Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարում են երրորդ կապող մայրուղու շինարարության մասին

Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարում են երրորդ կապող մայրուղու շինարարության մասին

Հոդվածի առանցքում

  • Ղարաբաղը և Հայաստանը կապող առաջին ճանապարհը կառուցվել է 1998 թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմից չորս տարի անց, երբ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին  ղարաբաղյան կողմի բրա, որը Ադրբեջանը և մնացած միջազգային հանրության մեծ մասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք: Այդ ճանապարհը անցնում է Լաչինի միջանցքո, որը Հայաստանի և Ղարաբաղի միջև ամենակարճ ճանապարհն է: Սովետական սահմանները Ղարաբաղը դարձնում էին ամբողջովին շրջապատված Ադրբեջանի կողմից:

Ուշադրությանն արժանի

 

Հաջորդ տարի կառուցվող ճանապարհը ավելի կբարդացնի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները հաջորդ տարի երկու տարածքները կապող երրորդ ճանապարհը կկառուցեն, հայտարարել է հայ բարձրաստիճան պաշտոնյան:

«Նախնական քննարկումների արդյունքում նախատեսվում է 2020 թվականին կառուցել 150 կիլոմետրանոց ճանապարհ», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Արդեն որոշում է կայացվել»: Գրիգորյանը նոր է վերադարձել Ստեփանակերտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից:

Ղարաբաղը և Հայաստանը կապող առաջին ճանապարհը կառուցվել է 1998 թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմից չորս տարի անց, երբ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին  ղարաբաղյան կողմի բրա, որը Ադրբեջանը և մնացած միջազգային հանրության մեծ մասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք: Այդ ճանապարհը անցնում է Լաչինի միջանցքո, որը Հայաստանի և Ղարաբաղի միջև ամենակարճ ճանապարհն է: Սովետական ​​սահմանները Ղարաբաղը դարձնում էին ամբողջովին շրջապատված Ադրբեջանի կողմից:

Երկրորդ ճանապարհը, որը ավարտվեց 2017 թվականին, ընկած է այդ առաջին ճանապարհից դեպի հյուսիս և զգալիորեն կրճատում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհը: Այն նաև անցնում է ադրբեջանցիների կողմից որակվող «օկուպացված տարածք» կոչվող տարածքների մեծ մասով, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջը և վերահսկվում են հայկական ուժերի կողմից: Այդ տարածքները, ըստ էության, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մաս են, որոնք շարունակվում են: Այնուամենայնիվ, այդ տարածքներում շինարարությունն ու հայկական բնակավայրերի աճը բարդացնում է այստեղ Ադրբեջանի հնարավոր վերադարձը:

Մարտին ղարաբաղյան մի պաշտոնյա հայտարարեց, որ այս տարվա վերջին կկառուցվի Քելբաջարի Սոթք քաղաքի հետ կապող մեկ այլ ճանապարհ, որը երկրորդ ավտոմայրուղին է:

Այս երրորդ ճանապարհը էլ ավելի կբարդացնի խնդիրները: Լաչինի և Քելբաջարի այս երկու ճանապարհների միջով անցնող տարածքները, ամենայն հավանականությամբ, կարող են լինել Ադրբեջանի փոխզիջման մաս վերջնական բանակցություններում: Այս երրորդ ճանապարհով՝ հարավային մասով, նախատեսվում է Կապանից դեպի Հադրութ, որով Հայաստանը  կկապվի Ղարաբաղի հետ `անցնելով Գուբադլիի և Ջեբրայիլի շրջաններով: Ադրբեջանը գրեթե միանշանակ չի պատրաստվում այդ տարածքների շուրջ բանակցել:

Ղարաբաղի դե ֆակտո առաջնորդ Բակո Սահակյանը անցյալում երրորդ ճանապարհի հեռանկարն անվանել էր այդ տարածքների նկատմամբ հայկական վերահսկողության ամրապնդման միջոց: ՛՛Ազատագրված տարածքների ճակատագրի մասին հարցերի պատասխանները պետք է լինեն այնպիսի ծրագրերի տեսքով, ինչպիսին է երրորդ ավտոմայրուղու ծրագիրը, քանի որ դրանք ավելի հստակ են, քան ցանկացած խելացի պատասխան, որը կարող է տրվել՛՛, – ասել է Սահակյանը ապրիլին: (Շատ հայեր Ղարաբաղին շուրջ տարածքներին վերաբերվում են որպես «ազատագրված»): «Այդ տարածքում ավտոմայրուղու կառուցումը ամենից անհրաժեշտ ծրագրերից մեկն է, որը շատ օգտակար կլինի մեր մյուս ռազմավարական նպատակների համար` Արաքսի հովիտի զարգացման առումով »: Արաքս գետի երկայնքով գտնվող հայկական վերահսկվող տարածքների մի մասը ունի Իրանի հետ սահման:

«Արցախի տնտեսական զարգացումը և անվտանգությունը փոխկապակցված է, և անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ներդրումներ կատարվեն ռազմավարական ենթակառուցվածքներում թե տնտեսական, թե անվտանգության տեսանկյունից», – ասել է Գրիգորյանը:

Առաջին երկու ճանապարհները հիմնականում ֆինանսավորվել են համաշխարհային հայկական սփյուռքի նվիրատվությունների միջոցով: Գրիգորյանը չի նշել, թե ինչպես է այս ճանապարհը ֆինանսավորվելու: «Հուսով եմ, որ մինչև այս տարվա վերջը մենք կավարտենք այդ քննարկումները և կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է կառուցել այդ ճանապարհը», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment