Ֆարմինգթոն Հիլլզի բնակչի մեծարանքը Հայկական երաժշտությանը թողարկվելու է մարտի 16-ին

Ֆարմինգթոն Հիլլզի բնակչի մեծարանքը Հայկական երաժշտությանը  թողարկվելու է մարտի 16-ին

Հոդվածի առանցքում

  • Երկու տարի առաջ Ֆարմինգթոն Հիլլզի բնակիչ Արա Թոփուզյանը պարգևատրվեց Kresge Arts in Detroit-ի՝ արվեստագետների կրթաթոշակով և կազմակերպեց մի համերգ՝ ներկայացնելով երկրի հայ ամենատաղանդավոր երաժիշտներից ոմանց: Ֆիլմը, որ նա հեղինակել է երաժշտության պատմությունը ներկայացնելու համար, մարտի 16-ին կցուցադրվի Դետրոյթի հանրային հեռուստատեսությամբ:
  • 2012 թվականի համերգից հետո Թոփուզյանը դիմում է John S. and James L. Knight հիմնադրամին 12 հազար դոլար դրամաշնորհ ստանալու համար: Նա համապատասխանեցրել է ֆինանսական միջոցները քրաուդֆանդինգ արշավի հետ:
  • Ֆիլմը ցուցադրում է Դետրոյթի մետրոյի տեղական վայրերը, որտեղ հայկական երաժշտությունը մի ժամանակ հայտնի էր, ինչպես նաև ցուցադրում է հազվագյուտ հարցազրույցներ որոշ երաժիշտների և այդ տարածաշրջանի գիշերային ակումբների հովանավորների հետ:
  • Պատմվելով Ջուլիաննա Մարգուլիսի, Էդ Հարրիսի, Նատալի Պորթմանի, Լաուրա Լիննիի, Օռլանդո Բլումի և այլոց կողմից՝ այն նաև ներառել է Պուլիտցերյան մրցանակակիր հեղինակ և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերի հետ հարցազրույցն ու երբևէ չցուցադրված պատմական կադրերը:

Ուշադրությանն արժանի

Երկու տարի առաջ Ֆարմինգթոն Հիլլզի բնակիչ Արա Թոփուզյանը պարգևատրվեց  Kresge Arts in Detroit-ի՝ արվեստագետների կրթաթոշակով և կազմակերպեց մի համերգ՝ ներկայացնելով երկրի հայ ամենատաղանդավոր երաժիշտներից ոմանց:

Ֆիլմը, որ նա հեղինակել է երաժշտության  պատմությունը ներկայացնելու համար, մարտի 16-ին կցուցադրվի Դետրոյթի հանրային հեռուստատեսությամբ: «Երաժշտության պահապանները»-ի պրեմիերան կլինի երեկոյան 9:30-ին՝ երեկոյան ծրագրերի ժամանակ, որը պատմում է հայկական մշակույթն ու պատմությունը: Թոփուզյանը կհայտնվի այն ժամանակ, երբ հովանավորները հնարավորություն  կունենան DVD-ներ ստանալ, որոնք պարունակում են վավերագրական և բոնուսային առանձնահատկություններ:

Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, երբ Օսմանյան կառավարությունը ոչնչացրեց ավելի քան 1 միլիոն հայ: Ոճրագործությունները կատարվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ, այնտեղ, որտեղ այսօր Թուրքիայի Հանրապետությունն է:

«Ես ցանկանում էի ցույց տալ աշխարհին, որ սա մի բան է, որ թուրքերը չեն վերցրել մեզնից: Սա մեր մշակույթն է: Սա արվեստի ձև է»,- նշեց ամերիկահայ Թոփուզյանն, ում քանոն (մերձավորարևելյան տավիղ) նվագելու բարձր իմացությունը նրան ազգային ճանաչված արտիստ է դարձրել:

2012 թվականի համերգից հետո Թոփուզյանը  դիմում է John S. and James L. Knight հիմնադրամին 12 հազար դոլար դրամաշնորհ ստանալու համար: Նա համապատասխանեցրել է ֆինանսական միջոցները քրաուդֆանդինգ արշավի հետ, որը հեշտությամբ գերազանցել է իր նպատակը և ձեռք է բերել մի քանի հովանավորվեր, որպեսզի ներկայացնի լուսանկարների, ֆիլմերի արխիվի և թերթերի հատվածների մեկ ժամանոց  ցուցադրությունը՝ հայկական երաժշտությունը Դետրոյթի ակումբներում ու դահլիճներում առաջ տանելու համար:

«Կարևոր պատկերընկալ»

Ֆիլմը ցուցադրում է Դետրոյթի մետրոյի տեղական վայրերը, որտեղ հայկական երաժշտությունը մի ժամանակ հայտնի էր, ինչպես նաև ցուցադրում է հազվագյուտ հարցազրույցներ որոշ երաժիշտների և այդ տարածաշրջանի գիշերային ակումբների հովանավորների հետ:

«Քանի որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, ես ցանկանում եմ պատվել Դետրոյթի հայ երաժիշտների առաջին սերնդին, ովքեր օգնել են մեր ազգային երաժշտությունը պահպանել, և շնորհակալություն ասել այն իմ սերնդին փոխանցելու համար»,-նշեց Թոփուզյանը: Բայց ես ցանկանում եմ նաև ցույց տալ Դետրոյթի հարուստ ու բազմազան երաժշտական պատմությունը»:

«Ֆիլմը կարևոր պատկերընկալ է մեր համայնքների ձևավորած պատմությունը ուսումնասիրելու համար»,-նշեց Դեննիս Շոլլը՝ Knight հիմնադրամի արվեստի փոխնախագահը: «Հույս ունենք, որ դետրոյթցիները կդիտեն այս ֆիլմը՝ հայկական մշակույթը տոնելու և իրենց ընդհանուր պատմական անցյալի մասին ավելի շատ իմանալու համար»:

Ի հավելում Թոփուզյանի ֆիլմի, DPTV-ի Հայկական գիշերը երեկոյան ժամը 8-ին կցուցադրի նաև Emmy-ի մրցանակակիր Էնդրյու Գոլդբերգի «Հայոց Ցեղասպանություն» ֆիլմը: Պատմվելով Ջուլիաննա Մարգուլիսի, Էդ Հարրիսի, Նատալի Պորթմանի, Լաուրա Լիննիի, Օռլանդո Բլումի և այլոց կողմից՝ այն նաև ներառել է Պուլիտցերյան մրցանակակիր հեղինակ և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերի հետ հարցազրույցն ու երբևէ չցուցադրված պատմական կադրերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment