի ՓՄՁ-ներին, քանի որ այն նվազեցնում է շրջանառության հարկի դրույքաչափը` 3.5 տոկոսից հասցնելով 1-ի:  1 տոկոսը կգանձվի այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունների տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 միլիոն դրամը (մոտ 120 հազար դոլար): Այս շեմն անցնելու դեպքում նրանք վճարում են նաև ավելացված արժեքի հարկ:

Բայց նոր օրենքը ենթադրում է, որ փոքր ձեռնարկությունները պետք է ներկայացնեն  իրենց կոմերցիոն բոլոր գործարքները, մասնավորապես մատակարարողներից ձեռք բերած ապրանքի հաշիվ-ապրանքագրերը: Շատ ՓՄՁ սեփականատերեր հայտարարում են, որ կհրաժարվեն դրանից և կշարունակեն վճարել 3.5 տոկոս հարկ:

Կառավարությունը հայտարարել է, որ օրենքի հետաձգման պատճառն այն է, որ գործադիրը ցանկանում է կատարելագործել կարգավորիչ նոր համակարգը` օգնելով ՓՄՁ-ներին պատրաստվել նոր պահանջներին, նախքան դրանց գործարկումը:

«Քննարկումների արդյունքում այս ժամանակը որոշվել է ծախսել կարգավորիչ մեխանիզմների վրա, որոնք կստեղծեն ավելի շահավետ պայմաններ գործարարների համար, որոնց տարեկան եկամուտը 58.3 միլիոն դրամից ավել է», – ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի խորհրդարանը, որտեղ գերիշխում է Հանրապետական կուսակցությունը, ողջունել է օրենքի գործարկման հետաձգումը: Առևտրականների խոսքով, նոր կանոններն իրենց կյանքն ավելի կդժվարացնեն, նույնիսկ անհնարին կդարձնեն:

«Մենք այժմ պետք է բոլոր գործողությունները փաստաթղթավորենք, այնպես, որ ազնիվ երևանք հարկային ծառայության ստուգումների ժամանակ, հակառակ դեպքում մեզ կտուգանեն», – ասում է Կարինեն, որը Երևանի խանութներից մեկում զբաղվում է քաղցրավենիքի վաճառքով: Նա շարունակում է. «Դա անելու համար մենք պետք է վարձենք որակավորված հաշվապահ, որը կկարողանա շարունակաբար պատրաստել մեր շրջանառության բոլոր փաստաթղթերը: Դա հավելյալ ծախս է, փոքր ձեռնարկությունները չեն կարող իրենց թույլ տալ այսպիսի գործունեություն, որն իրենց կանգնեցնում է վնասի սահմանագծին»:

Օրենքի դեմ բողոքող փոքր ձեռնարկության սեփականատեր Արսենի խոսքով, որոշ ընկերությունների համար դժվար է լինելու փաստաթղթավորել գնումները. «Մեզնից շատերը ապրանք են գնում պարտքով և վճարում են միայն ապրանքը վաճառելուց հետո: Մենք ինչպե՞ս կարող ենք դա փաստաթղթավորել»:

Ո՞րն է օրենքի նպատակը

Հայաստանի ստվերային տնտեսության պաշտոնական վիճակագրություն չկա, բայց տնտեսագետները և հարկային տեսուչները հաշվել են, որ երկրում ստվերը տատանվում է ՀՆԱ-ի 20-35 տոկոսի միջև և համեմատելի է երկրի բյուջեի հետ:

Օրենքի նպատակը, թվում է, հարկերը թաքցնող ՓՄՁ-ներին հայտնաբերելն է, բայց պաշտոնյաների խոսքով, գլխավորը դա չէ: Նրանք պնդում են, որ հարկային օրենսդրության փոփոխության հիմնական պատճառը խոշոր բիզնեսին հետևելն է: Պաշտոնապես, Հայաստանի 15 հազար միավոր խոշոր բիզնեսները վճարում են երկրի հարկերի մոտ 98 տոկոսը: Բայց այս մեծ ընկերությունները միաժամանակ նաև հարկերից խուսափողներն են:

Օրենքի նպատակը ՓՄՁ-ների բոլոր գործարքները փաստաթղթավորելու միջոցով մեծ ներկրումներին ու մեծածախ գնումներով ու վաճառքով զբաղվող ընկերություններին հետևելն է: «Մեր թիրախը ոչ թե փոքր, այլ մեծ բիզնեսն է, որտեղ կա ռիսկ: Դրա համար մենք առաջարկում ենք հարկային շահեկան պայմաններ փոքր և միջին ձեռնարկությունների համար…Հարկային արտոնությունների դիմաց մենք պահանջում ենք փաստաթղթավորել մեծ ձեռնարկություններից արված գնումները», – ասել է վարչապետը:

Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացատրել է, թե ինչու է ընտրված հենց այս ուղին. «Մեծ ընկերությունները վաճառում են իրենց ապրանքները փոքրերին, որոնք դրանք վաճառում են խանութներում: Անհնար է տեսնել, թե այս շղթայում շրջանառությունը որտեղ է տեղի ունենում և ինչպես պետք է այն հարկվի: Հետևաբար, համակարգը պետք է բարեփոխել»:

ՓՄՁ սեփականատերերը պնդում են, որ կառավարությունը չպետք է իրենց որպես գործիք օգտագործի մեծ բիզնեսների դեմ պայքարում:

Բայց դրանից զատ, որոշ ՓՄՁ-ներ ընդունում են, որ գնումների և վաճառքի վերաբերյալ նոր պահանջները ցույց կտան ՓՄՁ սեկտորում նախկինում չկատարած հարկային պարտավորությունները: Երբ նրանց բիզնեսի իրական չափը տեսանելի լինի, նրանք կհայտնվեն հարկային ավելի բարձր մակարդակում, ինչը ենթադրում է, որ այդ ընկերությունները կմուծեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 45 հազար ՓՄՁ-ների տարեկան շրջանառությունը չի գերազանցում 120 հազար դոլարը, հարկային ծառայությունը հայտնում է, որ նրանց մեծ մասը հայտարարագրում է տարեկան 10 միլիոն դրամ շրջանառություն` մոտ 20 հազար դոլար: Հարկային և ֆինանսական ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ իրական եկամուտները շատ ավելին են:

«Տասնյակ հազարավոր ձեռներեցների համար միայն 10 միլիոն դրամ շրջանառությունը տարօրինակ և անիրական է», – ասում է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` ավելացնելով, որ կրճատելով ստվերային տնտեսությունը, կառավարությունը կավելացնի բյուջեի եկամուտները:

Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են ՓՄՁ-ների վրա կենտրոնանալը

«Հարկելով փոքր և միջին ձեռնարկությունները` կառավարությունը ոչինչ չի ստանա: Այս մարդիկ /այս սեկտորում/ պարզապես գոյատևում են», – ասում է տնտեսագետ, խորհրդարանում ՀԱԿ կուսակցության պատգամավոր Վահագն Խաչատրյանը և ավելացնում. «Իրականում, առաջին հերթին մեծ բիզնեսն է պետք բերել հարկային դաշտ…Ոչ թե փոքր, այլ մեծ բիզնեսն է սահմանում շուկայի կանոնները»:

Խաչատրյանը նշում է, որ կա մեկ պատճառ, թե ինչու է կառավարությունը խուսափում կարգավորել մեծ ընկերությունների խնդիրը: Նրա խոսքով, բիզնեսն ու քաղաքականությունը Հայաստանում միահյուսված են: Դրա համար էլ կառավարությունը ընկել է փոքր հարցերի հետևից, ինչը կարող է հանգեցնել շատ աշխատատեղերի կրճատմանը ՓՄՁ սեկտորում:

Կառավարությունը սկսել է կանոնակարգման աշխատանքները, որը, ըստ գործադիրի, կօգնի ՓՄՁ-ներին աշխատել օրենքի շրջանակում: Ընդդիմությունը ներկայացրել է առաջարկություններ և խնդրել խորհրդարանական հավելյալ քննարկումներ անցկացնել:

Փոքր ձեռնարկությունների սեփականատերերը զգուշացրել են, որ չեն զիջելու: Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ Ստեփան Ասլանյանը հայտարարել է. «Եթե կառավարությունը չի լսում մեզ, և եթե այս ամենն ընդամենը բողոքը հանդարտեցնելու նպատակով ժամանակի ձգձգում է, մենք կվերսկսենք ցույցերը: Գնալու ենք մինչև վերջ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment