Արարատ-Էսքիջյան թանգարան. Հայկական սփյուռքի գանձ Լոս Անջելեսում

Արարատ-Էսքիջյան թանգարան. Հայկական սփյուռքի գանձ Լոս Անջելեսում

Հոդվածի առանցքում

  • Mission Hills-ում թաքնված գանձը` Արարատ-Էսքիջյան թանգարանը, գտնվում է Սան Ֆերնանդոյի հովտում` Գլենդեյլից մոտ 20 մղոն հեռավորության վրա, որը հայերով բնակեցված ամենամեծ վայրն է Երևանից` Հայաստանի մայրաքաղաքից հետո: Թանգարանը հեռու է Հոլիվուդում գտնվող հայկական անկլավից` Little Armenia-ից: Եթե ճանապարհից մի փոքր շեղվեք, արժե այցելել այստեղ:
  • Երբ մոտենում եք թանգարանի մուտքին, առաջինը, որ տեսնում եք, բրոնզե արձանն է, որը պատկերում է Ցեղասպանությունից փախչող, մազերը քամուն տված և իր երեխային գրկած մորը: Արձանը տխրեցնող է, այն ցույց է տալիս հայերի ողբերգական պատմությունը:
  • Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել կառուցողական, կայուն և ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև ու փնտրել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների ամբողջական ճանաչման ուղիները:
  • Նախագահ Օբամայի և խոսնակ Բեյների համար, որոնք տապալել են առաջնորդության թեստը, օգտակար կլիներ այցելել Արարատ-Էսքիջյան թանգարան, որտեղ նրանք կկարողանային սովորել, որ սա բոլորովին էլ 100-րդ տարելիցը չէ: Թուրքերը հայերին կոտորել են նաև մինչև 1915-ը, դա տեղի է ունեցել նաև Հաջնում` մի բնակավայրում, որն այն ժամանակ` 1909-ին Հայաստանի մասն էր:
  • Սելյանը ներկայացնում է տարբեր գտածոներ` այդ թվում Ցեղասպանության և պատմական Հայաստանի քարտեզները, որոնք հազարամյակներ շարունակ ունեցել են այլ տեսք, քան Հայաստանի այսօրվա իրական սահմաններն են: Ցուցադրված են հայկական դիցաբանության աստվածների նկարները, որոնք կախված են պատերից, հայկական ավանդական զգեստները տեղադրված են ցուցափեղկերում, որոշները նման են կիմանոների: Այստեղ կան գրքեր, որտեղ հավաքված են Ցեղասպանության մասին թերթերի անդրադարձերը:
  • Սելյանի կինը` Վարդուհին, աշխատում է ծերանոցում, նա միացավ մեզ թանգարանում: Նրա խոսքով, Բուլղարիայում իր լավագույն ընկերները հրեաներն էին: Նրանց թվում էր իրենց հարսանիքին ներկա բուլղարացի փիլիսոփա Ազարիա Պոլիկարովը:
  • Հայերի և հրեաների միջև կապը չի սահմանափակվում անձնական անեկդոտներով: Սելյանը նշեց, որ թուրքերը, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ գերմանացիների դաշնակիցներն էին, Հայոց Ցեղասպանությունն իրականացնելու համար օգտվել են հենց գերմանացիների տեխնիկական հմտություններից, որոնք հետագայում կիրառել են արդեն նացիստները Հոլոքոստի ժամանակ:
  • Արարատ-Էսքիջյան թանգարանից դուրս գալուց հետո կարող եք տեսնել 2 լեռնաշղթա` Վերդուգոսը և Սանտա Մոնիկասը: Դրանք դժվար է շփոթել Արարատի 2 գագաթների հետ, բայց այս պատկերը հույս է ներշնչում, որ մի օր Արարատը կրկին կլինի հնագույն այս ժողովրդի հետ, որը երբեք չի հանձնվել և որը միշտ կստեղծի Նոր Հայաստան, որտեղ էլ որ հայտնվի:

Ուշադրությանն արժանի

Mission Hills-ում թաքնված գանձը` Արարատ-Էսքիջյան թանգարանը, գտնվում է Սան Ֆերնանդոյի հովտում` Գլենդեյլից մոտ 20 մղոն հեռավորության վրա, որը հայերով բնակեցված ամենամեծ վայրն է Երևանից` Հայաստանի մայրաքաղաքից հետո: Թանգարանը հեռու է Հոլիվուդում գտնվող հայկական անկլավից` Little Armenia-ից: Եթե ճանապարհից մի փոքր շեղվեք, արժե այցելել այստեղ:

Գտնվելով թեք տարածքում, որտեղ Արարատ Տունն է` թոշակառուների համայնքը, եկեղեցին և նույնիսկ ընդունելության համար նախատեսված մի սրահ, թանգարանը ցուցադրում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլև հայ ժողովրդի պատմության հիանալի նմուշներ:

Երբ մոտենում եք թանգարանի մուտքին, առաջինը, որ տեսնում եք, բրոնզե արձանն է, որը պատկերում է Ցեղասպանությունից փախչող, մազերը քամուն տված և իր երեխային գրկած մորը: Արձանը տխրեցնող է, այն ցույց է տալիս հայերի ողբերգական պատմությունը: Հայերը հին ժողովուրդ են, որի արմատները, ըստ թանգարանի մոտ, մայթին փորագրված հաշվարկի, ձգվում են առնվազն 5000 տարի:

Երբ մտնում եք թանգարան, ձեզ ողջունում է Ֆրեզնոյում ապրած ու հայերի դիմացկունությունը հիանալի նկարագած գրող Վիլյամ Սարոյանի ոգևորիչ խոսքը.

«Կցանկանայի տեսնել աշխարհի այն ուժը, որը կոչնչացներ այս ազգին` անկարևոր մարդկանց այս փոքր ցեղին, որը բոլոր պատերազմներում պարտություն է կրել, որի հիմքերը կործանվել են, գրականությունը` մնացել չկարդացած, իսկ աղոթոքները` անպատասխան: Փորձե՛ք ոչնչացնել այդ ազգին, ոչնչացնել Հայաստանը, տեսնենք` կկարողանա՞ք:

«Ուղարկե՛ք նրանց անապատ առանց հաց ու ջրի, այրեք նրանց տներն ու եկեղեցիները, որից հետո տեսեք, արդյոք նրանք կրկին չեն ծիծաղում, երգում և աղոթում: Աշխարհի ցանկացած վայրում, որտեղ էլ որ հանդիպեն նրանցից երկուսը, կստեղծեն Նոր Հայաստան»:

Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցը: 1915-1923 թվականներին Օսմանյան թուրքերը սպանել են 1.5 միլիոն հայ:

Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել կառուցողական, կայուն և ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև ու փնտրել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների ամբողջական ճանաչման ուղիները, ինչպես նաև արդար, ազնիվ և միջազգային համապարփակ լուծում տալ մարդկության դեմ այս հանցագործությանը»:

Օբամայի վարչակարգը այս հարցերին անդրադառնալու մեծ ցանկություն չի ցուցաբերում` զգուշանալով արդարությունից ռազմավարական պատճառներով, հիմնականում, քանի որ Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցն է:Բանաձևը, որը խորհրդատվական բնույթ ունի, կասեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները:

Նախագահ Օբամայի և խոսնակ Բեյների համար, որոնք տապալել են առաջնորդության թեստը, օգտակար կլիներ այցելել Արարատ-Էսքիջյան թանգարան, որտեղ նրանք կկարողանային սովորել, որ սա բոլորովին էլ 100-րդ տարելիցը չէ: Թուրքերը հայերին կոտորել են նաև մինչև 1915-ը, դա տեղի է ունեցել նաև Հաջնում` մի բնակավայրում, որն այն ժամանակ` 1909-ին Հայաստանի մասն էր:

Երբ կիրակի` մարտի 22-ին, դուրս էի գալիս թանգարանից, 77-ամյա համակարգող Էդուարդ Սելյանն ասաց. «Դուք կարող եք ամեն ինչ գտնել Wikipedia-ում»:

Ալեհեր Սելյանը վիլվետի տաբատով, սվիտրով և բաց օծիքով վերնաշապիկով էր, մարտի 22-ը Նովրուզի հաջորդ օրն էր, որը իրանական Նոր Տարին է, բայց նշանակություն ունի նաև հայերի համար:

Սելյանը մաքրում էր թանգարանի շքամուտքը, երբ ես ժամանեցի:

Չտեսնված համեստ Սելյանը լեզվաբան է, խոսում է առնվազն 5 լեզուներով, բայց հասկանում է ևս մի քանիսը: Նա հայկական սփյուռքը ներկայացնող հայտնի գիտնական է, մեծ ուշադրությամբ է վերաբերում իր հետազոտությունների հղումներին և աղբյուրներին:

Նրա որդի Սահակը ինժեներ է, վերջերս ինձ էր ուղարկել իր հոր հոդվածներից մեկը  Պոլիկանների և Պոակների լեզվաբանական պատմության մասին: Դրանք ժողովուրդներ են, որոնք հեռացել են Հայաստանից դեպի բալկաններ և որոնց լեզուն դեռ պարունակում է հայկական արմատներով բառեր: Սելյանը ԵՊՀ-ում թեկնածուական է պաշտպանել, բայց մեծացել է Բուլղարիայում: Երբ սովորում էր Երևանում, համալսարանի «առաջին օտարազգի ուսանողն էր»: Իմ այցի օրը նա իր հոր հետ հայերեն էր խոսում, նրա համար անգլերենը միշտ չէ, որ ամենահեշտ լեզուն է:

Նա զբոսնում էր թանգարանի շրջակայքում, որը զբաղեցնում է եկեղեցու հիմքի չափ տարածք և ներառում է 2 փոքր գրադարաններ: Սելյանը ներկայացնում է տարբեր գտածոներ` այդ թվում Ցեղասպանության և պատմական Հայաստանի քարտեզները, որոնք հազարամյակներ շարունակ ունեցել են այլ տեսք, քան Հայաստանի այսօրվա իրական սահմաններն են: Ցուցադրված են հայկական դիցաբանության աստվածների նկարները, որոնք կախված են պատերից, հայկական ավանդական զգեստները տեղադրված են ցուցափեղկերում, որոշները նման են կիմանոների:

Այստեղ կան գրքեր, որտեղ հավաքված են Ցեղասպանության մասին թերթերի անդրադարձերը, այստեղ է նաև Էջմիածնի եկեղեցու կրկնօրինակը, որը կառուցվել է 5-րդ դարում և առ այսօր կանգուն է ու գտնվում է Վաղարշապատում`Հայաստանում: Հայերը, ինչպես հայտնի է, դարձան առաջին քրիստոնյաները և կառուցեցին առաջին եկեղեցիները:

Երբ նայում եք եկեղեցու կրկնօրինակին, կարող եք տեսնել, որ գմբեթներն այդքան էլ գմբեթաձև չեն: Սա հատուկ է հայկական եկեղեցիներին, դրանց գագաթը կոնաձև է, ոչ թե կլոր, ինչը նշանակում է, որ կառույցի ներսում ակուստիկան անսովոր է: Երբ երգչախումբը ներսում ներկայացնում է որևէ կատարում, ձայները «ցատկում են բոլոր պատերի վրա»: Այլ կառույցներում նման ձայն չկա, ասում է Սահակը, որը, որպես ճարտարապետ-ինժեներ, հիացած է եկեղեցիների ճարտարապետական լուծումներով: Նա առանձնացնում է եկեղեցիների դիզայնի բարդ մանրամասները, որոնք տարիներով հղկվել ու հարստացել են քանդակներով:

Սելյանի կինը` Վարդուհին, աշխատում է ծերանոցում, նա միացավ մեզ թանգարանում: Նրա խոսքով, Բուլղարիայում իր լավագույն ընկերները հրեաներն էին: Նրանց թվում էր իրենց հարսանիքին ներկա բուլղարացի փիլիսոփա Ազարիա Պոլիկարովը:

Չնայած Սելյանը երիտասարդ չէ, շարունակում է ակտիվ ապրել: Նա հուսով է, որ մի օր կգրի կորուսյալ Ատլանտիդայի մասին, որը, նրա համոզմամբ, գտնվում է Իսրայելի ափերի մոտ: Նա նաև նշել է, որ աշխատում է հայերենում Աստծո անվան մասին հոդվածի վրա:

Սելյանը չէր ցանկանում ինձ ասել սուրբ անունը, բայց ասաց, որ իր որդու անունը` Սահակ, գալիս է հրեական Իցհակից:

Հայերի և հրեաների միջև կապը չի սահմանափակվում անձնական անեկդոտներով:

Սելյանը նշեց, որ թուրքերը, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ գերմանացիների դաշնակիցներն էին, Հայոց Ցեղասպանությունն իրականացնելու համար օգտվել են հենց գերմանացիների տեխնիկական հմտություններից, որոնք հետագայում կիրառել են արդեն նացիստները Հոլոքոստի ժամանակ:

Օրինակ, թուրքերը հայ տղամարդկանց առանձնացնում էին կանանցից և երեխաներից, ճիշտ այնպես, ինչպես նացիստներն էին բաժանում ընտանիքներին, Սելյանի պապին և տատին միմյանցից բաժանել են նույն կերպ:Թուրքերը հայերին նաև ստիպել են օրերով քայլել մահվան քայլերթով, այնպես, ինչպես նացիստներն են վարվել հրեաների և մյուսների հետ Հոլոքոստի տարիներին:

Սելյանի խոսքով, որոշ թուրք բժիշկներ հայերի վրա փորձարկումներ էին անում` նրանց ներարկելով վիրուսներ, նացիստները հենց այսպես էին վարվում հրեա կալանավորների հետ համակենտրոնացման ճամբարներում: Թուրքերը, ինչպես նացիստները, նույնպես կիրառել են գազի խցիկներ:

Հայերի ու հրեաների պատմության նմանությունն ավելի խորն է:

1948-ից մինչև 1967 թվականներին հրեաներին արգելված էր այցելել Մորիա լեռը, որտեղ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել իր որդուն` Իսահակին: Միայն 6-օրյա պատերազմից հետո, երբ հրեաները ջախջախեցին արաբներին, նրանք կարողացան մուտք գործել Երուսաղեմի հին քաղաքը, տեսնել Արևմտյան պատը, որը գտնվում է Մորիա լեռան ստորոտին: Հենց այստեղ են կառուցված եղել նաև Առաջին և Երկրորդ Տաճարները:

Նույն կերպ, Արարատ լեռը, հայկական քաղաքակրթության օրրանը և, ըստ լեգենդի, այն վայրը, որտեղ հանգրվանել է Նոյյան Տապանը, երևում է Երևանից, բայց տարիներ շարունակ գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ: Արարատ լեռան 2 գագաթները դարձել են ոչ միայն հայկական հնագույն ժառանգության, այլև վերջին շրջանի ցավալի պատմության խորհրդանիշը:

Արարատ-Էսքիջյան թանգարանից դուրս գալուց հետո կարող եք տեսնել 2  լեռնաշղթա` Վերդուգոսը և Սանտա Մոնիկասը: Դրանք դժվար է շփոթել Արարատի 2 գագաթների հետ, բայց այս պատկերը հույս է ներշնչում, որ մի օր Արարատը կրկին կլինի հնագույն այս ժողովրդի հետ, որը երբեք չի հանձնվել և որը միշտ կստեղծի Նոր Հայաստան, որտեղ էլ որ հայտնվի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment