Հնէաբանները Երուսաղեմում գտել են Հիսուսի դատավարության հնարավոր վայրը

Հնէաբանները Երուսաղեմում գտել են Հիսուսի դատավարության հնարավոր վայրը

Հոդվածի առանցքում

  • Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է մի յուրահատուկ վայր, որտեղ հնարավոր է տեղի է ունեցել Նոր Կտակարանի ամենահայտնի գործողություններից մեկը՝ Հիսուսի դատավարությունը:
  • Այս շինությունը դարեր ի վեր տեղի ունեցած մեծագույն հայտնաբերություններից մեկն է, որը խորհրդանշում է հենց այստեղ բանտարկված բազմաթիվ հրեաներին, ովքեր պայքարում էին 1940-ին Իսրայել պետության ստեղծման համար:
  • Հարանին նշում է, որ այն բանից հետո, երբ մի քանի դար առաջ Երուսաղեմը դարձավ ուխտագնացության վայր, Via Dolorosa-ի վայրը փոխվել է բազմաթիվ անգամներ՝ կախված նրանից, թե ով է եղել իշխանության այդ ժամանակահատվածում:
  • Անգլիական միաբանության Քրիստոսի եկեղեցու տնօրեն Դավիթ Պիլեգին նշում է, որ բանտի ներսում հայտնաբերվածը հաստատում է այն, ինչը բոլորն էին ակնկալում «դատավարությունը տեղ է գտել Դավիթի աշտարակի մերձակայքում»:

Ուշադրությանն արժանի

Դա սկսվել է 15 տարի առաջ Դավիթի Թանգարանի ամրոցի ուսումնասիրության ծրագրերով: Սակայն պատմությունը տարօրինակ շրջադարձ ունեցավ, երբ հնէաբանները սկսեցին պեղումներ անցկացնել Երուսաղեմի հին քաղաքի թանգարանին հարակից հին և քանդված շինություններից մեկում:

Նրանք գիտեին, որ օսմանների և բրիտանացիների իշխանության օրոք այս շինությունը օգտագործվել է որպես բանտ: Հետազոտության արդյունքում հայտնաբերվեց մի յուրահատուկ վայր, որտեղ հնարավոր է տեղի է ունեցել Նոր Կտակարանի ամենահայտնի գործողություններից մեկը՝ Հիսուսի դատավարությունը:

Մի քանի տարի պեղումներից, պատերազմների և միջոցների բացակայության պատճառով հետաձգումներից հետո հնեաբանների այս թանկարժեք հայտնաբերումը ներկայացվում է հանրությանը՝ Թանգարանում կազմակերպվող այցերի միջոցով:

«Բանտը Երուսաղեմի հին գլուխկոտրուկների մեծագույն մասն է կազմում և ցույց է տալիս այս քաղաքը յուրահատուկ կողմից»,-ասում է Ամիթ Ռեեմը՝ Երուսաղեմի հնէաբաներից մեկը, ով ղեկավարում էր պեղումների խումբը ավելի քան 10 տարի առաջ:

Ըստ Ռեեմի՝ այս շինությունը դարեր ի վեր տեղի ունեցած մեծագույն հայտնաբերություններից մեկն է, որը խորհրդանշում է հենց այստեղ բանտարկված բազմաթիվ հրեաներին, ովքեր պայքարում էին 1940-ին Իսրայել պետության ստեղծման համար: Խաչակրաց արշավանքների ժամանակներից մնացած լողավազանների գույները և ստորգետնյա կոյուղիները մեծ հավանականությամբ կառուցվել են Հռոմեական Կայսրության ժամանակահատավածում հայտնի հրեա թագավոր Հերովդեսի կողմից:

Սակայն 1 մլն քրիստոնյա հավատացյալների համար այս վայրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի այն կարևոր տեղ է զբաղեցրել Հիսուսի կյանքում:

«Այն մարդկանց համար, ովքեր կարևորում են պատմական իրողությունների ճշգրտությունը, այս վայրը շատ կարևոր է: Այլոք, ովքեր գալիս են Երուսաղեմ պարզապես որպես զբոսաշրջիկ, մեծ նշանակություն չեն տալիս այս վայրին, այցելելով միայն Գողգոթա՝ Հիսուսի խաչման վայրը»,- ասում է քրիստոնեության և դեպի Սուրբ Հող ուխտագնացության փորձագետ Յիսքա Հարանին:

Այժմ, շատ քրիստոնյա հավատացյալներ գնում են դեպի Խաչման Վայրը, կամ Via Dolorosa, որտեղ ընդունված է համարել, որ հռոմեացի Պիղատոս Պոնտացին ղեկավարել է Հիսուսի դատավարությունը և մահվան դատավաճիռ է կայացրել վերջինիս համար և հենց այս վայրում էլ Հիսուսը խաչվել է և հուղարկավորվել:

Հարանին նշում է, որ այն բանից հետո, երբ մի քանի դար առաջ Երուսաղեմը դարձավ ուխտագնացության վայր, Via Dolorosa-ի վայրը փոխվել է բազմաթիվ անգամներ՝ կախված նրանից, թե ով է եղել իշխանության այդ ժամանակահատվածում:

Բյուզանդիայի կայսրության ժամանակատվածում Via Dolorosa-ն ավելի մոտ էր գտնվում քաղաքի արևմտյան մասում գտնվող Թանգարանին: Դա տեղի ունեցավ միայն 13 դար անց, երբ ելակետը տեղափոխվեց Անտոնիա ամրոց՝ հռոմեական նախկին զինվորական կացարան, որն այսօր ծառայում է որպես փակ դպրոց՝ տեղակայված լինելով ալ-Ասքա մզքիթից և Ժայռի ոսկյա գմբեթից ոչ հեռու:

Բանտարկության տեղի վերաբերյալ բանավեճերը շարունակվում են քրիստոնյա հոգևոր առաջնորդների, պատմաբանների ու հնագետների շրջանում: Վերոնշյալ վայրին վերաբերող Ավետարանների տարբեր մեկնաբանություններից բխած հարցերը, որոնք նկարագրում էին, թե ինչպես են Հիսուս Նազովրեցուն բերում Պիղատոսի պալատը (praetorium)` լատիներենից թարգմանությամբ նշանակում է հռոմեական ճամբարում գլխավորի վրանը:

Ոմանք նշում են, որ Պիղատոսի վրանը գտնվում էր զինվորական զորամասում, ոմանք էլ ասում են, որ հռոմեացի գեներալը հավանաբար հյուրընկալվել էր Հերովդեսի կառուցած պալատում:

Այժմ պատմաբանները և հնագետները վստահորեն նշում են, որ Հերովդեսի պալատը գտնվել է քաղաքի արևմտյան մասում, որտեղ Դավիթ թանգարանի աշտարակն է և Օսմանյան ժամանակաշրջանի բանտը:

Շիմոն Գիբսոնի՝ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսորը երկմտում է, թե արդյո՞ք դատավարությունը տեղի է ունեցել Հերովդեսի պալատի մերձակայքում, թե ոչ: Հովհաննեսի Ավետարանում դատավարության վայրը նկարագրվում է անհարթ քարե գետնով դարպասի մոտ, այս մանրամասները համընկնում են բանտի մոտ կատարված հնագիտական պեղումների հետ:

Գիբսոնի խոսքով. «Իհարկե, գոյություն ունի արձանագրություն այն մասին, որ դատավարությունը տեղի է ունեցել այստեղ, սակայն ամեն ինչ՝ հնագիտական, պատմագիտական և ավետարանական մեկնումները, իմաստավորվելով, իրենց տեղն են ընկնում»:

Անգլիական միաբանության Քրիստոսի եկեղեցու տնօրեն Դավիթ Պիլեգին նշում է, որ բանտի ներսում հայտնաբերվածը հաստատում է այն, ինչը բոլորն էին ակնկալում «դատավարությունը տեղ է գտել Դավիթի աշտարակի մերձակայքում»:

Այսօր, երբ այն բաց է հանրության համար, կարո՞ղ է արդյոք դառնալ նոր սրբավայր քրիստոնյա ուխտագնացների համար կամ նույնիսկ փոխել Via Dolores տանող ճանապարհը:

Պիլեգին նշում է.«Չեմ կարծում, որ այդ ամենը պատահի մոտ ժամանակներս: Այն, ինչ սրբացնում է որևէ վայրը, հարյուրավոր տարիների ընթացքում դեպի այդ վայրը ընթացող մարդկանց հոսքն է, որտեղ նրանք աղոթում են, լացում, այդքանով ես չեմ կարծում, որ երթուղու փոփոխություններ կլինեն: Այնուամենայնիվ, բանտի առկայությունը մեզ ավելի հստակ բացատրություն է տալիս Երուսաղեմի պատմության մասին»:

Տնօրեն Էիլաթ Լիեբերը հույս ունի, որ միջնադարյան համալիրի պատվին կոչված Դավիթի Թանգարանի աշտարակում գտնվող բանտը վերջապես կգրավի քրիստոնյաների ուշադրությունը:  Թանգարանի տնօրինությունը արդենիսկ սկսել է էքսկուրսավարների վերապատրաստման աշխատանքները, որոնք կկարողանան փոխանցել զբոսաշրջիկներին և ուխտագնացներին պահպանված պատերի և թունելների պատմական կարևորությունը:

«Մենք կշարունակենք զարգացնել դեպի բանտ ընթացող այցելուների հոսքը»,- նշում է Լիեբերը՝ թանգարանի նախկին կրթական հատվածի տնօրենը, ով 15 տարի առաջ հույս ուներ ընդլայնել այն՝ ստեղծելով կրթական տարածք երեխաների համար: Չնայած այն բանին, որ նրա երազանքը դեռևս իրականություն չի դարձել, Լիեբերը ուրախ է, որ բանտն իր պատմական շերտերով հանդերձ հնարավորություն կտա այցելուներին ավելի լավ հասկանալ և պատկերացում կազմել անցյալի վերաբերյալ:

«Թխվածքի նման այն ցույց է տալիս Երուսաղեմի բոլոր շերտերը»,- ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment