2014 թվականը հնագիտության ոլորտում

2014 թվականը հնագիտության ոլորտում

Հոդվածի առանցքում

  • արծիք կա, որ բնակչության կոլապսը Եվրոպական բրոնզի դարի վերջում առաջացել է կլիմայի արագ փոփոխության արդյունքում: Սակայն, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության այդ անկումը սկսվել է ավելի քան մեկ դար առաջ մինչև կլիմայի փոփոխության սկիզբը:
  • Այս տարի հնագետների ուշադրության կենտրոնում էր նաև մեր և մեզ առավել հավատարիմ ընկերների հարաբերությունների ակունքները: Հնագետները առաջ քաշեցին ավելի վաղ շրջանի ապացույցներ շների ընտելացման մասին:
  • Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ատամները, որոնք մամուլի առաջին էջերում էին, կասկածի տակ են դնում մեր սննդակարգի առողջ լինելը և ապրելակերպը: Հռոմեական բրիտոնի ատամները պարզվեցին ավելի առողջ են եղել, քան ժամանակակից մեծահասակներինը:
  • Հայաստանում հայտնաբերված քարե գործիքների հետազոտությունը, հանգեցրեց այն կարծիքին, որ այստեղ ևս մասնագիտացված տեխնոլոգիաները զարգացել են ինքնուրույն` ընդգծելով այդ վաղ խմբերի ստեղծագործական միտքը:

Ուշադրությանն արժանի

Դոկտոր Լուիզ Իլես, Յորկի համալսարան

Դա եղել է մի հետաքրքրաշարժ տարի ամբողջ աշխարհի հնագիտության ոլորտում ներառյալ խոլերայի զոհ գնացած վամպիրներով, ոսկորից պատրաստված զենք ու զրահով, և տաբատի գյուտով: Ահա ընդամենը մի քանի օրինակներ, թե ինչն է ազդեցություն ունեցել այս տարի:

Դժվարին կլիմա

Մինչ աշխարհի առաջնորդները ձևավորում էին միջազգային արձագանք ժամանակակից կլիմայի փոփոխությանը, հնագետները քննարկում են լուրջ տեղաշարժեր մթնոլորտում, որոնք տեղի են ունեցել 2500 տարի առաջ:

Կարծիք կա, որ բնակչության կոլապսը Եվրոպական բրոնզի դարի վերջում առաջացել է կլիմայի արագ փոփոխության արդյունքում: Սակայն, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության այդ անկումը սկսվել է ավելի քան մեկ դար առաջ մինչև կլիմայի փոփոխության սկիզբը: Հետազոտողները կարծում են, որ դա երկաթի դարաշրջանի սկզբում երկաթի նկատմամբ աճող պահանջարկի պատճառով էր, որը վնասեց տեղի տնտեսություններին և առևտրին:

Հնարամիտ տեխնոլոգիաներ

Հնագետների՝  325,000-ամյա նմուշների նոր ուսումնասիրությունը  ստիպեցին կրկին վերանայել կարծիքը վաղ տեխնոլոգիաների զարգացման մասին:

Նախկինում կարծիք կար, որ հեղափոխական քարե գործիքի տեխնոլոգիան, որը կոչվում էր Levallois, ի հայտ է եկել միայն Աֆրիկայում և տարածվել Եվրոպայում և Ասիայում բնակչության ընդլայնմանը զուգահեռ: Սակայն հնագետների՝ Հայաստանում հայտնաբերված քարե գործիքների հետազոտությունը, հանգեցրեց այն կարծիքին, որ այստեղ ևս մասնագիտացված տեխնոլոգիաները զարգացել են ինքնուրույն` ընդգծելով այդ վաղ խմբերի ստեղծագործական միտքը:

Մեկ այլ նորամուծություն ի հայտ է եկել Staffordshire hoard-ի հետազոտման արդյունքում: Անգլո-սաքսոնական ոսկերիչները օգտագործում էին բարդ տեխնիկա` ոսկյա իրերի մակերեսներից պղինձ և արծաթ հանելու համար` դրանք դարձնելով շատ ավելի «ոսկյա»: Դա ոչ միայն ավելի արժեքավոր ոսկու տպավորություն էր տալիս, այլև ոսկու տարբեր գույները նրա դիզայնը դարձնում էին ավելի նուրբ:

Մեգաֆաունա և ոչ այնքան մեգա-ֆաունա

Այս տարի հնագետների ուշադրության կենտրոնում էր նաև մեր և մեզ առավել հավատարիմ ընկերների հարաբերությունների ակունքները: Հնագետները առաջ քաշեցին ավելի վաղ շրջանի ապացույցներ շների ընտելացման մասին:

Նախկինում կարծում էին, որ այն տեղի է ունեցել 14.000 տարի առաջ: Այժմ ոմանք առաջարկում են այլ շրջան` նշելով, որ ընտելացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, շուրջ 36,000 տարի առաջ: Սա կարող է բանալի դառնալ հասկանալու որսի ոլորտի հետ կապված հարցեր, օրինակ` մամոնտների մեծ սպանդի վայրերի մասին: Որսորդական մեթոդների հանկարծակի հաջողությունը այդպիսի մեծ թվով մեգաֆաունա սպանելու հարցում կարող է կապված լինել մեր տնային կիսագայլերի հետ ձևավորվող հարաբերությունների հետ:

Առանձին ուսումնասիրությունը պարզել է, որ մարդիկ կերակրել են այս կենդանիներին մսով, որ իրենք չեն կերել: Մինչդեռ, մարդիկ հիմնականում ուտում էին մամոնտ, իսկ «շներին» կերակրում եղջերուի մսով: Այն փաստը, որ նրանք չէին ուտում մամոնտի միս, ենթադրում է, որ նրանք կապի վրա էին պահվում:

Ատամներ, հին և ժամանակակից

Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ատամները, որոնք մամուլի առաջին էջերում էին, կասկածի տակ են դնում մեր սննդակարգի առողջ լինելը և ապրելակերպը: Հռոմեական բրիտոնի ատամները պարզվեցին ավելի առողջ են եղել, քան ժամանակակից մեծահասակներինը հավանաբար այն պատճառով, որ այժմ մոլորակի բնակչության շրջանում տարածված է ծխելը և շաքարախտը:

«Palaeodiet»-ի օգուտները ևս դրվեցին հարցականի տակ, երբ պարզվեց, որ որսորդները նույնպես ունեցել են խնդիրներ ատամների հետ: Նախկինում կարծիք կար, որ ատամների հետ կապված խնդիրները ի հայտ են եկել գյուղատնտեսության զարգացումից հետո, բայց նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ 14,000 տարի առաջ ևս ատամների առողջության հետ կապված խնդիրներ են եղել:

Վերջապես, Ռիչարդ Երրորդի ատամների հետազոտումը պարզել է, թե որտեղ է նա անցկացրել իր ամբողջ մանկությունը: Ապրելով Անգլիայի արևելքում, նա յոթը տարեկան հասակում տեղափոխվում է արևմուտք: Իր ոսկորների հետազոտումը նաև հաստատել է իր թագավորական ապրելակերպը հետագա կյանքում` սպառելով հարուստ սնունդ և, թերևս, առանց անակնկալի, մեծ քանակությամբ գինի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment