Չինաստանն ու Հայաստանը խոստանում են ավելի սերտ բարեկամություն և համագործակցություն
Հոդվածի առանցքում
- Հայաստանի նախագահը պետական այցով այս շաբաթ մեկնել է Չինաստան: Նա մասնակցելու է 2015-ի Ասիական Boao ֆորումի ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա մարտի 26-ից 29-ը Չինաստանի հարավային Հայնան նահանգում:
- Երկու երկրների նախագահները պայմանավորվել են համագործակցել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնության շրջանակում, որն ապահովում է պատմական համագործակցության հնարավորությունները:
- Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կնպաստի Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության համագործակցությանը, որը ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը:
- Հայաստանը հույս ունի, որ իր հիմնական մայրուղու և երկաթուղային ծրագրերը կընդգրկվեն առաջարկվող Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտում, ասել է նախագահը:
- Բանակցություններից հետո երկու ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն բարեկամական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այն երաշխավորում է խթանելՄԱԿ-ի բարեփոխումները, մարդու իրավունքները և պայքարը ահաբեկչության դեմ: Ըստ հայտարարության, Սարգսյանը Սիին հրավիրել է պետական այց կատարել Հայաստան: Չինաստանի նախագահը ընդունել է հրավերը:
Ուշադրությանն արժանի
ՊԵԿԻՆ, մարտի 25 – Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ և խոստացել է ամրապնդել կապերն ու խթանել համագործակցությունը:
Հայաստանի նախագահը պետական այցով այս շաբաթ մեկնել է Չինաստան: Նա մասնակցելու է 2015-ի Ասիական Boao ֆորումի ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա մարտի 26-ից 29-ը Չինաստանի հարավային Հայնան նահանգում:
Ողջունելով 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների սահուն զարգացումը, Սին նշել է, որ երկու կողմերը պետք է շարունակեն միմյանց աջակցել զարգացման ուղիների, հիմնական շահերի և բարգավաճմանն ուղղված ջանքերի հարցում:
Սին ասել է, որ Չինաստանի կառավարությունը կխրախուսի իր ձեռնարկությունների մասնակցությունը Հայաստանի տրանսպորտի, հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ոլորտներում: Երկու երկրների նախագահները պայմանավորվել են համագործակցել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնության շրջանակում, որն ապահովում է պատմական համագործակցության հնարավորությունները:
Սին ասել է, որ Չինաստանը կօգտվի տեխնոլոգիաների և սարքավորումների ոլորտում իր առավելություններից ու Հայաստանի հետ կհաստատի համագործակցության համապատասխան մեխանիզմները:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կնպաստի Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության համագործակցությանը, որը ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ և չին ժողովուրդները բարեկամության երկար պատմություն ունեն, որը սկսվել է Մետաքսի ճանապարհի ժամանակներից:
Ողջունելով Հայաստանի անկախությունից հետո երկու երկրների միջև աճող տնտեսական համագործակցությունն ու քաղաքական վստահությունը, Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին քաղաքական աջակցության և տնտեսական օգնության համար: Հայաստանը հույս ունի, որ իր հիմնական մայրուղու և երկաթուղային ծրագրերը կընդգրկվեն առաջարկվող Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտում, ասել է նախագահը:
Երկու ղեկավարները լավատես են նաև երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների զարգացման հարցում: Սին առաջարկել է երկու կողմերին ընդլայնել խոշոր միջազգային և տարածաշրջանային գործերի համակարգումը և նպաստել խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանն ամբողջ աշխարհում:
Քանի որ այս տարի նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի և ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի հաղթանակի 70-ամյակը, Սին ասել է, որ Չինաստանն ու Հայաստանը պետք է աշխատեն բոլոր այն մարդկանց ու ազգերի հետ, որոնք պաշտպանում են միջազգային խաղաղությունն ու արդարությունը:
Ըստ Սիի, Խորհրդային Կարմիր բանակի ավելի քան 6000 հայ զինվոր է միացել ճապոնացի զավթիչների դեմ Չինաստանի պայքարին: Սարգսյանը նշել է, որ Չինաստանը կարևոր դեր է խաղում աշխարհում խաղաղության պահպանման հարցում և ինքը հիացած է բոլոր երկրների, հավասարապես մեծ ու փոքրի հետ հարաբերություններ զարգացնելու Չինաստանի քաղաքականությամբ, որը հիմնված է հավասարության և փոխադարձ հարգանքի վրա:
Հայաստանը անհամբեր սպասում է Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությանը, նպատակ ունենալով ապահովել հաղթանակի արդյունքները, ասել է Սարգսյանը:
Գովաբանելով Երկրորդ համաշխարհային պատերազմին Չինաստանի մեծ ներդրումը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ և չին ժողովուրդները պետք է միասին աշխատեն հաղթանակը ոգեկոչելու հարցում:
Բանակցություններից հետո երկու ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն բարեկամական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այն երաշխավորում է խթանելՄԱԿ-ի բարեփոխումները, մարդու իրավունքները և պայքարը ահաբեկչության դեմ: Ըստ հայտարարության, Սարգսյանը Սիին հրավիրել է պետական այց կատարել Հայաստան: Չինաստանի նախագահը ընդունել է հրավերը:
Այնուհետև Սին և Սարգսյանը ներկա են եղել առևտրի, ֆինանսների, դատական գործերի, իրավական, մաքսային, կրթության և զբոսաշրջության ոլորտների գործարքների ստորագրություններին:
Նախքան բանակցությունները Սին անցկացրել է կարմիր գորգի արարողությունը, ողջունելով Հայաստանի նախագահին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ