Հայաստանը հաստատեց «տնտեսական հեղափոխության» ծրագիրը

Հայաստանը հաստատեց «տնտեսական հեղափոխության» ծրագիրը

Հոդվածի առանցքում

  • 62 էջից կազմված կառավարության ծրագիրը խոստանում է 2023-ին Հայաստանում ծայրահեղ աղքատության և գործազրկության մակարդակի «նշանակալի նվազում»: Փոքր բիզնեսը կազատվի հարկերից, պետական համակարգում աշխատավարձը կբարձրանա: Կառավարության ծրագրում մի քանի հատուկ թիրախային կետ կա` ՀՆԱ-ն կաճի տարեկան 5 տոկոսով, արտահանումը կավելանա մինչև ՀՆԱ-ի 40 տոկոսը 2024-ին, և 2020-ին արևային էներգիան կբավարարի պահանջարկի 10 տոկոսը:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի Ազգային Ժողովը հաստատեց կառավարության 5-ամյա ծրագիրը, որով նախատեսվում է կարգի բերել տնտեսությունը` երկրի ամենաօրակարգային խնդիրը: Բայց նախագիծը հայտնվեց քննադատությունների թիրախում և խորհրդարանի երկու ըննդիմադիր կուսակցությունները կողմ չքվեարկեցին:

«Տնտեսական հեղափոխությունը սկսվում է: Հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համազգային տնտեսական հեղափոխություն: Հայ ժողովուրդը հաղթեց կոռուպցիայի, անպատժելիության և կլանային կառավարաման դեմ պայքարում և հայ ժողովուրդը կհաղթի աղքատության և գործազրկության դեմ պայքարում», – փետրվարի 12-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ծրագիրը ներկայացնելով ԱԺ-ում:

62 էջից կազմված կառավարության ծրագիրը խոստանում է 2023-ին Հայաստանում ծայրահեղ աղքատության և գործազրկության մակարդակի «նշանակալի նվազում»: Փոքր բիզնեսը կազատվի հարկերից, պետական համակարգում աշխատավարձը կբարձրանա: Կառավարության ծրագրում մի քանի հատուկ թիրախային կետ կա` ՀՆԱ-ն կաճի տարեկան 5 տոկոսով, արտահանումը կավելանա մինչև ՀՆԱ-ի 40 տոկոսը 2024-ին, և 2020-ին արևային էներգիան կբավարարի պահանջարկի 10 տոկոսը:

Սակայն շատերը քննադատում են այս ծրագիրը` այն համարելով հրաշալի ձևակերպված, բայց առանց դետալների:

«Ինձ համար այս ծրագիրը երկխոսություն է վարչապետի և քաղաքացիների միջև, կամ վարչապետի ուղերձը կառավարությանը, բայց ոչ չափելի ծրագրի, որի համար կառավարությունը կարող է պատասխանատվություն կրել», – ասաց Լուսավոր Հայաստան կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը փետրվարի 14-ի խորհրդարանի նիստի ժամանակ:

Մեկ այլ խումբ ծրագիրը քննադատեց` այն համարելով պակաս հավակնոտ: «Ծրագիրը հեղափոխական չէ: Եթե այն չփոփոխվի, մենք կողմ չենք քվեարկի», – ասաց ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ապա ավելացրեց, – «Չեմ ժխտում, որ կա երկու կամ երեք կետեր, որոնք դրականորեն կփոխեն մարդկանց կյանքը»:

Իշխող Իմ քայլը դաշինի պատգամավորները պաշտպանեցին ծրագիրը` հստակության բացակայութան և պակաս հավակնոտության մասով քննադատություններից: ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանն ասաց, որ կառավարությունը կարող էր ՀՆԱ ավելի մեծ թիրախ սահմանել, քան 5 տոկոսն է. «Մյուս կողմից էլ ավելի լավ է սահմանել քիչ, բայց հասնել ավելիին»:

Եվ Փաշինյանն էլ ասաց, որ թվերը կախված կլինեն Հայաստանի ժողովրդից: «Տնտեսական հեղափոխության թվական տվյալներն իրականում կախված են, թե ՀՀ քանի քաղաքացի կպատասխանի մեր կոչին և կդառնա այդ հեղափոխության ակտիվիստ և քանիսը կորոշի օգտվել հեղափոխական այդ նույն հարթակի առաջարկած հնարավորություններից», – ասաց նա խորհրդարանում:

Տնտեսական հեղափոխության համար ժողովրդի պատասխանատվության մասին Փաշինյանի շեշտը և հայտարարությունը, որ «աղքատությունը մարդկանց գլուխներում» է, դժգոհ արձագանք առաջացրեց:

ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա պատասխանատվությունից խուսափելու միջոց էր.«90-ականներին, երբ ես երեխա էին, մեր աղքատության միակ պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Հետո, երբ մենք նորից աղքատության մեջ էինք, մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: 2018-ին մեղավորը, իհարկե, Սերժ Սարգսյանն էր: Եվ հիմա հեղափոխությունից հետո առաջնորդները հայտարարում են, որ աղքատությունը մարդկանց գլխում է: Հեռացրեք դա ձեր գլխից և տնտեսությունը կաճի: Հրաշալի է, բայց հասկանալի չէ, նախորդ երեք առաջնորդներն ինչու էին պատասխանատու աղքատության համար, եթե 4-րդը` պատասխանատու չէ:

Փետրվարի 14-ին ծրագիրը հաստատվեց ձայների 82-37 համամասնությամբ: Թեև հայտնի չէ` ինչպես են քվեարկել առանձին պատգամավորներ, թվերը ցույց են տալիս, որ Իմ քայլի բոլոր կամ գրեթե բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել, ընդդիմադիր կուսակցությունները` ոչ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment