2015-ին Հայաստանը եվրապարտատոմսեր կթողարկի Ռուսաստանից կրած վնասները փոխհատուցելու համար
Հոդվածի առանցքում
- Հայաստանը պլանավորում է այս տարի եվրապարտատոմսեր թողարկել, որպեսզի չեզոքացնի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ֆինանսների նախարարությունը:
- 2013-ի սեպտեմբերին թողարկված նախորդ եվրապարտատոմսերը եղել են 700 միլիոն դոլար 7 տարի մարման ժամկետով: Moody's-ը հունվարին Հայաստանի պարտատոմսերը իջեցրել է Ba3-ից Ba2 ռեյտինգի՝ փոխելով դրա կանխատեսումները բացասականից կայունի:
Ուշադրությանն արժանի
Հայաստանը պլանավորում է այս տարի եվրապարտատոմսեր թողարկել, որպեսզի չեզոքացնի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ֆինանսների նախարարությունը:
3,2 միլիոն բնակչություն ունեցող նախկին խորհրդային երկիր Հայաստանը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ առևտրային և դրամական փոխանցումներով և ռուբլու վերջին կտրուկ անկումը, որը առաջացավ նավթի գների անկման և Արևմտյան երկրների պատժամիջոցների հետևանքով, իր հետ ցած քաշեց նաև հայկական դրամը:
Երկուշաբթի օրը դրամը դոլարի համեմատ վաճառվում էր մոտավորապես 474 կուրսով, այդ դեպքում, երբ տարի առաջ մեկ դոլարը՝ 407 դրամն էր :«Անհրաժեշտ է արտասահմանյան արժույթով կապիտալի ներհոսք ապահովել, որպեսզի չեզոքացվի համաշխարհային տնտեսության բացասական ազդեցությունը»:
Cleary Gottlieb Steen & Hamilton LLC միջազգային իրավաբանական ընկերությունը այս հարցում որպես խորհրդատու կգործի, մինչդեռ Deutsche Bank-ը, HSBC Bank-ը և JP Morgan-ը կլինեն ապահովագրողները:
Հայաստանը անդամակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի Եվրասիական միությանը: Պուտինը հույս ունի՝ այն կդառնա Եվրոպական միության մրցակիցը: 2013-ի սեպտեմբերին թողարկված նախորդ եվրապարտատոմսերը եղել են 700 միլիոն դոլար 7 տարի մարման ժամկետով: Moody’s-ը հունվարին Հայաստանի պարտատոմսերը իջեցրել է Ba3-ից Ba2 ռեյտինգի՝ փոխելով դրա կանխատեսումները բացասականից կայունի: Այն վկայակոչում է դրամական փոխանցումների նվազելը, անորոշ արտասահմանյան ներդրումները, փոխարժեքի փոփոխականությունը և արտասահմանյան արժութային պահուստների ճնշումները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ